606.0013.130207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2007 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և (կամ) հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումն ապահովելու կարգի մասին» N 49-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`
i
ա) 4-րդ կետի «օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան» բառերով.
բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Օտարերկրյա պետություններում կազմվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրելու իրավունք ունեցող և հայտ ներկայացրած քաղաքացիները: Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել մինչև քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտը:».
գ) 7-րդ կետի «10 օր» բառերը փոխարինել «7 օր» բառերով.
i
դ) 8-րդ կետի «կազմավորում է ընտրական տեղամասեր և» բառերը փոխարինել «քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, կազմավորում է տեղամասային կենտրոններ և քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 19, և ոչ ուշ, քան 16 օր առաջ» բառերով.
i
ե) 9-րդ կետի «ընտրական տեղամասերը» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոնները» բառերով.
i
զ) 10-րդ կետի «ընտրական տեղամասերը» բառերը փոխարինել «տեղամասային կենտրոնները» բառերով, «ընտրական տեղամասի» բառերը` «տեղամասային կենտրոնի» բառերով, իսկ «տեղամասը» բառը` «տեղամասային կենտրոնը» բառերով.
i
է) 11-րդ կետի «բ» ենթակետը «քվեաթերթիկների» բառից հետո լրացնել «քվեարկության ծրարների,» բառերով.
i
ը) 12-րդ կետը «ապահովում է» բառերից հետո լրացնել «քվեարկության ծրարների,» բառերով.
թ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13. Օտարերկրյա պետություններում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կնիքով:».
i
ժ) 14-րդ կետի «ընտրական տեղամասում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով,» բառերով: