040.0046.010205
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2005 թվականի N 46-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 983-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
i
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառումն իրականացնում է նրանց փաստացի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը»,
i
3-րդ կետից հանել «կամ լրացել է միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ժամկետը» բառերը,
i
12-րդ կետի վերջին նախադասության մեջ «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով,
i
13-րդ և 14-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը» բառերով,
15-րդ և 16-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«17. Բնակարանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարները բնակարանի կարիք ունեցող անձի հետ կնքում են պայմանագիր (N 4 ձև)»,
i
N 4 ձևի երկրորդ տողում «համայնքի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի» բառերով,
N 4 ձևի VII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ) ՎԱՅՐԸ
.________________________________________________________________________.
| Փոխատու` | | Փոխատու` |
| _______________________________ | | ________________________________ |
| (գտնվելու վայրը) | | (գտնվելու վայրը) |
| Հայաստանի Հանրապետության | | Հայաստանի Հանրապետության |
| աշխատանքի և սոցիալական հարցերի | | կառավարությանն առընթեր պետական |
|նախարարության աշխատակազմի ղեկավար| | գույքի կառավարման վարչության |
| | | աշխատակազմի ղեկավար |
| | | |
| _____________________ | | _____________________ |
| (ստորագրությունը) | | (ստորագրությունը) |
| | | |
| Կ.Տ. | | Կ.Տ. |
|_________________________________|___|__________________________________|
| Փոխառու` | | |
| _______________________________ | | |
| (ազգանունը, անունը, հայրանունը, | | |
|բնակության վայրը անձնագրի համարը,| | |
| ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել) | | |
| | | |
| _____________________ | | |
| (ստորագրությունը) | | |
.________________________________________________________________________.
«:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ