118.0023.050204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 02 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հունվարի 2004 թվականի N 23-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 934-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» 2001 թվականի նոյեմբերի 5-ի N 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը հաստատելու մասին» N 934-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հրամանի վերնագրում «ՄԱՐՄԻՆՆԵՐԻ» բառը փոխարինել «ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ» բառով:
2. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգի (այսուհետև` կարգ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայություններում և այդ մարմինների ենթակա այլ հիմնարկներում (այսուհետև` աուդիտի ենթարկվող օբյեկտներ) իրականացվող ֆինանսական գործառույթների ներքին աուդիտի (այսուհետ` աուդիտ) անցկացման կարգը:»:
i
3. Կարգի 2-րդ կետի «ա)», «բ)» և «գ)» ենթակետերում «ԲԳԿ-ների» բառերը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտների» բառերով, իսկ 7-րդ կետի «ա)», «բ)», «գ)», «դ)» և «ե)» ենթակետերում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտի» բառերով:
4. Կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Աուդիտի ենթարկվող օբյեկտներում աուդիտն իրականացնում է գլխավոր աուդիտորը, որը գործում է տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր ֆինանսիստի անմիջական ենթակայությամբ և պատասխանատու է աուդիտի ծրագրերի կազմման և իրագործման համար:»:
i
5. Կարգի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Աուդիտի ենթարկվող օբյեկտների քանակից ելնելով, անհրաժեշտության դեպքում աուդիտի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում` գլխավոր աուդիտորի անմիջական ղեկավարությամբ կարող է ստեղծվել ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:»:
i
6. Կարգի 4-րդ և 5-րդ կետերում, ինչպես նաև 22-րդ կետի վերջին պարբերության մեջ «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի» բառերով:
7. Կարգի 5-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, աուդիտի ենթարկվող յուրաքանչյուր առանձին օբյեկտում իրականացվող աուդիտի ժամանակ աուդիտորական խմբի կազմում չի կարող ներառվել աուդիտի ենթարկվող օբյեկտում աուդիտի անցկացման օրվանից հաշված` վերջին երկու տարիների ընթացքում աշխատած աշխատակիցը:»:
8. Կարգի 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Այն դեպքում, երբ սույն կարգի 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում գործում է ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում, աուդիտորական խմբերը կազմվում են այդ ստորաբաժանման աշխատակիցներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փորձագետներից:»:
i
9. Կարգի 6-րդ կետը «բացառությամբ գլխավոր աուդիտորի» բառերից հետո լրացնել «և ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների» բառերով:
i
10. Կարգի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ «պետական» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերը և «Նախարարության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` Նախարարություն)» բառերով:
11. Կարգի 8-րդ կետի «ա)» ենթակետից հանել «և եռամսյակային» բառերը, իսկ «գ)» ենթակետը «ցուցումներ`» բառից հետո լրացնել «աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև» բառերով:
i
12. Կարգի 9-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համալիր աուդիտներն իրականացվում են աուդիտի ենթարկվող օբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական ակտերի պահանջներին` աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը գնահատելու, դրանց կողմից ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունը պարզելու, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով:»:
i
13. Կարգի 10-րդ կետի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների թվին դասվող յուրաքանչյուր ստորաբաժանումում հերթական համալիր աուդիտն իրականացվում է ֆինանսական տարին մեկ անգամ, իսկ այդ մարմինների ենթակա յուրաքանչյուր հիմնարկում` ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ:»:
i
14. Կարգի 12-րդ կետի «ա)» ենթակետում և 13-րդ կետի «ա)» ենթակետում «ստորաբաժանումների» բառը փոխարինել «աուդիտի ենթարկվող օբյեկտների» բառերով:
15. Կարգի 12-րդ կետի «բ)» ենթակետում «ԲԳԿ-ի այլ ստորաբաժանումների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ստորաբաժանումների և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների» բառերով, իսկ «ե)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկի» բառերով:
i
16. Կարգի 13-րդ կետի «բ)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և այդ մարմնին ենթակա այլ հիմնարկների» բառերով:
i
17. Կարգի 14-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ներքին աուդիտի ծրագրերը կազմվում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն են ներկայացվում գլխավոր աուդիտորի կողմից: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա աուդիտի տարեկան ծրագիրը կազմվում է 2 օրինակից և գլխավոր աուդիտորի կողմից գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացվում ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ը:»:
18. Կարգի 14-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով` հետևյալ բովանդակությամբ.
«Աուդիտի տարեկան ծրագիրը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում և առավելագույնը 1 շաբաթյա ժամկետում իր ստորագրությամբ և համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կնիքով հաստատում է այն: Գլխավոր ֆինանսիստի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտի տարեկան ծրագիրը գլխավոր ֆինանսիստի կողմից համաձայնեցման նպատակով ներկայացվում է Նախարարություն:
Աուդիտի տարեկան ծրագրերը ստանալուց հետո Նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը ծրագրի վերաբերյալ: Աուդիտի տարեկան ծրագրերի վերաբերյալ Նախարարության կողմից անհամաձայնությունների դեպքում այդ ծրագրերը վերջնական համաձայնեցման են ենթակա ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա դեկտեմբերի 15-ը: Համաձայնեցվելուց հետո աուդիտի տարեկան ծրագրի մեկ օրինակը վերադարձվում է այն ներկայացնող մարմնին, իսկ մյուսը` մնում է Նախարարությունում:»:
i
19. Կարգի 15-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը և ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը:
20. Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Հաստատված տարեկան ծրագրի հիման վրա, մինչ յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 10-ը, գլխավոր աուդիտորը կազմում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացնում աուդիտի անցկացման եռամսյակային ծրագիրը (եռամսյակային ծրագիր)` աուդիտի ենթարկվող այն օբյեկտների համար, որոնցում աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված է տվյալ եռամսյակի ընթացքում անցկացնել աուդիտ:
Աուդիտի եռամսյակային ծրագրերը ենթակա են հաստատման ոչ ուշ, քան տվյալ եռամսյակին նախորդող ամսվա 25-ը:»:
i
21. Կարգի 18-րդ կետի վերջին նախադասությունը «փոփոխության վերաբերյալ» բառերից առաջ լրացնել «աուդիտի տարեկան ծրագրերի դեպքում» բառերով:
i
22. Կարգի 27-րդ կետին հաջորդող և կրկնվող 28-րդ կետերից առաջինը համարել կարգի 27-րդ կետի 2-րդ պարբերություն:
i
23. Կարգի 29-րդ կետի «ա)» ենթակետում «ԲԳԿ-ի» բառը փոխարինել «աշխատակազմի» բառով և «պետական մարմին,» բառերից հետո լրացնել «հիմնարկ,» բառերը:
i
24. Կարգի 48-րդ կետում «ԲԳԿ-ի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի» բառերով:
i
25. Կարգի 49-րդ կետում «գլխավոր աուդիտորը` նախապես այն համաձայնեցնելով գլխավոր ֆինանսիստի հետ» բառերը փոխարինել «գլխավոր ֆինանսիստը` գլխավոր աուդիտորի առաջարկի հիման վրա» բառերով:
i
26. Կարգի 56-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աուդիտի ավարտից հետո աուդիտորական խումբը կազմում է աուդիտորական հաշվետվության նախնական տարբերակը, որը աուդիտի ավարտից հետո առավելագույնը 1-շաբաթյա ժամկետում գլխավոր աուդիտորի կողմից 2 օրինակից տրամադրվում է աուդիտի ենթարկված օբյեկտին:»:
i
27. Կարգի 58-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «աուդիտորական խմբին» բառերը փոխարինել «գլխավոր աուդիտորին» բառերով:
i
28. Կարգի 60-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Գլխավոր աուդիտորը 1 շաբաթվա ընթացքում կազմակերպում է հաշվետվության նախնական տարբերակի և դրա վերաբերյալ աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի առարկությունների ու բացատրությունների (եթե այդպիսիք առկա են) քննարկում, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են մասնակցել նաև տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի այլ ստորաբաժանումների և այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների աշխատակիցներ, իսկ աուդիտի ենթարկված օբյեկտի կողմից առարկությունների և բացատրությունների առկայության դեպքում` պարտադիր նաև վերջինիս ղեկավարը:»:
29. Կարգի 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«62. Սույն կարգի 61-րդ կետի համաձայն հաշվետվության վերջնական տարբերակը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը և դրա հիման վրա` 1-շաբաթյա ժամկետում տալիս է համապատասխան գրավոր հանձնարարականներ` աուդիտի ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ:
Նշված հանձնարարականները հանդիսանում են աուդիտորական հաշվետվության անբաժանելի մասը և կցվում են վերջինիս:
Աուդիտորական հաշվետվության վերջնական տարբերակը կազմվում է 3 օրինակից: Օրինակներից երկուսը` հաշվետվության վերջնական տարբերակը գլխավոր ֆինանսիստի քննարկմանը ներկայացվելուց հետո 2-շաբաթյա ժամկետում վերջինիս կողմից տրամադրվում են համապատասխանաբար աուդիտի ենթարկված օբյեկտին և Նախարարությանը: Հաշվետվության վերջնական տարբերակի 3-րդ օրինակը պահվում է գլխավոր աուդիտորի մոտ:»:
30. Կարգի 64-րդ կետում «52» թիվը փոխարինել «55» թվով:
i
31. Կարգի 69-րդ կետի 1-ին պարբերության սկզբում «Աուդիտորական խումբը» բառերը փոխարինել «Գլխավոր աուդիտորը» բառերով, իսկ 2-րդ պարբերությունը «նպատակ ունենալով արտահայտել նշված ծրագրերի» բառերից հետո լրացնել «և տվյալ ժամանակահատվածում այդ հաշվետվություններում արտացոլված, ինչպես նաև նախկինում իրականացված աուդիտների արդյունքում կատարված առաջարկությունների» բառերով:
i
32. Կարգի 70-րդ կետը «աուդիտորական հաշվետվությունները» բառերից հետո լրացնել «(ներառյալ սույն կարգի 62-րդ կետի պահանջներին համապատասխան հաշվետվությանը կցված` գլխավոր ֆինանսիստի հանձնարարականները)» բառերով, «որպես արդյունք,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում,» բառերով, իսկ «ներկայացվում են» բառերից հետո լրացնել «աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև» բառերով:
i
33. Կարգում «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներ», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումների», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներին», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանման», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումներից», «աուդիտի ենթարկվող ստորաբաժանումները», «աուդիտի ենթարկված ստորաբաժանմանն», «աուդիտի ենթարկված ստորաբաժանման» և «աուդիտի ենթարկված ստորաբաժանմանը» բառերը փոխարինել համապատասխանաբար «աուդիտի ենթարկվող օբյեկտներ», «աուդիտի ենթարկվող օբյեկտների», «աուդիտի ենթարկվող օբյեկտներին», «աուդիտի ենթարկվող օբյեկտի», «աուդիտի ենթարկվող օբյեկտներից», «աուդիտի ենթարկվող օբյեկտները», «աուդիտի ենթարկված օբյեկտին», «աուդիտի ենթարկված օբյեկտի» և «աուդիտի ենթարկված օբյեկտին» բառերով: