Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0140.230604

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         06           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004170

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2004 թվականի N 140-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 գլուխը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1.1. կանոնակարգի 2-րդ կետը «ավանդները» բառից հետո լրացնել «և բանկային հաշիվները (այսուհետև` ավանդ)» բառերով.

1.2. կանոնակարգի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

1.3. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4. Պարտադիր երաշխավորման օբյեկտ են ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից (այսուհետև` ֆիզիկական անձ կամ անձ) ներգրաված բոլոր տեսակի դրամային և արտարժութային ավանդները».

1.4. կանոնակարգի 4-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

1.5. կանոնակարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պարտադիր երաշխավորման օբյեկտ չեն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 531-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ավանդները».

1.6. կանոնակարգի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

1.7. կանոնակարգի գլուխ 3-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.1 կետով.

«12.1. 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ստեղծված բանկերը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից տասնօրյա ժամկետում ավանդների երաշխավորման հիմնադրամին միանվագ վճարում են 15 մլն դրամ».

1.8. կանոնակարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Սույն կանոնակարգով սահմանված ժամկետներում անձի կողմից երաշխավորված գումարը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում չհատուցված ավանդը հատուցվում է երաշխավորված գումարի ստացման դեպքը վրա հասնելու պահից երեք տարվա ընթացքում».

1.9. կանոնակարգի 25-րդ կետից հանել «մրցութային եղանակով» բառերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.06.2004
N 140-Ն
Որոշում