ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 սեպտեմբերի 2020 թ. N 23-Ն
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերն ու կարգը` համաձայն Հավելված 1-ի,
2) Անհատական պաշտպանության միջոցների սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները` համաձայն Հավելված 2-ի,
3) Անհատական պաշտպանության միջոցների ցանկը` համաձայն Հավելված 3-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Նախարար Ա. Թորոսյան
Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:
i
2. Փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության:
(2-րդ կետը փոփ. 18.09.2020 թիվ 25-Ն, 27.05.2021 թիվ 44-Ն, 02.03.2022 թիվ 14-Ն հրամաններ)
2.1. (2.1-ին կետն ուժը կորցրել է 27.05.2021 թիվ 44-Ն հրաման)
i
(2.1-ին կետը լրաց. 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
2.2. (2.2-րդ կետն ուժը կորցրել է 16.12.2021 թիվ 94-Ն հրաման)
i
(2.2-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 81-Ն հրաման)
2.3. (2.3-րդ կետն ուժը կորցրել է 16.12.2021 թիվ 94-Ն հրաման)
(2.3-րդ կետը լրաց. 28.10.2021 թիվ 81-Ն հրաման)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 27.05.2021 թիվ 44-Ն հրաման)
i
(3-րդ կետը փոփ. 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են` ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:
i
5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:
(5-րդ կետը փոփ. 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
Աղյուսակ 1
i
._____________________________________________________________________.
|Կարգավորում |Թիրախային անձնակազմ|Միջոցառումներ|ԱՊՄ |
| |կամ պացիենտ | | |
|_____________________________________________________________________|
|Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն |
|_____________________________________________________________________|
|Հիվանդասեն- |Բուժանձնակազմ |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
|յակ | |պացիենտի |FFP2 ստանդարտ կամ |
| | |անմիջական |համարժեք |
| | |խնամք |2. Արտահագուստ |
| | | |3. Ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (ակնոց կամ |
| | | |դիմային վահանակ) |
| | |_____________|______________________|
| | |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
| | |պացիենտի |FFP2 ստանդարտ կամ |
| | |աերոզոլային |համարժեք |
| | |միջոցառումներ|2. Արտահագուստ |
| | | |3. Ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց |
| | | |5. Գոգնոց |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող, ախտահանող |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| |անձնակազմ |պացիենտի |2. Արտահագուստ |
| | |հիվանդասեն- |3. Ամուր ձեռնոց |
| | |յակի մաքրում |4. Աչքի պաշտպանության |
| | |և ախտահանում|միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ): |
| | | |5. Փակ աշխատանքային |
| | | |կոշիկ |
| |___________________|_____________|______________________|
| |Այցելու |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| | |պացիենտի |2. Արտահագուստ |
| | |սենյակ մուտքի|3. Տարածական |
| | |իրականացում |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
|____________|___________________|_____________|______________________|
|Պացիենտի |Ամբողջ անձնակազմը, |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
|տարանցման |ներառյալ` |գործողու- |2. Բժշկական խալաթ |
|այլ վայրեր |բուժաշխատողները |թյուն, որը | |
|(օրինակ, | |կապ չունի | |
|պալատ, | |COVID-19 | |
|միջանցք): | |պացիենտի հետ | |
|____________|___________________|_____________|______________________|
|Տեսակավորում|Բուժանձնակազմ |Նախնական |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ` |2. Բժշկական խալաթ |
| | |առանց ուղղակի|3. Տարածական |
| | |շփման |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Սուր շնչառական |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |վարակին բնորոշ | |2. Տարածական |
| |ախտանշաններով | |հեռավորության |
| |պացիենտ | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ախտանշաններ | | |
| |չունեցող պացիենտ | | |
|____________|___________________|_____________|______________________|
|Լաբորատորիա |Լաբորանտ |Գործողու- |1. Բժշկական դիմակ |
| | |թյուններ |2. Արտահագուստ |
| | |շնչառական |3. Ձեռնոց |
| | |նմուշների հետ|4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (եթե կա ցայտման |
| | | |ռիսկ) |
|____________|___________________|_____________|______________________|
|Վարչական |Ամբողջ |Վարչական |1. Բժշկական դիմակ |
|տարածքներ |անձնակազմը, |առաջադրանք- |2. Բժշկական խալաթ |
| |ներառյալ` |ներ, որոնք |(բուժաշխատողները) |
| |բուժաշխատողները |կապ չունեն | |
| | |COVID-19 | |
| | |պացիենտի հետ | |
|_____________________________________________________________________|
|Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն |
|_____________________________________________________________________|
|Խորհրդատվու-|Բուժաշխատողներ |Ֆիզիկական |1. Բժշկական դիմակ |
|թյան սենյակ | |զննում |2. Արտահագուստ |
| | |շնչառական |3. Ձեռնոց |
| | |ախտանշանով |4. Աչքի պաշտպանության |
| | |պացիենտին |միջոց |
| |___________________|_____________|______________________|
| |Բուժաշխատողներ |Ֆիզիկական |1 Բժշկական դիմակ |
| | |զննում առանց |2. Բժշկական խալաթ |
| | |շնչառական |3. Նախազգուշական |
| | |ախտանշանի |միջոցառումներ և |
| | |պացիենտին |ռիսկերի գնահատում |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |1. Բժշկական դիմակ, եթե|
| |ախտանշաններ ունեցող| |տանելի է |
| |պացիենտ | | |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ախտանշաններ | | |
| |չունեցող պացիենտ | | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Շնչառական |1. Բժշկական դիմակ |
| | |ախտանշանով |2. Արտահագուստ |
| | |պացիենտների |3. Ամուր ձեռնոց |
| | |հետ |4. Աչքի պաշտպանության |
| | |խորհրդատվու- |միջոց (եթե կա |
| | |թյունների |օրգանական կամ քիմիական|
| | |միջև և |նյութերի ցայտման ռիսկ)|
| | |դրանից հետո |5. Ճտքակոշիկ կամ փակ |
| | | |աշխատանքային կոշիկ |
|____________|___________________|_____________|______________________|
|Սպասասրահ |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներ ունեցող պացիենտ| |2. Անմիջապես |
| | | |տեղափոխում պացիենտին |
| | | |մեկուսացման սենյակ կամ|
| | | |առանձին տարածք, իսկ |
| | | |անհնարինության |
| | | |դեպքում` այլ |
| | | |պացիենտներից առնվազն |
| | | |1,5 մ հեռավորության |
| | | |ապահովում |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներ չունեցող | |2. Բժշկական խալաթ |
| |պացիենտ | | |
|____________|___________________|_____________|______________________|
|Վարչական |Ամբողջ անձնակազմը, |Վարչական |1. Բժշկական դիմակ |
|տարածք |ներառյալ |խնդիրներ |2. Բժշկական խալաթ |
| |բուժաշխատողները | |(բուժաշխատողներ) |
|____________|___________________|_____________|______________________|
|Տեսակավորում|Բուժաշխատողներ |Նախնական |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ |2. Բժշկական խալաթ |
| | |առանց ուղղակի|3. Տարածական |
| | |շփման |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներով պացիենտ | |2. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ներ չունեցող | | |
| |պացիենտ | | |
|_____________________________________________________________________|
|Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք |
|_____________________________________________________________________|
|Տուն |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներով պացիենտ | |2. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Խնամակալ |Պացիենտի |1. Շնչադիմակ N 95 |
| | |սենյակ մուտք |կամ FFP2 ստանդարտ կամ |
| | |գործող, եթե |համարժեք |
| | |չի ցուցաբե- | |
| | |րում ուղղակի | |
| | |խնամք կամ | |
| | |օգնություն | |
| |___________________|_____________|______________________|
| |Խնամակալ |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
| | |պացիենտին |FFP2 ստանդարտ կամ |
| | |ցուցաբերում է|համարժեք |
| | |ուղղակի |2. Ձեռնոց |
| | |խնամք, կամ |3. Գոգնոց (եթե կա |
| | |իրականացնում |ցայտման ռիսկ) |
| | |է աթոռակի, | |
| | |մեզի կամ | |
| | |թափոնների | |
| | |մշակում | |
| |___________________|_____________|______________________|
| |Բուժաշխատող |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| | |պացիենտին |2. Արտահագուստ |
| | |տանն ուղղակի |3. Ձեռնոց |
| | |խնամքի կամ |4. Աչքի պաշտպանության |
| | |օգնության |միջոց |
| | |տրամադրում | |
|_____________________________________________________________________|
|Մուտքի կետեր |
|_____________________________________________________________________|
|Վարչական |Ամբողջ |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
|տարածքներ |անձնակազմը | |2. Բժշկական խալաթ |
| | | |(բուժաշխատողները) |
|____________|___________________|_____________|______________________|
|Սկրինինգի |Անձնակազմ |Առաջին |1. Բժշկական դիմակ |
|տարածք | |սկրինինգ |2. Բժշկական խալաթ |
| | |(ջերմաչափում)|(բուժաշխատողները) |
| | |առանց |3. Ձեռնոցներ |
| | |ուղղակի շփման|4. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Անձնակազմ |Երկրորդ |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ |2. Ձեռնոց |
| | |(այսինքն` | |
| | |հարցազրույց | |
| | |ուղևորների | |
| | |հետ | |
| | |ջերմության | |
| | |կլինիկական | |
| | |ախտանշանների | |
| | |վերաբերյալ և | |
| | |ճամփորդության| |
| | |պատմության | |
| | |ճշտում) | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Տարածքի |1. Բժշկական դիմակ |
| | |մաքրում, |2. Արտահագուստ |
| | |որտեղ տենդով |3. Ամուր ձեռնոցներ |
| | |ուղևորներ են|4. Աչքի պաշտպանության |
| | |հայտնաբերվում|միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ), ճտքակոշիկ կամ |
| | | |փակ աշխատանքային կոշիկ|
|____________|___________________|_____________|______________________|
|Ժամանակավոր |Անձնակազմ |Մուտք |1. Բժշկական դիմակ |
|մեկուսացման | |մեկուսացման |2. Տարածական |
|տարածք | |տարածք` առանց|հեռավորության |
| | |ուղղակի |պահպանում` առնվազն |
| | |օգնության |1,5 մ |
| | |ցուցաբերման | |
| |___________________|_____________|______________________|
| |Անձնակազմ, |Պացիենտին |1. Բժշկական դիմակ |
| |բուժաշխատող |բժշկական |2. Արտահագուստ |
| | |կազմակերպու- |3. Ձեռնոց |
| | |թյուն |4. Աչքի պաշտպանության |
| | |տեղափոխելիս |միջոց |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Մեկուսացման |1. Բժշկական դիմակ |
| | |տարածքի |2. Արտահագուստ |
| | |մաքրում |3. Ամուր ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ), ճտքակոշիկ կամ |
| | | |փակ աշխատանքային կոշիկ|
|____________|___________________|_____________|______________________|
|Շտապօգնու- |Բուժաշխատողներ |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
|թյան մեքենա | |կասկածելի |2. Արտահագուստ |
|կամ տեղափո- | |պացիենտի |3. Ձեռնոց |
|խող փոխադրա-| |տեղափոխում |4. Աչքի պաշտպանության |
|միջոց | |բժշկական |միջոց |
| | |կազմակերպու- | |
| | |թյուն | |
| |___________________|_____________|______________________|
| |Վարորդներ |Եթե միայն |Բժշկական դիմակ |
| | |վարում է | |
| | |մեքենան | |
| | |COVID-19 | |
| | |կասկածելի | |
| | |պացիենտին | |
| | |տեղափոխելու | |
| | |ժամանակ, | |
| | |վարորդի խցիկն| |
| | |առանձնացված է| |
| | |COVID-19 | |
| | |պացիենտից | |
| | |_____________|______________________|
| | |Օգնում է |1. Բժշկական դիմակ |
| | |COVID-19 |2. Արտահագուստ |
| | |կասկածելի |3. Ձեռնոց |
| | |պացիենտին |4. Աչքի պաշտպանության |
| | |մեքենա |միջոց |
| | |նստեցնել- | |
| | |իջեցնելիս | |
| | |_____________|______________________|
| | |Ուղիղ շփում |1. Բժշկական դիմակ |
| | |չկա COVID-19 |2. Տարածական |
| | |կասկածելի |հեռավորության |
| | |պացիենտի հետ,|պահպանում` առնվազն |
| | |սակայն |1,5 մ |
| | |վարորդի և | |
| | |պացիենտի | |
| | |խցիկներն | |
| | |առանձնացված | |
| | |չեն | |
| |___________________|_____________|______________________|
| |COVID-19 |Ուղեգրում և |Բժշկական դիմակ, եթե |
| |հիվանդության |փոխադրում |տանելի է |
| |կասկածով պացիենտ |դեպի բժշկական| |
| | |կազմակերպու- | |
| | |թյուն | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրում |Մաքրում |1. Բժշկական դիմակ |
| | |COVID-19 |2. Արտահագուստ |
| | |հիվանդության |3. Ամուր ձեռնոց |
| | |կասկածով |4. Աչքի պաշտպանության |
| | |պացիենտների |միջոց (եթե կա |
| | |բժշկական |օրգանական կամ քիմիական|
| | |կազմակերպու- |նյութերի ցայտման |
| | |թյուն |ռիսկ), |
| | |տեղափոխումից |5. Ճտքակոշիկ կամ փակ |
| | |հետո |աշխատանքային կոշիկ |
._____________________________________________________________________.
(1-ին աղյուսակը փոփ. 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
._____________________________________________________________________.
|Բուժանձնակազմ |Կասկածելի դեպք |Հաստատված դեպք |Հաստատված դեպք |
| | |թեթև ախտանշանով|ծանր ախտանշանով |
| _|__________________|___________________________________|
| |Հավաքածուների |Օրական մեկ պացիենտի համար սահմանված|
| |քանակը մեկ |քանակը |
| |պացիենտի համար | |
|______________|__________________|___________________________________|
|Բուժքույր |1-2 |6 |6-12 |
|______________|__________________|________________|__________________|
|Բժիշկ |1 |2-3 |3-6 |
|______________|__________________|________________|__________________|
|Մաքրում և |1 |3 |3 |
|ախտահանում | | | |
|իրականացնող | | | |
|անձնակազմ | | | |
|______________|__________________|________________|__________________|
|Այլ ծառայու- |0-2 |3 |3 |
|թյուններ մա- | | | |
|տուցող | | | |
|______________|__________________|________________|__________________|
|Ընդհանուր |3-6 |14-15 |15-24 |
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
i
1. Անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում` դիմակը հագնելուց առաջ, ձեռքերը մշակվում են ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանում են օճառով: Դիմակը կրում են այնպես, որ այն փակի քիթը և բերանը` առանց ճեղքերի դեմքի և դիմակի միջև: Օգտագործման ժամանակ դիմակին չեն հպվում, հպվելու դեպքում ձեռքերը մշակում են սպիրտ պարունակող միջոցով և լվանում օճառով: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում: Դիմակը հանելիս բռնում են կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետում թափոնների համար նախատեսված փակվող ոտնակային կառավարման աղբարկղի մեջ, մշակում են ձեռքերը սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցով կամ լվանում օճառով:
(1-ին կետը փոփ. 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
i
2. Շնչառական օրգանների պաշտպանության համար նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական կազմակերպությունների անձնակազմը հաճախորդների հետ աշխատանքի ընթացքում ապահովվում է բավարար քանակությամբ մեկանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով դիմակները առնվազն 3 ժամը 1 անգամ փոխելու հնարավորությունից):
(2-րդ կետը փոփ. 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
3. ԱՊՄ հագնելու և հանելու ընթացակարգերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 3-ում:
Աղյուսակ 3
._____________________________________________________________________.
|Անհատական պաշտպանության միջոցները հագնելու ընթացակարգ |
|_____________________________________________________________________|
|1. Իրականացնել ձեռքերի | | |
|հիգիենայի միջոցառումներ | | |
|______________________________|_______|______________________________|
|2. Հագնել անջրաթափանց խալաթ | |1. Կապել պարանոցի և գոտկատեղի|
|կամ կոստյում | |երիզները |
| | |2. Բացվածքը պետք է լինի մեջքի |
|Ընտրել համապատասխան տեսակն ու | |կողմից |
|չափսը | | |
|______________________________|_______|______________________________|
|3. Հագնել միանվագ օգտագործման | |1. Հագնել այնպես, որ ծածկի |
|դիմակ | |քիթը, բերանն ու կզակը |
| | |2. Ուղղել վերին առաձգական մասն|
| | |այնպես, որպեսզի քթին հարմար |
| | |նստի |
| | |3. Հետևից ամրացնել ռետինե |
| | |օղակապով |
| | |4. Ուղղել, որպեսզի հարմար հպվի|
|______________________________|_______|______________________________|
|4. Ստուգել շնչադիմակի | |1. Ներշնչել` դիմակը պետք է |
|պիտանելիությունը | |ներքաշվի |
| | |2. Արտաշնչել` ստուգելով դիմակի|
| | |եզրերի տակից հոսակորստի |
| | |հնարավորությունը |
|______________________________|_______|______________________________|
|5. Հագնել պաշտպանական ակնոց: | |1. Դնել ակնոցները` ամրացնելով |
|Ուղղել, որ հարմար նստի | |աղեղնակների կամ օղակապի |
| | |միջոցով |
| | |2. Հագնել պաշտպանիչ ակնոցներն`|
| | |ամրացնելով օղակապի միջոցով |
| | |հոնքերի մակարդակին |
|______________________________|_______|______________________________|
|6. Հագնել ձեռնոցները: | |1. Ձեռնոցները հագցնել ձեռքերին|
| | |2. Ձեռնոցները պետք է ծածկեն |
| | |խալաթի թևերի բազկակապը |
|_____________________________________________________________________|
|Անհատական պաշտպանության միջոցները հանելու ընթացակարգ |
|_____________________________________________________________________|
|7. Հանել պաշտպանիչ ակնոցները | |1. Բռնել աղեղնակներից կամ |
| | |օղակապից |
| | |2. Վերև բարձրացնելով` հանել |
| | |դեպի երեսի հակառակ կողմը |
|______________________________|_______|______________________________|
|8. Հանել խալաթը կամ կոստյումը | |1. Արձակել կապերը |
| | |2. Քաշելով հանել խալաթը |
| | |պարանոցից և ուսերից |
| | |3. Դեպի ներս շրջել արտաքին |
| | |աղտոտված մակերեսը |
| | |4. Ծալել կամ օղակաձև շրջելով |
| | |հավաքել: |
| | |5. Նետել հատուկ աղբամանի մեջ |
|______________________________|_______|______________________________|
|9. Հանել ձեռնոցները | |1. Բռնել արտաքին եզրից` |
| | |դաստակի շրջանում |
| | |2. Քաշելով հանել` հակառակ |
| | |շրջելով |
| | |3. Պահել ձեռնոցը մյուս (հագած)|
| | |ձեռքում |
| | |4. Ձեռնոցը հանած` ձեռքի մատը |
| | |անցկացնել մյուս ձեռնոցի եզրի |
| | |տակ` մինչև դաստակի շրջանը |
| | |5. Ներսից քաշելով ու հակառակ |
| | |շրջելով` հանել ձեռնոցն այնպես,|
| | |որպեսզի ստեղծվի պարկ երկու |
| | |ձեռնոցների համար |
| | |6. Նետել հատուկ աղբամանի մեջ |
|______________________________|_______|______________________________|
|10. Իրականացնել ձեռքերի | | |
|հիգիենայի միջոցառումներ: | | |
|______________________________|_______|______________________________|
|11. Հանել դիմակը | |1. Նախ գլխի վրայով հանել |
| | |ներքևի օղակապը |
| | |2. Այնուհետև հանել վերևի |
| | |օղակապը |
| | |3. Նետել հատուկ աղբամանի մեջ |
|______________________________|_______|______________________________|
|12. Իրականացնել ձեռքերի | | |
|հիգիենայի միջոցառումներ: | | |
._____________________________________________________________________.
____________________________________
ԻՐՏԵԿ - աղյուսակ 3-ի նկարները չեն բերվում
4. Շնչադիմակների լայնածավալ օգտագործումը (օրինակ` N95, FFP2 կամ համարժեք ստանդարտ) նախկինում իրականացվել է բնակչության առողջության պահպանման ոլորտի արտակարգ իրավիճակներում, կապված սուր շնչառական վարակների ժամանակ ԱՊՄ-ի պակասի հետ: Այն իր մեջ ներառում է նույն ախտորոշումով մի քանի պացիենտի համար միևնույն շնչադիմակ կրելը` առանց այն հանելու, հաշվի առնելով, որ ըստ վերջին տվյալների, շնչադիմակները պահպանում են իրենց պաշտպանական հատկությունը երկարատև օգտագործման ժամանակ: Այնուամենայնիվ, երկարատև (4 ժամից ավելի) օգտագործումը կարող է հանգեցնել անհարմարության և դրանից պետք է խուսափել:
5. Բժշկական կազմակերպություններում ԱՊՄ օգտահանվում է` համաձայն Առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 02.03.2022 թիվ 14-Ն հրաման)
i
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 18.09.2020 թիվ 25-Ն հրաման)
i
8. ԱՊՄ-ն օգտագործելուց հետո պետք է հանել և գցել համապատասխան թափոնների աղբարկղ, որից հետո լվանալ և ախտահանել ձեռքերը:
Հավելված 3
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի սեպտեմբերի 11-ի
N 23-Ն հրամանի
ՑԱՆԿ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ |ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ |ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ |
|__________________|_________________________|________________________|
|Ձեռնոցներ |Ձեռնոցներ հետազոտության |. ԵՄ ստանդարտի հրահանգ |
|հետազոտության |համար, նիտրիլային, առանց |93/42 / EEC դաս I, EN |
|համար |փոշու, ոչ ստերիլ: |455, |
| |Ձեռնոցների երկարությունը |. ԵՄ ստանդարտի հրահանգ |
| |գերադասելի է որ լինի |89/686 / EEC III |
| |մինչև նախաբազուկը |կատեգորիա, EN374, |
| |(օրինակ` առնվազն 280 մմ |. ANSI/ISEA 105-2011, |
| |երկարություն: Չափերը` |. ASTM D6319-10 կամ |
| |փոքր, միջին, մեծ) |դրանց համարժեք |
| |Երկարաճիտ ձեռնոցներ, | |
| |երկարությունը մինչև | |
| |դաստակի վերևի հատվածը, | |
| |ցանկալի է մինչև | |
| |նախաբազուկ: | |
|__________________|_________________________|________________________|
|Վիրաբուժական դիմակ|Բժշկական/վիրաբուժական |EN 14683 Type IIR |
| |դիմակ, բարձր |performance ASTM F2100 |
| |ջրակայունություն, |level 2 or level 3 Կամ |
| |օդաթափանց, ներքին և |համարժեք; Ջրակայուն |
| |արտաքին մակերեսները |առնվազն 120 mmHg ճնշման |
| |տարբեր, կառուցվածքային |համար, համաձայն ASTM |
| |դիզայն, հարմարավետ |F1862-07, ISO 22609, |
| |բերանային հատվածի համար |կամ համարժեք Օդաթափանց: |
| |(օր.` բաժականման և այլն)|MIL-M-36945C, EN 14683 |
| | |annex C, կամ համարժեք |
| | |Զտման |
| | |արդյունավետություն: |
| | |ASTM F2101, EN14683 |
| | |annex B, կամ համարժեք: |
| | |Հայաստանի |
| | |Հանրապետությունում |
| | |2020 թվականի հունիսի |
| | |16-ից գործողության մեջ |
| | |դրված «Պացիենտների, |
| | |վիրաբուժական անձնակազմի |
| | |և սարքավորումների |
| | |համար, որպես բժշկական |
| | |արտադրատեսակներ |
| | |կիրառվող վիրաբուժական |
| | |արտահագուստ և |
| | |սպիտակեղեն. Մաս 1. |
| | |Ընդհանուր պահանջներ» |
| | |ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին,|
| | |իսկ դիմակները` ՀՍՏ ԳՈՍՏ |
| | |Ռ 58396-2020 ազգային |
| | |ստանդարտ: |
|__________________|_________________________|________________________|
|Համազգեստ |Մեկանգամյա օգտագործման, |Տարբերակ 1: Ջրակայուն EN|
| |ջրակայուն, երկարությունը |13795 բարձր |
| |մինչև ճիտքերը, բաց |արդյունավետություն կամ |
| |գույնի` հնարավոր |AAMI PB70 3 մակարդակի |
| |աղտոտումը տեսանելի |ցուցանիշ և բարձր, կամ |
| |լինելու համար, օղակներ |համարժեք |
| |մատներին ֆիքսելու համար, |Տարբերակ 2: արյան մեջ |
| |էլաստիկ ճարմանդներ` |առաջացող պաթոգենների |
| |թևերին ամրացնելու համար:|ներթափանցումից |
| | |պաշտպանված. |
| | |AAMI PB70 4 մակարդակի |
| | |ցուցանիշ կամ (EN |
| | |14126-B) մարմնի մասնակի |
| | |պաշտպանվածություն (EN |
| | |13034 or EN 14605), կամ |
| | |համարժեք: |
| | |Հայաստանի |
| | |Հանրապետությունում 2020 |
| | |թվականի հունիսի 16-ից |
| | |գործողության մեջ դրված |
| | |«Պացիենտների, |
| | |վիրաբուժական անձնակազմի |
| | |և սարքավորումների |
| | |համար, որպես բժշկական |
| | |արտադրատեսակներ կիրառվող|
| | |վիրաբուժական արտահագուստ|
| | |և սպիտակեղեն. Մաս 1. |
| | |Ընդհանուր պահանջներ» |
| | |ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին,|
| | |իսկ դիմակները` ՀՍՏ ԳՈՍՏ |
| | |Ռ 58396-2020 ազգային |
| | |ստանդարտ: |
|__________________|_________________________|________________________|
|Ձեռնոցներ |Ձեռնոցներ վիրաբուժական, |. ԵՄ ստանդարտ հրահանգ |
|վիրաբուժական, |նիտրիլային, ոչ փոշեպատ, |93/42/EEC Class I, EN |
|երկարությունը |մեկանգամյա օգտագործման |455, |
|մինչև բազուկ, |Ձեռնոցներ երկարաճիտ, |. ANSI/ISEA 105-2011, |
|մեծ (ավելի երկար |երկարությունը մինչև |. ASTM 6319-10 |
|քան հետազոտության |դաստակի վերև, ցանկալի է |. Կամ համարժեք: |
|համար ձեռնոցները) |մինչև նախաբազուկ: |. Հայաստանի |
| | |Հանրապետությունում 2020 |
| | |թվականի հունիսի 16-ից |
| | |գործողության մեջ դրված |
| | |«Պացիենտների, |
| | |վիրաբուժական անձնակազմի |
| | |և սարքավորումների |
| | |համար, որպես բժշկական |
| | |արտադրատեսակներ կիրառվող|
| | |վիրաբուժական արտահագուստ|
| | |և սպիտակեղեն. Մաս 1. |
| | |Ընդհանուր պահանջներ» |
| | |ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին,|
| | |իսկ դիմակները` ՀՍՏ ԳՈՍՏ |
| | |Ռ 58396-2020 ազգային |
| | |ստանդարտ: |
|__________________|_________________________|________________________|
|Դիմավահան |Պատրաստված է թափանցիկ |. ԵՄ ստանդարտ հրահանգ |
| |պլաստիկից և ապահովում է |86/686/EEC, EN 166/2002,|
| |լավ տեսանելիություն |. ANSI/ISEA Z87.1-2010, |
| |ինչպես հագնողի, այնպես էլ|Կամ համարժեք: Հայաստանի |
| |պացիենտի համար. |Հանրապետությունում 2020 |
| |կարգավորելի ժապավենն |թվականի հունիսի 16-ից |
| |ամրանում է գլխի շուրջ և |գործողության մեջ դրված |
| |ճակատին, քրտնադիմացկուն |«Պացիենտների, |
| |(նախընտրելի է), |վիրաբուժական անձնակազմի |
| |երկարությունը |և սարքավորումների |
| |հնարավորություն է |համար, որպես բժշկական |
| |ընձեռում լիովին ծածկել |արտադրատեսակներ կիրառվող|
| |դեմքն ամբողջությամբ, այդ |վիրաբուժական արտահագուստ|
| |թվում` կողային |և սպիտակեղեն. Մաս 1. |
| |հատվածները, բազմակի |Ընդհանուր պահանջներ» |
| |օգտագործման (պատրաստված է|ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին,|
| |ամուր նյութից, որը կարող |իսկ դիմակները` ՀՍՏ ԳՈՍՏ |
| |է մաքրվել և ախտահանվել) |Ռ 58396-2020 ազգային |
| |կամ մեկանգամյա |ստանդարտ: |
| |օգտագործման համար: | |
|__________________|_________________________|________________________|
|Փորձարկման |Շնչառական պաշտպանության |OSHA 29 CFR 1910.134 |
|հավաքածու |համար հերմետիկ սարքերի |Appendix A |
| |արդյունավետությունը | |
| |գնահատելու համար | |
|__________________|_________________________|________________________|
|Ռեսպիրատոր N95 կամ|N95 or FFP2 ռեսպիրատոր |«N95» ռեսպիրատոր |
|ավելի բարձր |կամ ավելի բարձր |համաձայն US NIOSH, կամ |
| |Օդաթափանց, բերանի համար |«FFP2» համաձայն to |
| |հարմար ձևավորված (օր.` |EN 149 |
| |բաժականման) | |
|__________________|_________________________|________________________|
|Դիմակ վիրաբուժական|Բժշկական/վիրաբուժական |EN 14683 Type IIR |
| |դիմակ, բարձր |արտադրողականություն |
| |ջրակայունություն, |ASTM F2100 2 կամ 3 |
| |օդաթափանց, ներքին և |մակարդակ Կամ համարժեք; |
| |արտաքին մակերեսները |Ջրակայունություն |
| |տարբեր, կառուցվածքային |առնվազն 120 mmHg ճնշման |
| |դիզայն, հարմար բերանային |ASTM F1862-07, ISO 22609|
| |հատվածի համար (օր.` |հիման վրա, կամ համարժեք |
| |բաժականման և այլն) |Օդաթափանց: MIL-M-36945C,|
| | |EN 14683 annex C, կամ |
| | |համարժեք Զտման |
| | |արդյունավետություն. |
| | |ASTM F2101, EN14683 |
| | |annex B, կամ համարժեք: |
| | |Հայաստանի |
| | |Հանրապետությունում 2020 |
| | |թվականի հունիսի 16-ից |
| | |գործողության մեջ դրված |
| | |«Պացիենտների, |
| | |վիրաբուժական անձնակազմի |
| | |և սարքավորումների |
| | |համար, որպես բժշկական |
| | |արտադրատեսակներ կիրառվող|
| | |վիրաբուժական արտահագուստ|
| | |և սպիտակեղեն. Մաս 1. |
| | |Ընդհանուր պահանջներ» |
| | |ԳՕՍՏ ԵՆ 13795-1-2011-ին,|
| | |իսկ դիմակները` ՀՍՏ ԳՈՍՏ |
| | |Ռ 58396-2020 ազգային |
| | |ստանդարտ: |
|__________________|_________________________|________________________|
|Դիմակ |Ինքնաշեն` տնային | |
| |պայմաններում պատրաստված | |
| |կամ գործարանային | |
|__________________|_________________________|________________________|
|Սկրաբ, հագուստ |Տունիկա, գործվածք, | |
| |սկրաբներ, մեկանգամյա | |
| |օգտագործման, կարճ թևերով | |
| |(տունիկա), վերնահագուստի | |
| |կամ արտահագուստի տակ | |
| |հագնելու: | |
|__________________|_________________________|________________________|
|Սկրաբ, տաբատ |Տաբատներ, գործվածք, | |
| |սկրաբներ, բազմանգամյա կամ| |
| |մեկանգամյա օգտագործման | |
| |համար, վերնահագուստի կամ | |
| |արտահագուստի տակ հագնելու| |
| |համար | |
|__________________|_________________________|________________________|
|Պաշտպանիչ ակնոցներ|Հերմետիկ, ճկուն PVC |ԵՄ ստանդարտ հրահանգ |
| |(պոլիվինիլքլորիդ) |86/686/EEC, EN 166/2002,|
| |շրջանակ, որ համաչափ |. ANSI/ISEA Z87.1-2010, |
| |սեղմելու դեպքում |Կամ համարժեք |
| |հեշտությամբ | |
| |համապատասխանեցվի դեմքին, | |
| |ծածկում է աչքերը և | |
| |հարակից հատվածները, | |
| |Թափանցիկ պլաստիկից ապակի`| |
| |վնասվածքադիմացկուն և | |
| |քրտնադիմացկուն, | |
| |Կարգավորվող ժապավեն` | |
| |ամուր ամրացնելու համար, | |
| |այնպես որ չթուլանա | |
| |կլինիկական գործունեության| |
| |ժամանակ, անուղղակի | |
| |օդափոխում բարձր | |
| |քրտնադիմացկունությունն | |
| |ապահովելու համար, կարող է| |
| |կիրառվել բազմանգամյա | |
| |(ախտահանման աշխատանքների | |
| |համար համապատասխան | |
| |պայմանների առկայության | |
| |դեպքում) կամ մեկանգամյա | |
| |օգտագործման համար: | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 11 սեպտեմբերի 2020 թվական: