Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ ...

 

 

040.0828.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 828-Ա

 

«ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 268814 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող` 10000 դրամ անվանական արժեքով 2812 բաժնետոմսն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին, «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը` բաշխելով հետևյալ համամասնությամբ`

աշխատավորական կոլեկտիվին` 40 տոկոս (1126 բաժնետոմս),

«Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը` 30 տոկոս (843 բաժնետոմս),

«Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը` 30 տոկոս (843 բաժնետոմս):

(1-ին կետը փոփ. 05.09.02 թիվ 1396-Ա որոշում)

2. Սահմանել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության մեկ բաժնետոմսի վաճառքի գինը` 61 հազ. դրամ (ուղղակի վաճառքի ենթակա բաժնետոմսերի ընդհանուր գինը` 171532 հազ. դրամ, որը կազմում է 245859 հազ. դրամ գնահատված արժեքի 69,77 տոկոսը):

3. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 22955 հազ. դրամ, այդ թվում`

ստացված ընթացիկ կանխավճարներ` 5952 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1902 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 12343 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2091 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 667 հազ. դրամ:

4. «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում ներառել հետևյալ պայմանները`

ա) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի պահպանում` առնվազն 25 տարի ժամկետով.

բ) երեք տարվա ընթացքում 2,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ներդրումների ապահովում` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով վերազինելու, երիտասարդ կադրերի պատրաստման, լեռնամետալուրգիական ճյուղի օբյեկտների (այդ թվում` հանքերի և հանքահարստացուցիչ կոմբինատների) կառուցմանը մասնակցության, ընկերությանը պատկանող գույքի նորոգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համաձայնեցված` հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը նպաստող այլ նպատակների համար.

գ) «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության` Երևանի Կորյունի փողոցի N 14 շենքի 6-րդ և 7-րդ հարկերի տարածքի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին անհատույց օգտագործման հանձնում` մինչև հանձնաժողովին այլ շենք (տարածք) հատկացնելը, սակայն ոչ ավելի, քան տաս տարի ժամկետով:

(5-րդ կետը փոփ. 08.07.04 թիվ 1104-Ն որոշում)

6. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 27.09.18 թիվ 1058-Ա որոշում)

(7-րդ կետը լրաց. 08.07.04 թիվ 1104-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 828-Ա
Որոշում