Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹ ...

 

 

040.1282.220904

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1282-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված շենքերից հետ վերցնել տարածքներ և դրանք անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել նույն նախարարության համակարգում գործող, շենքային պայմաններից զուրկ և իրենց գործունեությունն այլ կազմակերպությունների շենքերում կազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի` սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ զբաղեցրած պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի սեպտեմբերի 9-ի

N 1282-Ա որոշման

 

ՑԱՆԿ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |    ՀՀ կրթության և  գիտության    |Անհատույց|ՀՀ կրթության և  գիտության|

|ը/կ| նախարարության ենթակայության այն |հատկացված|նախարարության այն պետական|

|   |      պետական ոչ առևտրային       | տարածքի |      ոչ առևտրային       |

|   |      կազմակերպությունների       |  չափը   |   կազմակերպությունների  |

|   |  անվանումները, որոնց անհատույց  |(քառ. մ) |   անվանումները, որոնց   |

|   |     օգտագործման իրավունքով      |         |    ամրացված շենքերից    |

|   |       հատկացվում է տարածք       |         |   հատկացվում է տարածք   |

|___|_________________________________|_________|_________________________|

| 1.|(1-ին կետն ուժը կորցրել է 07.07.11 թիվ 942-Ն որոշում)                |

|___|_________________________________|_________|_________________________|

| 2.|(2-րդ կետը չեղյալ է ճանաչվել 23.02.12 թիվ 201-Ն որոշում)             |

i

|___|_________________________________|_________|_________________________|

| 3.|(3-րդ կետն ուժը կորցրել է 23.09.09 թիվ 1098-Ն որոշում)               |

i

|___|_________________________________|_________|_________________________|

| 4.|(4-րդ կետն ուժը կորցրել է 07.07.11 թիվ 942-Ն որոշում)                |

|___|_________________________________|_________|_________________________|

| 5.|(5-րդ կետն ուժը կորցրել է 07.07.11 թիվ 942-Ն որոշում)                |

|___|_________________________________|_________|_________________________|

| 6.|ՀՀ կրթության և  գիտության        |      590|Վանաձորի Հովհ. Թումանյանի|

|   |նախարարության Վանաձորի           |         |անվան պետական            |

|   |Հովհ. Թումանյանի անվան պետական   |         |մանկավարժական ինստիտուտ  |

|   |մանկավարժական ինստիտուտի         |         |                         |

|   |հենակետային վարժարան             |         |                         |

._________________________________________________________________________.

(ցանկը փոփ. 07.07.11 թիվ 942-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2004
N 1282-Ա
Որոշում