050.0326.281213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013531
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 326-Ն
i
«ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/21-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նպատակ ունենալով ապահովել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կուտակային հատկացումների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ տեղեկությունների տրամադրումը,
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը,
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային գաղտնիքի տրամադրման կարգը» կանոնակարգ 10/21-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 178-Ն որոշում)
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 326-Ն որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/21 «ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ»
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կանոնակարգով սահմանվում է երաշխիքային ֆոնդը կառավարող անձին Կենտրոնական բանկից կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձանցից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) տեղեկատվության տրամադրման կարգը:
ԳԼՈՒԽ 2. |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
i
2. Սույն կանոնակարգի իմաստով հետևյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1) Երաշխիքային ֆոնդը կառավարող անձ` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված երաշխիքային ֆոնդը կառավարող անձ:
2) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:
(2-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 178-Ն որոշում)
3. Սույն կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Օրենքի իմաստով կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԱՆՁԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ԿԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ |
i
4. Երաշխիքային ֆոնդը կառավարող անձը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային հատկացումների հատուցման դեպք առաջանալու դեպքում Կենտրոնական բանկից կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձանցից կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքում այդ անձանց գրավոր կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով կատարում է հարցում:
(4-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 178-Ն որոշում)
5. Սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը կամ կենսաթոշակային գաղտնիքին տիրապետող այլ անձը գրավոր կամ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով երաշխիքային ֆոնդը կառավարող անձին է տրամադրում համապատասխան հարցման մեջ նշված կենսաթոշակային գաղտնիք կազմող (պարունակող) տեղեկությունները: