(ուժը կորցրել է 01.01.18 թվականից` 28.04.16 թիվ 429-Ն որոշում)
i
040.0980.230914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 980-Ն
ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի սեպտեմբերի 4-ի
N 980-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված` պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման հետ կապված ընդհանուր հարցերը:
i
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-20-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման և մարման վրա:
i
3. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքատեսակների պիտանելիության ժամկետը լրանալու հետևանքով դուրսգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Պիտանիության ժամկետում չիրացված` դրոշմավորված ապրանքների դուրսգրման կարգը սահմանելու մասին» N 723-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարի հաշվին նվազեցված (հաշվանցված) հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն` այդ ապրանքների դուրսգրման օրվա դրությամբ: Սույն կետում նշված` ապրանքների դուրսգրման օր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 723-Ն որոշմամբ սահմանված կարգի 12-րդ կետին համապատասխան` ապրանքների դուրսգրման ակտի ձևակերպման օրը:
5. Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված այն գումարները, որոնց հաշվին ապրանքների դուրսգրման օրվա դրությամբ հարկային կամ պարտադիր վճարների գծով պարտավորություններ չեն նվազեցվել (հաշվանցվել), ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման. այս դեպքում նշված գումարների չափով կատարվում է ձեռք բերված դրոշմապիտակների դիմաց վճարված գումարների պակասեցում:
6. Դրոշմապիտակի գծով պարտավորությունը կարող է մարվել դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարների հաշվառման քարտում դրական մնացորդի հաշվին:
i
7. Դրոշմապիտակի գծով չմարված պարտավորության նկատմամբ հաշվարկվում է տույժ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով: