Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.0678.250615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2015 թվականի N 678-Ն

 

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

1.1) տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը` համաձայն N 2 հավելվածի.

2) որ տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ` համակարգ) անվտանգության համար պատասխանատու անձին նշանակում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը: Համակարգի անվտանգության համար պատասխանատու անձը վերահսկում է համակարգից տեղեկատվության տրամադրման, տեղեկատվական համակարգի օգտագործողներին իրավասությունների տրամադրման և բաշխման գործընթացը.

3) որ համակարգը պետք է ներառի տեղեկատվության ստեղծման, ակտիվացման, փոփոխման, կասեցման, հեռացման գործընթացն ապահովող ինքնաշխատ ծրագրեր.

(1-ին կետը փոփ. 20.07.17 թիվ 847-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 20.07.17 թիվ 847-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 678-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ` տեղեկատվական համակարգ) ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվությունը տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկատվական համակարգն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության ներքո:

3. Տեղեկատվական համակարգը ծրագրային ապահովվածություն ունեցող համակարգ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել սույն կարգի 7-րդ, 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված տեղեկատվության մուտքագրում, առկա տեղեկատվության փոփոխում և ցանկացած պահի դրությամբ համապատասխան տեղեկատվության արտահանում:

4. Տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակը տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման արդյունավետության ապահովման և վերահսկողության հետ կապված տեղեկատվությունը հանրությանը և տնտեսավարող սուբյեկտներին մեկ տեղում հասանելի դարձնելն է:

5. Տեղեկատվական համակարգ մուտքագրվող, համակարգում պահպանվող, ինչպես նաև համակարգից ելքագրվող տվյալները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ, ներբեռնվեն նույն էլեկտրոնային ֆորմատով, ինչպես նաև բավարարեն սույն որոշմամբ սահմանված պահանջները:

6. Համակարգի կողմից տրամադրվող տեղեկատվությունը լինում է հրապարակային և ոչ հրապարակային:

7. Հրապարակային տեղեկատվությունը լինում է`

1) հանրության համար բաց էլեկտրոնային տեղեկատվություն.

2) էլեկտրոնային տեղեկատվություն, որը բացառապես հասանելի է այն տնտեսավարող սուբյեկտին, ում վերաբերում է:

8. Սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային տեղեկատվական միջոցներով հասանելի դարձնելու միջոցով:

9. Հանրության համար բաց էլեկտրոնային տեղեկատվությունը պարունակում է`

1) իրականացված վերահսկողության վերաբերյալ ընդունված իրավական ակտերի ցանկը, այդ թվում` տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից ընդունված.

2) խորհրդատվական նյութերը և մեթոդական ուղեցույցները տնտեսավարող սուբյեկտների համար.

3) ոլորտային ստուգաթերթերը.

4) ռիսկի չափանիշները և գնահատման մեթոդաբանությունը.

5) վերահսկողություն իրականացնող մարմինների ծրագրերը, հաշվետվությունները, ինչպես նաև ստուգումների տարեկան ծրագրերը.

6) վերահսկողություն իրականացնող մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կատարողականի և գործունեության արդյունավետության ցուցանիշների չափանիշները և այդ ցուցանիշների ու չափանիշների փաստացի գնահատականները.

7) վերահսկողության իրականացման հետ կապված այլ ընդհանուր հարցեր:

10. Տեղեկատվությունը, որը հասանելի է բացառապես այն տնտեսավարող սուբյեկտին, որին վերաբերում է, պարունակում է`

1) տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության միավորը և խումբը.

2) տնտեսավարող սուբյեկտում իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների և այլ հսկողական, վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն` սկիզբը, ավարտը, ստուգվող ժամանակաշրջանը, ստուգման հիմքը, ստուգման նպատակը, բացահայտված իրավախախտումներն ու կիրառված պատասխանատվության միջոցները, ստուգումների արդյունքում խախտումների և թերությունների վերացման համար տրված հանձնարարականը (կարգադրագիրը).

3) տնտեսավարող սուբյեկտին ուղղված ծանուցումները, նամակները, տեղեկանքներն ու նման այլ փաստաթղթեր.

4) այլ տեղեկատվություն, որը վերաբերում է տնտեսավարող սուբյեկտին:

11. Հրապարակային տեղեկատվությունը հասանելի է անվճար:

12. Ոչ հրապարակային տեղեկատվությունը տեսչական մարմինների համար համագործակցության նպատակով օգտագործվող և սույն կարգի 7-10-րդ կետերով չնախատեսված տեղեկատվությունն է:

13. Ոչ հրապարակային տեղեկատվությունը չի առնչվում տնտեսավարող սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին: Նշված տեղեկատվության տրամադրումը կարգավորվում է «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

14. Միասնական տեղեկատվական համակարգի գործարկումից հետո յուրաքանչյուր նոր ստեղծվող տեսչական մարմին 3 ամսվա ընթացքում տեղադրում է նախորդ 3 տարիների ընթացքում իր ոլորտում մինչև տեսչական մարմնի ստեղծումը վերահսկողություն իրականացնող տեսչության կողմից անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների, ինչպես նաև մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը առաջիկա մեկ տարվա ընթացքում իր կողմից ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտի և վերահսկողության օբյեկտի տվյալները:

15. Համակարգի ներսում տվյալների փոխանակումն իրականացվում է շաբաթական կտրվածքով: Յուրաքանչյուր տեսչական մարմին միասնական տեղեկատվական համակարգի գործարկման երրորդ ամսվանից հետո մինչև յուրաքանչյուր երեքշաբթի օրը տեղեկատվական համակարգի համապատասխան բաժիններում տեղադրում է նախորդ շաբաթվա ընթացքում սույն կարգի 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված, իր կողմից ձեռք բերված ամբողջական տեղեկատվությունը:

16. Ոչ ճիշտ տվյալներ ստանալու դեպքում համակարգի վարման համար պատասխանատու ստորաբաժանումը ոչ ճիշտ տվյալներ տրամադրած տեսչական մարմնին տեղեկատվությունն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է անճշտության մասին, ով պարտավոր է ուղղել անճշտությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

17. Համակարգը պետք է ապահովի տեղեկատվության փոփոխման պատմության հետագծելիությունը:

18. Այն դեպքում, երբ համակարգից ստացված տեղեկատվությունում առկա են անհամապատասխանություններ, տեղեկատվությունն ստացած տեսչական մարմինը դրա մասին տեղեկացնում է համակարգի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը` անհամապատասխանությունը կամ անճշտությունը ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 20-ի

N 847-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման     |Ակնկալվող     |Պատասխանատու |Միջոցառման|Ֆինանսա- |

|ը/կ|անվանումը      |արդյունքը     |մարմինը      |իրականաց- |վորման   |

|   |               |              |             |ման       |աղբյուրը |

|   |               |              |             |ժամկետը   |         |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

| 1 |       2       |       3      |      4      |     5    |    6    |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|1. |Հիմնական+      |ծրագրի փաստացի|ՀՀ           |2017 թ.   |Ֆինանսա- |

|   |(Basic+) ծրագրի|տնօրինում ՀՀ  |կառավարության|օգոստոսի  |վորում չի|

|   |(այսուհետ`     |կառավարության |աշխատակազմ   |1-ին      |պահանջ-  |

|   |ծրագիր)        |աշխատակազմի   |             |տասնօրյակ |վում:    |

|   |ձեռքբերում     |կողմից        |             |          |         |

|   |դոնոր կազմակեր-|              |             |          |         |

|   |պությունից     |              |             |          |         |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|2. |Տեղեկատվության |ծրագրի        |ՀՀ           |2017 թ.   |Ֆինանսա- |

|   |փոխանակման և   |ղեկավարի      |կառավարության|օգոստոսի  |վորում չի|

|   |կառավարման     |նշանակման և   |աշխատակազմ   |1-ին      |պահանջ-  |

|   |էլեկտրոնային   |աշխատանքային  |             |տասնօրյակ |վում:    |

|   |համակարգի      |խմբի ստեղծման |             |          |         |

|   |ներդրման       |մասին իրավական|             |          |         |

|   |նպատակով ծրագրի|ակտ           |             |          |         |

|   |պատասխանատուի  |              |             |          |         |

|   |նշանակում և    |              |             |          |         |

|   |աշխատանքային   |              |             |          |         |

|   |խմբի ձևավորում |              |             |          |         |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|3. |Աշխատանքային   |ՀՀ իրավական   |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |խմբի կողմից    |ակտերի        |կառավարության|մարտի 1-ին|պետական  |

|   |տեսչական       |պահանջներին   |աշխատակազմ   |տասնօրյակ |բյուջե   |

|   |մարմինների գոր-|համապատասխան  |             |          |         |

|   |ծունեությունը  |ծրագրի բիզնես |             |          |դոնոր    |

|   |կարգավորող     |գործընթացներ  |             |          |կազմակեր-|

|   |իրավական ակտերի|              |             |          |պություն-|

|   |վերլուծություն |              |             |          |ներ      |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|4. |Աշխատանքային   |ծրագրի        |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |խմբի կողմից    |ներդրման      |կառավարության|ապրիլի    |պետական  |

|   |ծրագրի         |նախահաշիվ     |աշխատակազմ   |3-րդ      |բյուջե   |

|   |տեղայնացման    |              |             |տասնօրյակ |         |

|   |նախահաշվի      |              |             |          |դոնոր    |

|   |կազմում և      |              |             |          |կազմակեր-|

|   |ֆինանսավորման  |              |             |          |պություն-|

|   |հնարավոր       |              |             |          |ներ      |

|   |աղբյուրների    |              |             |          |         |

|   |բացահայտում    |              |             |          |         |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|5. |Աշխատանքային   |ծրագրի        |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |խմբի կողմից    |ներդրման      |կառավարության|ապրիլի    |պետական  |

|   |ծրագրի         |գործողություն-|աշխատակազմ   |3-րդ      |բյուջե   |

|   |տեղայնացման    |ների պլան     |             |տասնօրյակ |         |

|   |հաջորդական     |              |             |          |դոնոր    |

|   |քայլերի մշակում|              |             |          |կազմակեր-|

|   |               |              |             |          |պություն-|

|   |               |              |             |          |ներ      |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|6. |Ծրագրի ներդրման|ծրագրի        |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |նախապատրաստական|տեղայնացման   |կառավարության|հուլիսի   |պետական  |

|   |աշխատանքներ    |աշխատանքների  |աշխատակազմ   |3-րդ      |բյուջե   |

|   |               |ավարտ         |             |տասնօրյակ |         |

|   |               |              |             |          |դոնոր    |

|   |               |              |             |          |կազմակեր-|

|   |               |              |             |          |պություն-|

|   |               |              |             |          |ներ      |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|7. |Ծրագրի         |ծրագրի        |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |վերջնական      |գործարկում    |կառավարության|հոկտեմբերի|պետական  |

|   |տեղադրում ՀՀ   |ՀՀ            |աշխատակազմ   |3-րդ      |բյուջե   |

|   |կառավարության  |կառավարության |             |տասնօրյակ |         |

|   |աշխատակազմում  |աշխատակազմում |             |          |դոնոր    |

|   |               |              |             |          |կազմակեր-|

|   |               |              |             |          |պություն-|

|   |               |              |             |          |ներ      |

|___|_______________|______________|_____________|__________|_________|

|8. |Ծրագրի         |վերահսկո-     |ՀՀ           |2018 թ.   |ՀՀ       |

|   |պիլոտային      |ղություն      |կառավարության|նոյեմբերի |պետական  |

|   |ներդրում       |իրականացնող   |աշխատակազմ   |3-րդ      |բյուջե   |

|   |               |մեկ մարմնում  |             |տասնօրյակ |         |

|   |               |ծրագրի        |             |          |դոնոր    |

|   |               |գործարկում,   |             |          |կազմակեր-|

|   |               |հնարավոր      |             |          |պություն-|

|   |               |թերությունների|             |          |ներ      |

|   |               |վերացում      |             |          |         |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը լրաց. 20.07.17 թիվ 847-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2015
N 678-Ն
Որոշում