Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵ ...

 

 

050.0458.111005

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»         10           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005395

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2005 թվականի N 458-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1.1. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետը երրորդ պարբերության «ե» ենթակետից հետո լրացնել նոր «ե1» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«ե1) բանկի սեփականությունը հանդիսացող և բանկային գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,»:

1.2. Կանոնակարգ 2-ի 28-րդ կետի երրորդ պարբերության «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) բանկի սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (բացառությամբ սույն կետի «ե1» ենթակետով սահմանված ակտիվների) հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև բանկի գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով,»:

i

1.3. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետի առաջին պարբերությունում «(առանց այդ ակտիվների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի 37.4 ենթակետով նշված ակտիվների)» բառերով:

1.4. Կանոնակարգ 2-ի 37.4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր» բառերով:

1.5. Կանոնակարգ 2-ի 37-րդ կետը 37.4 ենթակետից հետո լրացնել նոր 37.4.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«37.4.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր, որոնք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնություններում,»:

1.6. Կանոնակարգ 2-ի 37.5-րդ ենթակետի 4-րդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերով» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերով» բառերով:

i

1.7. Կանոնակարգ 2-ի 40-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, Ն31 նորմատիվը չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ պահանջների գծով (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:

i

1.8. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ն32 նորմատիվի հաշվարկում չեն ընդգրկվում բանկի պահանջները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ (փոխառություններ, արժեթղթեր և այլ):»:

1.9. Կանոնակարգ 2-ի 42-րդ կետի չորրորդ պարբերության «40-րդ կետով» բառերը փոխարինել «41-րդ կետով» բառերով:

i

1.10. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._________________________________________________________________________.

|5. Տվյալ բանկում պահվող (ներառյալ` բանկի դեպոզիտային|                   0|

|հաշիվներում հաշվառվող)` ոսկու ստանդարտացված         |                    |

|ձուլակտորներով, հայկական դրամով, առաջին խմբի մեջ    |                    |

|մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև  այլ     |                    |

|արտարժութային միջոցներով (եթե վերջիններս            |                    |

|հանդիսանում են միևնույն  արտարժույթով արտահայտված   |                    |

|ակտիվների ապահովում), ապահովված պահանջներ,          |                    |

|հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ,      |                    |

|անավարտ ժամկետային գործառնություններ, և  դրանց գծով |                    |

|հաշվարկված տոկոսներ (սույն կետը չի տարածվում        |                    |

|օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող      |                    |

|ֆիզիկական անձանց, և  այդ տարածքներում ստեղծված կամ  |                    |

|գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի     |                    |

|կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով          |                    |

|սահմանված անձանց մասնակցությամբ ստեղծված            |                    |

|իրավաբանական անձանց նկատմամբ առկա ապահովված         |                    |

|պահանջների, հետհաշվեկշռային պայմանական              |                    |

|պարտավորությունների, անավարտ ժամկետային             |                    |

|գործառնությունների, դրանց գծով հաշվարկված           |                    |

|տոկոսների վրա)                                      |                    |

._________________________________________________________________________.

 

1.11. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

._________________________________________________________________________.

|20. Օֆշորային տարածքներում գործունեություն ծավալող  |                 100|

|ֆիզիկական անձանց, և  այդ տարածքներում ստեղծված կամ  |                    |

|գրանցված իրավաբանական անձանց, իրավաբանական անձի     |                    |

|կարգավիճակ չունեցող անձանց կամ սույն կետով սահմանված|                    |

|անձանց մասնակցությամբ ստեղծված իրավաբանական անձանց  |                    |

|նկատմամբ պահանջները (այդ թվում` տվյալ բանկում պահվող|                    |

|(ներառյալ` բանկի դեպոզիտային հաշիվներում հաշվառվող) |                    |

|ոսկու ստանդարտացված ձուլակտորներով, հայկական դրամով,|                    |

|առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով,     |                    |

|ինչպես նաև  այլ արտարժութային միջոցներով (եթե       |                    |

|վերջիններս հանդիսանում են միևնույն  արտարժույթով    |                    |

|արտահայտված ակտիվների ապահովում), ապահովված         |                    |

|պահանջներ), ինչպես նաև  սույն կետում սահմանված      |                    |

|անձանց երաշխավորությամբ, երաշխիքով և  (կամ) դրամային|                    |

|ապահովությամբ ապահովված պահանջները                  |                    |

._________________________________________________________________________.

 

1.12. Կանոնակարգ 2-ի Հավելված 3-ով սահմանված աղյուսակը լրացնել նոր 25.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

|25.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի    |«Ա» և  «Բ»     20 % |

|կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների         |«Գ»            50 % |

|արժեթղթերը, այդ կազմակերպությունների նկատմամբ այլ   |«Դ» և  ցածր   100 % |

|պահանջները, ինչպես նաև  այդ կազմակերպությունների    |                    |

|երաշխավորությամբ, այլ բանկերում պահվող դրամական     |                    |

|միջոցներով և  / կամ արժեթղթերով ապահովված պահանջները|                    |

._________________________________________________________________________.

 

i

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1.1 և 1.2 ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 01.03.06 թիվ 83-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

    2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ    -ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.09.2005
N 458-Ն
Որոշում