Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ե ...

 

 

040.0596.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

101. Իրավասու մարմնի կողմից համաձայնեցվելուց և շինարարության թույլտվությունը տրամադրվելուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, որոնցից մեկ օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով շինարարության թույլտվության հետ միասին հանձնվում է կառուցապատողին, իսկ մյուսը մնում է իրավասու մարմնի մոտ:

102. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հասարակության իրազեկում նախատեսող դեպքերում և կարգով իրավասու մարմինն ապահովում է կառուցապատվող օբյեկտի վերաբերյալ հասարակության իրազեկումը:

103. Հասարակության իրազեկում պահանջող դեպքերում` սույն կարգի 100-րդ կետում նշված ժամկետներին գումարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ նախատեսված ժամկետը:

104. Դիտողություններով վերադարձված և դրանք հաշվի առնելով լրամշակված նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են, և դրանց հիման վրա տրվում է շինարարության թույլտվություն` սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում:

105. Ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

106. Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում, և շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունը մերժվում է հետևյալ դեպքերում`

1) նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծման թույլտվությամբ (առաջադրանքով) սահմանված պայմաններին (այդ թվում` տեխնիկական) և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին.

2) սույն կարգի 98-րդ կետով սահմանված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 107-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.

3) նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման թույլտվության տրամադրման մասին դիմումը ներկայացվել է նախագծման թույլտվության (առաջադրանքի) գործողության ժամկետը լրանալուց հետո.

4) նախագծման թույլտվություն (առաջադրանք) չպահանջվող դեպքերում`

ա. նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում հաստատված գոտևորման նախագծով սահմանված պահանջներին,

բ. թեև սույն կարգի 39-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումում նշվել է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտության բացակայության մասին, սակայն դրանք անհրաժեշտ են.

5) սույն կարգի 116-րդ կետում նշված դեպքերում, եթե մերժվում է քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը կամ եթե չի ներկայացվել օրենքով (կամ սույն կարգի 98-րդ կետով) սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը).

6) նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը չեն համապատասխանում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտերով սահմանված պահանջներին.

7) դիմումով նոր շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման իրականացման համար հայցվող ժամկետը 1.5-ից ավելի անգամ գերազանցում է նախագծով նախատեսված` շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետը:

(106-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն որոշումներ)

107. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կառուցապատողին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը:

Եթե սույն կարգի 98-րդ կետով նախատեսված դիմումը սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմնավորմամբ մերժվում է, ապա կառուցապատողը կարող է կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ ու կրկին դիմել իրավասու մարմնին: Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի դիմումը և սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում կառուցապատողին է տրամադրում համաձայնեցված նախագծային փաստաթղթերն ու շինարարության (այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը, եթե բացակայում են կրկնակի դիմումի մերժման հիմքերը:

(107-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

108. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

109. Կառուցապատման նախագծի շինարարության թույլտվությունը տրվում է քաղաքաշինական համալիրում ներառված օբյեկտների նախագծային փաստաթղթերի, իսկ բազմակի օգտագործման կամ սերտիֆիկացված նախագծերով կառուցապատում իրականացնելու դեպքում` դրանց տեղակապման նախագծերի հիման վրա:

110. Շինարարության թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմքերով, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

111. Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությամբ սահմանվում է շինարարության ավարտի ժամկետ` ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի նախագծային փաստաթղթերում նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շինարարության թույլտվությամբ` կառուցապատողի հայեցողությամբ, սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը:

112. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման և բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերով տվյալ օբյեկտի շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետով:

113. Սույն կարգի 111-րդ կետով սահմանված ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվությունն ուժի մեջ մտնելու օրը, իսկ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում ավարտական ակտի հիմքով կառուցվող (վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրը: Ընդ որում, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի համար, շինարարության թույլտվություն տրամադրելու մասին կառուցապատողի դիմումում համապատասխան նշման դեպքում, ավարտական ակտի և շահագործման թույլտվության ստացման ժամկետը կարող է նաև լինել նույնը, և իրավասու մարմնի կողմից այդ կառուցված օբյեկտի շինարարության փաստագրումը ձևակերպվում է սույն կարգի VII բաժնով սահմանված ընթացակարգով:

114. Ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը ներառվում է շինարարության տևողության մեջ` բացառությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) օբյեկտների, որոնց ժամկետը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

115. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի կամ շինության նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական գրանցման դեպքում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման, կամ տեղադրման) թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով նոր կառուցապատողի (համակառուցապատողի) համար: Ընդ որում` կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ ծավալով ձեռք բերած նոր կառուցապատողի համար շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետները ենթակա են երկարաձգման` ըստ օբյեկտի մնացորդային աշխատանքների իրականացման համար շինարարության նորմերով հաշվարկվող ժամկետների` առանց նախորդ կառուցապատողի խախտման համար նոր կառուցապատողին պատասխանատվություն առաջադրելու:

116. Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ` առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը` համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ:

117. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես սույն կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

118. Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման` օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրվում է հուշարձանի ապամոնտաժման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովմամբ:

(118-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

119. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, կամ սույն կարգի 58-րդ կետին համապատասխան` կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն անհնարին են` առանց քանդման աշխատանքների, ապա կառուցապատողը (սեփականատերը կամ նրա կողմից` սահմանված կարգով լիազորված անձը) քանդման թույլտվություն ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 5 հավելվածի N 2-2 ձևի: Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքը և քանդումն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

120. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունն իրավասու մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում, ընդ որում, թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 58-րդ, 116-րդ, 118-րդ և 119-րդ կետերով սահմանված պահանջները չբավարարելու հիմքերով, իսկ կրկնակի դիմումն իրավասու մարմին ներկայացնելու դեպքում` այն քննարկվում է սույն կարգի 107-րդ կետով սահմանված պահանջներով:

(120-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

121. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է` քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

122. Իրավասու մարմինը 3-օրյա ժամկետում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն: Իրավասու մարմինը տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում է նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին (բացառությամբ Երևան քաղաքի):

123. Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին:

124. Իրավասու մարմնի կողմից շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել` ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

(124-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

125. Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

126. Եթե կառուցապատողը նախազգուշացումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմնին` շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց իրավունքների ծանրաբեռնմամբ և կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ իրավունքներով հանդերձ վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:

127. Կառուցապատողի կողմից սույն կարգի 126-րդ կետում նշված հայտն իրավասու մարմին է ներկայացվում` համաձայն N 5 հավելվածի N 2-1 ձևի:

128. Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյանը` դրոշմակնքված իրավասու մարմնի կողմից: Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

129. Կառուցապատողը շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ, համաձայն N 5 հավելվածի N 2-5 ձևի, ծանուցում է (էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցելու դեպքում` սույն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում նշված գրանցման համարով) իրավասու մարմնին, որն իր հերթին` եռօրյա ժամկետում դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով սույն կետում նշված ձևաթղթով կառուցապատողի ներկայացրած տեղեկանքի պատճենը:

(129-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

130. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմին` կառուցապատման, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:

Այն դեպքերում, երբ կառուցապատման, տեխնիկական պայմաններում կամ ելակետային տվյալներում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առկա չէ, ապա, հաշվի առնելով սույն որոշման N 2 հավելվածի 45-րդ կետով սահմանված պահանջը (մասնավորապես` փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության համար սահմանված երեք տարվա ժամկետի լրանալը, որի դեպքում կառուցապատողը պետք է ապահովի նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի նոր փորձաքննություն կամ երաշխավորագիր), կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` դիմումին կցելով նոր թույլտվության համար անհրաժեշտ տեղական տուրքի վճարումը հավաստող համապատասխան անդորրագիրը և սույն կարգի 101-րդ կետին համապատասխան` իրեն հանձնված նախագծային փաստաթղթերի բնօրինակը (բնօրինակները)` սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) համար:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 38-41-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ` հաշվի առնելով սույն կետում նշված առանձնահատկությունները, իսկ տրամադրված նոր շինարարության թույլտվության մեջ «Այլ պայմաններ» մասում կատարվում է գրառում` կառուցապատողին տրված նախորդ շինարարության թույլտվությունը (թույլտվությունները) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սույն կետում նշված նախագծային փաստաթղթերի վերահամաձայնեցումը (վերահաստատումը) իրականացվում է իրավասու մարմնի կողմից` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի (բնօրինակների) վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով:

(130-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն, 16.12.2021 թիվ 2052-Ն որոշումներ)

131. Շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում` դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:

(131-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

132. N 4 հավելվածով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (Il կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողությունը (բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության լիցենզիա չպահանջող դեպքերի) կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն և 2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովման պայմանով:

(132-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

133. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 5-օրյա ժամկետում իրավասու մարմնին ծանուցել շինարարության թույլտվության և (կամ) N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքի տվյալների փոփոխման մասին (N 5 հավելվածի N 4-5 ձև), որի վերաբերյալ իրավասու մարմինն իր հերթին` եռօրյա ժամկետում գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով կառուցապատողի ներկայացրած` սույն կետում նշված տեղեկանքի պատճենը:

134. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն եռօրյա ժամկետում փոփոխության մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(134-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1036-Ն որոշում)

135. Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել սույն կարգի 129-րդ, 130-րդ և 133-րդ կետերով սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, ընդ որում, կասեցումը հիմք չէ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Շինարարության թույլտվությունը կարող է կասեցվել նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով:

136. Առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները: Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված սենքերի ընթացիկ նորոգման (այդ թվում` ապաստարանների, թաքստոցների, եթե տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացությամբ չեն նախատեսվել վերակառուցման և (կամ) ամրացման միջոցառումներ), շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ, բացառությամբ քաղաքացիական պաշտպանության կառույցներին առնչվող դեպքերի)`

1) դիմողը կազմում է էսքիզային նախագիծ (քաղաքացիական պաշտպանության կառույցների դեպքում` ձեռք է բերում նաև տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցումը) և N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին.

2) իրավասու մարմինը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն` նշելով մերժման հիմքերը.

3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում` համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում:

(136-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 25.03.2021 թիվ 410-Ն որոշումներ)

137. Պատմամշակութային հուշարձանների փոփոխմանն ու դրանց պահպանության գոտիների տարածքներում շինարարական աշխատանքներին առնչվող դեպքերում սույն կարգի 136-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերն իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին` համաձայնեցման, որի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:

(137-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 24.09.2020 թիվ 1583-Ն որոշումներ)

 

VII. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ)

 

138. Կառուցված շինության (այդ թվում` վերակառուցված, վերականգնված, ուժեղացված, արդիականացված, ընդլայնված) շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և, ըստ գործառնական նշանակության, շահագործման ընդունումը, բացառությամբ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված շինարարական աշխատանքների, փաստագրվում են ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)` համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձևի, հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:

(138-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

139. Համայնքի տարածքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տալիս է համայնքի ղեկավարը:

140. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքն ընդունվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

141. Ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ` ընդունող հանձնաժողովի ակտ)` համաձայն N 5 հավելվածի N 3-2-1 ձևի, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով:

142. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով:

143. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:

144. Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ, և ընդունող հանձնաժողովի անդամները` ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք` պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով: Եթե կապալառուն որևէ հիմքով (սնանկություն, գործադիր մարմնի կալանավորում կամ բացակայություն, կառուցապատողի դեմ դատական վեճերի առկայություն), ինչպես նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում, չի մասնակցում ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, ապա անհրաժեշտ տեխնիկական հետազոտությունների կամ փորձարկումների կատարումը պատվիրում է կառուցապատողը: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող այն օբյեկտները, որոնք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտներ և կարող են կառուցվել առանց շինարարության իրականացման և (կամ) շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունեցող անձանց ներգրավմամբ, կամ այն դեպքերում, երբ ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված չէ տարածքային բաժնի ներկայացուցիչը, ապա կառուցված օբյեկտի շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է օբյեկտի հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի կողմից տրված գրավոր երաշխավորագրով կամ կառուցապատողի հայեցողությամբ` համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ:

(144-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

145. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար պարտադիր հիմք են հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարած աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը:

146. Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 140-րդ կետով նախատեսված դեպքերի):

147. Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, կառուցապատողի կողմից ներկայացվող քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորում ունեցող, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին), մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ պետական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը` բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:

Այն դեպքերում, երբ օբյեկտի վերակառուցման (վերականգնման, ուժեղացման, արդիականացման) կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով չի առաջացել որևէ ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն, նշված ծառայության մատակարար կազմակերպության ներկայացուցիչը չի ընդգրկվում ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կազմում:

(147-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 07.12.17 թիվ 1556-Ն /գործողությունը տարածվում է նաև դեռևս չձևակերպված ավարտական ակտերի

(շահագործման թույլտվությունների) իրավահարաբերությունների վրա/, 20.09.18 թիվ 1036-Ն, 23.03.2023 թիվ 395-Ն որոշումներ)

148. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում է նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:

(148-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1353-Ն որոշում)

149. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների` ընդունող հանձնաժողովի աշխատանքին մասնակցությունը համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված, ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում: Սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:

150. Մատակարար կազմակերպությունների կողմից սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտի ստորագրումը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

151. Կառուցապատողը կապալառուի կողմից, իսկ սույն կարգի 145-րդ կետով նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկից շինարարությունն ավարտվելու մասին հաղորդումն ստանալուց հետո մինչև ընդունող հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և իրավասու մարմնին` հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին:

152. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար` օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի շահագրգիռ պետական մարմինների անդամների իրավասությունները սահմանում է համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը:

(152-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

153. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից չի ընդունվում:

154. Տարածքային բաժինը (սույն կարգի 147-րդ կետով նախատեսված դեպքերում) և շահագրգիռ մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում տալիս են եզրակացություն` ստորագրելով ընդունող հանձնաժողովի ակտը` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից հետևյալ ժամկետներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

(154-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

153. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում

155. Սույն կարգի 154-րդ կետին համապատասխան ստացված եզրակացությունները հիմք են մատակարար կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու համար:

156. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում տարածքային բաժինը և (կամ) շահագրգիռ մարմինը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:

157. Կառուցապատողի հայեցողությամբ` շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի ու շինությունների համար` սույն կարգի VII և VIII բաժիններով սահմանված ընթացակարգերով կարող են ձևակերպվել առանձին ավարտական ակտեր և (կամ) շահագործման թույլտվություններ, եթե համալիրի կազմում ընդգրկված այդ օբյեկտների համար` սույն կարգով սահմանված ընթացակարգով իրավասու մարմնի կողմից համաձայնեցվել են առանձին նախագծային փաստաթղթեր:

(157-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

158. Ձմռան ամիսներին ձևակերպվող ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ) կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են ավարտական ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

159. Առևտրային իրացման նպատակով կառուցվող անհատական բնակելի (այդ թվում` բլոկացված) տների և դրանց կից տնտեսական շինությունների ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները` համաձայն N 4 հավելվածի N 1 ցանկի, կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ:

160. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում` համաձայն N 5 հավելվածի N 3-3-1 ձևի, դիմում է իրավասու մարմնին` սույն կարգի 138-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) ընդունող հանձնաժողովի ակտը.

2) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

3) ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարների մուծումը հավաստող անդորրագրերը:

161. (161-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

162. (162-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

163. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)` դիմումն ստանալու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

164. Սույն կարգի 160-րդ, կամ 178-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 163-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 160-րդ, կամ 178-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

(164-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

165. Իրավասու մարմնի առաջադրած պահանջների բավարարման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:

166. (166-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

167. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին գրանցման ներկայացնելու համար:

168. (168-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

169. Համայնքի ղեկավարն ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպելուց հետո 3-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժնին` կցելով ձևակերպված վարչական ակտի պատճենը:

170. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

171. Կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար հիմք է հանդիսանում ավարտված շինարարական օբյեկտը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին ու ստանդարտներին համապատասխան կառուցված լինելու վերաբերյալ շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրված ակտի (որում նշվում է որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության (հաշվառման) e-cadastre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը) հիման վրա համայնքի ղեկավարի կողմից տրամադրված ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը):

(171-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն, 23.03.2023 թիվ 395-Ն որոշումներ)

171.1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Կադաստրի կոմիտե ներկայացված ընդունող հանձնաժողովի ակտում նշված չափագրման փաթեթում գրանցման գործընթացի ժամանակ հայտնաբերված տեխնիկական վրիպակի դեպքում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից տրամադրվում է նոր ակտ, որում նշվում են հանձնաժողովի նախորդ ակտի չեղարկման պատճառն ու դիրքորոշումն առ այն, որ որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրությունում տեղ գտած վրիպակների շտկումը չի հակասում շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից նախորդիվ տրամադրված ակտին`

1) եթե գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար Կադաստրի կոմիտե ներկայացված փաթեթում ներառված որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրությունում բացահայտվել են վրիպակներ, և որոնց շտկման արդյունքում ի հայտ են գալիս շեղումներ, որոնք չեն դիտարկվել շինարարությունն ընդունող հանձնաժողովի կողմից, ապա Կադաստրի կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին իրազեկում է համայնքի ղեկավարին և կառուցապատողին` համապատասխան միջոցներ ձեռնարկելու և շինարարությունն ընդունող հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու նպատակով:

(171.1-ին կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

171.2. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն ընդունող հանձնաժողովին տրամադրել հաստատված նախագծային փաստաթղթերի փոփոխությունների` հակահրդեհային, ինսոլյացիայի և լուսավորության նորմերով նախատեսված պահանջներին համապատասխանելու և հանձնաժողովի հայտնաբերած շեղումների ոչ էական հանդիսանալու վերաբերյալ լիցենզավորված մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացություն:

(171.2-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

171.3. Սույն կարգի 171-րդ կետի իմաստով ոչ էական շեղումներ են համարվում`

1) յուրաքանչյուր հարկի` արտաքին չափերով հաշվարկված մակերեսի սահմաններում մինչև 5 տոկոսի չափով շեղումը, եթե շեղումը չի խաթարում մյուս հարկերի շահագործման անվտանգությունը և հաստատված նախագծով առաջադրված ճարտարապետական ծավալատարածական կերպարը.

2) շենքի կամ շինության հատակից հատակ բարձրության` մինչև 4 տոկոսի չափով (յուրաքանչյուր հարկի համար) շեղումը, շենքի ողջ բարձրությամբ մինչև 1.2 մետր չափով չգերազանցելու պայմանով.

3) ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` սենքերի` նորմերով պահանջվող նվազագույն հարաչափերի պահպանման պայմանով.

4) սեփական տնամերձ հողամասում օբյեկտի (շենքի կամ շինության) տեղադիրքի շեղումը հողամասի սահմանագծից` նախագծով նախատեսված հեռավորության 10 տոկոսից ոչ ավելին, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերով նախատեսված պահանջներին.

5) հողամասում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների (շենքի կամ շինության) տեղադիրքի շեղումը հողամասի սահմանագծից` նախագծով նախատեսված հեռավորության 5 տոկոսից ոչ ավելին` 1.5 մետրը չգերազանցելու դեպքում, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերով նախատեսված պահանջներին.

6) ոչ կրող պատերում (այդ թվում` արտաքին) նախագծով նախատեսված դռների և պատուհանների տեղադրության և չափերի անհամապատասխանությունը` մինչև 10 տոկոս մակերեսի չափով` քաղաքաշինական և սանիտարական նորմերին և շենքի կամ շինության ճարտարապետական կերպարին չհակասելու պայմանով, և առկա է սույն կարգի 171.2-րդ կետով սահմանված պահանջը.

7) օբյեկտի ոչ գլխավոր ճակատային մասում ոչ կրող պատերում (այդ թվում` արտաքին) նախագծով չնախատեսված` կառուցված դռները և պատուհանները` քաղաքաշինական և սանիտարական նորմերին և շենքի կամ շինության ճարտարապետական կերպարին չհակասելու պայմանով, և առկա է սույն կարգի 171.2-րդ կետով սահմանված պահանջը.

8) սեփական հողամասում (կախված հողամասի առանձնահատկություններից (օրինակ` ռելիեֆ) նախագծով նախատեսված աստիճանների կամ հարթակների շեղումները կամ դրանց առկայությունը նախագծով չնախատեսված տեղերում` քաղաքաշինական նորմերին և շենքի կամ շինության ճարտարապետական կերպարին չհակասելու պայմանով.

9) 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփական տնամերձ հողամասում կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության կառույցների ոչ կրող, կրող և կոշտության (դիաֆրագմաներ) պատերում (այդ թվում` արտաքին) նախագծով նախատեսված դռների և պատուհանների տեղադրության և չափերի անհամապատասխանությունը` մինչև 20 տոկոս մակերեսի չափով, եթե չի հակասում հակահրդեհային, ինսոլյացիայի, լուսավորության և պատուհանից պատուհան դիտելիության վերաբերյալ գործող նորմատիվ պահանջներին.

10) 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը գերազանցող` ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփական տնամերձ հողամասում կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության կառույցների ոչ կրող, կրող և կոշտության (դիաֆրագմաներ) պատերում (այդ թվում` արտաքին), վերոնշյալ տարրերի (դռներ, պատուհաններ, բացվածքներ) տեղադրության և չափերի անհամապատասխանությունը` մինչև 20 տոկոս մակերեսի չափով, եթե ապահովված են ի լրումն հակահրդեհային, ինսոլյացիայի, լուսավորության և պատուհանից պատուհան դիտելիության նորմերի, ինչպես նաև պատերի նվազագույն չափերի, բացվածքների միջև միջտարածությունների սեյսմիկ նորմերով սահմանված պահանջները:

(171.3-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

171.4. Սույն կարգի 171.3-րդ կետով սահմանված շեղումները ոչ էական են համարվում հետևյալ պահանջների ապահովման պայմանով`

1) չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված`

ա. օբյեկտի հարկայնությունը,

բ. օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը,

գ. կառուցապատվող հողամասի սահմանները.

2) օբյեկտի կոնստրուկտիվ տարրերին չառնչվող ճարտարապետական արտահայտչամիջոցների (ճակատների, բարձրաքանդակների, ինտերիերի նկարվածք և այլն, եթե այդ շեղումները չեն հակասում քաղաքաշինական կանոնադրության պահանջներին) փոփոխման դեպքում առկա են նախագծող հեղինակի (ճարտարապետ, կոնստրուկտոր) գրավոր համաձայնությունն ու նախագծում համապատասխան փոփոխությունը:

(171.4-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172. Օբյեկտը համարվում է էական շեղումներով կառուցված, եթե այդ շեղումները չեն համապատասխանում սույն կարգի 171.2-րդ, 171.3-րդ և 171.4-րդ կետերով սահմանված պայմաններին:

(172-րդ կետը փոփ. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172.1. Էական շեղումներով կառուցված օբյեկտների դեպքում շինարարությունն ընդունող հանձնաժողովի դրական եզրակացություն (ընդունող հանձնաժողովի ակտ) չի տրամադրվում, փոխարենը` շինարարությունն ընդունող հանձնաժողովի ձևավորումից հետո սույն կարգի 154-րդ կետով սահմանված ժամկետներում կառուցապատողին է տրամադրվում էական շեղումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունը` համապատասխան միջոցներ ձեռնարկելու և փաստագրված էական շեղումները վերացնելու համար:

(172.1-ին կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172.2. Կառուցապատողը կարող է նորից դիմել շինարարությունն ընդունող հանձնաժողովին` հանձնաժողովի դրական եզրակացությունը (ընդունող հանձնաժողովի ակտ) ստանալու նպատակով միայն մեկ անգամ նշված էական շեղումները վերացնելուց հետո` ոչ ուշ, քան էական շեղումների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունն ստանալուց հետո` շինարարության թույլտվության ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում: Շինարարության թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

(172.2-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172.3. Էական շեղումների շտկման համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում դիմելու դեպքում կառուցապատողը պարտավոր է շինարարությունն ընդունող հանձնաժողովին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) էական շեղումների շտկումից հետո կառուցված օբյեկտի փաստագրված նախագծային փաստաթղթերի սահմանված կարգով կրկնակի փորձաքննություն, այդ թվում` միջին ռիսկայնության օբյեկտների համար նախատեսելով պարզ փորձաքննություն ևս.

2) էական շեղումների շտկումից հետո կառուցված օբյեկտի վերաբերյալ լիցենզավորված մասնագետի կողմից տրված սեյսմիկ եզրակացություն.

3) էական շեղումների շտկման աշխատանքների վերաբերյալ արտոնագրված ճարտարապետի և ճարտարագետ-կոնստրուկտորի կողմից տրված մասնագիտական եզրակացություն առ այն, որ հանձնաժողովի կողմից եզրակացությամբ ներկայացված էական շեղումները շտկվել են, և կառուցված օբյեկտը համապատասխանում է հաստատված նախագծային փաստաթղթերին և գործող նորմատիվատեխնիկական պահանջներին:

(172.3-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172.4. Էական շեղումների շտկման համար նախատեսված ժամկետը լրանալուց հետո, հանձնաժողովի դրական եզրակացությունը (ընդունող հանձնաժողովի ակտ) չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարը դիմում է Կադաստրի կոմիտեին` կառուցված շինությունը որպես ինքնակամ հաշվառելու նպատակով:

(172.4-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

172.5. Էական շեղումների շտկման պատասխանատվությունը կրում է կառուցապատողը:

(172.5-րդ կետը լրաց. 23.03.2023 թիվ 395-Ն որոշում)

 

VIII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

173. Կառուցվող (այդ թվում` վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի շինարարական աշխատանքների ավարտը` կառուցապատողի հայեցողությամբ, փաստագրվում է ավարտական ակտով` համաձայն N 5 հավելվածի N 3-2 ձևի հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնվելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման գործընթացի իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն կարգի VII բաժնում` ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար` 139, 141, 142, 143, 144, 145, 146, 148, 149, 151, 152, 153, 156, 157, 164, 165, 169, 171, 171.1, 171.2, 171.3, 171.4, 172, 172.1, 172.2, 172.3, 172.4 և 172.5-րդ կետերով սահմանված պահանջներով:

(173-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն, 23.03.2023 թիվ 395-Ն որոշումներ)

174. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ավարտն ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը` համաձայն N 5 հավելվածի N 3-2-2 ձևի: Կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերը, որոնց ստորաբաժանված միավորներն առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով սույն կարգով նախատեսված կառուցապատողի գործառույթներն իրականացնում են սեփականատերերի կողմից ընտրված կազմակերպությունը կամ համայնքի ղեկավարի կողմից վերապահված` համայնքում այլ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը` սեփականատերերի ծախսերով:

175. Անկախ շահագործման հանձնվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ռիսկայնության աստիճանից` ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, տարածքային բաժնի, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ տեսչական մարմինների (այսուհետ` շահագրգիռ տեսչական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները:

(175-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 20.09.18 թիվ 1036-Ն որոշումներ)

176. Տարածքային բաժինը և շահագրգիռ մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում, տալիս են եզրակացություն` ստորագրելով ընդունող հանձնաժողովի ակտը` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:

177. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման ժամանակ բոլոր կողաճակատների բացվածքներում պետք է տեղադրված լինեն պատուհանները կամ ապակեպատ ցուցափեղկերը, իսկ պատերի արտաքին մակերևույթի ծածկույթն ամբողջությամբ իրականացված լինի ըստ նախագծի, մասնավորապես, երեսապատումը, կամ բարձրորակ սվաղի իրականացումը կամ հարդարման այլ աշխատանքներ:

178. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը ձևակերպելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում` համաձայն N 5 հավելվածի N 3-3-2 ձևի, դիմում է իրավասու մարմնին` սույն կարգի 173-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) ընդունող հանձնաժողովի ակտը.

2) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

3) ավարտական ակտի տրամադրման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգի 98-րդ կետով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:

(178-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

179. (179-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

180. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է ավարտական ակտը` դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում:

181. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին կառուցվող շինության կառուցման ավարտը գրանցման ներկայացնելու համար:

182. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված գույքային միավորների (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար` առանց շահագործման իրավունքի:

183. (183-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

184. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի` ըստ գործառնական նշանակության, շինարարության շահագործման փաստագրումը ձևակերպվում է շահագործման թույլտվությամբ` համաձայն N 5 հավելվածի N 3-3 ձևի, օբյեկտի հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների (մասնավորապես, էլեկտրամատակարարման, կամ ջրամատակարարման ու ջրահեռացման, կամ գազամատակարարման, կամ հեռահաղորդակցության ցանցերի անցկացման), ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման ու գործարկման (ըստ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված դեպքերի` համապատասխան վերելակների, կամ օդափոխության, կամ այլ սարքավորումների տեղադրման) աշխատանքները, շենքի ծավալի ներսում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարումը, տարածքի կանաչապատումը և բարեկարգումն ավարտված լինելուց հետո:

185. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքների փորձարկումն իրականացրած կազմակերպությունների դրական եզրակացություններով: Ընդ որում, մատակարար կազմակերպություններին վերաբերող` սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով այդ կազմակերպություններին վերապահված իրավասությունների սահմաններում:

186. Եզրակացությունների և համապատասխան փորձարկումների փաթեթները կազմում է կառուցապատողը: Այն բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերը, որոնց ստորաբաժանված գույքային միավորները (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) առանձին վկայականներով գրանցված են որպես սեփականության իրավունքի օբյեկտներ, շահագործման թույլտվության ստացման նպատակներով` սույն կարգով նախատեսված կառուցապատողի գործառույթները, կարող է իրականացնել նաև սեփականատերերի կողմից ընտրված կազմակերպությունը (կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը)` սեփականատերերի ծախսերով:

187. Մատակարար կազմակերպությունների կողմից, սույն կարգի 184-րդ կետին համապատասխան, դրական եզրակացություններ տրամադրելը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու համար:

188. Մատակարար կազմակերպությունները պարտավոր են կառուցապատողի դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել համապատասխան մասնագիտական եզրակացություններ` ինժեներական ենթակառուցվածքների` մոնտաժված և գործարկված լինելու մասին:

189. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված յուրաքանչյուր առանձին բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի համար` շահագործման թույլտվությունը կարող է ձևակերպվել ըստ դրա համապատասխան աշխատանքների ավարտի:

190. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման թույլտվությամբ կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող, կառուցված օբյեկտի` բացառապես արտաքին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են ձևակերպվող շահագործման թույլտվությամբ սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

191. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված գույքային միավորների (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը շահագործման թույլտվության տրամադրման մերժման հիմք չէ: Ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, փոստային բաժանորդային պահարանների տեղադրումն ու ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացված լինեն ամբողջությամբ:

192. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` համաձայն N 5 հավելվածի N 3-3-3 ձևի, շահագործման թույլտվության ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) մատակարար կազմակերպությունների մասնագիտական դրական եզրակացությունները.

2) ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքների փորձարկումն իրականացրած կազմակերպությունների դրական եզրակացությունները.

3) կառուցապատողի կամ նրա իրավահաջորդի, գրավոր հայտարարությունը շինարարական օբյեկտը շահագործման պատրաստ լինելու վերաբերյալ.

4) շահագործման թույլտվության ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգի 98-րդ կետով սահմանված կարգով տեղական վճարի մուծումը հավաստող անդորրագիրը.

5) e-cadastre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը:

(192-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.2023 թիվ 395-Ն որոշումներ)

193. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման թույլտվությունը` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

(193-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

194. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարելու դեպքում շահագործման թույլտվությունը տրամադրվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:

195. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շահագործման թույլտվությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին գրանցման ներկայացնելու համար:

196. (196-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

197. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շահագործման թույլտվությունը հիմք է կառուցված օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

198. Եթե բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի` սույն կարգի 175-րդ կետով նախատեսված ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված են նաև մատակարար կազմակերպությունների և ինժեներատեխնոլոգիական սարքավորումները մոնտաժած ու գործարկած սուբյեկտների ներկայացուցիչները, ապա այդ շինարարական օբյեկտի ձևակերպման համար անհրաժեշտ վարչական ակտը` իրավասու մարմնի կողմից տրվում է սույն կարգի VII բաժնում` ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար, սահմանված պահանջներով:

(1-ին հավելվածը փոփ. 18.08.15 թիվ 912-Ն որոշում)

(1-ին հավելվածը խմբ. 29.10.15 թիվ 1317-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 596-Ն
Որոշում