040.0235.140307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2007 թվականի N 235-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման N 1 հավելվածի`
1) 7-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցումը` բժշկասոցիալական փորձաքննության իրականացման` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների սահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը.»,
բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) 8-րդ կետի`
i
ա. «գ» ենթակետից հանել «իրավապահ, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը» բառերը.
բ. «ե» ենթակետում «սոցիալ-հոգեբանական» բառերը փոխարինել «սոցիալական» բառով,
գ. «ժե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 9-րդ կետից հանել «Նախարարը սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները» բառերը.
4) 10-րդ կետը «քաղաքացիական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
i
5) 14-րդ կետի «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ