(ուժը կորցրել է 25.07.08 թիվ 265-Ն հրաման)
i
105.0072.090798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
10 հունիսի 1998թ. թիվ 72
i
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի «ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 221 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ջրօգտագործման համար ռեսուրսավճարի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել «ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին» հրահանգչական նամակը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ ՆԱԽԱՐԱՐ
__________________ Է. ՍԱՆԴՈՅԱՆ _______________ Ս. ՇԱՀԱԶԻԶՅԱՆ
«10» ՀՈՒՆԻՍ 1998 Թ. «14» ՀՈՒՆԻՍ 1998 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման կիրարկման որոշ հարցերի մասին.
Սույն հրահանգչական նամակը մշակվել է կարգավորելու ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման համաձայն ջրի օգտագործման և սպառման համար վճարի հաշվարկման և պետական բյուջե վճարման մի քանի հարցեր:
i
1. Ջրի օգտագործման և սպառման վճարը ՀՀ կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի թիվ 221 որոշմամբ (Հավելված թիվ 1) հաստատված վարձաչափերի հիման վրա հաշվարկում և պետական բյուջե է վճարում բնական ջրաղբյուրներից անմիջապես ջուր վերցնող ջրօգտագործողը (այսուհետև` առաջնային ջրօգտագործող):
2. Ջրօգտագործման համար վճարը առաջնային ջրօգտագործողը հաշվարկում է սահմանված կարգով հաստատված «Ջրօգտագործման մասին» 2-տա /ջրտնտ/ վիճակագրական հաշվետվության մեջ նշված բնական ջրաղբյուրներից անմիջապես վերցրած ջրի ծավալների հիման վրա:
ՕՐԻՆԱԿ. Ջրօգտագործողը ջուր է վերցնում բնական աղբյուրներից և
--------
միաժամանակ ստանում ջրամատակարարման այլ աղբյուրներից (ջրմուղկոյուղու ձեռնարկություններ, ոռոգման համակարգեր և այլն):
Ջրօգտագործման համար վճարը հաշվարկվում է միայն բնական աղբյուրներից վերցրած ջրի ծավալների չափով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 07 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 079800148