040.0441.250405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2005 թվականի N 441-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև բժշկակենսաբանական, հոգեբանական ուսումնասիրություններ և հակադոպինգային հետազոտություններ կատարելու, հավաքական թիմերը համալիր գիտական խմբերով ապահովելու, հակադոպինգային հսկողություն իրականացնելու, մարզիկների վերականգնողական միջոցառումներն ու մանկապատանեկան մարզադպրոցներում մարզվողների բժշկական հսկողությունը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1-ին կետը փոփ. 09.07.2020 թիվ 1156-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 53138.8 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:
(2-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 1156-Ն որոշում)
3. Սահմանել, որ կազմակերպության գործունեության`
ա) առարկան Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակումը և իրականացումն է.
բ) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզիկների մրցումային և արտամրցումային դոպինգ ստուգումը, սպորտում արգելված նյութերի և մեթոդների օգտագործման դեմ ուղղված կանխարգելիչ քաղաքականության իրականացումը և հակադոպինգային կանոնակարգերի մշակումն է` ըստ գործող համաշխարհային հակադոպինգային օրենսդրության:
(3-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 1156-Ն որոշում)
4. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) մարզիկների թեստավորում, այդ թվում` Հայաստանի Հանրապետության մարզիկների և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտերկրյա մարզիկների մրցումային և արտամրցումային թեստավորում.
2) միջազգային թեստավորման գործակալության կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող միջազգային մրցաշարերի ժամանակ միջազգային ֆեդերացիաների կամ մրցումների կազմկոմիտեի նախաձեռնությամբ` պայմանագրային հիմքերով մարզիկների թեստավորում.
3) գիտական կազմակերպությունների (արտերկրյա համալսարաններ) կամ Համաշխարհային հակադոպինգային գործակալության կամ ազգային ֆեդերացիաների պատվերով գիտական հետազոտությունների և հակադոպինգային կրթական ծրագրերի իրականացում` պայմանագրային հիմքերով:
(4-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 1156-Ն որոշում)
i
5. «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն, 09.07.2020 թիվ 1156-Ն որոշումներ)
6. Սահմանել, որ «Հակադոպինգային գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(6-րդ կետը փոփ. 09.07.2020 թիվ 1156-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,
բ) ապահովել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը,
գ) հաստատել «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 01.11.07 թիվ 1292-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ