Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈ ...

 

 

040.1069.300915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ի կատարումն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու և կացարան տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 364-Ն որոշում)

4) որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր օթևանի տեսակները, կացարանով ապահովելու կարգը, պայմանները և չափորոշիչները` համաձայն N 4 հավելվածի.

5) հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարանով ապահովելու կարգը և պայմանները` համաձայն N 5 հավելվածի.

6) կացարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները` համաձայն N 6 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.08.16 թիվ 847-Ն, 29.03.2019 թիվ 364-Ն, 03.11.2022 թիվ 1699-Ն /տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած

իրավահարաբերությունների վրա / որոշումներ)

2. Սահմանել, որ`

1) յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, որի ձևավորման հաշվարկները կարող են վերանայվել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում և (կամ) միավորի (կացարանի) թվի փոփոխության դեպքում.

2) 2017 թվականի հունվարի 1-ից` սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված անձանց կացարան տրամադրող` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում` սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին կարող են մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայության տրամադրման գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի և 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն կնքված պայմանագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն բնակելի տարածության կարիք ունեցող անձանց հերթացուցակում ներառված անձինք (ընտանիքները) հերթով տեղափոխվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակ,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն հատկացված սոցիալական բնակարանային ֆոնդում կացարան ազատվելու դեպքում, այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ առաջնահերթ տրամադրվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակում ընդգրկված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշման համաձայն բնակարաններում տեղավորված անձինք (ընտանիքները) շարունակում են անհատույց օգտագործման իրավունքով բնակվել այդ կացարաններում` սույն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով` 42-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1452-Ն որոշման 4-րդ կետի համաձայն ընտրված կազմակերպության կազմած դրական եզրակացության հիման վրա:

(2-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 847-Ն որոշում)

3. ՈՒժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 614-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1516-Ն որոշման 2-րդ կետը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման 4-րդ կետը «բաշխման» բառից հետո լրացնել «և հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացման» բառերով.

2) որոշման հավելվածի 9-րդ կետում «2013 թվականի օգոստոսի 1-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը և բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 894-Ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ

 

1. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին են դասվում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն չունեցող ինքնասպասարկման ապահովման ունակություն ունեցող, ժամանակավոր կացարանում կամ հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող հետևյալ անձինք (խմբերը)`

1) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող ընտանիքները, որոնց անապահովության միավորը բարձր է 0-ից` որպես սատարող ընտանիք.

3) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, անապահովության 0-ից բարձր միավոր ունեցող հետևյալ անձինք (ընտանիքները)`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման N 3 հավելվածի 14-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված կարգով որպես «միայնակ չաշխատող կենսաթոշակառու» հաշվառված անձինք (ընտանիքներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում,

բ. միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա.

գ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք:

(1-ին հավելվածը փոփ. 28.12.17 թիվ 1705-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ) ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) կացարանի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) սոցիալական բնակարանային ֆոնդ` պետական, համայնքային կամ այլ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ձևավորվող բնակարանային ֆոնդի ամբողջություն.

2) կացարան` սոցիալական բնակարանային ֆոնդի բնակելի տարածք (բնակարան, բնակելի տուն, սենյակ).

3) սոցիալական տուն` սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավոր, որում ներառված կացարանները գտնվում են նույն համայնքում կամ դրանց ցանցն աշխարհագրորեն տեղակայված է մինչև 3 կմ շառավղով.

4) հանրակացարանային տիպի կացարան` սոցիալական տան առանձին սենյակներ, որոնք տրամադրվում են առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող` բնակելի տարածության կարիք ունեցող ուսանողներին.

5) սատարող ընտանիք` սոցիալական տանը բնակվող ընտանիք, որն աջակցում է նույն սոցիալական տանը բնակվող տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց` իրենց սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցերում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով նախատեսված` բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը կացարանում տեղավորվում է, և նրան այլ սոցիալական ծառայություններ տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:

4. Պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական տան կացարանները, այդ թվում` հանրակացարանային տիպի կացարանները, բաշխվում են որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալապես անապահով և հատուկ բոլոր խմբերի միջև համապատասխան հերթացուցակներում ներառված անձանց (ընտանիքներին)` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի, ընդ որում, որոշման N 1 հավելվածով նախատեսված սոցիալապես անապահով և հատուկ խմբերից որևէ մեկին դասված անձանց չի կարող տրամադրվել նույն հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում կացարանների 50 տոկոսից ավելին: Որոշման N 1 հավելվածով նախատեսված` սոցիալապես անապահով և հատուկ խմբերի միջև կացարանների բաշխման ժամանակ առավել մեծ թվաքանակների սահմանման առաջնահերթությունը որոշվում է հետևյալ հերթականությամբ`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձինք.

2) միածնող ընտանիք, եթե ամուսիններից մեկը մահացել է, կամ միայնակ անձի կողմից որդեգրվել է երեխա.

3) միայնակ չաշխատող կենսաթոշակառու (կենսաթոշակառուներ), այդ թվում` նրա (նրանց) աշխատելու դեպքում.

4) սատարող ընտանիքներ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստական ճանաչված և ապաստան ստացած անձինք:

(4-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1705-Ն որոշում)

 

II. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

5. Կացարանում տեղավորվելու համար սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձը կամ ընտանիքը (այսուհետ` դիմող) դիմում է իր փաստացի բնակության վայրի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ` կենտրոն) և հաշվառվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի:

(5-րդ կետը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառման համար դիմողը դիմումին կից ներկայացնում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից տրված առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու մասին տեղեկանքը և դրա լուսապատճենը:

7. Կենտրոնը դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում առցանց հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարան` սույն կարգի 5-րդ կետով սահմանված դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն սույն կարգի 7-րդ կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո պատասխանում է յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Կենտրոնի աշխատողը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ստացած տվյալները համեմատում է դիմողի դիմումում ներառված տվյալների հետ, անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է դիմողին, իսկ տեղեկանքը (տվյալները) տպում և ներկայացնում է կենտրոնի ղեկավարին` ստանալու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում, որը հաստատվելուց հետո տեղադրվում է սոցիալական գործի մեջ:

10. Կենտրոնը` որպես սատարող ընտանիք հաշվառվելու համար ներկայացված դիմումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ընթացք տալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տարածքային մակարդակում ձևավորված համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) քննարկմանը:

11. Սատարող ընտանիքի ընտրությունը կատարվում է խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա` ընտանիքների հետ անցկացված հարցազրույցի, սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական վիճակի ուսումնասիրությունների արդյունքում` հաշվի առնելով, որ`

1) ընտանիքը բաղկացած է առնվազն ծնողներից և երեխաներից.

2) ընտանիքը չունի ազգակցական կապ սոցիալական տանը բնակվող մյուս բնակիչների (ընտանիքների) հետ.

3) ընտանիքը սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչ է.

4) ընտանիքի չափահաս անդամներից առնվազն մեկն ունի եկամուտ.

5) ընտանիքում տիրում են բարոյահոգեբանական առողջ հարաբերություններ և այլն:

12. Խորհուրդն իր առաջարկությունը կենտրոն է ներկայացնում կենտրոնի համապատասխան գրությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում:

13. Խորհրդի առաջարկությունը տեղադրվում է սոցիալական գործում:

14. Կենտրոնը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված անձին հաշվառում է նրա օրինական ներկայացուցչի տվյալներով` նշելով, որ բնակելի տարածություն ստանալու իրավունքը ծագում է այդ երեխայի համար` նրա 18 տարին լրանալու կամ անչափահասի` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչելու օրը:

15. Բնակելի տարածության համար հաշվառումը մերժվում է`

1) եթե դիմողն օտարել է բնակելի տարածությունը` հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարվա ընթացքում.

2) եթե դիմողը որոշմամբ սահմանված կարգով բնակվում է կացարանում.

3) որոշմամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում.

4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

16. Կենտրոնի աշխատողը, դիմումն ընդունելիս, դիմողին ծանոթացնում է կացարանում տեղավորվելու համար հաշվառման և դրա տրամադրման կարգին: Դիմողին` որպես բնակելի տարածության կարիք ունեցող անձ (ընտանիք) ճանաչելու կամ հաշվառումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում կենտրոնը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին, մերժման դեպքում` նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:

 

III. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17. Բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) դիմումներում ներառված և կից ներկայացված փաստաթղթերում առկա (առցանց ստացված) տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ստեղծում է բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական ենթահամակարգը (այսուհետ` տեղեկատվական ենթահամակարգ) և տիրապետում դրան, իսկ սպասարկում և շահագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպությունը:

18. Տեղեկատվական ենթահամակարգը բաղկացած է տեղական և կենտրոնական տեղեկատվական շտեմարաններից, ընդ որում, տեղական տեղեկատվական շտեմարանը ձևավորվում է կենտրոնների կողմից` կացարանում տեղավորվելու համար դիմած անձանց ներկայացրած տվյալների հիման վրա` դրանք ամբողջական ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

19. Տեղական տեղեկատվական շտեմարանում կատարված փոփոխություններն անմիջապես արտացոլվում են կենտրոնական տեղեկատվական շտեմարանում:

20. Տեղական տեղեկատվական շտեմարանում տվյալների ներառման ժամանակ կատարված տեխնիկական սխալներն ուղղվում են դրանց պատշաճ հիմնավորումները նախարարություն ներկայացնելուց հետո 7-օրյա ժամկետում` սոցիալական աջակցության տեղեկատվական շտեմարանների սպասարկման և շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած կազմակերպության կողմից:

 

IV. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ (ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ) ՀԵՐԹԱՑՈՒՑԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

21. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հերթացուցակը ձևավորվում է տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա` ըստ դիմումը տալու օրվա, բնակության վայրի (համայնքի) և սոցիալական խմբի:

22. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) միաժամանակ դասվում է որոշման N 1 հավելվածով նախատեսված սոցիալական խմբերից մեկից ավելի խմբին, ապա նա հաշվառվում է համապատասխանաբար յուրաքանչյուր առանձին հերթացուցակում:

23. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձինք (ընտանիքները) հաշվառումից հանվում են`

1) կացարանում տեղավորվելու (այդ թվում` մեկից ավելի սոցիալական խումբ ունենալու պարագայում` դրանցից որևէ մեկի հիմքով կացարանով ապահովվելու դեպքում).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու կամ սեփականության իրավունքով բնակելի տարածություն ձեռք բերելու (այդ թվում` ժառանգություն, նվիրատվություն և այլն) դեպքում.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի վերացման դեպքում.

4) Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն մշտական բնակության մեկնելու դեպքում` բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքի.

5) դիմողի կողմից հաշվառումից դուրս գալու մասին գրավոր դիմումի դեպքում.

6) հատկացվող կացարանից երկրորդ անգամ գրավոր հրաժարվելու դեպքում` համաձայն N 2 ձևի.

7) որպես բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող հաշվառվելու համար ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու դեպքում.

8) դիմողի մահվան դեպքում` բացառությամբ սույն կարգի 24-րդ կետով սահմանված դեպքի:

24. Սույն կարգի 23-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ընտանիքը պահպանում է հերթացուցակում համապատասխան համարով հաշվառումը, եթե այդ պահի դրությամբ դիմողի ընտանիքի որևէ այլ անդամի համար չեն վերացել հաշվառման համապատասխան հիմքերը:

 

V. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

25. Կացարանը տրամադրվում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին)` ըստ սոցիալական խմբի և ըստ հաշվառման հերթականության` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանի համաձայն:

26. Կազմակերպությունը սոցիալական տանը` բնակչի կողմից կացարանն ազատվելու օրվանից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը:

27. Սոցիալական տան ազատված կացարանում բնակչի տեղավորման վերաբերյալ սույն կարգի 33-րդ կետով նախատեսված առաջարկությունը ներկայացնելու առաջնահերթությունները սահմանվում են սույն կարգի 25-րդ կետով սահմանված դրույթի համաձայն` հետևյալ հերթականությամբ`

1) սոցիալական տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված այն տարածքի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

3) Հայաստանի Հանրապետության այն մարզի բնակիչներից առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը), որում գտնվում է սոցիալական տան գտնվելու համայնքը.

4) հանրապետական ցուցակում առավել վաղ հաշվառված անձը (ընտանիքը):

28. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ որոշումն ընդունում է նախարարը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային մակարդակում ընդունված սոցիալական համագործակցության համաձայնագրով նախատեսված համակարգող խորհրդի (այսուհետ` համակարգող խորհուրդ) պատշաճ հիմնավորված առաջարկության հիման վրա:

29. Սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորելու վերաբերյալ հարցը համակարգող խորհրդի քննարկմանը կարող է ներկայացվել`

1) նախարարության պատասխանատու ստորաբաժանման կողմից.

2) համակարգող խորհրդի անդամ կազմակերպություններից որևէ մեկի կողմից.

3) բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) դիմելու դեպքում:

30. Համակարգող խորհրդի քննարկմանը սոցիալական տան ազատված կացարանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառման ցուցակում ընդգրկված անձին (ընտանիքին) արտահերթ տեղավորման վերաբերյալ առաջարկությանը կից ներկայացվում են այն տվյալները (փաստերը, հանգամանքները) և դրանք հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ առաջարկության համար:

31. Սույն կարգի 30-րդ կետով նախատեսված առաջարկության համար կողմնորոշիչ հանգամանքներ են`

1) դիմողի` որոշակի բնակության վայր չունենալը.

2) դիմողի` ընտանիքում մինչև 5 տարեկան երեխաների թիվը.

3) դիմողի կամ դիմողի կնոջ հղի լինելը.

4) դիմողի` փաստացի բնակության ընտանիքում միջանձնային լարված հարաբերությունների և (կամ) բռնության կամ բռնության սպառնալիքի առկայությունը.

5) դիմողի` տվյալ ուսումնական տարում մասնագիտական ուսումնական համապատասխան հաստատություն ընդունվելը կամ սովորելը.

6) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի` վերջին երեք տարվա ընթացքում ժամկետային զինծառայությունից զորացրված լինելը.

7) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամի` քրեակատարողական հիմնարկից վերադարձած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հանրային աշխատանքներ կատարող անձ լինելը, պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում գտնվելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելը.

8) դիմողի կամ դիմողի ընտանիքի անդամների հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

9) ընտանիքում նույն կարգավիճակ ունեցող (առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձ, մանկատան շրջանավարտ լինելը և այլն) քույրեր, եղբայրներ լինելը.

10) կյանքի դժվարին վիճակում գտնվելու այլ հանգամանքներ:

32. Համակարգող խորհրդի նիստը հրավիրվում է առաջարկությունն ստանալուց հետո` ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում:

33. Նախարարությունը բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձի բնակության վայրի կենտրոնին առաջարկում է կազմակերպել տվյալ անձի (ընտանիքի) տվյալների կրկնակի ուսումնասիրություն` 15-օրյա ժամկետում, և սույն կարգի 23-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը որոշում է ընդունում տվյալ անձին կացարան տրամադրելու մասին և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը ներկայացնում է նախարարություն:

34. Եթե բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց համապատասխան սոցիալական խմբի հաշվառման ցուցակի` այդ պահի դրությամբ առաջին համարով հաշվառված անձն առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, որի բնակելի տարածության իրավունքը ծագում է ավելի ուշ ժամկետում` նրա 18 տարին լրանալու օրը, ապա նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով սահմանված ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխան հերթացուցակում պահպանում է իր տեղը` մինչև նրա 18 տարին լրանալը:

35. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված ուսումնասիրության արդյունքում կացարանի տրամադրման հիմքերի բացակայության դեպքում կենտրոնը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է նախարարությանը:

36. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված` հաջորդ ուսումնասիրությունը կազմակերպում է հերթացուցակում ընդգրկված հաջորդ անձի (ընտանիքի) համար:

37. Հերթացուցակում ընդգրկված անձանց (ընտանիքների) հերթագրման հավասար պայմանների (դիմումը տալու օր, սոցիալական խումբ) դեպքում կիրառվում են հետևյալ առաջնահերթությունները` ըստ թվարկման հերթականության`

1) խնամքին առկա երեխաների թիվը.

2) ընտանիքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայությունը և նրանց թիվը.

3) ժամկետային զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը:

38. Նախարարությունը սույն կարգի 33-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը և բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տեղեկացնում է ընդունված որոշման մասին:

39. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձը (ընտանիքը) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանում է կազմակերպություն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր ձևով տեղյակ է պահում կազմակերպությանը` նշելով պատճառը, ներկայանալու հնարավոր ժամկետը, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան ևս 30 օր:

40. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի) կողմից սույն կարգի 39-րդ կետով սահմանված ժամկետում կազմակերպություն չներկայանալը դիտարկվում է որպես տրամադրվող կացարանից հրաժարում, որի մասին կազմակերպությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարությանը:

41. Նախարարությունը սույն կարգի 40-րդ կետով նախատեսված գրությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան կենտրոնին տեղեկացնում է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձի (ընտանիքի)` կազմակերպություն չներկայանալու մասին` պատճառների ուսումնասիրության և (կամ) գրավոր հրաժարումը ձևակերպելու նպատակով:

42. Կացարանները բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձին (ընտանիքին) տրամադրվում են`

1) ծերության նպաստի տարիքի հասած անձանց` անժամկետ.

2) սատարող ընտանիքին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասվող անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին` 10 տարի ժամկետով.

3) որոշման N 1 հավելվածով նախատեսված անձանց, բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված խմբերի, 5 տարի ժամկետով (անկախ մինչև այդ ժամկետի ավարտը համապատասխան հիմքի վերացման հանգամանքից), որը կարող է երկարացվել մեկ անգամ, առավելագույնը` 5 տարի ժամկետով, եթե ժամկետը լրանալու ամսվա դրությամբ պահպանվել է տվյալ անձի կացարանի տրամադրման հիմքը:

43. Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանցից (ընտանիքներից) առկա ուսուցման եղանակով միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողներին կարող է տրամադրվել հանրակացարանային տիպի կացարան` ուսման ամբողջ ժամանակահատվածում: Ընդ որում, նշված ժամանակահատվածում հանրակացարանային տիպի կացարանի տրամադրումը հիմք չի հանդիսանում բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող անձանց հաշվառումից հանելու համար:

44. Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո տվյալ անձը (ընտանիքը) կարող է շարունակել բնակվել իր (իրենց) կողմից զբաղեցված կացարանում` կազմակերպության և իր (իրենց) միջև կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա, որի առանձնահատկությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 6 հավելվածով:

(44-րդ կետը փոփ. 18.08.16 թիվ 847-Ն որոշում)

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ԲՆԱԿՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

45. Սոցիալական տան բնակիչներն ունեն հետևյալ հիմնական իրավունքները`

1) սույն կարգի 42-րդ կետով սահմանված ժամկետում անարգել բնակվելու տրամադրված կոմունալ հարմարություններով կացարանում.

2) իրեն հատկացված կացարանում բնակվելու իր ընտանիքի անդամների հետ, իսկ այլ ազգականների բնակության իրավունքը տրվում է կազմակերպության պատշաճ հիմնավորված որոշմամբ.

3) բնակության ընթացքում մինչև 3 ամիս ժամկետով հյուրընկալելու այլ անձանց.

4) բնակության իրավունքի ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում կացարանից բացակայելու մինչև 6 ամիս, կազմակերպության համաձայնությամբ` մինչև 12 ամիս` բացառությամբ կացարանում որպես «սատարող ընտանիք» տեղավորված բնակիչների.

5) վաղաժամկետ դուրս գալու իր կացարանից` պահպանելով բնակելի տարածության իրավունքը և վերականգնելու հաշվառման ցուցակում նախկին դիրքը, եթե կացարանում առկա են այնպիսի թերություններ (որոնց մասին նա չգիտեր ու չէր իմացել կացարանում տեղավորվելիս), որոնք կացարանի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, կամ կացարանը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար բնակիչը պատասխանատվություն չի կրում:

46. Սոցիալական տան բնակիչներն ունեն հետևյալ հիմնական պարտականությունները`

1) սույն կարգի 38-րդ կետով նախատեսված որոշումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում ներկայանալ սոցիալական տուն, իսկ դրա անհնարինության դեպքում գրավոր տեղեկացնել կազմակերպությանը` նշելով դրա պատճառը.

2) կազմակերպություն ներկայանալուց հետո 7-օրյա ժամկետում հաշվառվել սոցիալական տան վայրի բնակչության տեղական ռեգիստրում` կացարանի հասցեով.

3) պահպանել սոցիալական տանը բնակվելու ընդհանուր համակեցության կանոնները.

4) սույն կարգի 23-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքի առաջացման դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնել կազմակերպությանը.

5) բնակիչը, որը տեղավորվել է սոցիալական տանը որպես սատարող ընտանիք, ունի լրացուցիչ պարտավորություններ`

ա. կացարանում համագործակցել կազմակերպության կամ բնակության վայրն սպասարկող կենտրոնի հետ` բնակիչների խնամքի կազմակերպման, նրանց առողջական, սոցիալական, տնտեսական և կազմակերպական բնույթի խնդիրները լուծելու նպատակով,

բ. անհրաժեշտության դեպքում բնակիչներին ցուցաբերել առաջին օգնություն` առօրյա կենցաղային գործերում,

գ. անհրաժեշտության դեպքում բնակիչներին օգնել կենցաղային իրերի վերանորոգման աշխատանքներում,

դ. անհրաժեշտության դեպքում օժանդակել սոցիալական տան տարածքի սանիտարական մաքրման ու կանաչապատման աշխատանքներին,

ե. բնակիչների հետ անհամաձայնության կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքում` անհապաղ դիմել կազմակերպությանը:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

47. Հայաստանի Հանրապետությունում բնակելի տարածության կարիք ունեցող անձանց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` տվյալ նպատակի համար հատկացված ֆինանսական միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացված ֆինանսական միջոցներից:

 

Ձև N 1

 

________________ Կենտրոն

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես` քաղաքացի _______________________________________________________ ս,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտի) սերիան, համարը _________

___________________________________

 

Հանրային ծառայությունների համարանիշը ____________________

 

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

______________

 

Բնակության վայրը_______________________________________________________

 

Հեռախոսահամարը _________________,

 

հանդիսանալով ______________________________, խնդրում եմ ինձ (ընտանիքիս)

(նշել սոցիալական խումբը)

 

հաշվառել որպես բնակելի տարածության կարիք ունեցող` կացարանում տեղավորվելու համար:

 

Ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պահանջվող խնամակալության և հոգաբարձության մարմնից որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառվելու մասին տեղեկանքը և դրա լուսապատճենը:

 

Ընդամենը ______________ էջ:

(էջերի թիվը)

 

Տեղյակ եմ, որ պակաս եմ ներկայացրել __________________________________ փաստաթղթերը, դրանք ոչ ուշ, քան ______ ______________ 20 թ. ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվելու սույն դիմումը ներկայացնելու ժամկետը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

 

    Դիմող ___________________,                _____ ______________20  թ.

           (ստորագրությունը)

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ____________________________________

(մասնագետի անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

_____ _________20 թ.

 

(լրացվում է դիմումի դարձերեսին)

 

._____________________________________________________________________.

|NN    |Ազգանունը,   |Ազգակցական    |Անձը հաստատող  |Հանրային         |

|ը/կ   |անունը,      |կապը          |փաստաթղթի      |ծառայությունների |

|      |հայրանունը   |              |(նույնականացման|համարանիշը կամ   |

|      |             |              |քարտի) սերիան, |չստանալու մասին  |

|      |             |              |համարը         |տեղեկանքի համարը |

|______|_____________|______________|_______________|_________________|

|դիմողը|             |              |               |                 |

|______|_____________|______________|_______________|_________________|

|2.    |             |              |               |                 |

|______|_____________|______________|_______________|_________________|

|3.    |             |              |               |                 |

|______|_____________|______________|_______________|_________________|

|4.    |             |              |               |                 |

|______|_____________|______________|_______________|_________________|

|5.    |             |              |               |                 |

|______|_____________|______________|_______________|_________________|

|6.    |             |              |               |                 |

._____________________________________________________________________.

 

(1-ին ձևը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Ձև N 2

 

Կենտրոնի ______________

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՏԿԱՑՎԱԾ ԿԱՅԱՐԱՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

______ ________ 20 թ.

 

Ես` քաղաքացի ______________________ս, հաշվառված բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության ____________________ մարզի, քաղաքի, ____________ փողոցի N________ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ինձ տեղեկացրել են, որ ինձ հատկացվող կացարանից երկրորդ անգամ հրաժարվելու դեպքում ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնելու եմ (կորցնելու ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

___________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը,

սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20 թ.

 

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք.

 

._____________________________________________________________________.

|NN    |Ազգանունը,          |Անձը հաստատող       |Ստորագրությունը     |

|ը/կ   |անունը,             |փաստաթղթի           |                    |

|      |հայրանունը          |(նույնականացման     |                    |

|      |                    |քարտի) սերիան,      |                    |

|      |                    |համարը              |                    |

|______|____________________|____________________|____________________|

|դիմող |                    |                    |                    |

|______|____________________|____________________|____________________|

|2.    |                    |                    |                    |

|______|____________________|____________________|____________________|

|3.    |                    |                    |                    |

._____________________________________________________________________.

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Կենտրոնի ներկայացուցիչ

___________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը,

սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի)

համարը, սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20 թ.

 

------------------------- Կենտրոն

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՏԿԱՑՎԱԾ ԿԱՅԱՐԱՆԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    քաղ. ___________                   ______ ________ 20  թ.

 

Ես` քաղաքացի ______________________ս, հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակում, երկրորդ անգամ հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման համաձայն ինձ տրամադրվող Հայաստանի Հանրապետության _________________ մարզի, քաղաքի,_____________փողոցի N________ շենքում ինձ հատկացված կացարանից:

Ես տեղյակ եմ, որ ինձ (ընտանիքիս) հանելու են բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված սոցիալապես անապահով անձանց (ընտանիքների) հերթացուցակից, և դրանով ես (ընտանիքս) կորցնում եմ (կորցնում ենք) կացարան ստանալու հնարավորությունը:

 

___________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի) համարը,

սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20 թ.

 

Կացարանից հրաժարվելու հետ համաձայն ենք.

 

._____________________________________________________________________.

|NN    |Անունը,             |Անձը հաստատող       |Ստորագրությունը     |

|ը/կ   |ազգանունը,          |փաստաթղթի           |                    |

|      |հայրանունը          |(նույնականացման     |                    |

|      |                    |քարտի) սերիան,      |                    |

|      |                    |համարը              |                    |

|______|____________________|____________________|____________________|

|դիմող |                    |                    |                    |

|______|____________________|____________________|____________________|

|2.    |                    |                    |                    |

|______|____________________|____________________|____________________|

|3.    |                    |                    |                    |

._____________________________________________________________________.

 

Հատկացվող կացարանից գրավոր հրաժարումը գրվել է իմ ներկայությամբ, 2 օրինակից, որից մեկը վերադարձվել է դիմողին:

 

Կենտրոնի ներկայացուցիչ

_____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի)

համարը, սերիան, ստորագրությունը)

 

Ստացա երկրորդ օրինակը

_____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (անձնագրի (նույնականացման քարտի)

համարը, սերիան, ստորագրությունը)

 

______ ________ 20 թ.

 

(2-րդ ձևը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ` ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԹԵՎԱՆ` ԿԱՑԱՐԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 29.03.2019 թիվ 364-Ն որոշում)

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1069-Ն
Որոշում