Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 18 ...

 

 

040.0968.020908

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2008 թվականի N 968-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-ն որոշման հավելվածում (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) I բաժնում

i

ա. 1-ին կետը «գազի տնտեսության» բառերից հետո լրացնել «գազաբաշխման համակարգի» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «է» ենթակետը.

2) II բաժնի`

i

ա. 1-ին գլխի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) այրվող գազերի ազդանշանային սարքերը տեղադրվում են նկուղներում, գազաֆիկացված կաթսայատներում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում և սենքերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 314-Ն որոշման ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 26-ի «ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 29-Ն հրամանի պահանջների համաձայն և շահագործվում են սույն տեխնիկական կանոնակարգի, կազմակերպության ստանդարտի ու ազդանշանային սարքեր արտադրող կազմակերպության հրահանգների պահանջների համաձայն,

բ. 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) գազի տնտեսության բոլոր ղեկավարները, մասնագետները և բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2003 թվականի մայիսի 27-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 524-Ն հրամանի պահանջների իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է` պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ, և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջների, որոնք ստուգվում են տարեկան մեկ անգամ,

գ. 2-րդ գլխի 1-ին` «Տեխնիկական սպասարկում» կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տեխնիկական շահագործումը ներառում է հետևյալ աշխատանքները` շրջայցային կամ տեխնիկական սպասարկում (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում), պրոֆիլակտիկ պլանային վերանորոգում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում, վթարավերականգնողական աշխատանքների կատարում: Շահագործման ընթացքում կանչերի, սպառողների կողմից ներկայացված հայտերի, տեխնիկական սպասարկման մասին գրառումների, գազատարների և ԳԳԿ-ի շրջագայողների հաշվետվությունների օրինակելի ձևերը ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածում»,

դ. 2-րդ գլխի 2-րդ` «Շրջայցային սպասարկում» կետի «գ» ենթակետում «շրջայցողներին» բառը փոխարինել «շրջագայողներին» բառով,

ե. 2-րդ գլխի 3-րդ` «Պրոֆիլակտիկ պլանային սպասարկում, ախտորոշում և տեխնիկական վիճակի գնահատում» կետի վերնագրում «սպասարկում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով, իսկ «ա» ենթակետը «Բոլոր» բառից հետո լրացնել «վերգետնյա և» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Պլանային ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հետ»,

զ. 2-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

 

i

«3.1. Վթարավերականգնողական աշխատանքներ

 

Արտաքին գազատարների շահագործման ընթացքում վթարավերականգնողական աշխատանքները ներառում են`

1) շենքի նկուղում, մուտքում, բակում և շենքին հարակից ստորգետնյա հաղորդակցուղիներում գազի հոտի առկայության դեպքում` դրանց վերացումը.

2) վնասված խտահավաքարաններից գազի արտահոսքի դեպքում` դրանց վերացումը.

3) շինարարական մեքենաներով կամ մեխանիզմներով, մետաղի քայքայման կամ բնական աղետների հետևանքով գազատարի վնասման դեպքում` դրանց վերացումը.

4) գազաբաշխիչ կայաններից 1-3 կմ շառավղի մեջ տեղակայված` բարձր կամ միջին ճնշման գազատարների վնասման դեպքում` դրանց վերացումը.

5) ցածր ճնշման գազատարում ճնշման կտրուկ փոփոխության դեպքում` դրա կարգավորումը.

6) գազակարգավորիչ կետում ապահովիչ փականի փակման հետևանքով գազի մատակարարման խզման դեպքում` դրա վերականգնումը:»,

i

է. 5-րդ գլխի «դ» ենթակետի երկրորդ պարբերության մեջ «մեկ անգամ» բառերը փոխարինել «երկու անգամ» բառերով, «ե» ենթակետի առաջին պարբերության մեջ «ծխատար սարքերը» բառերը` «ծխատար ուղիները» բառերով, երկրորդ պարբերության մեջ «եռամսյակը» բառը` «վեց ամիսը» բառերով, «է» ենթակետը «մասնագիտացված» բառից առաջ լրացնել «ստուգող ծխնելուզագործական» բառերով, «ը» ենթակետում «ստուգող կազմակերպության» բառերը փոխարինել «ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության» բառերով, «գազի տնտեսության» բառերը` «բնական գազ մատակարարող» բառերով, իսկ «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը:»,

i

ը. ուժը կորցրած ճանաչել 6-րդ գլխի «բ» և «թ» ենթակետերը, իսկ «գ» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «6-րդ գլխի» բառերով, «ժդ» ենթակետի երրորդ պարբերության մեջ «առնվազն 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «առնվազն եռամսյակը մեկ» բառերով,

թ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ գլխի «թ» ենթակետը և 8-րդ գլուխը,

ժ. 9-րդ գլխի 14-րդ` «Էլեկտրաչափիչ սարքեր» կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) չափման միջոցները ենթարկվում են ստուգաչափման` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան».

3) III բաժնում`

i

ա. 10-րդ գլխի «բ» ենթակետը «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «դ» ենթակետում «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերով,

բ. 10-րդ գլխի 15-րդ` «Գազավտանգ աշխատանքների կատարումը» կետի «գ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «թ» ենթակետում «սպառողների էլեկտրասարքերի շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին» բառերը` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին» բառերով,

գ. 11-րդ գլխի 18-րդ` «Եռակցման աշխատանքներ» կետի «բ» ենթակետում «գազի տնտեսության անվտանգության նորմեր սահմանող այլ տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության տեխնիկան գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման» բառերով, իսկ «ժգ» ենթակետի երկրորդ պարբերության վերջին նախադասությունը «ըստ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների»,

դ. 11-րդ գլխի 20-րդ` «Վերգետնյա գազատարների տեխնիկական սպասարկումը և նորոգումը» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) շահագործման ընթացքում (ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ) գազատարները պետք է ներկվեն դեղին կամ արծաթափայլ ջրակայուն յուղաներկով կամ նիտրաարծանով (ԳՕՍՏ 14202 Արտադրական ձեռնարկությունների խողովակաշարեր. Տարբերիչ ներկվածքներ, նախազգուշացնող նշաններ. Մականշվածքային վահաններ)` նախազգուշացնող կարմիր օղակներով, իսկ բնակելի և հասարակական շինություններում թույլատրվում է գազատարները ներկել նաև տվյալ պատի գույնով:»,

ե. 11-րդ գլխի 23-րդ կետի «ժ» ենթակետի` փակագծում եղած արտահայտությունը շարադրել նոր խմբագրությամբ. «(ԳՕՍՏ 12.2.031 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքներ սնդիկի հետ. Անվտանգության պահանջներ)»,

զ. ուժը կորցրած ճանաչել 11-րդ գլխի 24-րդ` «Հեղուկ գազի պահեստային (ամբարային) և բալոնային կայանքներ» կետը.

4) տեխնիկական կանոնակարգի N 1 հավելվածում`

i

ա. I բաժնի 1-ին գլխի «բ» ենթակետում «կանոնադրությամբ» բառը փոխարինել «հրահանգով» բառով և 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) գազաբաշխման համակարգում հնարավոր վթարների վերացման, տեղայնացման և առավել արդյունավետ կազմակերպման նպատակով գազի տնտեսության վթարային կարգավարական ծառայությունները կահավորվում են կազմակերպության ստանդարտով սահմանված մեքենամեխանիզմներով»,

բ. I բաժնի 3-րդ կետի «ը» ենթակետը «սույն տեխնիկական կանոնակարգի» բառերից հետո լրացնել «N 1 հավելվածի 3-րդ կետի» բառերով.

i

5) տեխնիկական կանոնակարգի N 2 հավելվածի 2-րդ գլխի «բ» ենթակետում «ոչ պակաս 10-3 %» բառերը փոխարինել «1-3%» բառերով.

i

6) տեխնիկական կանոնակարգի N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

7) ուժը կորցրած ճանաչել տեխնիկական կանոնակարգի N 4 հավելվածը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի օգոստոսի 21-ի

N 968-Ն որոշման

 

«Հավելված N 3

գազի տնտեսությունում տարրերի

տեխնիկական շահագործման

կանոնների և աշխատանքի

անվտանգության պահանջների

տեխնիկական կանոնակարգի

 

Ձև N 1

 

ՄԱՏՅԱՆ ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

.________________________________________________________________________.

|NN|Հայտի ստացման |Հայտն    |Հայտավորողի   |Հայտի    |Հայտավորողին տրված |

|  |ժամկետը       |ընդունողի|անունը,       |բովանդա- |հրահանգավորման     |

|  |______________|անունը,  |ազգանունը,    |կությունը|բովանդակությունը   |

|  |ամիսը   |Ժամը,|ազգանունը|հասցեն,       |         |                   |

|  |ամսաթիվը|րոպեն|         |հեռախոսահամարը|         |                   |

|  |տարեթիվը|     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|1 |   2    |  3  |    4    |      5       |    6    |        7          |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

|__|________|_____|_________|______________|_________|___________________|

|  |        |     |         |              |         |                   |

.________________________________________________________________________.

 

.______________________________________________________________________.

|Հայտը կատարող պատասխանատու      |Անսարքություն-|Կատարման   |Կատարողի  |

|անձանց                          |ների, վթարի   |ժամկետը    |անունը,   |

|________________________________|վերացման համար|(ժամ, րոպե)|ազգանունը |

|անունը,  |հայտագրի   |ստորագրու-|ձեռնարկված    |           |ստորագրու-|

|ազգանունը|ընդունման  |թյունը    |միջոցները     |           |թյունը    |

|         |ժամկետը    |          |              |           |          |

|         |(ժամ, րոպե)|          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|    8    |    9      |   10     |     11       |    12     |   13     |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

|_________|___________|__________|______________|___________|__________|

|         |           |          |              |           |          |

.______________________________________________________________________.

 

Ձև N 2

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

ՄԱՏՅԱՆ

 

ԳԿԿ-Ի ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

ԳԿԿ-ի հասցեն___________ N _____

 

._________________________________________________________________________.

|Ամի- |Ժա|Գազի    |Զտիչի ճնշումը|Տեխնիկական  |Սպասարկող   |Վերահսկող անձի |

|սը,  |մը|ճնշումը |             |սպասարկման  |փականագործի |ազգանունը,     |

|ամսա-|  |________|_____________|արդյունքները|ազգանունը,  |անունը,        |

|թիվը,|  |մուտ|ել |մուտ|ել- |ճնշ|            |անունը,     |հայրանունը և   |

|տարե-|  |քի  |քի |քի  |քի  |ման|            |հայրանունը  |ստորագրությունը|

|թիվը |  |կգ/ |մմ |կգ/ |կգ/ |ան-|            |և  ստորագրու|               |

|     |  |սմ2 |ջ. |սմ2 |սմ2 |կու|            |թյունը      |               |

|     |  |    |ս. |    |    |մը |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|1    |2 | 3  | 4 | 5  | 6  | 7 |     8      |    9       |       10      |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

|_____|__|____|___|____|____|___|____________|____________|_______________|

|     |  |    |   |    |    |   |            |            |               |

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

ՀԱՅՏ N ___

 

ՎԹԱՐԱՅԻՆ ԿԱՆՉԵՐԻ ՄԱՍԻՆ

 

_________________________________________________________________________

          (հայտատուի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Հայտի բովանդակությունը___________________________________________________

 

Հայտն ստացվել է ___ _______ 200 թ., ժամը _____ րոպեն _______

 

Կարգավար ________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Հայտը տրված է կատարման _______ ________ 200 թ., ժամը ____ րոպեն _________

 

Կատարողը ________________________________________________________________

(անունը, ազգանունը և ստորագրությունը)

 

Մեկնման ժամկետը` ժամը _____ րոպեն _______

 

Կատարված աշխատանքի բնութագիրը ___________________________________________

_________________________________________________________________________

 

Աշխատանքները կատարող __________________________________

(ստորագրությունը)

 

Հայտատուի հիմնավորումն աշխատանքների կատարման վերաբերյալ __________________

__________________________________________________________________________

                (ամսաթիվը, ժամը, րոպեն, ստորագրությունը)

 

Կարգավար _________________

(ստորագրությունը)

 

Ծանոթագրություն _________________________________________________________

 

Ձև N 4

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ) կարգավարական ծառայություն)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N ___

 

ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇՐՋԱԳԱՅՈՂԻ

 

____ ________ 200 թ.,

 

______________________________, երթուղու հասցեն _________________________

(շրջագայողի անունը, ազգանունը)                  (գյուղ, բնակավայր, փողոց)

 

.________________________________________________________________________.

|NN |Գազատարի հասցեն|Ընդամենը`     |Գազի առկա-  |Գազատարի վրա  |Ծանոթա-  |

|ը/կ|(գյուղ,        |ստուգված      |յությունը   |հայտնաբերված  |գրություն|

|   |բնակավայր,     |______________|(նկուղում,  |թերությունների|         |

|   |փողոց և  այլն) |նկուղ|դիտա-   |դիտահորում  |բնութագիրը    |         |

|   |               |ներ  |հորեր   |և  այլն)    |              |         |

|   |               |     |________|            |              |         |

|   |               |     |գա|այլ  |            |              |         |

|   |               |     |զի|հաղոր|            |              |         |

|   |               |     |  |դակ- |            |              |         |

|   |               |     |  |ցուղի|            |              |         |

|   |               |     |  |ներ  |            |              |         |

|___|_______________|_____|__|_____|____________|______________|_________|

| 1 |     2         |  3  |4 | 5   |    6       |      7       |    8    |

|___|_______________|_____|__|_____|____________|______________|_________|

|   |               |     |  |     |            |              |         |

|___|_______________|_____|__|_____|____________|______________|_________|

|   |               |     |  |     |            |              |         |

|___|_______________|_____|__|_____|____________|______________|_________|

|   |               |     |  |     |            |              |         |

|___|_______________|_____|__|_____|____________|______________|_________|

|   |               |     |  |     |            |              |         |

.________________________________________________________________________.

 

Ձև N 5

_________________________________

(մասնաճյուղի անվանումը) (ԱՇԾ. ՏՏ)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N ____

 

ԳԿԿ ՍՊԱՍԱՐԿՈՂԻ

____ ________ 200 թ.

 

______________________________ ԳԿԿ-ի հասցեն _________________________

(սպասարկողի անունը, ազգանունը)              (գյուղ, բնակավայր, փողոց)

 

._________________________________________________________________.

|Սպասարկման|Գազի ճնշումը  |Ճնշումը  |Կատարված     |Ծանոթագրություն|

|ամիսը,    |              |զտիչից   |աշխատանքները |               |

|ամսաթիվը, |______________|_________|             |               |

|տարեթիվը  |մուտքի|ելքի   |առաջ|հետո|             |               |

|          |կգ/սմ2|մմ ջ.ս.|    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|   1      |   2  |  3    |  4 | 5  |      6      |      7        |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

|__________|______|_______|____|____|_____________|_______________|

|          |      |       |    |    |             |               |

._________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2008
N 968-Ն
Որոշում