Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱ ...

01.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.07.2008  -ից մինչեւ   01.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 22.11.2018 թիվ 1334-Ն որոշում)

i

040.0265.310308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2008 թվականի N 265-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 20-ի

N 265-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներն ընտրվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, որից հետո դատական գործով որպես թարգմանիչ են նշանակվում դատարանի որոշմամբ:

2. Թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքված գնման պայմանագրով:

i

3. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով թարգմանչական ծառայություններ մատուցող կազմակերպություններին վճարելու կամ ֆիզիկական անձանց փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա նշված ծառայությունների դիմաց վճարումը և (կամ) փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով` տվյալ եռամսյակում մատուցված ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջների կատարման դեպքում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը և (կամ) նրա առանձնացված ստորաբաժանումները ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում են առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի և ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի առկայության:

(3-րդ կետը լրաց. 10.07.08 թիվ 742-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2008
N 265-Ն
Որոշում