Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

040.0188.040316

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մարտի 2016 թվականի N 188-Ն

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մարտի 3-ի

N 188-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական, որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակներով օդային հաղորդակցություն.

2. Բնակչության տարահանման նպատակով օդային հաղորդակցություն.

3. Ոստիկանության գործառույթներով պայմանավորված օդային հաղորդակցություն.

4. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի և (կամ) բուժաշխատողների տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն:

(4-րդ կետը փոփ. 01.07.2021 թիվ 1072-Ն որոշում)

5. Պետական մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում շահագործվող օդանավերով, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնով պայմանավորված` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջներին համապատասխան, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար անձանց տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 188-Ն
Որոշում