Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 81 ...

 

 

040.2406.270206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 26.1-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 26.1-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի».

բ) որոշմամբ հաստատված կարգում`

գլխամասում «Հավելված ՀՀ կառավարության 1998 թվականի  դեկտեմբերի 21-ի 812 որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի 812 որոշման» բառերով,

i

3-րդ կետի ««բ ենթակետը «առաջադրանքը» բառից հետո լրացնել «(ձև NN 1 և 2)» բառերով, նույն կետի «գ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «նաև» բառով, իսկ «մասին» բառից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված» բառերով,

i

7-րդ կետի առաջին նախադասությունը «շինարարության թույլտվություն» բառերից հետո լրացնել «, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն):» բառերով,

i

8-րդ կետի առաջին նախադասությունը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «ճարտարապետահատակագծային առաջադրանքով և» բառերով,

i

10-րդ կետի երկրորդ նախադասությունը «նշվում են» բառերից հետո «նախագծային առաջադրանքում» բառերը փոխարինել «պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին» բառերով,

i

12-րդ կետում «սույն կարգի NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածների» բառերով,

13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (բացառությամբ սույն կարգի 13.1-րդ կետով սահմանված դեպքերի):

Երևան քաղաքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-րդ և 13.2-րդ կետերով.

i

«13.1. Երևանի թաղային համայնքի տարածքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

13.2. Սույն կարգի 13-րդ և 13.1-րդ կետերով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը»,

i

15-րդ կետում «կառուցապատման նախագիծը» բառերը փոխարինել «նախագծային փաստաթղթերը» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-րդ կետով.

i

«15.1. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առաջարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին»,

16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

գ) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2406-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

1998 թվականի դեկտեմբերի 21-ի

N 812 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`

1. Հատուկ նշանակության տարածքներում իրականացվող օբյեկտները`

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքեր և շինություններ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրացված սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գաղտնիք պարունակող նախագծային և շինարարական աշխատանքների միջոցով իրականացվող շենքերը և շինությունները:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացված տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:

4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2406-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

1998 թվականի դեկտեմբերի 21-ի

N 812 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Հասարակական շենքեր և շինություններ`

ուսումնական և կրթական հաստատություններ, այդ թվում` դպրոցներ, արտադպրոցական կազմակերպություններ, մանկատներ, ուսումնարաններ, ինստիտուտներ և այլն` 300 և ավելի աշակերտով (երեխա, ուսանող),

մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տուն-ինտերնատներ` 100 և ավելի տեղով,

գիտական, գիտահետազոտական, նախագծային բյուրոներ, բանկեր, գրասենյակներ, վարչական օբյեկտներ և այլն` 300 և ավելի աշխատատեղով,

դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

հանրային սննդի օբյեկտներ` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 100 և ավելի տեղով,

առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

առողջապահական օբյեկտներ, հիվանդանոցներ` 200 և ավելի մահճակալով,

առողջարաններ, հանգստի և տուրիզմի օբյեկտներ` 300 և ավելի տեղով,

հյուրանոցներ, մոթելներ և այլն` 300 և ավելի տեղով,

մարզադաշտեր` 5000 և ավելի նստատեղով,

ունիվերսալ մարզադահլիճներ, փակ լողավազաններ,

մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ` 300 և ավելի նստատեղով,

թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսային շենքեր` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` մեկ մլն և ավելի միավորով,

դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներ,

երկաթուղային կայարաններ,

ավտոկայաններ` 50 հազ. և ավելի բնակիչ ունեցող քաղաքացիների համար,

օդանավակայաններ,

բազմահարկ ավտոկանգառներ, այդ թվում` ստորգետնյա` 100 և ավելի ավտոմեքենայի համար,

տրանսպորտային կայանատեղեր վերանորոգման արհեստանոցներով` 50 և ավելի միավոր,

հրշեջ կայաններ` 3 և ավելի մեքենայով,

հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

դիակիզարաններ,

համաքաղաքային հասարակական կենտրոններ, քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտներ:

2. Արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներն ընդունել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշման:

3. Բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի շենքերի խմբեր կամ թաղամասեր` 500 և ավելի բնակչով:

4. 5 և ավելի հարկայնության օբյեկտներ:

5. Ելնելով «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի դրույթներից` կարևորագույն օբյեկտներ համարել նաև նշված կոնվենցիայի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները»:

 

Ձև N 1

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների

 

Օբյեկտ ___________________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

__________________________________________________________________________

                  օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը __________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________________________

            կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

 

Նախագծման փուլերը ________________________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________________________

                       նախագծային կապալի պայմանագրի)

 

Տարբերակային մշակման պահանջները __________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________________________

                 առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ___________________________________

(բնակելի կամ հասարակական

__________________________________________________________________________

շենքերի, (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը,

__________________________________________________________________________

                       այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Առաջարկվող բնակարանների տիպերը և դրանց հարաբերակցությունը _______________________________________

(բնակելի նշանակության շենքերի դեպքում)

__________________________________________________________________________

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

__________________________________________________________________________

 

Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ _________________________

__________________________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

__________________________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

__________________________________________________________________________

 

Ինտերյերների մշակման վերաբերյալ պայմաններ ________________________________

(համաձայն նախագծային կապալի

պայմանագրի)

 

Այլ պայմաններ ___________________________________________________________

__________________________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ __________ ____________________ ______________________

           (պաշտոնը)    (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ______________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Արտադրական նշանակության օբյեկտների

 

Օբյեկտ ___________________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

__________________________________________________________________________

                  օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը __________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________________________

            կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

 

Նախագծման փուլերը ________________________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________________________

                       նախագծային կապալի պայմանագրի)

 

Տարբերակային մշակման պահանջները __________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________________________

               առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ___________________________________

(շենքերի (մասնաշենքերի)

__________________________________________________________________________

          տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը,

__________________________________________________________________________

                       այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային վերաբերվող լրացուցիչ պահանջներ __________________________

__________________________________________________________________________

 

Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ ___________________________________________

__________________________________________________________________________

 

Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________________________

 

Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ____________________________________________

__________________________________________________________________________

 

Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ_______________________________

__________________________________________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ__________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ _________________________________________

__________________________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

__________________________________________________________________________

 

Ինտերյերների մշակման վերաբերյալ պայմաններ ________________________________

(համաձայն նախագծային կապալի

պայմանագրի)

 

Այլ պայմաններ ___________________________________________________________

__________________________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ __________ ____________________ ______________________

           (պաշտոնը)    (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ______________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2005
N 2406-Ն
Որոշում