ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
18 սեպտեմբերի 2020 թվականի N 25-Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԹԻՎ 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» թիվ 23-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հրամանի Հավելված 1-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ`
1) երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ.
2) բնակության վայրում (տանը, բնակարանում).
3) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ' լրագրողների և սպասարկող անձնակազմի).
4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).
5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.
6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.
8) Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:»:
i
2) Հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանդիսականների, հյուրերի,» բառերը.
i
3) Հրամանի Հավելված 1-ի 2-րդ կետից հետո լրացնել նոր 2.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:»:
4) Հրամանի Հավելված 1-ի 3-րդ կետի 9-րդ ենթակետում «մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները» բառերը փոխարինել «հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները» բառերով:
5) Հրամանի Հավելված 1-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Բժշկական կազմակերպությունում և COVID-19 կասկածելի կամ հաստատված անձանց խնամք և հսկողություն իրականացնող վայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:»:
6) Հրամանի Հավելված 1-ի աղյուսակ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|Կարգավորում |Թիրախային անձնակազմ|Միջոցառումներ|ԱՊՄ |
| |կամ պացիենտ | | |
|_____________________________________________________________________|
|Հիվանդանոցային բժշկական կազմակերպություն |
|_____________________________________________________________________|
|Հիվանդասեն- |Բուժանձնակազմ |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
|յակ | |պացիենտի |FFP2 ստանդարտ կամ |
| | |անմիջական |համարժեք |
| | |խնամք |2. Արտահագուստ |
| | | |3. Ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (ակնոց կամ |
| | | |դիմային վահանակ) |
| | |_____________|______________________|
| | |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
| | |պացիենտի |FFP2 ստանդարտ կամ |
| | |աերոզոլային |համարժեք |
| | |միջոցառումներ|2. Արտահագուստ |
| | | |3. Ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց |
| | | |5. Գոգնոց |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող, ախտահանող |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| |անձնակազմ |պացիենտի |2. Արտահագուստ |
| | |հիվանդասեն- |3. Ամուր ձեռնոց |
| | |յակի մաքրում |4. Աչքի պաշտպանության |
| | |և ախտահանում|միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ): |
| | | |5. Փակ աշխատանքային |
| | | |կոշիկ |
| |___________________|_____________|______________________|
| |Այցելու |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| | |պացիենտի |2. Արտահագուստ |
| | |սենյակ մուտքի|3. Տարածական |
| | |իրականացում |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
|____________|___________________|_____________|______________________|
|Պացիենտի |Ամբողջ անձնակազմը, |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
|տարանցման |ներառյալ` |գործողու- |2. Բժշկական խալաթ |
|այլ վայրեր |բուժաշխատողները |թյուն, որը | |
|(օրինակ, | |կապ չունի | |
|պալատ, | |COVID-19 | |
|միջանցք): | |պացիենտի հետ | |
|____________|___________________|_____________|______________________|
|Տեսակավորում|Բուժանձնակազմ |Նախնական |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ` |2. Բժշկական խալաթ |
| | |առանց ուղղակի|3. Տարածական |
| | |շփման |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Սուր շնչառական |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |վարակին բնորոշ | |2. Տարածական |
| |ախտանշաններով | |հեռավորության |
| |պացիենտ | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ախտանշաններ | | |
| |չունեցող պացիենտ | | |
|____________|___________________|_____________|______________________|
|Լաբորատորիա |Լաբորանտ |Գործողու- |1. Բժշկական դիմակ |
| | |թյուններ |2. Արտահագուստ |
| | |շնչառական |3. Ձեռնոց |
| | |նմուշների հետ|4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (եթե կա ցայտման |
| | | |ռիսկ) |
|____________|___________________|_____________|______________________|
|Վարչական |Ամբողջ |Վարչական |1. Բժշկական դիմակ |
|տարածքներ |անձնակազմը, |առաջադրանք- |2. Բժշկական խալաթ |
| |ներառյալ` |ներ, որոնք |(բուժաշխատողները) |
| |բուժաշխատողները |կապ չունեն | |
| | |COVID-19 | |
| | |պացիենտի հետ | |
|_____________________________________________________________________|
|Առողջության առաջնային պահպանման կազմակերպություն |
|_____________________________________________________________________|
|Խորհրդատվու-|Բուժաշխատողներ |Ֆիզիկական |1. Բժշկական դիմակ |
|թյան սենյակ | |զննում |2. Արտահագուստ |
| | |շնչառական |3. Ձեռնոց |
| | |ախտանշանով |4. Աչքի պաշտպանության |
| | |պացիենտին |միջոց |
| |___________________|_____________|______________________|
| |Բուժաշխատողներ |Ֆիզիկական |1 Բժշկական դիմակ |
| | |զննում առանց |2. Բժշկական խալաթ |
| | |շնչառական |3. Նախազգուշական |
| | |ախտանշանի |միջոցառումներ և |
| | |պացիենտին |ռիսկերի գնահատում |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |1. Բժշկական դիմակ, եթե|
| |ախտանշաններ ունեցող| |տանելի է |
| |պացիենտ | | |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական |Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ախտանշաններ | | |
| |չունեցող պացիենտ | | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Շնչառական |1. Բժշկական դիմակ |
| | |ախտանշանով |2. Արտահագուստ |
| | |պացիենտների |3. Ամուր ձեռնոց |
| | |հետ |4. Աչքի պաշտպանության |
| | |խորհրդատվու- |միջոց (եթե կա |
| | |թյունների |օրգանական կամ քիմիական|
| | |միջև և |նյութերի ցայտման ռիսկ)|
| | |դրանից հետո |5. Ճտքակոշիկ կամ փակ |
| | | |աշխատանքային կոշիկ |
|____________|___________________|_____________|______________________|
|Սպասասրահ |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներ ունեցող պացիենտ| |2. Անմիջապես |
| | | |տեղափոխում պացիենտին |
| | | |մեկուսացման սենյակ կամ|
| | | |առանձին տարածք, իսկ |
| | | |անհնարինության |
| | | |դեպքում` այլ |
| | | |պացիենտներից առնվազն |
| | | |1,5 մ հեռավորության |
| | | |ապահովում |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներ չունեցող | |2. Բժշկական խալաթ |
| |պացիենտ | | |
|____________|___________________|_____________|______________________|
|Վարչական |Ամբողջ անձնակազմը, |Վարչական |1. Բժշկական դիմակ |
|տարածք |ներառյալ |խնդիրներ |2. Բժշկական խալաթ |
| |բուժաշխատողները | |(բուժաշխատողներ) |
|____________|___________________|_____________|______________________|
|Տեսակավորում|Բուժաշխատողներ |Նախնական |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ |2. Բժշկական խալաթ |
| | |առանց ուղղակի|3. Տարածական |
| | |շփման |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներով պացիենտ | |2. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |Բժշկական դիմակ |
| |ներ չունեցող | | |
| |պացիենտ | | |
|_____________________________________________________________________|
|Բնակության վայր, որտեղ իրականացվում է COVID-19 պացիենտի խնամք |
|_____________________________________________________________________|
|Տուն |Շնչառական ախտանշան-|Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
| |ներով պացիենտ | |2. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Խնամակալ |Պացիենտի |1. Շնչադիմակ N 95 |
| | |սենյակ մուտք |կամ FFP2 ստանդարտ կամ |
| | |գործող, եթե |համարժեք |
| | |չի ցուցաբե- | |
| | |րում ուղղակի | |
| | |խնամք կամ | |
| | |օգնություն | |
| |___________________|_____________|______________________|
| |Խնամակալ |COVID-19 |1. Շնչադիմակ N 95 կամ |
| | |պացիենտին |FFP2 ստանդարտ կամ |
| | |ցուցաբերում է|համարժեք |
| | |ուղղակի |2. Ձեռնոց |
| | |խնամք, կամ |3. Գոգնոց (եթե կա |
| | |իրականացնում |ցայտման ռիսկ) |
| | |է աթոռակի, | |
| | |մեզի կամ | |
| | |թափոնների | |
| | |մշակում | |
| |___________________|_____________|______________________|
| |Բուժաշխատող |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
| | |պացիենտին |2. Արտահագուստ |
| | |տանն ուղղակի |3. Ձեռնոց |
| | |խնամքի կամ |4. Աչքի պաշտպանության |
| | |օգնության |միջոց |
| | |տրամադրում | |
|_____________________________________________________________________|
|Մուտքի կետեր |
|_____________________________________________________________________|
|Վարչական |Ամբողջ |Ցանկացած |1. Բժշկական դիմակ |
|տարածքներ |անձնակազմը | |2. Բժշկական խալաթ |
| | | |(բուժաշխատողները) |
|____________|___________________|_____________|______________________|
|Սկրինինգի |Անձնակազմ |Առաջին |1. Բժշկական դիմակ |
|տարածք | |սկրինինգ |2. Բժշկական խալաթ |
| | |(ջերմաչափում)|(բուժաշխատողները) |
| | |առանց |3. Ձեռնոցներ |
| | |ուղղակի շփման|4. Տարածական |
| | | |հեռավորության |
| | | |պահպանում` առնվազն |
| | | |1,5 մ |
| |___________________|_____________|______________________|
| |Անձնակազմ |Երկրորդ |1. Բժշկական դիմակ |
| | |սկրինինգ |2. Ձեռնոց |
| | |(այսինքն` | |
| | |հարցազրույց | |
| | |ուղևորների | |
| | |հետ | |
| | |ջերմության | |
| | |կլինիկական | |
| | |ախտանշանների | |
| | |վերաբերյալ և | |
| | |ճամփորդության| |
| | |պատմության | |
| | |ճշտում) | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Տարածքի |1. Բժշկական դիմակ |
| | |մաքրում, |2. Արտահագուստ |
| | |որտեղ տենդով |3. Ամուր ձեռնոցներ |
| | |ուղևորներ են|4. Աչքի պաշտպանության |
| | |հայտնաբերվում|միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ), ճտքակոշիկ կամ |
| | | |փակ աշխատանքային կոշիկ|
|____________|___________________|_____________|______________________|
|Ժամանակավոր |Անձնակազմ |Մուտք |1. Բժշկական դիմակ |
|մեկուսացման | |մեկուսացման |2. Տարածական |
|տարածք | |տարածք` առանց|հեռավորության |
| | |ուղղակի |պահպանում` առնվազն |
| | |օգնության |1,5 մ |
| | |ցուցաբերման | |
| |___________________|_____________|______________________|
| |Անձնակազմ, |Պացիենտին |1. Բժշկական դիմակ |
| |բուժաշխատող |բժշկական |2. Արտահագուստ |
| | |կազմակերպու- |3. Ձեռնոց |
| | |թյուն |4. Աչքի պաշտպանության |
| | |տեղափոխելիս |միջոց |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրող անձնակազմ |Մեկուսացման |1. Բժշկական դիմակ |
| | |տարածքի |2. Արտահագուստ |
| | |մաքրում |3. Ամուր ձեռնոց |
| | | |4. Աչքի պաշտպանության |
| | | |միջոց (եթե կա |
| | | |օրգանական կամ քիմիական|
| | | |նյութերի ցայտման |
| | | |ռիսկ), ճտքակոշիկ կամ |
| | | |փակ աշխատանքային կոշիկ|
|____________|___________________|_____________|______________________|
|Շտապօգնու- |Բուժաշխատողներ |COVID-19 |1. Բժշկական դիմակ |
|թյան մեքենա | |կասկածելի |2. Արտահագուստ |
|կամ տեղափո- | |պացիենտի |3. Ձեռնոց |
|խող փոխադրա-| |տեղափոխում |4. Աչքի պաշտպանության |
|միջոց | |բժշկական |միջոց |
| | |կազմակերպու- | |
| | |թյուն | |
| |___________________|_____________|______________________|
| |Վարորդներ |Եթե միայն |Բժշկական դիմակ |
| | |վարում է | |
| | |մեքենան | |
| | |COVID-19 | |
| | |կասկածելի | |
| | |պացիենտին | |
| | |տեղափոխելու | |
| | |ժամանակ, | |
| | |վարորդի խցիկն| |
| | |առանձնացված է| |
| | |COVID-19 | |
| | |պացիենտից | |
| | |_____________|______________________|
| | |Օգնում է |1. Բժշկական դիմակ |
| | |COVID-19 |2. Արտահագուստ |
| | |կասկածելի |3. Ձեռնոց |
| | |պացիենտին |4. Աչքի պաշտպանության |
| | |մեքենա |միջոց |
| | |նստեցնել- | |
| | |իջեցնելիս | |
| | |_____________|______________________|
| | |Ուղիղ շփում |1. Բժշկական դիմակ |
| | |չկա COVID-19 |2. Տարածական |
| | |կասկածելի |հեռավորության |
| | |պացիենտի հետ,|պահպանում` առնվազն |
| | |սակայն |1,5 մ |
| | |վարորդի և | |
| | |պացիենտի | |
| | |խցիկներն | |
| | |առանձնացված | |
| | |չեն | |
| |___________________|_____________|______________________|
| |COVID-19 |Ուղեգրում և |Բժշկական դիմակ, եթե |
| |հիվանդության |փոխադրում |տանելի է |
| |կասկածով պացիենտ |դեպի բժշկական| |
| | |կազմակերպու- | |
| | |թյուն | |
| |___________________|_____________|______________________|
| |Մաքրում |Մաքրում |1. Բժշկական դիմակ |
| | |COVID-19 |2. Արտահագուստ |
| | |հիվանդության |3. Ամուր ձեռնոց |
| | |կասկածով |4. Աչքի պաշտպանության |
| | |պացիենտների |միջոց (եթե կա |
| | |բժշկական |օրգանական կամ քիմիական|
| | |կազմակերպու- |նյութերի ցայտման |
| | |թյուն |ռիսկ), |
| | |տեղափոխումից |5. Ճտքակոշիկ կամ փակ |
| | |հետո |աշխատանքային կոշիկ |
._____________________________________________________________________.
7) Հրամանի Հավելվածի 2-ի`
i
ա. 1-ին կետում «փակվող» բառից հետո լրացնել «ոտնակային կառավարման» բառերը,
բ. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
ԻՐՏԵԿ |
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ` «1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:» Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ` «4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:»
Սույն հրամանը չէր կարող ուժի մեջ մտնել անմիջապես, քանի որ օրենքով նման իրավունք չի նախատեսված, ինչպես նաև հրամանն ուժի մեջ մտնելու օրը ՀՀ-ում չի հայտարարված ռազմական կամ արտակարգ դրություն:
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2020 թվական: