124.1179.041000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
4 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 02/1179
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 02/463 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997» , «1998» , «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների նոր նմուշի դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 6-րդ կետը, նպատակ ունենալով կարգավորելու ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման անցման փուլում առաջացող հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հունիսի 8-ի թիվ 02/463 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար նախատեսված «1997» , «1998» , «1999» թվագրումով ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման և ոչնչացման, ինչպես նաև 2000թ. փետրվարի 1-ի դրությամբ ստացված, չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման» կարգում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կարգը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՆԱԽԱՐԱՐ`
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ
«04» հոկտեմբերի 2000թ. «04» հոկտեմբերի 2000թ.
ԿԱՐԳ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «1997» , «1998» , «1999» ԹՎԱԳՐՈՒՄՈՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ, ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Կարգի 2.1 կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
i
«գ) 2000 թվականի հոկտեմբերի 31-ից հետո արգելվում է տարածքային հարկային տեսչությունների կողմից «1997» , «1998» , «1999» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո»:
i
2. Կարգի 2.3 կետի գ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1997» , «1998» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված այն քանակությունների և դրանց վերաբերյալ տեղեկանքների ընդունումը, որոնց վերադարձման համար սահմանված ժամկետը լրացել է 2000 թվականի փետրվարի 1-ից հետո»:
3. Կարգը լրացնել նոր 2.6 կետով հետևյալ խմբագրությամբ`
i
«2.6. Վնասված ակցիզային դրոշմանիշերի քանակությունների ճշտումը, վերադարձը, դրանց դուրս գրումը և ոչնչացումը կատարվում է սույն կարգում նշված` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերի վերադարձման համար նախատեսված կարգով և ժամկետներում»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
04. 10. 2000թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400100