Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 սեպտեմբերի 2022 թվականի N 1392-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 700-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համազգեստի ձևն ու կրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 13-ի N 1081-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 700-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 5-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետում «Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, 10-11 սմ երկարությամբ, 2,0 սմ լայնությամբ կպչուն ժապավեններ, որտեղ ամրացվում են անունը, ազգանունը և ստորաբաժանումը:» նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Կրծքամասում` աջ և ձախ կողմերում, կարվում են տեսչական մարմնի տարբերանշանները:»,

բ. 1-ին ենթակետում «Վերնաշապիկի թևքերին կարվում են շրջանաձև կպչուն ժապավեններ, տրամագիծը` 80 մմ, ուսակարից 70 մմ ներքև, որտեղ ամրացվում են տեսչական մարմնի խորհրդանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը (նկար 1):» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Վերնաշապիկի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5):»,

գ. 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2) կիսավերարկու ձմեռային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով և տաք ներդիրով է, բաճկոնին կոճկվում է հանովի արհեստական մորթե օձիք, որը կոճկվում է 7 օղակներով և բաճկոնի օձիքին կարված են 7 հատ 15 մմ տրամագծով պլաստմասսայե կոճակներ: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում` կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում` ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5): Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երեք տարի ժամկետով.»,

դ. լրացնել նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) կիսավերարկու աշնանային` մուգ մոխրագույն անջրանցիկ (անջրաթափանց) կտորից: Կիսավերարկուն բաղկացած է լանջափեշերից, թևքերից, հետ ծալվող օձիքից: Կիսավերարկուն մինչև գոտկատեղը ձգվող գոտիով է: Կիսավերարկուն կոճկվում է 60-65 սմ երկարությամբ շղթայով: Գոտու կողային մասերն ունեն 14-20 սմ երկարությամբ առաձգական ժապավեն: Թիկնամասը և լանջափեշերը` կրծքամասում կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված են 16 սմ բացվածքով գրպաններ: Առջևի 2 լանջափեշերի վերևամասում` կափույրի տակ, ներկարվում են 15 սմ երկարությամբ շղթայով փակվող գրպաններ, ձախ կողմում` ծոցագրպան: Թևքերը երկկարանի են: Ներքևում` կարագծերում, անցկացված է էլաստիկ ժապավեն: Կիսավերարկուի աջ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, կարվում է տեսչական մարմնի խորհրդանշանը (նկար 7), ձախ թևքին` ուսակարից 70 մմ ներքև, տեսչական մարմնի թևքանշանը (նկար 5): Պետական վերահսկողություն իրականացնող անձը կիսավերարկուն կրում է երկու տարի ժամկետով.»,

ե. 4-րդ ենթակետում «կիսավերարկուի» բառից հետո լրացնել «, շապիկի», իսկ վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»,

զ. 6-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«6) տեսչական մարմնի տարբերանշան` ուղղանկյուն, 10x2 սմ չափսերով, վրան ասեղնագործվում է համապատասխան ստորաբաժանման անվանման հապավումը, իսկ աջ կողմում` կրողի անվան առաջին տառը, ազգանունը (նկար 9, 10): Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»,

է. 7-րդ ենթակետում վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Ասեղնագործությունը կատարվում է բարձր խտությամբ թավշյա գործվածքի վրա:»,

ը. 8-րդ ենթակետում «տարբերանշանը (նկար 1)» բառերը փոխարինել «խորհրդանշանը (նկար 1, 2, 3, 4)» բառերով, իսկ «երկու տարի» բառերը` «մեկ տարի» բառերով».

2) հավելվածը լրացնել նոր բովանդակությամբ 7-րդ կետով.

i

«7. Պետական վերահսկողություն իրականացնող կին պաշտոնատար անձի ցանկության դեպքում տարեկան երկու կիսաշրջազգեստի փոխարեն կարող է տրամադրվել տարեկան երկու տաբատ կամ մեկ կիսաշրջազգեստ և մեկ տաբատ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. սեպտեմբերի 8

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.09.2022
N 1392-Ն
Որոշում