01.01.2018 - 31.12.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 մայիսի 1997 թ.
i
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 6.
Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում` որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):
(6-րդ հոդվածը փոփ. 08.09.97 ՀՕ-141, 26.12.97 ՀՕ-177, 26.12.00 ՀՕ-126, 25.12.03 ՀՕ-54-Ն, 27.11.06 ՀՕ-189-Ն, 21.08.08 ՀՕ-146-Ն, 19.12.12 ՀՕ-240-Ն, 17.12.14 ՀՕ-243-Ն, 26.02.15 ՀՕ-7-Ն, 17.03.16 ՀՕ-31-Ն օրենքներ)
ԻՐՏԵԿ |
օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունը գործել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք |
ԲԱԺԻՆ VI
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ I.
Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը
ԵՆԹԱԲԱԺԻՆ II.
ԱԱՀ-ի հաշվարկման կարգը
i
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով` ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով` ներմուծման հարկային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:
ԻՐՏԵԿ |
օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը գործել են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 04.10.16 ՀՕ-165-Ն օրենք |
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 16 հունիսի 1997 թ. ՀՕ-118
|