Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ...

09.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.05.2000  -ից մինչեւ   09.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 21.11.02 թիվ 17-ԱՄ հրաման)

i

108.0036.160300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

3 մարտի 2000 թվականի թիվ 36-ԴԶ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի «ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131 ԵՎ 131.1 ՀՈԴՎԱԾՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 111-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրման արդյունքների վերլուծությունից ելնելով և այդ ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հրամանով հաստատված «Էներգետիկայի բնագավառում էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում լրիվ նյութական պատասխանատվություն սահմանելու կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1.1. Կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությունով`

«Հատուցվող կորուստ: Չհիմնավորված կորստի մաս, որը էներգամատակարարի կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի ներկայացմամբ և էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշմամբ ենթակա է հատուցման լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից»:

i

1.2. Կարգի 7-րդ կետում «փաստացի (բնական) կորստի» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:

1.3. Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) հատուցվող կորստի մեծությունը»:

1.4. Կարգի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Հատուցվող կորստի` լրիվ նյութական պատասխանատու անձի կողմից փոխհատուցման որոշումը կայացնում է էներգամատակարարի գլխավոր տնօրենը»:

1.5. Կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Լրիվ նյութական պատասխանատու անձը, էներգամատակարարի գլխավոր տնօրենի որոշման հիման վրա և կնքված պայմանագրի համաձայն, պարտավոր է փոխհատուցել հատուցվող կորստի մասով էներգամատակարարին հասցված վնասը»:

2. Հրամանով հաստատված «Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ոլորտներում, լրիվ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:

2.1. Պայմանագրի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.1. Ամենամսյա նյութական հաշվետվության հիման վրա, Գործատուի որոշմամբ, հատուցվող կորստի մասը ենթակա է Աշխատողի կողմից լրիվ չափով վերականգնման` էլեկտրական էներգիայի վաճառքի միջին հավասարակշռված սակագնով»:

i

2.2. Պայմանագրի «Ծանոթություն» մասը լրացնել «Հատուցվող կորուստ» հասկացությունով:

i

2.3. Պայմանագրի թիվ 3 հավելվածի աղյուսակի 1, 7, 8 և 11 տողերում «Չհիմնավորված» բառը փոխարինել «Հատուցվող» բառով:

3. Հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիա հաղորդող և բաշխող ընկերություններում կորուստների վերլուծման (գույքագրման) հանձնաժողովի կանոնակարգի օրինակելի ձև»-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները:

i

3.1. Կանոնակարգի 2-րդ կետում «փաստացի (բնական) կորստի» բառերից հետո «և չհիմնավորված կորստի» բառերը փոխարինել «չհիմնավորված և հատուցվող կորստի» բառերով, այնուհետև` ըստ տեքստի:

i

3.2. Կանոնակարգի 3-րդ կետի վերջին պարբերության մեջ «չհիմնավորված» բառը փոխարինել «հատուցվող» բառով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  03 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10800020

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
03.03.2000
N 36-ԴԶ
Հրաման