Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

11.03.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2012  -ից մինչեւ   11.03.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 03.02.17 թիվ 32-Ն որոշում)

050.0366.240112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012035

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 366-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 738-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով իրավաբանական անձանց կողմից իրենց կանոնադրությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում տարբեր մարմիններին կամ անձանց տրամադրելու գործընթացն առավել դյուրին դարձնելու միջոցով նպաստել Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը,

Հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևը» հաստատելու մասին» թիվ 738-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգի 2-րդ կետի

i

ա. «ա» ենթակետը «կազմակերպաիրավական ձևը» բառերից հետո լրացնել «պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),» բառերով,

բ. «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

2) Կարգի 3-րդ կետում

i

ա. «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «բ» ենթակետում «պայմանները» բառից հետո լրացնել «(2 օրինակից)» բառերը,

գ. լրացնել «թ» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«թ) Տեղեկանք հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ:»:

3) Կարգը լրացնել 4.2. կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«4.2. Կենտրոնական բանկ սույն կարգի համաձայն փաստաթղթեր ներկայացնելիս հայտատուն կից ներկայացնում է նաև «Ներկայացվող փաստաթղթերի ցանկը»` համաձայն սույն կարգի Հավելված 1.1-ի, ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) իրավասու անձի կողմից: Ցանկում նշվում են կարգով համապատասխան գործընթացի համար սահմանված փաստաթղթերը հերթական դասավորությամբ:»:

i

4) Կարգը լրացնել Հավելված 1.1-ով` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 366-Ն որոշմամբ

 

Հավելված 1.1

«Հայաստանի Հանրապետությունում

գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի»

 

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

 

.___________________________________________________________________.

|N  |                  ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿԸ                             |

|___|_______________________________________________________________|

|1. |                         2.                                    |

|___|_______________________________________________________________|

|1. |                                                               |

|___|_______________________________________________________________|

|2. |                                                               |

|___|_______________________________________________________________|

|3. |                                                               |

|___|_______________________________________________________________|

|...|                                                               |

.___________________________________________________________________.

 

________________________________________________

(իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Կ. Տ.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 366-Ն
Որոշում