050.0044.040413
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 04 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2013 թվականի թիվ 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրն է հանդիսանում Հայաստանում դրամաշրջանառության կազմակերպումն ու կարգավորումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը դրամանիշերի փորձաքննության իրականացման համար տիրապետում է լավագույն մասնագիտական ռեսուրսների և տեխնիկական միջոցների,
նպատակ ունենալով հստակեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման խնդրի ներքո իրականացվող գործառույթները,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» պարբերությունը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի (այսուհետ` Կանոնադրություն) 13-րդ կետում`
1) «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը,»,
2) ուժը կորցրած ճանաչել «ե» պարբերությունը:
2. Կանոնադրության 14-րդ կետում`
i
1) «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը` ծառայության ղեկավարը,»,
2) ուժը կորցրած ճանաչել «ե» պարբերությունը:
3. Կանոնադրությունը լրացնել նոր 12-րդ գլխով` հետևյալ բովանդակությամբ.
i
«ԳԼՈՒԽ XII. ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
45. Կենտրոնական բանկը իրականացնում է վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձաքննության հիման վրա տրամադրում է փորձագիտական եզրակացություն:
46. Դրամանիշերի փորձաքննության ներքո Կենտրոնական բանկը մասնավորապես իրականացնում է.
1) Վնասված, կասկածելի և կեղծ դրամանիշերի փորձաքննություն և փորձագիտական եզրակացության տրամադրում,
2) Դրամանենգության դեմ պայքարում իրավապահ մարմինների հետ համագործակցում, կեղծ դրամանիշերի վերաբերյալ օպերատիվ տվյալների տրամադրում:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: