124.02/140.300102 ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402036
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
30 հունվարի 2002 թվականի N 02/140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000թ. հոկտեմբերի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը հաստատելու մասին» N 02/1291 հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները (կցվում է):
Համաձայնեցված է Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի պետական եկամուտների նախարարության
նախարարության հետ թիվ 02/140 հրամանով
«12» հունվարի 2002 թ. «12» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգի`
i
ա) 4.3 կետը «արտադրանքի և» բառերից հետո լրացնել «ներմուծվող դիզելային վառելիքի ու» բառերով:
i
բ) 5.1 կետի «ա» ենթակետի «ենթակա ապրանքների արտահանումը» բառերը փոխարինել «ենթակա` արտահանված ապրանքների օտարումը (իրացումը)» բառերով, իսկ «հայտարարագիր» բառից հետո ավելացնել «և այդ ապրանքների իրացումը արտացոլված է հարկ վճարողի հաշվապահական հաշվառմամբ» բառերը:
i
գ) 6.2 կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված դեպքերի» բառերով:
դ) 7.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
i
«Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հրահանգի 7.5 կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում»:
ե) N 1 հավելվածի`
i
- աղյուսակի
.___________________________________________________________________.
| 220410 | շամպայն | 1 լիտր | 300 |
.___________________________________________________________________.
տողում «300» թիվը փոխարինել «250» թվով.
- աղյուսակից հանել
.___________________________________________________________________.
| 2710 00 690 | դիզելային վառելիք | 1 տոննա | 11,500 |
.___________________________________________________________________.
տողը:
i
զ) N 2 հավելվածը` «Ակցիզային հարկի հաշվարկ» և N 3 հավելվածը` «Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ», ինչպես նաև դրանց լրացման կարգերը խմբագրել հետևյալ տեսքով.
Հավելված 2
._________________________________________________________________________.
| Ակցիզային հարկի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը |
| |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|_____________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |2. Հաշվետու ժամանակաշրջանը |
| ._______________. |տարի ._______. ամիս .___. |
|_____________________________________|___________________________________|
|3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
|ձեռնարկատիրոջ) անուն, ազգանուն | |

|5. Գտնվելու վայրը (նոր վայրի |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
|դեպքում, նշել վանդակը) ._. | |
| ._. |Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
|7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի | |
|կատարվել վանդակում նշել «X», ստորագրել ստորև և | |
|ներկայացնել հաշվարկը -> -> -> -> | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|8. Ակցիզային հարկով | Ճշգրտման ամսում հարկման բազան և հաշվարկված |
|հարկման ենթակա ապրանքի | ակցիզային հարկի գումարը |
|(ըստ ԱՏԳ ԱԱ) | |
|_______________________|_________________________________________________|
|ծածկագիրը | անվանումը |Հարկման |Ա. Օտարված| Բ. Ակցիզային |Գ. Ակցիզային |
| | |բազայի |ապրանքների| հարկի |հարկի գումարը|
| | |միավորը | քանակը | դրույքաչափը | (հազար դրամ)|
| | | | (ծավալը) | (դրամ) | |
|__________|____________|________|__________|_______________|_____________|

|___________________________________________________________|_____________|
|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար | |
._________________________________________________________________________.
._____________________________________________________________.
|10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների| |
|իրացման շրջանառությունը (հազար դրամ) | |

հազար դրամ

|Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման |ՀՀ տարածքում| Արտահանված|
|(վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, | Ա. | Բ. |
|որի դիմաց վճարվել է | | |
|________________________________________________|____________|___________|
|11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված | | |
|ակցիզային հարկի գումար | | |

|12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց | | |
|վճարված ակցիզային հարկի գումար | | |

|13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային | | |
|հարկի գումար, [11]+[12] | | |

|14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ | | |
|ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի | | |
|գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, | | |
|[13Ա]-[9], եթե [13Ա] > [9] | | |
|________________________________________________|____________|___________|
|15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով| | |
|հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար | | |

|16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի | | |
|գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա | | |
|ակցիզային հարկի գումար [13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+ | | |
|[15Բ] | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| |Ա. բյուջեից| Բ. բյուջե |
| |վերադարձման| վճարման |
|________________________________________________|___________|____________|
|17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում| | |
|է «Ա» վանդակը` եթե ([16]-[9]) > 0 և լրացվում է | | |
|«Բ» վանդակը` եթե ([9]-[16]) > 0 | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
Հաշվապահի ստորագրություն
Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
[1] Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:
[2] Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը:
[3] Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4] Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5] Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:
[6] Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7] Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի [1]-ից մինչև [6]-րդ տողը ներառյալ, [7]-րդ վանդակում նշվում է «X», հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:
[8] Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:
[9] Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10] Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` հազար դրամներով:
[11] Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[12] Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[13] «Ա» վանդակում լրացվում է [11Ա] և [12Ա] վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` [11Բ] և [12Բ] վանդակների հանրագումարը:
[14] «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման ([13Ա]-[9]):
[15] «Ա» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ՀՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
«Բ» վանդակում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:
[17] «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] - [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] - [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
Հավելված 3
._________________________________________________________________________.
| Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը |
| |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|_____________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |2. Ճշգրտման ժամանակաշրջանը |
| ._______________. |տարի ._______. ամիս .___. |
|_____________________________________|___________________________________|
|3. Ֆիզիկական անձի (անհատ |4. Իրավաբանական անձի անվանումը |
|ձեռնարկատիրոջ) անուն, ազգանուն | |
|_____________________________________|___________________________________|
|5. Գտնվելու վայրը (նոր վայրի |6. Աշխատանքային հեռախոսի համարը |
|դեպքում, նշել վանդակը) ._. | |
| ._. |Տան հեռախոսի համարը |
|_________________________________________________________________________|
|7. Եթե Ճշգրտման ժամանակաշրջանի (ամսվա) համար նախկինում | |
|ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել վանդակում նշել «X» | |
| -> -> -> -> | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|8. Ակցիզային հարկով | Ճշգրտման ամսում հարկման բազան և հաշվարկված |
|հարկման ենթակա ապրանքի | ակցիզային հարկի գումարը |
|(ըստ ԱՏԳ ԱԱ) | |
|_______________________|_________________________________________________|
|ծածկագիրը | անվանումը |Հարկման |Ա. Օտարված| Բ. Ակցիզային |Գ. Ակցիզային |
| | |բազայի |ապրանքների| հարկի |հարկի գումարը|
| | |միավորը | քանակը | դրույքաչափը |(հազար դրամ) |
| | | | (ծավալը) | (դրամ) | |
|__________|____________|________|__________|_______________|_____________|
|__________|____________|________|__________|_______________|_____________|
|__________|____________|________|__________|_______________|_____________|
|__________|____________|________|__________|_______________|_____________|
|___________________________________________________________|_____________|
|9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար | |
._________________________________________________________________________.
._____________________________________________________________.
|10. Ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների| |
|իրացման շրջանառությունը (հազար դրամ) | |
._____________________________________________________________.
հազար դրամ
._________________________________________________________________________.
|Օտարված ապրանքներին բաժին ընկնող` հաշվանցման |ՀՀ տարածքում| Արտահանված|
|(վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, | Ա. | Բ. |
|որի դիմաց վճարվել է | | |
|________________________________________________|____________|___________|
|11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված | | |
|ակցիզային հարկի գումար | | |
|________________________________________________|____________|___________|
|12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց | | |
|վճարված ակցիզային հարկի գումար | | |
|________________________________________________|____________|___________|
|13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային | | |
|հարկի գումար, [11]+[12] | | |
|________________________________________________|____________|___________|
|14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ | | |
|ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի | | |
|գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, | | |
|[13]-[9], եթե [13] > [9] | | |
|________________________________________________|____________|___________|
|15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով| | |
|հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար | | |
|________________________________________________|____________|___________|
|16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի | | |
|գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա | | |
|ակցիզային հարկի գումար [13Ա]+[13Բ]-[14Ա]+[15Ա]+ | | |
|[15Բ] | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| |Ա. բյուջեից| Բ. բյուջե |
| |վերադարձման| վճարման |
|________________________________________________|___________|____________|
|17. Ճշգրտման ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում| | |
|է «Ա» վանդակը` եթե ([16]-[9]) > 0-ից և | | |
|լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16]) > 0 | | |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| |Ա. բյուջեից| Բ. բյուջե |
| |վերադարձման| վճարման |
|________________________________________________|___________|____________|
|18. Ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով | | |
|կամ վերջին ճշգրտված հաշվարկով ներկայացվել է, | | |
|որ ենթակա է | | |
._________________________________________________________________________.
Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք
Հաշվապահի ստորագրություն
Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգ
Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից
[1] Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:
[2] Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկը:
[3] Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4] Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5] Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը:
[6] Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7] Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել` աջ մասի վանդակում նշվում է «X»:
[8] Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով նախատեսված չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:
[9] Լրացվում է [8]-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10] Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող` օտարված ապրանքների ճշգրտված իրացման շրջանառությունը` հազար դրամներով:
[11] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[12] Լրացվում է ճշգրտման ամսում արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկվող ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման: Ընդ որում, «Ա» վանդակում լրացվում է հաշվանցման ենթակա ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում ՀՀ տարածքում իրացված` ակցիզային հարկով հարկված ապրանքներին, իսկ «Բ» վանդակում` ակցիզային հարկի այն գումարը, որը բաժին է ընկնում արտահանված և իրացված ապրանքներին:
[13] «Ա» վանդակում լրացվում է [11Ա] և [12Ա] վանդակների հանրագումարը, իսկ «Բ» վանդակում` [11Բ] և [12Բ] վանդակների հանրագումարը:
[14] «Ա» վանդակում լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է ճշգրտման ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ ([13Ա]-[9]):
[15] «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում ՀՀ տարածքում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
«Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում արտահանված և իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
[16] Լրացվում է [13] տողի «Ա» և «Բ» ու [15] տողի «Ա» և «Բ» վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] տողի «Ա» վանդակում նշված թվի տարբերությունը:
[17] «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
[18] Լրացվում է ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին անգամ ներկայացված ճշգրտված հաշվարկով ակցիզային հարկի հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա գումարը («Ա» վանդակում) կամ բյուջե վճարման ենթակա գումարը (»Բ» վանդակում):