Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ...

27.10.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2021  -ից մինչեւ   27.10.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 27.10.2024 թվականից` 24.07.2024 թիվ 233-Ն հրաման)

i

100.0007.140316

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        03            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10016084

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 մարտի 2016 թվականի N 07-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի տասնյոթերորդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշման 2-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2016 թվականի մարտի 1-ի

N 07-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման իրականացման հետ կապված հարաբերությունները:

i

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգումն իրականացնում են.

1) քաղաքային բնակչության համար` այն պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 420-Ն որոշմամբ սահմանված կարգով գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

2) գյուղական բնակչության համար` այն պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N 47-Ն հրամանով հաստատված չափորոշչով սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական համայնքների բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները:

3. Այն դեպքում, երբ պոլիկլինիկական բժշկական հաստատությունը չի իրականացնում հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պոլիկլինիկական բժշկական հաստատություն են ներկայացնում տվյալ տարածքը սպասարկող հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական փաստաթուղթ (Ձև 1-ը կցվում է):

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պոլիկլինիկական բժշկական հաստատություններում բժշկական ստուգում անցնելու համար ներկայացնում են անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում` նաև հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական փաստաթուղթ:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգումն իրականացնում է պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված մշտապես գործող բժշկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

6. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական թերապևտ կամ ընտանեկան բժիշկ, ակնաբույժ, վիրաբույժ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, հոգեբույժ (առկայության դեպքում):

i

7. Բժշկական ստուգումն իրականացնելիս` հանձնաժողովն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշմամբ հաստատված զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկով:

8. Հանձնաժողովն իրավասու է բժշկական ստուգման ընթացքում ուղեգրել այլ մասնագիտական խորհրդատվությունների կամ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների:

9. Հանձնաժողովի գործունեության ընթացքում առողջության վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը պահպանվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բժշկական ստուգման արդյունքում հանձնաժողովի կողմից կայացված որոշման վերաբերյալ տվյալները գրանցվում են մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում և վավերացվում են հանձնաժողովի անդամների ստորագրություններով:

11. Հանձնաժողովի որոշման հիման վրա` պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի կողմից եռօրյա ժամկետում տրվում է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առկայության կամ բացակայության մասին բժշկական եզրակացություն (Ձև 2-ը կցվում է)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնելու համար:

12. Յուրաքանչյուր բժշկական եզրակացություն վավերացվում է պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի, թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

i

13. Պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրենի, թերապևտի կամ ընտանեկան բժշկի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում) վավերացված բժշկական եզրակացությունն ուժի մեջ է տրամադրման պահից` մեկ ամիս ժամկետով:

(13-րդ կետը լրաց. 29.04.2021 թիվ 27-Ն հրաման)

 

Ձև 1

____________________________________________________________

(հոգեբուժական և թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում

իրականացնող բժշկական հաստատության անվանումը)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԻ I. ԲԱԺՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

(պոլիկլինիկական բժշկական հաստատություն ներկայացնելու համար)

 

Անունը _______________________________________________________________

Ազգանունը ____________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________

Աշխատանքի վայրը _______________________________________________________

Եզրակացություն ________________________________________________________

_______________________________________________________________________

 

Տրվել է _____ ______________________ 20 թ.

Բժիշկ _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Բժշկական հաստատության տնօրեն ______________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ձև 2

____________________________________________________________

            (պոլիկլինիկական բժշկական հաստատության անվանումը)

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

(Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի

Հանրապետության ոստիկանություն ներկայացնելու համար)

 

Անունը ______________________________________________________________

Ազգանունը ___________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _________________________________________

Աշխատանքի վայրը _______________________________________________________

Եզրակացություն ________________________________________________________

_______________________________________________________________________

 

Անցել է բժշկական ստուգում _____ ______________________ 20 թ.

Թերապևտ կամ ընտանեկան բժիշկ _________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Պոլիկլինիկական բժշկական հաստատության տնօրեն __________________________

(ստորագրությունը, անունը,

ազգանունը)

Կ. Տ. (առկայության դեպքում)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
01.03.2016
N 07-Ն
Հրաման