040.1787.150104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1787-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «դ», 17-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» և 11-րդ մասի «ա» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հաստատել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.10 թիվ 143-Ն որոշում)
i
2. Սահմանել, որ, համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի և «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի, Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքն առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում հողային պաշարների կառավարման գործառույթների իրականացման, ճյուղային պետական նպատակային, տարածքային և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրային և գոտիավորման փաստաթղթերի մշակման ընթացքում հիմք ընդունել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծով ամրագրված դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի հետագա իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը` համագործակցելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և Հայաստանի Հանրապետության ինքնակառավարման մարմինների հետ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2010 թվականի փետրվարի 18-ի
N 143-Ն որոշման
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ 2013 թ.
ԳԻՐՔ 1
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 1. ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
Ներածություն
Գլուխ 1
Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական 1. Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն 1) Աշխարհագրական պայմանները 2) Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները 2. Ռեսուրսաապահովվածություն 1) Հողային ռեսուրսներ ա. Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման միտումները բ. Բնակավայրերի հողերը և յուրացման միտումները գ. Հատուկ պահպանվող տարածքներ 2) Ջրային ռեսուրսները և յուրացման միտումները 3) Հումքային ռեսուրսները և յուրացման միտումները 4) Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումները Ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտությունը 3. Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական 1) Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի վերլուծություն 2) Տարածքային ռեսուրսների վերլուծություն և գնահատական 3) Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի վերլուծություն և գնահատական 4. Տարածքի էկոլոգիական հիմնակմախքի վերլուծություն և գնահատական 1) Սևանա լճի անտրոպոգեն էվտրոֆացման առանձնահատկությունները 2) Հողածածկույթի վիճակի գնահատականը 3) Բնական էկոհամակարգեր, գենետիկական կենսաբազմազանություն, էկոհամակարգերի որակը և խոցելիությունը ա. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բուսական աշխարհը բ. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու կենդանական աշխարհը 4) Մթնոլորտի պահպանություն 5) Գիլի լճի վերականգնման հիմնահարցերը 6) Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրհավաք ավազանների բնապահպանական խնդիրները 5. Մարզի տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումն` ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի 1) Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի վերլուծություն
Գլուխ 2
Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները
Ներածություն
6. Ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը բնական և քաղաքաշինական բաղկացուցիչների վրա
1) Սևանա լճի հայելու մակարդակի խնդիրը
2) Ջրածածկման /ողողման/ ենթակա տարածքների հիմնախնդիրները
ա. Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրումը
բ. Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրումը
գ. Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիրը
դ. Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրները
ե. Ջրասուզվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրսբերման խնդիրները
7. Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման և կազմակերպման սկզբունքները
1) Ռեկրեացիոն գոտու սահմանների որոշումը
2) Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը և հատակագծային պայմանների բարելավման միջոցառումները
3) Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության որոշումը
4) Ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքը
8. Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղությունները
9. ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային զարգացման հնարավորությունները
10. Սևանա լճի ջրհավաք ավազանի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
1) Ավտոմոբիլային տրանսպորտ
2) Ռազմավարական նշանակության ճանապարհներ
3) Զբոսաշրջության ուղիներ
4) Երկաթուղային տրանսպորտ
5) Օդային տրանսպորտ
11. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում
1) Ջրամատակարարում
2) Ջրահեռացում
3) Էներգամատակարարում
12. Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ
1) Գեղարքունիքի մարզի (տարածաշրջաններով) դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ տարածքային հնարավորությունների
2) Մարզի առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիկական տարողունակության հաշվարկն ըստ ջրային պաշարների
3) Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների
4) Մարզի դեմոգրաֆիական տարողունակության ընդունված տարբերակը
13. Ֆունկցիոնալ գոտիավորումը և գոտիների քաղաքաշինական կազմակերպման կատարելագործման ռեժիմները
1) Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի տարածքային կազմակերպման խնդիրները
2) Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքների զարգացման հիմնախնդիրները
14. Սևանի ջրհավաք ավազանի էկոլոգիական հիմնակմախքի բարելավումը
1) էկոլոգիական հիմնակմախքի բարելավման քաղաքաշինական միջոցառումներ
2) Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման ինժեներական և հատակագծային միջոցառումները
15. Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի իրականացման առաջնահերթ միջոցառումները
ԳԻՐՔ 2. ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
1. Սևանա լճի ջրհավաք ավազանը ՀՀ տարաբնակեցման Մ 1: 400 000
համակարգում
2. Հենակետային հատակագիծ Մ 1: 50 000,
3. Տարածքի համալիր գնահատման հատակագիծ Մ 1: 200 000*
3.1. Սեյսմիկ շրջանացման քարտեզ Մ 1: 100 000
3.2. Լանդշաֆտա-տիպոլոգիական շրջանացում Մ 1: 200 000
3.3. Վերլուծություն ըստ լանջերի դիրքադրությունների Մ 1: 200 000
3.4. Ափի կտրվածքը Մ 1: 200 000
3.5. Գետերի ջրատարողությունը Մ 1: 200 000
3.6. Բարենպաստության աստիճանը ձմեռային ռեկրեացիայի Մ 1: 200 000
համար ըստ գործոնների հանրագումարի
3.7. Պատմամշակութային, հնագիտական և բնության Մ 1: 200 000
հուշարձաններ
3.8. Կենդանական աշխարհը (որսի ռեսուրսներ) Մ 1: 100 000
4. Սևանա լճի ջրհավաք ավազանի հատակագծային Մ 1: 200 000
հեռանկարային կառուցվածքը
4.1. Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքը Մ 1: 50 000
5. Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացման Մ 1: 100 000*
ռեսուրսները (օգտակար հանածոների տեղաբաշխման
ուրվագիծ)
6. Հեռանկարային ճանապարհային ցանց Մ 1: 100 000
7. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային Մ 1: 200 000
զարգացումը
8. Շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ Մ 1: 200 000
բնօգտագործման (ինժեներական և ագրոտեխնիկական)
միջոցառումները
9. Հիդրոլոգիական կայանները Մ 1: 200 000
10. Բուսականությունը Մ 1: 200 000
* Գծագրերը մշակված են Մ 1: 50 000-ով, տպագրված են Մ 1: 100 000 կամ Մ1: 200 000-ով
Ներածություն
Համաձայն «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Սևանա լճի ջրհավաք ավազանը` կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ` հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը և լճի էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը:
ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1787-Ն որոշմամբ հաստատվել է Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով անցած տարիների ընթացքում խնդրո առարկա տարածքի վերաբերյալ կատարված նոր հետազոտությունների արդյունքները, համայնքների վարչական սահմանների փոփոխությունները, և որպես հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի` ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության ավազանային կառավարման տարածքները սահմանելու և դրանց կառավարման պլանների մասին» N 1749-Ն հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1391-Ն որոշման 2-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել փոփոխման ենթարկել վերը նշված տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթուղթը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթները, նախագծման օբյեկտի հետ առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը, հաստատված տարածական պլանավորման և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերը, մասնավորապես` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիան:
Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծային աշխատանքները կատարվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով, սահմանված կարգով կազմված տեխնիկական առաջադրանքին համապատասխան` «Հայնախագիծ» ԲԲԸ (տնօրեն` Գ. Ազիզյան) կողմից: Տեխնիկական առաջադրանքով հիմնավորված է նախագծում փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը` պայմանավորված ՀՀ ավազանային կառավարման տարածքները և դրանց կառավարման պլանները սահմանող` ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391-Ն որոշմամբ կատարված փոփոխություններին Նախագիծը համապատասխանեցնելու, ինչպես նաև Նախագծի որոշ դրույթների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու անհրաժեշտությամբ:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի հիման վրա` Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանների քարտեզագրական ճշգրտման շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հստակեցվել են քարտեզագրական փաստաթղթերում Որոտան-Սևան թունելի ուղեգծի կոորդինատները և դրա շուրջ Սևանա լճի ջրհավաք ավազանի գոտին` վերացնելով քարտեզագրական նյութերում առկա որոշ անհամապատասխանություններ:
Այդ կապակցությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ լիազոր մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ:
ՀՀ կառավարության 01.11.2012 թ.-ի թիվ 1391-Ն որոշման իրագործման նպատակով Ջրի Ազգային Խորհուրդը 10.07.2013 թ. նիստում հավանություն է տրվել ճշգրտված Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի քարտեզագրական նյութերին և համապատասխան պատկան մարմինների առաջարկների հիման վրա թունելի շուրջ Սևանա լճի ջրհավաք ավազանի սահմանները հստակեցնելուն, այն է`
Որոտան-Սևան թունելի երկարությամբ և թունելի առանցքից 3000.0-ական մետր հորիզոնական գծային չափերով շերտագիծն ընդունել որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս, որտեղ ցանկացած գործունեություն, ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լիճ տեղափոխվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին` վերը նշված ելակետային տվյալները ներառել ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի N 1391-Ն որոշման 2-րդ կետի համաձայն մշակվող Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծում` որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու մաս:
Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի մշակմանը ներկայացվող պահանջները ներառում են տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման և բնական ու մշակութային լանդշաֆտների պահպանության, վերարտադրության, արդյունավետ կառավարման, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի կայուն օգտագործման փոխկապակցվածության ապահովման և բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումից հետո էկոտոնի սահմանների փոփոխություններից բխող խնդիրներ:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով` Սևանա լիճը` Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարան է: Որպես ջրհավաք ավազան սահմանված է այն տարածքը, որի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճ: Սևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները` մինչև Կեչուտի ջրամբար: Օրենքով առանձնացված են կենտրոնական, անմիջական ազդեցության և ոչ անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիները:
Կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: «Սևան» ազգային պարկի տարածքը, Սևանա լճի հայելու հետ միասին, կազմում է 147 343 հա:
Անմիջական ազդեցության գոտին ընդգրկում է կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Անմիջական ազդեցության գոտու մասն են կազմում` անմիջականորեն լճին հարող ջրբաժանի տարածքը, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների (մինչև Կեչուտի ջրամբար) տարածքները, Որոտան-Սևան թունելի երկայնքով` թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, ինչպես նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները: Հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի և Գեղարքունիքի մարզի վարչատարածքային բաժանման առանձնահատկությունները (Ճամբարակի տարածաշրջանի մի հատվածը դուրս է մնում ջրհավաք ավազանից), տնտեսական կապերի ընդհանրությունը, կառավարման համակարգի արդյունավետության մեծացման անհրաժեշտությունը, նախագծում ընդգրկվել է ամբողջ Գեղարքունիքի մարզի տարածքը, ինչպես նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի որոշակի տարածքային հատվածներ:
Նախագծի մշակման հիմնական նպատակը տարածքի հատակագծային ռացիոնալ կազմակերպումն է` բնական և տարբեր աստիճանների յուրացվածություն ունեցող ուրբանիզացված միջավայրերի փոխկապակցվածության, հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ստեղծման և քաղաքաշինական, տնտեսական, ռեկրեացիոն, էկոլոգիական բազմազան կապերի ընդհանրության հաշվառումով:
ՏԱՐԱԾՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է ԵՐԵՔ ՏԱՔՍՈՆՈՎ`
. Հանրապետություն
. Մարզ
. Տարածաշրջան (ջրհավաք ավազան)
______________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.
. Բնական ռեսուրսների (տարածքային, գյուղատնտեսական, ռեկրեացիոն, ջրային, հումքային) գնահատականը և բնական համալիրների խախտվածության աստիճանի բնութագրերը, դրանց յուրացման առաջնահերթ միջոցառումների մշակումը` տնտեսական և քաղաքաշինական սահմանափակումների բացահայտումով, այն համապատասխանեցնելով բնական ռեսուրսների պոտենցիալին և արժեքավորությանը և մանրամասնեցնելով հետևյալ ուղղություններով.
. Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում.
. Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում (էներգետիկ, ոռոգման, տնտեսական, խմելու և այլն).
. Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում` միջճյուղային և միջմարզային տնտեսական կապերի և կոմունիկացիաների ստեղծման հեռանկարների գնահատականով.
. Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղիների մշակում, ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ համակարգի ձևավորում և ռեսուրսների կայուն օգտագործում:
. Տարածքի հատակագծային կազմակերպում` ֆունկցիոնալ գոտիավորումով, գոտիների սահմանների ճշգրտումով` հաշվի առնելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով առանձնացված կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների տարածքային կազմակերպման առանձնահատկությունները և օրինաչափությունները, ինչպես նաև գոյություն ունեցող նորմատիվային փաստաթղթերը.
. Սևանա լճի էկոտոնի սահմանների փոփոխությունները լճի մակարդակի բարձրացումից հետո (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշում):
Նախագծի մշակման համար հիմք են ծառայել.
- Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ 2001 թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը:
- ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանը 2007-2011 թթ:
- ՀՀ կառավարության կողմից 2004-2007 թթ. հաստատված` Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի քաղաքային համայնքների գլխավոր հատակագծերը.
- Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիրը (2008-2011 թթ.) մշակված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատանքային խմբերի միջոցով:
- Բոլոր շահագրգիռ նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի նյութերը:
Նախագծային առաջարկություններում արտացոլված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման և ողողման ենթակա տարածքներին առնչվող խնդիրները:
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԳԼՈՒԽ 1
Տարածքի քաղաքաշինական վերլուծություն և համալիր գնահատական Տարածքի քաղաքաշինական վերլուծության ընթացքում հաշվի են առնված տարածքի քաղաքաշինական կազմակերպման վրա ազդող գործոնները` բնական-աշխարհագրական, ռեսուրսային, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական, ինչպես նաև դրանց բազմաբնույթ փոխկապակցվածությանը և արդի քաղաքական-տնտեսական զարգացման փուլում այդ գործոններին ներկայացվող պահանջները (արտաքին կապերի, սահմանային գոտու նշանակությունը, սեփականատիրության բազմազանությունը, հողօգտագործման վճարովիությունը, համայնքների ինքնակառավարման խնդիրները, բնակչության թվաքանակի հաշվարկների, զբաղվածության ապահովման խնդիրները և այլն): 1. Բնական, աշխարհագրական, ինժեներաերկրաբանական սեյսմատեկտոնական պայմանների վերլուծություն 1) Աշխարհագրական պայմանները. Ջրհավաք ավազանի Սևանա լճին հարող տարածքն իրենից ներկայացնում է բարձր լեռներով շրջապատված եռանկյունաձև գոգավորություն, որը միջլեռնային խոշոր տեկտոնական իջվածք է: Իջվածքի հատակային մասը զբաղեցնում է Սևանա լիճը, որի հատակը ծովի մակերևույթից բարձր է մոտ 1800-1820 մետր, իսկ շրջակա լեռների առանձին գագաթների բարձրությունը հասնում է մինչև 3600 մ: Ավազանը եզրավորում են` արևմուտքից Գեղամա (Աժդահակ 3598 մ), հարավից` Վարդենիսի (Վարդենիս` 3520 մ), հրաբխային լեռնավահանները, հյուսիս-արևելքից` Արեգունու, արևելքից` Սևանի (Հինալ` 3367 մ) և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: Արտանիշ և Նորատուս հրվանդանների միջև ձգված է մի ստորերկրյա պատնեշ, որով լիճը բաժանվում է երկու ավազանի` Մեծ Սևանի և Փոքր Սևանի: Մինչև իջեցումը լճի միջին խորությունը 41.3 մետր էր, Մեծ Սևանինը` 37.7 մ, Փոքրինը` 50.9 մ, առավելագույնը` Փոքր Սևանի հյուսիս-արևելյան մասում կազմում էր 98.7 մ, իսկ լճի մակարդակը 1916 մ էր: Մեր թվարկության մոտ 2000 տարվա ընթացքում մակարդակի տատանումների ամպլիտուդը մեծ չի եղել, իսկ 1880 թ. հետո` ոչ ավելի քան 3 մ, 1900 թ.-ից մինչև 1931 թ. ընդամենը 50 սմ` պայմանավորված օդերևութաբանական գործոններով:
.__________________________________________.
| ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ |
.__________________________________________.
._____________________. ._____________________. ._____________________.
| ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ | |ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ (ՀԱՆԳԻՍՏ |
| | |ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ | |ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ) |
| | |ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ | |ՏԱՐԱԾՔՆԵՐԻ |
._____________________. ._____________________. ._____________________.
._____________________. ._____________________________________________.
|ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ | |ՖԻԶԻԿԱ-ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
|ՊԱՅՄԱՆՆԵՐ | | |
._____________________. ._____________________________________________.
._____________________. ._____________________. ._____________________.
|ՇԻՆԱՐԱՐԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ | |ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ | |ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ |
|ՊԱՅՄԱՆՆԵՐ | |ՊԱՅՄԱՆՆԵՐ | |ՊԱՅՄԱՆՆԵՐ |
._____________________. ._____________________. ._____________________.
.___________________. | |
|ՖԻԶԻԿԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ | | |
|ՊԱՅՄԱՆՆԵՐ | | |
.___________________. | |
._____________________________________________________________________.
| ՀՈՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |
._____________________________________________________________________.
._____________________. ._____________________. ._____________________.
|ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ | |ՋՐԱՅԻՆ ԵՎ | |ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ |
| | |ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ | | |
| | |ՊԱՅՄԱՆՆԵՐ | | |
._____________________. ._____________________. ._____________________.
| | ._____________________.
| | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ |
| | |ՌԵՍՈՒՐՍՆԵՐ |
| | ._____________________.
._____________________________________________________________________.
| ԱՆՏԱՌԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ՀՈՒՄՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ |
._____________________________________________________________________.
._____________________. ._____________________. ._____________________.
|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ| |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ| |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ|
|ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ | |ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ | |ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ |
._____________________. ._____________________. ._____________________.
| | | .________________|___. |
| | .________________________________________________. | | |
| |_| ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ |_| | |
| | .________________________________________________. | | |
| | .________________________________________________. | | |
| |_| ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ |_| | |
| | | ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ | | | |
| | .________________________________________________. | | |
| | .________________________________________________. | | |
| |_| ՏԱՐԱԾՔԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ |_| | |
| | | ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՎ | | | |
| | .________________________________________________. | | |
| | .________________________________________________. | | |
| |_| ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ |_| | |
| | .________________________________________________. | | |
| | .________________________________________________. | | |
| ._| ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ |_. | |
| .________________________________________________. | |
| .________________________________________________. | |
| | ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԸՍՏ ԱՆՏՐՈՊՈԳԵՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ | | |
| .________________________________________________. | |
| | | ._________|__________. |
._____________________. ._____________________. ._____________________.
|ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ | |ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՈՒՄ |
|ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ| |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ | |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ- |
| | |ՀԱՄԱՐ | |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ |
| | | | |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ |
._____________________. ._____________________. ._____________________.
Լճի ջրի մակարդակը 2006 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1898.24 մ, 2008 թ. դեկտեմբերի 31-ին` 1898,85 մ, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 31-ին` 1899.24 մ, 2011 թ.` 1900.19 մ, 2013 թ. հունիսի 14-ի դրությամբ` 1900.57 մ:
Ռելիեֆի բնույթը, ինչպես նաև աշխարհագրական դիրքն իրենց կնիքն են դրել ամբողջ ավազանի տարածքի վրա` առաջացնելով կլիմայի, հողաբուսական ծածկույթի և այլ տարրերի զգալի տարբերություններ լանդշաֆտային ուղղաձիգ տարբեր գոտիներում: Բնական պայմանների բազմազանությունն իր ազդեցությունն է թողել մարդու տնտեսական գործունեության վրա: Տարաբնակեցման համար պիտանի տարածքն ընդգրկում է մինչև 2000-2100 մ բացարձակ բարձրությունները, որոշ հատվածներում` ռելիեֆային բարդ պայմանների պատճառով գերազանցում է ընդունված մակարդակը, հասնելով 2350 մետրի: Բնակավայրերը տեղադրված են գետահովիտներում, կառուցապատման համար բարենպաստ տարածությունների սակավությունը արևելյան, հարավ-արևելյան, հյուսիս-արևելյան տարածքներում ստեղծել է բնակեցման տարածքների տարբեր խտություններ արևելյան, արևմտյան և հարավային ափերում (մանրամասն տրված է «Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական» ենթաբաժնում):
Մակերևույթի խիստ մասնատվածությունը, բացարձակ բարձրությունների տարբերությունը, մեծ թեքությունները (Գիրք 2, գծագիր N 4.3.) դժվարացրել են գյուղատնտեսական յուրացումը` իջեցնելով հողօգտագործման տնտեսական արդյունավետությունը (մշակովի հողատարածությունները կազմում են մարզի հողային ֆոնդի ընդամենը 18.5%-ը), Սևանի ավազանի ցածրադիր մասը զբաղեցնում են լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնք Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերում հասնում են 2500-2600 մ, իսկ Գեղամա լեռնավահանի լանջերում 2300 մ-ից արդեն սկսվում են մերձալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են անասնապահության համար:
Սևանի ավազանի Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հարթությունները օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով (մշակովի հողահանդակներ): Տափաստանային գոտուց բարձր տեղաբաշխված է լեռնաանտառային գոտին (հիմնականում Սևանի և Փամբակի լեռնաշղթաների վրա): Սևանի լեռնաշղթայի վրա պահպանված գիհուտները և կաղնուտները ռելիկտային բնույթ ունեն: Սրանց գոյությունը վկայում է, որ ծառային բուսականության զարգացման համար բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Սանիտարահիգիենիկ, ռեկրեացիոն պայմանների բարելավման նպատակով անհրաժեշտ է անտառածածկույթի տոկոսի մեծացմանն ուղղված աշխատանքների իրականացում: 2300 մ ից մինչև 2800-3000 մ տարածված են մերձալպյան մարգագետինները, որից բարձր` ալպյան մարգագետիններն են (Գիրք 2, գծագիր N 4.2.):
Տարեկան միջին ջերմաստիճանը Սևանի ավազանի ցածրադիր մասերում 4-60 C է: Հուլիս, օգոստոս ամիսներին միջին ջերմաստիճանը լճափի մոտ 15.60 C է, իսկ 2400 մ վրա` 14 -ից 14.50 C: Նվազագույն ջերմաստիճանն իջնում է մինչև -330 C (Գավառ): Ձմռանն ամենուրեք գոյանում է կայուն ձնածածկույթ: Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը լճափնյա մասում չի անցնում 500 մմ-ից, ընդ որում առատ տեղումները Ձկնագետի ավազանում են: Հարավ-արևելյան հատվածը (Մասրիկի հովիտ) ամենից չորն է, տեղումների բազմամյա միջին տարեկան արժեքը կազմում է 432 մմ: Ձմռան կայուն ծածկույթն ունի 120-150 օր միջին տևողություն, ընդ որում ձյան շերտի հաստությունը տարբեր է (լճի արևելյան և հարավ-արևելյան ափերին 10-20 սմ, հարավային ափերին` 30-50 սմ, Վարդենիսի, Գեղամա լեռնավահանների լանջերին, 2300-2400 մ բարձրությունների վրա` 50-70 սմ):
Լճի հարավային ափերին ամառը տևական է և նպաստավոր է պտղատու, բանջար-բոստանային կուլտուրաների մշակման համար: Լճի ազդեցության շնորհիվ է, որ Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում աճում են խնձոր, տանձ, սալոր, բալ և այլ պտուղներ, մինչդեռ Վերին Ախուրյանի նույն բարձրություններում ընդհանրապես բացակայում է ծառային բուսականությունը: Սևանի արևելյան, Արեգունու ափերին նույնպես կան լավ պայմաններ պտղաբուծության զարգացման համար: Սահմանափակող գործոնը միայն ոռոգման ջրի պակասի խնդիրն է, որի լուծման պարագայում Արեգունու ափը կարող է դառնալ Սևանի ավազանի ամենապտղատու մասը:
Բարդ ռելիեֆը, մեծ բացարձակ բարձրությունները դժվարացնում են տրանսպորտային ցանցի հավասարաչափ բաշխումը: Հիմնական մայրուղիները անցնում են Սևանա լճի ափամերձ հարթ տարածքներով` նվազեցնելով ափամերձ շերտի ռեկրեացիոն հնարավորությունները:
2) Ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները.
Սևանա լճի ջրհավաք ավազանի ինժեներաերկրաբանական և սեյսմատեկտոնական պայմանները բավականաչափ բարդ են: Ըստ ՍՊԱԾ-ի կողմից մշակված մանրամասն սեյսմատեկտոնական շրջանացման քարտեզի (Մ 1: 50 000) Սևանա լճի հյուսիս-արևելյան և հյուսիսային ափերով անցնում է ակտիվ տեկտոնական ճեղքվածք` 0.5-0.6 սմ/տարի շարժումով: Ճեղքվածքի երկու կողմում` 200 մ լայնությամբ, արգելվում է կապիտալ շինարարությունը: Գրունտների առավելագույն արագացումները (0.5 G-ից մեծ) գրանցված են Սևանա լճի արևելյան և հյուսիս-արևելյան ափերում: Առավել բարենպաստ են Սևանա լճի հարավային և արևմտյան ափերը, որտեղ գրունտների առավելագույն արագացումները տատանվում են 0.2-0.3 G-ի սահմաններում (Գիրք 2, գծագիր N 4.1.):
Բնակավայրերի մեծ մասը տեղադրված են գետահովիտներում, որտեղ լայն տարածում ունեն գեոդինամիկ պրոցեսներից սահքերը, հեղեղները: Սևանի և Արեգունու լեռնաշղթաների լճահայաց լանջերն աչքի են ընկնում չորությամբ, որի պատճառով հողմահարման պրոցեսները ուժեղ են: Լեռնաշղթայից հոսող գետերը առաջացրել են խոր V-աձև հովիտներ, որոնց թեք լանջերից մեծ քանակությամբ հողմնահարված նյութեր են տարվում հեղեղներով և կուտակվում արտահոսման կոներում: Սևանի մակարդակի իջեցումից հետո ուժեղացել է գետային էրոզիան, հատկապես Սևանի արևմտյան և հարավ-արևելյան ափերում: Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Մասրիկը արդեն ստեղծել են 6-10 մ խորությամբ հովիտներ: Գետերի ստորին հոսանքներում ուժեղ է ոչ միայն խորքային, այլև կողային էրոզիան, որի հետևանքով քանդվում են գետի ափերը` առաջացնելով գալարներ (մեանդրներ): Այդ պատճառով լճափնյա տարածքներում Մարտունի, Գավառագետ գետերի կամուրջների հիմքերը թուլանում են, անհրաժեշտ են ամրացման աշխատանքներ կամ նոր կամուրջների կառուցում (օր. Արգիճի գետի կամուրջը): Տարածքի տարբեր հատվածներում, հիմնականում գետահովիտներում (Գավառագետ, Ձկնագետ և այլն) տարածված են տարբեր մասշտաբի և ծագման սահքեր և քարահոսքեր: Մասրիկի, Արգիճիի, Գավառագետի հովիտներում տարածված են ճնշումային արտեզյան ջրեր, որի հետևանքով այդ տարածքներում բարձր է գրունտային ջրերի մակարդակները (Գիրք 2, գծագիր N 4):
2. Ռեսուրսաապահովվածություն
Բնական ռեսուրսները և դրանց յուրացվածության միտումները.
Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման և տարաբնակեցման համակարգի կատարելագործման գործընթացում կարևորվում է ռեսուրսային ներուժի գնահատումը, ներկա սոցիալ-տնտեսական զարգացման փուլում դրանց յուրացման միտումները և օգտագործման ռացիոնալ ուղիների որոշումը, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման խթանումը` բնօգտագործման առաջավոր մեթոդների կիրառմամբ: Ռեսուրսային ներուժի գնահատականը տրվում է ամբողջ Գեղարքունիքի մարզի կտրվածքով.
1) Հողային ռեսուրսներ
Գեղարքունիքի մարզի հողային ֆոնդն ըստ ՀՀ 01.07.2009/2012 թ. հողային հաշվեկշռի
.________________________________________________________________.
| |Գեղարքունիքի մարզի վարչական տարածքը (հազ. հա)| 534.916 8|
|__|_____________________________________________|_______________|
| |որից` | |
|__|_____________________________________________|_______________|
|1 |Գյուղատնտեսական նշանակության հողեր | 348.5/345.1427|
|__|_____________________________________________|_______________|
|2 |Բնակավայրերի հողեր | 21.78/21.5883|
|__|_____________________________________________|_______________|
|3 |Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ | 3.01/3.6938|
| |արտադրական նշանակության | |
|__|_____________________________________________|_______________|
|4 |Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ | 1.55/1.3698|
| |նշանակության | |
|__|_____________________________________________|_______________|
|5 |Հատուկ պահպանվող տարածքներ | 143.2/148.9543|
|__|_____________________________________________|_______________|
|6 |Հատուկ նշանակության | 0.27/0.2596|
|__|_____________________________________________|_______________|
|7 |Անտառային | 14.59/11.9512|
|__|_____________________________________________|_______________|
|8 |Ջրային | 1.3/1.3392|
|__|_____________________________________________|_______________|
|9 |Պահուստի | 0.62/0.62|
.________________________________________________________________.
Հաշվեկշիռը ամբողջությամբ տրված է ՀԱՎԵԼՎԱԾ 1-ում:
Հողային ֆոնդի բաշխվածությունն ըստ սեփականության սուբյեկտների
.__________________________________________________.
|ա |քաղաքացիների | 80.68|
|__|______________________________________|________|
|բ |իրավաբանական անձանց | 0.63|
|__|______________________________________|________|
|գ |համայնքային | 154.5|
|__|______________________________________|________|
|դ |պետական | 299.0|
|__|______________________________________|________|
|ե |օտարերկրյա պետությունների, միջազգային | 0.015|
| |կազմակերպությունների | |
.__________________________________________________.
ա. Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրացման միտումները
Գեղարքունիքի մարզի բարդ լեռնային ռելիեֆը, տարաբնակեցման համար պիտանի տարածքի սահմանափակվածությունը (մարզի հարավային մասում, որտեղ հիմնականում սարահարթ է, բնակավայրերը գետահովիտներով հասել են մինչև 2200 - 2300 մ բացարձակ բարձրությունները), տրանսպորտային ենթակառուցվածքների տեղադրվածությունը բնակեցման համար պիտանի տարածքներում, բնության հատուկ պահպանվող տարածքների առկայությունը (արգելավայրեր, արգելոցներ, ազգային պարկ), գեոդինամիկ պրոցեսների (սահքեր, հեղեղներ) առկայությունը, Սևանա լճի էկոտոնի փոփոխությունները, ապօրինի կառուցապատումներն ու հողազավթումները էապես նվազեցրել են գյուղատնտեսական, հատկապես` դաշտավարության նպատակներով օգտագործվող հողատարածքները:
1950 թ. համեմատությամբ գյուղատնտեսական հողատարածքները նվազել են շուրջ 37%-ով: Ընդ որում վարելահողերի քանակն իջել է 19.0-20.0%-ով, խոտհարքը` 3.0-4.0%-ով, արոտները` 15.0-16.0%-ով, որոշակի աճել են բազմամյա տնկարկներով զբաղեցրած տարածքները:
Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման վրա բացասական ազդեցություն են գործում հողատեսքերի մասնատվածությունը, մշակման ցածր տեխնոլոգիան, մելիորատիվ անբավարար վիճակը, աղտոտվածությունը, էրոզացումը և այլն, որի հետևանքով վարելահողերի մի մասը (սեփականաշնորհված և պահուստային վարելահողերի 20%) վերածվել է խոպանի (Գիրք 2, գծագիր N 9):
բ. Բնակավայրերի հողերը և յուրացման միտումները
Գեղարքունիքի մարզի հինգ քաղաքային համայնքների համար 2004-2007 թվականների ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով մշակվել են գլխավոր հատակագծերը, ըստ որի տրվել են այդ քաղաքների տարածքային և տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Ելնելով «ՀՀ Տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներից` գյուղատնտեսական հողերի խնայողության նպատակով հիմնականում սահմանափակվել է քաղաքների տարածքային աճը: Նախագծային առաջարկությունների հիմքում դրվել է քաղաքների հատակագծային կառուցվածքի կատարելագործումը` մարդու համար բարեկեցիկ կենսոլորտի ստեղծումով, ինչպես նաև քաղաքների տրանսպորտային մատչելիության գոտում գտնվող հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ, ռացիոնալ օգտագործումը` շրջակա միջավայրի պահպանության, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման երաշխիքներով:
գ. Հատուկ պահպանվող տարածքներ
«Սևան» ազգային պարկը կազմակերպվել է 1978 թվականին (ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի N 125 համատեղ որոշումով, մարտի 14-ին) Սևանա լճի ջրհավաք ավազանում բնական ռեսուրսների պահպանման, վերարտադրության, պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանության, ռեկրեացիոն հարուստ պոտենցիալի օգտագործման և բարելավման նպատակով: Այդ նպատակի համար առանձնացվել է 150.1 հազ. հա տարածք, այդ թվում 125.3 հազ. հա ջրային և 24.8 հազ. հա ցամաքային տարածք, որից 2.7 հազ. հա Սևանի, 4.0 հազ. հա Ճամբարակի, 11.4 հազ. հա Վարդենիսի, 3.5 հազ. հա Մարտունու, 3.2 հազ. հա Գավառի տարածաշրջաններից:
Մինչև 1997 թ. պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդերի հողերի մի մասը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու և Վարդենիսի անտառտնտեսությունները: 1997 թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 114 հրամանի համաձայն անտառային ֆոնդի հողերը և անտառտնտեսության գույքը հանձնվել են «Սևան» ազգային պարկին: 1998 թ. նախարարի թիվ 91 հրամանով ազգային պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը: Համաձայն ազգային պարկի կանոնադրության, «Սևան» ազգային պարկը գիտահետազոտական հիմնարկ է, որն իրականացնում է Սևանա լճի և դրա ավազանի բնական էկոհամակարգի և բնական պաշարների պահպանությունն ու օգտագործման վերահսկողությունը: Ազգային պարկը իր իրավասության շրջանակներում կոորդինացնում և վերահսկում է հանգստի ու տուրիզմի կազմակերպումը, աջակցում է պարկի տարածքում պատմական և մշակութային հուշարձանների պահպանությանը, իրականացնում է միջազգային համագործակցություն:
Հիմք ընդունելով Սևանա լճի` որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի` բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման, պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական նորմերը, Սևանա լճի ջրհավաք ավազանում առանձնացվել են.
- Կենտրոնական գոտին` «Սևան» ազգային պարկի տարածքը, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը: Կենտրոնական գոտու տարածքը համապատասխան ռեժիմով պահպանվող սահմանափակ տնտեսական և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է.
- Անմիջական ազդեցության գոտին` կենտրոնական գոտու սահմաններից դուրս գտնվող ջրհավաք ավազանը` մինչև ջրբաժան, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող ջրահոսքերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա (քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է):
- Ոչ անմիջական ազդեցության գոտին` Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է: (Գիրք 2, գծագիր N 2):
Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության սկզբունքներից է Սևանա լիճը և նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկումը:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով ամրագրված են ՀՀ կառավարության, բնապահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման բնագավառներում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշմամբ հաստատվել է «Սևան» ազգային պարկի նոր կանոնադրությունը, ըստ որի «Սևան» ազգային պարկ պետական հիմնարկը վերակազմավորվել է որպես «Սևան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի շրջանակներում 2005-2006 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում թեմատիկ խմբերի (հիդրոլոգների, բուսաբանների, անտառագետների, կենդանաբանների և քարտեզագիրների), «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա մշակված և ՀՀ կառավարության 2007 թ հունվարի 18-ի N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով ներկայացված են 4 գործառական գոտիներ` արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն և տնտեսական:
Արգելոցային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով (2007-2011) առաջարկվում է ստեղծել 4 արգելոց, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա (ցամաքայինը` 4289 հա, ջրայինը` 3175 հա): Այդ արգելոցներն են.
«Նորաշենի» արգելոց. Նախկինում գոյություն չի ունեցել, սակայն «Սևան» ազգային պարկի կողմից տարածքը պահպանվել է արգելոցային ռեժիմով: Այն զբաղեցնում է 839 հա մակերես (ցամաքայինը` 341 հա, ջրայինը` 498 հա): Պահպանվում է թռչունների (հատկապես հայկական որորի) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը:
«Լիճք-Արգիճի» արգելոց. Զբաղեցնում է 1175 հա մակերես (ցամաքայինը` 482 հա, ջրայինը` 693 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Լիճք» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 600 հա, որից ցամաքայինը` 350 հա, ջրայինը` 250 հա), ինչպես նաև «Ծակքար», «Լիճք» և «Արգիճի» արգելավայրերի գետաբերանային տարածքները: Արգելոցի նպատակն է պահպանել Լիճքի հանքային աղբյուրները, Արգիճի և Լիճք գետերի գետաբերանների մնացորդային լճակները, Սևանի իշխան, կողակ, բեղլուի ձվադրումն ու զարգացումը:
«Գիլի» արգելոց. Տարածքը զբաղեցնում է 1810 հա (ցամաքայինը` 1325 հա, ջրայինը` 485 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Գիլլի» արգելոցի (1000 հա միայն ցամաքային մակերես) տարածքը: Արգելոցի նպատակն է պահպանել Մասրիկ և Գեղամասար գետերի գետաբերանները` հազվագյուտ, արժեքավոր ձկնատեսակների ձվադրման զարգացման համար, ինչպես նաև հարակից ճահճուտների թռչունների բնադրավայրերը:
«Արտանիշի» արգելոց. Զբաղեցնում է 3640 հա մակերես (ցամաքայինը` 2142 հա, ջրայինը` 1498 հա): Ընդգրկում է գոյություն ունեցող «Արտանիշի» արգելոցի (մակերեսը 6420 հա, որից ցամաքայինը` 2220 հա, ջրայինը` 4200 հա) մեծ մասը: Արգելոցի նպատակն է ապահովել Արտանիշ թերակղզու մինչսառցային ժամանակաշրջանի ռելիկտային բուսականության (գիհու նոսրանտառներ), հազվագյուտ կենդանիների (գորշ արջ, այծյամ, վարազ, բեզոարյան այծ, ազնվացեղ եղջերու և այլն) միգրացիայի միջանցքի պահպանությունը:
Գոյություն ունեցող «Կարճաղբյուր» (ընդհանուր մակերեսը` 3750 հա, որից ցամաքայինը` 200 հա, ջրայինը` 3550 հա) և «Նորատուս» (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) արգելոցային գոտիների տարածքներն ընդգրկվել են «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիներին դրանք որպես արգելոցային տարածքներ չեն գործել:
Արգելավայրային գոտիներ - «Սևան» ազգային պարկի կառավարման պլանով առաջարկված է 2 արգելավայր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա (ցամաքայինը` 2359 հա, ջրայինը` 293 հա): Այդ արգելավայրերն են.
«Գավառագետ» արգելավայր. Զբաղեցնում է 845 հա մակերես (ցամաքայինը` 552 հա, ջրայինը` 293 հա), ընդգրկում է «Գավառագետ» արգելավայրի գետաբերանային և «Նորատուս» արգելոցի (ընդհանուր մակերեսը` 3600 հա, որից ցամաքայինը` 150 հա, ջրայինը` 3450 հա) մի մասը: Պահպանության տակ են Գավառագետի գետաբերանի մնացորդային լճակները և Նորատուս թերակղզու ափամերձ հատվածի թռչունների բնադրավայրերը, արժեքավոր հազվագյուտ ձկնատեսակների ձվադրումն ու զարգացումը:
«Գիհի - կաղնուտային» արգելավայր. Զբաղեցնում է 1807 հա, տեղադրված է Սևան լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին (Դարանակ, Փամբակ, Շամպիր, Ծափաթաղ և Ջիլ գետերի ավազանները` 1950 մ-ից մինչև 2500 մետրը): Պահպանվում են ռելիկտային գիհու տարատեսակները:
. Գեղարքունիքի մարզի տարածքում է գտնվում «Դիլիջան» ազգային պարկի մի հատվածը (Ճամբարակի տարածաշրջան, Գետիկի ավազան): «Դիլիջան» ազգային պարկը 1958-2002 թթ. ունեցել է արգելոցի կարգավիճակ (2002 թ. հետո` Ազգային պարկ):
. Գեղարքունիքի մարզում են գտնվում հետևյալ արգելավայրերը.
- Գիհու նոսրանտառների արգելավայրը` կազմավորված 1958 թ. 3310 հա տարածության վրա: Տեղադրված է Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին` 2000-2300 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են ռելիկտային գիհու տարատեսակները` գիհի բազմապտուղ, գիհի գարշահոտ, գիհի կազակական, գիհի երկարատև:
- Գետիկի արգելավայրը` կազմավորված 1971 թ. 6000 հա տարածության վրա, գտնվում է Գետիկ գետի ավազանում` 1500-2700 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են անտառային կենդանիները:
Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում են գտնվում Ջերմուկի 2 արգելավայրերը.
- «Ջերմուկի արգելավայրը»` կազմավորված 1958 թ. 3865 հա տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում, 2000-2500 մ բարձրության վրա: Պահպանության օբյեկտներն են կաղնու անտառները, իսկ կենդանական աշխարհից` հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, վարազը և արջը:
- «Ջերմուկ ջրաբանական արգելավայրը»` կազմավորված 1981 թվին` 7000 հա տարածության վրա, Արփա գետի վերին հոսանքում: Պահպանության օբյեկտն է հանքային ջրերի սնման ավազանները:
Պետք է նշել, որ դեռևս 1977 թվին հաստատվել է Ջերմուկի հանքավայրի սանիտարական օկրուգը` սանիտարական գոտիներով, յուրաքանչյուր գոտու օգտագործման ռեժիմի սահմաններով:
Ջրհավաք ավազանի կենսառեսուրսների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրված է ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի. N 205-Ն որոշմամբ հաստատված «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի 6.2.2, 7.2 կետերում:
2) Ջրային ռեսուրսները և յուրացման միտումները
Գեղարքունիքի մարզը հարուստ է ջրային ռեսուրսներով (մակերևութային և խորքային):
Մակերևութային ջրեր. Սևանա լիճն իր ռազմավարական նշանակության քաղցրահամ ջրերի պաշարներով տնտեսության զարգացման տարբեր փուլերում դիտարկվել է տարբեր տեսանկյուններով: 1930-ական թվականներին էներգետիկ նպատակներով լճի ջրի օգտագործումը թեև աջակցող գործոն էր տնտեսության զարգացման համար, սակայն լճի մակարդակի զգալի իջեցումը (18 մ) հանգեցրեց էկոհամակարգերի խախտմանը (փոխվել է ջրի ջերմաստիճանը, թթվածնային ռեժիմը, թափանցիկությունը և այլն): 1961 թ.-ից սկսած կառավարական տարբեր որոշումներով մշակվել են միջոցառումներ լճի ջրային պաշարների մեծացման (Արփա, Որոտան գետերի վերին հոսանքներից ջրերի մասնակի տեղափոխում դեպի Սևանա լիճ), ինչպես նաև լճի էկոլոգիական վիճակի վերականգնման ուղղությամբ: 1982 թվականից Արփա-Սևան 48 կմ-անոց թունելով տարեկան Սևանա լիճ տեղափոխվեց 250-270 մլն. մ3 ջուր: 1984-1990 թթ. ժամանակահատվածում Սևանի մակարդակը բարձրացել է 43 սմ-ով, բայց 1991 թ.-ից վերսկսված ջրբացթողումների մեծացման պատճառով, լճի մակարդակի իջեցումը (2.2 մ) բերեց լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող լճի մակարդակի հեռանկարային նիշի ապահովման դեպքում միայն կստեղծվեն պայմաններ էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար:
Սևանա լճի սնման աղբյուրների մեջ ամենագլխավորը` գետերն են (28 գետ և գետակ), որոնք տարեկան Սևանա լիճն են լցնում 780 մլն. մ3 ջուր (Արփա գետի հաշվառումով 1016.5 մլն մ3): Մթնոլորտային տեղումների քանակը լճի վրա 380 մմ-ից չի անցնում: Գետերը ստեղծում են բավական խիտ ցանց (խտությունը 0.4-0.6 կմ/կմ2): Գետերի սնման հիմնական աղբյուրներն են ստորերկրյա ջրերը (Գեղամա լեռնավահանի արևելյան լանջի և Վարդենիսի լեռնաշղթայի արևելյան մասերի գետերը) և մակերևութային ջրերը (Արեգունի, Սևանի լեռնաշղթաների գետերը):
Սևանի ավազանի գետերից մեծերն են` Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Մասրիկը, Ձկնագետը, Կարճաղբյուրը, Մարտունին:
Գավառագետն ունի 24 կմ երկարություն, միջին տարեկան ծախսը 3.5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է երբեմն 15 մ3/վրկ:
Արգիճի գետի երկարությունը 51 կմ է, տարեկան միջին ծախսը կազմում է 5 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է մինչև 30 մ3/վրկ:
Վարդենիս գետի երկարությունը 28 կմ է, բազմամյա միջին ծախսը` 1.7 մ3/վրկ, գարնանային վարարումների ժամանակ հասնում է 20 մ3/վրկ:
Մասրիկ գետն ունի 45 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը 3.76 մ3/վրկ է:
Ձկնագետն ունի 21 կմ երկարություն, տարեկան միջին ծախսը` 1 մ3/վրկ, ամռանը և ձմռանը խիստ սակավաջուր է:
Սևանա լիճ թափվող գետերի հիդրոէներգետիկ նշանակությունը փոքր է, միջին և ստորին հոսանքներում գետերը սակավաջուր են: Այդ ջրերի հաշվարկները ցույց են տվել, որ հնարավոր է կառուցել տեղական նշանակության փոքր հիդրոկայաններ: Եղած հիդրոէներգետիկ պաշարները գնահատվում են մոտ 10 հազ. կվտ:
Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931 թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: 1996-2000 թ.թ. էներգետիկ նպատակներով բաց թողնվող ջրի քանակն աստիճանաբար նվազել է` 2000 թ.-ին հասնելով 0-ական ցուցանիշի: Ներկայումս, յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ:
Խորքային ջրեր. Սևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է խորքային ջրերով` աղբյուրներով և արտեզյան ավազաններով: Սակայն դրանք տեղաբաշխված են անհավասարաչափ: Ավազանի հյուսիս-արևելյան և արևելյան մասերում` Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաներում աղբյուրները շատ քիչ են, դրանց ծախսը փոքր է, անհավասարաչափ: Երկրաբանական կառուցվածքն այնպիսին է, որ ներծծվող ջրերի զգալի մասը թափանցում է դեպի հյուսիսային լանջերը և սնում է Կուր գետի վտակները: Ավազանի հյուսիս-արևմտյան մասը` Գեղամա լեռնավահանի լավաները, հարյուրավոր կմ2-ի վրա միանգամայն անհոսք են, մթնոլորտային տեղումները ներծծվում են հեշտությամբ:
Ավազանի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան, հարավային (Վարդենիսի լեռնաշղթա) և արևելյան (Գեղամա լեռնավահանի կենտրոնական մաս) մասերում լճափից ոչ մեծ հեռավորության վրա դուրս են գալիս խոշոր աղբյուրներ (Ակունքի, Կարճաղբյուրի, Ձորագյուղի, Լիճքի, Սարուխանի, Հացառատի և այլ աղբյուրներ), որոնցից յուրաքանչյուրը տալիս է ավելի քան 1 մ3/վրկ ջուր: Սևանի ջրհավաք ավազանի հարավային և հարավ-արևմտյան մասերում (հիմնականում Մասրիկի հարթավայր) տարածված են արտեզյան ճնշումային ջրեր:
Ստորև բերված աղյուսակում տրված են քաղցրահամ ջրերի հանքավայրերի
բնութագրերը
Աղյուսակ Վ-1
._____________________________________________________________________.
| Քաղցրահամ ջրերի հանքավայրեր |
|_____________________________________________________________________|
|N |Հանքա- |Ջրի պաշարներն ըստ կարգերի |Պաշարնե-|Շահա- |Լրացու-|
| |վայրի |(A, B, C1)* լ/վրկ հազ. մ3/օր |րի հաս- |գործող |ցիչ |
| |անվա- |_______________________________|տատման |կազմա- |տեղե- |
| |նումը |Հաստատված |Տրամադրված|Մնացորդ |ժամանակը|կերպու- |կու- |
| | | | | |և |թյունը |թյուն- |
| | | | | |արձանա- | |ներ |
| | | | | |գրության| | |
| | | | | |համարը | | |
|__|________|__________|__________|_________|________|________|_______|
|1 |Մասրիկի | A+B+C1 | A+B | A+B+C1 |24.04. |«Հայջր- |Պ-208. |
| |գոգավո- | 1605.6+ | | 419.25+ |68 թ. |մուղ- |19.07. |
| |րություն| 1090.3+ | 1186.35+ | 949.8+ | |կոյուղի»|01 թ. |
| | | 1232.6 | 140.5 | 1232.6 |N 5393 |ՓԲԸ | |
| | | ________ | ________ | ________|ՊՊՀ | | |
| | | | | | |«Գավառի»| |
| | | 339.422 | 114.640 | 224.783 | |ՍՊԸ | |
| | |այդ թվում | | | | | |
| | |աղբյուրներ| | | | | |
| | | | | | | | |
| | | A+B+C1 | | | | | |
| | | | | | | | |
| | | 1508.1+ | | | | | |
| | | 1090.3+ | | | | | |
| | | 269.7 | | | | | |
| | | ________ | | | | | |
| | | | | | | | |
| | | 247.804 | | | | | |
|__|________|__________|__________|_________|________|________|_______|
|2 |Սարու- | A+B+C1 | A+B+C1 | - |07.06. |«Հայջր- |Պ-166, |
| |խանի | 2056.0 | 1098.0+ | |85 թ. |մուղ- |13.10. |
| | | ________ | 682.0+ | |N 9737 |կոյուղի»|00 թ. |
| | | | 276.0 | |ՊՊՀ |ՓԲԸ | |
| | | 177.638 | | | | | |
| | | | 177.638 | | |«Գավառի»| |
| | |այդ թվում | | | |ՍՊԸ | |
| | |աղբյուրներ| | | | | |
| | |A+B-1098.0| | | | | |
| | | + 339.0 | | | | | |
| | | ________ | | | | | |
| | | | | | | | |
| | |124.157 | | | | | |
|__|________|__________|__________|_________|________|________|_______|
|3 |Մարտու- |A+B+C1+C2 | - |A+B+C1+C2|23.07. | - | |
| |նի-Արծ- | | |1013.9+ |82 թ. | | |
| |վանիստի | 1978.0 | |26.6+ |N 263 | | |
| | |________ | |129.6+ |ՊՏՀ | | |
| | | | |807.9 | | | |
| | | 170.899 | |_________| | | |
| | | | | | | | |
| | | | |170.899 | | | |
|__|________|__________|__________|_________|________|________|_______|
|4 |Սառնաղ- | A | - | A |29.08. | - | |
| |բյուրի | 49.5 | | 49.5 |90 թ. | | |
| |աղբյուր-| ______ | | ______ | | | |
| |ների | | | |N 317 | | |
| | | 4.277 | | 4.277 |ՊՏՀ | | |
|__|________|__________|__________|_________|________|________|_______|
| |Ընդամենը| 8012.0 | | | | | |
| | | _______ | | | | | |
| | | | | | | | |
| | | 692.29 | | | | | |
._____________________________________________________________________.
* Ջրի պաշարների արդյունաբերական կարգեր
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
(հավելվածը փոփ. 18.03.10 թիվ 143-Ն, 15.11.12 թիվ 1440-Ն որոշումներ)
Արփա գետի վերին հոսանքում (Ջերմուկից հյուսիս) գտնվող բազմաթիվ աղբյուրների պաշարները հաշված չեն: Հաշված են միայն Ջերմուկի և Սայաթ-Նովա հանքավայրերի հանքային աղբյուրների պաշարները (23.0 լ/վրկ կամ 1.987 հազ, մ3/օր):
Այսպիսով, Գեղարքունիքի մարզի հաշված և հաստատված ջրի պաշարները շատ մեծ են, կբավարարեն մարզի բնակչության և տնտեսության տարբեր ճյուղերի ջրօգտագործման հեռանկարային պահանջները (տես «Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ» բաժինը), որոնց օգտագործման համար սահմանափակող գործոն է ջրերի հանքավայրերի անհավասարաչափ բաշխվածությունը: Նշված հարուստ պաշարները ջրամատակարարման նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ է մշակել ջրատնտեսական հաշվեկշիռ` տարածքային վերաբաշխման խնդիրների լուծումով:
3) Հումքային ռեսուրսները և յուրացման միտումները
Գեղարքունիքի մարզը բավականաչափ հարուստ է հումքային ռեսուրսներով` ոչ մետաղային (բազալտներ, տուֆեր, մարմարներ, կավեր, ավազներ, հրաբխային խարամներ, ասբեստ, տորֆ, մշակվող քարեր, մագնեզիում պարունակող հումք, պեռլիտներ, ածուխ, խրոմիտային հանքեր և այլն), մետաղային (երկաթի, նիկել-կոբալտի, պղնձի, ոսկի, ծարիր-մկնդեղ և այլն):
Վերը նշված հանքավայրերից շահագործվում է Սոթքի ոսկու և Շորժայի մագնեզիում-սիլիկատային հանքավայրերը, ինչպես նաև բազալտի, տուֆի, ավազների, տորֆի և այլ հանքավայրերը: Ոչ մետաղային օգտակար հանածոները մարզում շահագործվում են ոչ պատշաճ արդյունավետությամբ: Շատ մեծ են կորուստները հանքերի բաց շահագործման ժամանակ (հիմնականում մարմարի, բազալտի, տուֆի, պեռլիտի): Այդ պրոբլեմն ավելի է բարդացել հողերի սեփականաշնորհման պայմաններում, ցածր է հանքանյութի շահագործման օգտակար գործունեության գործակիցը, որը բերում է ոչ միայն ընդերքի հարստությունների կորստին (ավելի ամուր, ստորին շերտերը մնում են առանց շահագործման), այլև հողային ֆոնդի և շրջակա միջավայրի զգալի վնասների (թափոնների կուտակումներ, լքված բաց հանքեր, փոշու կուտակումներ և այլն):
Մարզում անհրաժեշտ է միջոցառումների համալիր ծրագրի մշակում` ոչ մետաղային և մետաղային հումքերի կոմպլեքսային, անթափոն օգտագործման համար, որի համար անհրաժեշտ է հանքավայրերի հեռանկարային պաշարների հաշվում` դրանց շահագործման և արտադրության տեղաբաշխման ռացիոնալ ուղիների մշակումով, որպես առաջնահերթ միջոցառում հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական խնդիրների գերակայությունը: Այդ տեսանկյունից շատ հեռանկարային է մշակվող քարերի հումքային բազայի օգտագործումը ոսկերչական, գեղարվեստական, հուշանվերների արտադրության ստեղծման գործընթացում (մանրամասն տրված է «Արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացումը» գլխում, Գիրք 2, գծագիր N 6):
4) Ռեկրեացիոն ռեսուրսները, յուրացման միտումները. ռեկրեացիոն համակարգի ձևավորման անհրաժեշտությունը
Սևանա լճի ջրհավաք ավազանը հարուստ է ռեկրեացիոն ռեսուրսներով (հանքային ջրեր, կլիմայաբուժության պայմաններ, ձմեռային սպորտի, հանգստի և տուրիզմի կազմակերպման հնարավորություններ), որոնք կարող են խթանել տնտեսական զարգացումը, ստեղծել բնակչության հանգստի և բուժման օպտիմալ միջավայր և նպաստել տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացմանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ տարածքային և տնտեսական կապերի ամրապնդմանը:
Ռեկրեացիոն ճյուղի զարգացման համապարփակ ծրագրի բացակայությունը արգելք է հանդիսացել Սևանի ավազանի ռեկրեացիոն լանդշաֆտների և ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը: Սևան քաղաքի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը պատճառ է դարձել Սևանա լճի հյուսիս-արևմտյան և հյուսիսային ափերի ինտենսիվ յուրացմանը` տարբեր կազմակերպություններին պատկանող ռեկրեացիոն օբյեկտների կառուցումով: Չկազմակերպված հանգստացողների թիվը հասնում է 30-40 հազար մարդու` առաջացնելով ջրի բակտերիոլոգիական աղտոտվածություն (ըստ կուրորտաբանության և ֆիզիկական բուժման ԳՀՀ-ի տվյալների):
«Բանուկ» տեղերում կառուցապատելու շարունակվող միտումը բերել է այն բանին, որ կառուցապատվել են անհարմար տեղամասեր, այդ թվում`
. կլիմայական անբարենպաստ պայմաններով տեղամասերը, որտեղ քամու տարեկան միջին արագությունները գերազանցում են 6 մ/վրկ (լճի հյուսիսային ափը` սկսած տուրիստական բազայից մինչև ֆիզիկայի ինստիտուտի մանկական ճամբարը),
. Սևանա լճի բարձրացման հեռանկարային մակարդակի (ջրածածկվող և ողողվող տարածքներ) շինարարության համար արգելվող շերտը:
Ազգային պարկի տարածքում 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 1690 միավոր ինքնակամ կառուցված (կամ տեղադրված) շենք, շինություններ: Ավտոմայրուղու, երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտում են գտնվում Սևան քաղաքից մինչև «Ծիծեռնակ» տուրիստական բազան ափամերձ շերտում կառուցված ռեկրեացիոն օբյեկտները: Էքստենսիվ կառուցապատվել են Սևանա լճի արևմտյան, հարավային և արևելյան ափերը (Մարտունու և Վարդենիսի, Զոդի, Արտանիշի հանգստյան տները և այլ մանր օբյեկտներ): Արդյունքում ձևավորվել է քաղաքաշինական, տարածական-հատակագծային միասնական լուծումներից զուրկ անկանոն կառուցապատում: Այդ տեսանկյունից հրատապ է դարձել Գեղարքունիքի ռեկրեացիոն մարզային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ մարզի սահմանները հիմնականում համընկնում են Սևանա լճին հարող ջրհավաք ավազանի տարածքի սահմաններին (ավելանում է նաև Գետիկ գետի հովիտը իր ջրբաժանի 46.0 հազ. հա տարածքով), ինչը պայմանավորված է նաև լճի էկոլոգիական հիմնախնդիրների գերակայությամբ, «Սևան» ազգային պարկի առկայությամբ:
Մարզային ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտու ձևավորման համար, Սևանա լճի ջրհավաք ավազանի ռեկրեացիոն պոտենցիալ հնարավորությունները նախագծով գնահատվել են ավելի մանրամասն, տարբերակված` յուրաքանչյուր ճյուղի զարգացման համար ակտիվ և սահմանափակող բնական և հատակագծային գործոնների համադրումով: Գնահատվել են հետևյալ գործոնները.
Կլիմայաբուժության պայմանները. Սևանի ափերի կլիման յուրահատուկ է: Լեռնաշղթաներով շրջափակված լինելու պատճառով, համեմատաբար քիչ տեղումներ են լինում: Սևանի կլիման չափավոր չոր կլիմաների կարգին է պատկանում: Արեգակի ճառագայթման տևողությամբ (2500-2800 ժամ/տարեկան) Սևանը գերազանցում է բոլոր հայտնի առողջարանային վայրերին և նույնիսկ Եվրոպական հռչակավոր արևաբուժական առողջարաններին:
Սևանի ավազանի տարբեր հատվածների կլիմայաբուժության պայմանները գնահատվել են` օգտագործելով «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ կլիմայաբուժության պայմանների համալիր վերլուծության առաջավոր մեթոդները: Այդ մեթոդով տրվում է մարդու ջերմային զգացողության գնահատականը` էկվիվալենտ-էֆեկտիվ (ԷԷՋ) և ռադիացիոն էկվիվալենտ-էֆեկտիվ (ՌԷԷՋ) ջերմաստիճանների որոշումով (էկվիվալենտ - էֆեկտիվ ջերմաստիճանը` օդի ջերմաստիճանի, խոնավագույն և քամու համատեղ ազդեցության դեպքում մարդու ջերմային զգացողության գնահատականն է):
Սևանի հյուսիս-արևմտյան, հյուսիսային, հյուսիս-արևելյան ափերում (Շորժայից մինչև «Ինտուրիստ մոթել») և հարավ-արևելյան ափում (Ծովակից մինչև Արեգունի գյուղը) սահմանափակող գործոն է համարվում քամու արագությունը (> 5 մ/վրկ): ՈՒժեղ քամիների պատճառով այդ ափերում արևաբուժության օրերի թիվը տատանվում է ամռան ամիսներին 5-8%: Մյուս ափերում, որտեղ քամու արագությունը տատանվում է 2,7-4,5 մ/վրկ, կլիմայաբուժության պայմանները բարենպաստ են (օդաբուժության համար բարենպաստ օրերի թիվը ամռան ամիսներին տատանվում է 2,0-25,0%, առավելագույնի հասնելով հարավային ափում): Ավելի բարենպաստ են արևաբուժության պայմանները, որոնք տատանվում են 15,0-18,0%-ից մինչև 43,0-64,0%, առավելագույնի հասնելով հարավային ափում:
Բալնեոլոգիական բուժման համար պիտանի հանքային աղբյուրներով շատ հարուստ է Սևանի ավազանը: Հանքային ջրերի խոշոր պաշարներ կան Գավառ քաղաքի տարածքում, Գավառագետի կիրճում (Սևանի հանքավայրը): Բուժիչ ջրերը նման են Հանքավանի, Եսենտուկիի ջրերին և կարող են օգտագործվել բալնեոլոգիայի, ինչպես նաև խմելու-բուժման նպատակով: Հանքային ջրի աղբյուրներ կան Լիճք, Մարտունի, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Երանոս բնակավայրերի միջև ընկած տարածքում (Լիճքի հանքավայր) և Ծովագյուղից հարավ ընկած տարածքում:
Հանքային ջրերի օգտագործման ակտիվ գործոններն են` հանքային ջրի մեծ պաշարները, ռեկրեացիոն շինարարության համար ռեզերվային տարածքների առկայությունը, տարածքի կլիմայաբուժության համար բարենպաստ պայմանները (օդաբուժության համար կոմֆորտային օրերի թիվը կազմում է 15.0-55.0%):
Սևանա լճի ավազանում բուժման կազմակերպման համար ակտիվ գործոն է տորֆի խոշոր հանքավայրերի (Գիլիի հանքավայրը, Մարտունու տարածաշրջանի հանքային ցեխերը) առկայությունը, որոնց թերապևտիկ արժեքը Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԸ-ում և Երևանի Գյուղատնտեսական Ակադեմիայում ապացուցվել է ֆիզիկական-քիմիական և կլինիկական ուսումնասիրությունների միջոցով: Ամենատարբեր հիվանդությունների (օստեոմիելիտներ, խրոնիկ պոլիարտրիտ, կանացի և մաշկային հիվանդություններ և այլն) բուժման փորձը տորֆային ցեխերի կիրառմամբ հաջողությամբ իրականացվել է Վարդենիսի հիվանդանոցում:
Սևանի ավազանում ձմեռային սպորտի (լեռնադահուկային) կազմակերպման պայմանները բարենպաստ են: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ դահուկային սպորտով զբաղվելու սեզոնի տևողությունը կապված է 10 սմ և ավելի ձյան շերտի առկայության հետ:
---------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
Պատմամշակութային ժառանգությունը. Տարածաշրջանի զարգացման համար ակտիվ էնդոգեն գործոն է համարվում նաև պատմամշակութային հուշարձանների առկայությունը: Այդ հուշարձանները պատկանում են Սևանի ավազանի պատմության տարբեր փուլերին (հիմնականում հնագույն ժամանակներից մինչև միջնադարի վերջը): Պահպանվել են այդ ժամանակաշրջանի եկեղեցիներ, վանքային համալիրներ, մենաստաններ, միջնադարյան գերեզմանոցներ` բազմաթիվ խաչքարերով, կիրառական արվեստի, ժողովրդական ճարտարապետության հուշարձաններ:
Մարզի տարածքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ Կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 80-Ն որոշմամբ, հուշարձանների տեղադրությունը տրված է` Գիրք 2, գծագիր N 4.7-ում:
Սևանի ավազանի բոլոր բնակավայրերը (հները և վերականգնվածները) հիմնականում տեղակայված են ռելիեֆային հարմար պայմաններում` գետահովիտներում, որոնք առավելագույնն են պատսպարված տարվա տարբեր սեզոններում փչող քամիներից:
Մարզի բազմաբնույթ հուշարձանները (եկեղեցիներ, եկեղեցական համալիրներ, գերեզմանոցներ` խաչքարերով, հին գյուղատեղիները, ամրոցները, արձանագրությունները և այլն) ունեն պատմական, ճանաչողական մեծ նշանակություն և հզոր բազա են հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Սևանի ավազանի, ճանապարհային ցանցի նպատակամղված կատարելագործումը կնպաստի հուշարձանների ներգրավմանը զբոսաշրջային երթուղիներում (Սևանի շուրջը, Սևան-Արցախ, Սևան-Զանգեզուր, Սևան-Դիլիջան, Սևան-Վանաձոր, Սևան-Երևան և այլ ուղղություններով):
Բնության հուշարձանները. Սևանի ավազանը հարուստ է նաև բնության հուշարձաններով և տեսարժան վայրերով, որոնցից կարելի է նշել`
- Վարդենիսի լեռնաշղթայի հրաբխային և խարամային կոները (Աժդահակ, Կարմրասար, Սպիտակասար լեռնագագաթները),
- Լանջաղբյուր, Կարմիր գյուղ, Գեղարքունիք գյուղերի շրջակայքի ժայռային մերկացումները,
Սևանի լեռնաշղթայի լանջերի (Շորժա գյուղի շրջակայքում) օֆիոլիտային ապարների մերկացումները,
- Արտանիշի թերակղզու կրաքարերի մերկացումները,
- Սպիտակասար լեռնագագաթի արևելյան մասում օբսիդիանների մերկացումները,
- Լճաշեն գյուղի, Գավառ քաղաքի շրջակայքի էլյուվիալ քարացրոնները (չինգիլներ),
- Գրիձոր, Արգիճի գետերի կիրճերը,
- Մարտունի, Գրիձոր, Գեղարքունիք, Աստղաձոր, Վարդենիս գետերի վերին հոսանքների տաշտակաձև հովիտները,
- Լիճքի, Կարճաղբյուրի, Գրիձորի, Հացառատի, Երանոսի, Գավառի հանքային և խմելու ջրերի աղբյուրները,
- Արեգունի լեռնաշղթայի կաղնու և գիհու նոսր անտառները,
- Արեգունու, Սևանի, Փամբակի լեռնաշղթաների անտառային տարբեր մնացուկային ձևերը,
- Մասրիկ, Վարդենիս գետերի հովիտների ճահճոտ մարգագետինները և եղեգնուտները,
- Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի քարացրոնները` «լուսնային լանդշաֆտ»-ը,
- Արգիճի գետի ոլորանները և ճահճոտ հովիտը, Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից հոսող գետերի կիրճերը` անտառային մնացուկային ձևերով: ՀՀ կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցանկը ներկայացված է ՀԱՎԵԼՎԱԾ N 3-ում:
Պետք է հատուկ նշել, որ Սևանա լճի ափամերձ շերտի որոշ հատվածներ հարուստ են հնագիտական արժեք ներկայացնող դամբարանադաշտերով, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: (Գիրք 2, գծագիր N 4.7):
Սևանի ավազանի ռեկրեացիայի կազմակերպման սահմանափակող և ակտիվ գործոնները
- Ռեկրեացիայի կազմակերպման համար սահմանափակող գործոններ են համարվում`
- Սևանի հյուսիսային ափին զուգահեռ անցնող տեկտոնական ճեղքի ազդեցության շերտը (200 մ լայնությամբ և 0,5-0,6 սմ/տարի ակտիվ շարժումով):
- Արեգունի և Սևանի լեռնաշղթաների արևելյան լանջերով հոսող գետերի ուժեղ հեղեղավտանգավորությունը (հաճախականությունը` 3 տարին մեկ), Ձկնագետի և Մասրիկ գետերի միջին հեղեղավտանգավորությունը (հաճախականությունը` 10 տարին մեկ անգամ):
- Սևանի լեռնաշղթայի և Ձկնագետի հովտի սահքերը և սահքավտանգ տեղամասերը:
- Ռեկրեացիայի կազմակերպման համար ակտիվ գործոն են համարվում ջրամատակարարման համար պիտանի ջրերի պաշարները:
Ակտիվ գործոններից է նաև լճի արևմտյան ափամերձ շերտին հարող ռեզերվային (պահուստային) տարածքների առկայությունը, որը ձգվում է Լճաշեն գյուղից մինչև Գավառ քաղաքը: Ափի երկարությունը կազմում է 10-12 կմ: Ափաշերտը շատ կտրտված է, կան նաև փոքրիկ ջրային կղզյակներ: Ռելիեֆը հարթ է, թույլ բլրապատ: Կլիմայական պայմանները բարենպաստ են կլիմայաբուժության կազմակերպման համար: Կայուն ձյան շերտը թույլ է տալիս զբաղվելու դահուկային սպորտով (դեկտեմբեր-հունվար ամիսներին):
Նշված տարածքում մեծ են թալասոթերապիայի հնարավորությունները: Օդաբուժության կոմֆորտային պայմանները հուլիս-օգոստոս ամիսներին կազմում են ամսական 5,0-20,0%, իսկ արևաբուժության պայմանները ավելի բարձր են` հունիսին - 45,0%, հուլիսին - 48,0%, օգոստոսին - 50,0%, սեպտեմբերին - 45,0%, որը բացատրվում է քամու թույլ ուժով (2.7 մ/վրկ. միջին տարեկան արագությունը):
Ռեզերվային տարածքն ունի 600-650 հա մակերես, զբաղեցված է գյուղատնտեսության մեջ չօգտագործվող քարքարոտ հողերով: Ռեզերվային տարածքի համար սահմանափակող գործոն է կանաչի բացակայությունը և հողային թույլ ծածկույթը: Կանաչ համակարգի ձևավորումով և զարգացումով էապես կբարելավվեն այդ քարքարոտ տարածքի լանդշաֆտային հատկանիշներն ու որակը:
Այսպիսով, ակտիվ և սահմանափակող գործոնների համադրության արդյունքում բացահայտվել են ռեկրեացիոն համակարգի և դրա տարածքային միավորի` ռեկրեացիոն գոտու ձևավորման անհրաժեշտությունը (Գիրք 2, գծագրեր N 4, 4.3., 4.4, 4.7, 4.8.):
Ռեկրեացիոն գոտու քաղաքաշինական կազմակերպման հիմնախնդիրները (գոտու սահմանների որոշում, ֆունկցիոնալ գոտիավորում ռեկրեացիոն նպատակներով, գոտու ֆունկցիոնալ տարողունակության հաշվարկ, քաղաքաշինական և էկոլոգիական հիմնախնդիրների փոխկապակցված զարգացում) տրված է «Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները» գլխում:
3. Տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության վերլուծություն և գնահատական
Տարածքային տարբեր միավորների քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի որոշման, տարաբնակեցման համակարգի անհամամասնությունների բացահայտման և հետագա կատարելագործման նպատակով վերլուծության են ենթարկվել քաղաքաշինական հիմնակմախքի տարրերը (քաղաքային, գյուղական բնակավայրերը, միջբնակավայրային տարածքները` ընդգրկելով ռեսուրսները, ռեկրեացիոն տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերը, ինժեներական խոշոր ենթակառուցվածքները, դրանց կապող տրանսպորտային մայրուղիները):
1) Քաղաքաշինական հիմնակմախքի կետային տարրերի վերլուծություն.
Բնակավայրային ցանց. Գեղարքունիքի մարզում, ինչպես և ամբողջ հանրապետությունում ձևավորվել է տարաբնակեցման երկու հիմնական ձև` քաղաքային և գյուղական: Ըստ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի` ՀՀ Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 92 համայնք, որից 5-ը` քաղաքային, 87-ը` գյուղական: 01.01.2012 թ. տվյալներով մարզի բնակչությունը կազմել է 243.1 հազ. մարդ, քաղաքայինը` 80.1 հազ. մարդ, գյուղականը` 163.0 հազ. մարդ: Քաղաքային բնակավայրերը տեղաբաշխված են արևմտյան և հարավային ափերում, իսկ արևելյան և հյուսիսային ափերում տեղաբաշխված են փոքր գյուղական բնակավայրեր:
Գյուղական համայնքներ. Գեղարքունիքի մարզում 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կա 86 գյուղական համայնք:
Աղյուսակ Վ-2
Գավառի տարածաշրջան
.________________________________________________.
| Գյուղական համայնքների անվանումը |
|________________________________________________|
|1 |Բերդկունք | 7|Ծաղկաշեն |
|__|______________________|__|___________________|
|2 |Գանձակ | 8|Կարմիր |
|__|______________________|__|___________________|
|3 |Գեղարքունիք | 9|Հայրավանք |
|__|______________________|__|___________________|
|4 |Լանջաղբյուր |10|Նորատուս |
|__|______________________|__|___________________|
|5 |Լճափ |11|Սարուխան |
|__|______________________|__|___________________|
|6 |Ծովազարդ | | |
.________________________________________________.
Սևանի տարածաշրջան
._________________________________________________.
| Գյուղական համայնքների անվանումը |
|_________________________________________________|
|1 |Գեղամավան | 6|Ծովագյուղ |
|__|______________________|__|____________________|
|2 |Դդմաշեն | 7|Չկալովկա |
|__|______________________|__|____________________|
|3 |Զովաբեր | 8|Նորաշեն |
|__|______________________|__|____________________|
|4 |Լճաշեն | 9|Սեմյոնովկա |
|__|______________________|__|____________________|
|5 |Ծաղկունք |10|Վարսեր |
._________________________________________________.
Ճամբարակի տարածաշրջան
._________________________________________________.
| Գյուղական համայնքների անվանումը |
|_________________________________________________|
|1 |Արտանիշ | 8|Թթուջուր |
|__|______________________|__|____________________|
|2 |Աղբերք | 9|Կալավան |
|__|______________________|__|____________________|
|3 |Այգուտ |10|Բնակավայր Կալավան |
|__|______________________|__|____________________|
|4 |Անտառամեջ |11|Բնակավայր Բարեպատ |
|__|______________________|__|____________________|
|5 |Գետիկ |12|Ձորավանք |
|__|______________________|__|____________________|
|6 |Դպրաբակ |13|Մարտունի |
|__|______________________|__|____________________|
|7 |Դրախտիկ |14|Շորժա |
._________________________________________________.
Մարտունու տարածաշրջան
._________________________________________________.
| Գյուղական համայնքների անվանումը |
|_________________________________________________|
|1 |Աստղաձոր | 9|Ծովինար |
|__|______________________|__|____________________|
|2 |Արծվանիստ |10|Ձորագյուղ |
|__|______________________|__|____________________|
|3 |Գեղհովիտ |11|Մադինա |
|__|______________________|__|____________________|
|4 |Բնակավայր Լեռնակերտ |12|Վերին Գետաշեն |
|__|______________________|__|____________________|
|5 |Բնակավայր Գեղհովիտ |13|Ներքին Գետաշեն |
|__|______________________|__|____________________|
|6 |Երանոս |14|Վաղաշեն |
|__|______________________|__|____________________|
|7 |Զոլաքար |15|Վարդաձոր |
|__|______________________|__|____________________|
|8 |Թազագյուղ |16|Վարդենիկ |
._________________________________________________.
Վարդենիսի տարածաշրջան
._________________________________________________.
| Գյուղական համայնքների անվանումը |
|_________________________________________________|
| 1|Ազատ |19|Կութ |
|__|______________________|__|____________________|
| 2|Ախպրաձոր |20|Կուտական |
|__|______________________|__|____________________|
| 3|Ակունք |21|Մաքենիս |
|__|______________________|__|____________________|
| 4|Այրք |22|Մեծ Մասրիկ |
|__|______________________|__|____________________|
| 5|Ավազան |23|Նորաբակ |
|__|______________________|__|____________________|
| 6|Արեգունի |24|Ներքին Շորժա |
|__|______________________|__|____________________|
| 7|Արփունք |25|Նորակերտ |
|__|______________________|__|____________________|
| 8|Գեղամաբակ |26|Շատջրեք |
|__|______________________|__|____________________|
| 9|Գեղամասար |27|Շատվան |
|__|______________________|__|____________________|
|10|Գեղաքար |28|Ջաղացաձոր |
|__|______________________|__|____________________|
|11|Դարանակ |29|Սոթք |
|__|______________________|__|____________________|
|12|Լուսակունք |30|Վանևան |
|__|______________________|__|____________________|
|13|Լճավան |31|Վերին Շորժա |
|__|______________________|__|____________________|
|14|Խաչաղբյուր |32|Տորֆավան |
|__|______________________|__|____________________|
|15|Ծափաթաղ |33|Տրետուք |
|__|______________________|__|____________________|
|16|Ծովակ |34|Փամբակ |
|__|______________________|__|____________________|
|17|Կախակն |35|Փոքր Մասրիկ |
|__|______________________|__|____________________|
|18|Կարճաղբյուր | | |
._________________________________________________.
Գյուղական բնակչությունը տեղաբաշխված է անհամամասնորեն: «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» ամրագրված դասակարգման համաձայն (խոշոր` մեծ 3.0 հազ.-ից, մեծ` 2.0-3.0 հազ., միջին` 1.0-2.0 հազ., փոքր` 0.1-1.0 հազար) մարզի գյուղական համայնքներում մեծ տեսակարար կշիռ են կազմում (16 հատ) խոշոր գյուղական համայնքները, որտեղ բնակվում են մարզի գյուղական բնակչության 67.7% (խոշոր բնակավայրերի թիվը 20-21 կամ բնակավայրերի 23.4%), իսկ փոքր գյուղական համայնքներում բնակվում է գյուղական բնակչության մոտ 13% (փոքր բնակավայրերի թիվը 47-է կամ գյուղական բնակավայրերի 53.5%):
Ստորև բերված աղյուսակում տրված է գյուղական համայնքների դասակարգումը և տեսակարար կշիռները մարզի գյուղական բնակչության և գյուղական բնակավայրերի կտրվածքով (հաշվարկները տրված են ըստ մշտական բնակչության թվաքանակի).
Աղյուսակ Վ-3
.________________________________________________________.
|Գյուղական համայնքներն|Համայնքների թիվը|Համայնքների բնակ.|
|ըստ բնակչության թվի | |(հազ. մարդ) |
|(հազ. մարդ) |________________|_________________|
| |Տես. կշիռը մարզի|Տես. կշիռը մարզի |
| |կտրվածքով |կտրվածքով |
|_____________________|________________|_________________|
|փոքր (0.1-1.0) | 46/53.5 | 21.9/12.8 |
|_____________________|________________|_________________|
|միջին (1.0-2.0) | 11/12.8 | 14.3/8.3 |
|_____________________|________________|_________________|
|մեծ (2.0-3.0) | 8/9.5 | 18.8/11.2 |
|_____________________|________________|_________________|
|խոշոր (3.0-ից մեծ) | 20/23.2 | 115.8/67.7 |
|_____________________|________________|_________________|
|Ընդամենը | | 170.8 |
.________________________________________________________.
Ընդ որում պետք է նշել, որ խոշոր գյուղական բնակավայրերը տեղադրված են Սևանա լճի հարավային և հարավ-արևմտյան ափերում, իսկ փոքր գյուղական բնակավայրերը` արևելյան ափում, ինչպես նաև մարզի հարավ-արևելյան, հարավ-արևմտյան մասերում (Արգիճի և Մասրիկ գետերի միջին հոսանքներում): Սևանա լճի հարավային, արևմտյան ափերում բնակավայրերի խտությունը (բնակավայր/100 կմ2) երկու անգամ մեծ է, քան արևելյան և հարավ-արևելյան ափերում:
2) Տարածքային ռեսուրսների վերլուծություն և գնահատական
Գեղարքունիքի մարզի տարաբնակեցման տարածքը` կապված տարածքի լանդշաֆտա-աշխարհագրական բարդ պայմանների, լճի առկայության, ջրբաժանների բացարձակ բարձրությունների, լեռնաշղթաների մորֆոլոգիական ձևերի հետ ձգվում է մինչև 2200-2350 մ-ը, ընդ որում 2000 մ-ից բարձր տարածքները հիմնականում յուրացվել են Վարդենիսի լեռնավահանի հյուսիսային լանջերին, սարահարթից հոսող գետերի գետահովիտներում:
Մարզի տարածքի թեքությունների վերլուծությունը ցույց է տվել, որ մինչև 2100 մ բացարձակ բարձրություններում հարթ տարածությունները յուրացվել են և վերածվել գյուղատնտեսական արժեքավոր հողերի, որոնք խոշոր զանգվածներով տարածված են Մասրիկ գետի ստորին հոսանքի, Գավառագետի միջին, ստորին հոսանքների և Հրազդան գետի վերին հոսանքների ավազաններում: Մասրիկ, Գավառագետ, Արգիճի, Մարտունի գետերի հարթավայրային մասերի գյուղատնտեսական արժեքավոր հողերը տեղադրված են խորքային ջրերի հանքավայրերի վրա (Մասրիկի գոգավորության արտեզյան ավազան, Սարուխանի և Մարտունի - Արծվանիստի խորքային ջրերի հանքավայրեր):
Սևանա լճի հարավային, արևմտյան և հարավ-արևմտյան ափերում բազմամյա տնկարկները զբաղեցնում են մոտ 1000 հա: Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափը (Սևանի տարածաշրջան) հարթ է, բայց քարքարոտ: Գյուղատնտեսական հողատեսքերը (վարելահողերը) խիստ մասնատված, փոքր հողակտորներ են, որոնք պահանջում են մելիորացման բարդ միջոցառումներ: 2100-2500 մետր բացարձակ բարձրություններում (Վարդենիսի, Գեղամա, Սևանի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը) գյուղատնտեսական նշանակության հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտներ, մինչև 8-10% թեքություններով տարածքների փոքր տեղամասերը` որպես անջրդի վարելահողեր: 2400 մ - 2500 մ մինչև 2800-3000 մ բարձրություններից սկսվում են մերձալպյան մարգագետինները, իսկ 3000 մետրից բարձր ալպյան մարգագետինները, որոնք օգտագործվում են որպես ամառային արոտներ:
3) Քաղաքաշինական հիմնակմախքի գծային տարրերի վերլուծություն և գնահատական
Գեղարքունիքի մարզը կարելի է համարել ապահովված տրանսպորտային ցանցով: Տարածքով անցնում են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ-4 և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհները, Սևանա լիճը շրջանցող հանրապետական նշանակության ճանապարհը, որը ճյուղավորվում է դեպի Ճամբարակ: Գործում է նաև Երևան-Սևան-Վարդենիս երկաթգիծը: Մարզի տարաբնակեցված տարածքի տրանսպորտային ապահովվածությունը միջպետական նշանակության ավտոճանապարհներով կազմում է 6.2 կմ/100 կմ2 վրա, իսկ հանրապետական նշանակության ավտոճանապարհներով` 23.4 կմ/100 կմ2 վրա: Սակայն տարաբնակեցված տարածքի տարբեր տեղամասերի տրանսպորտային ապահովվածությունը խիստ անհամամասնական է: Ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության շերտում (մինչև ավտոմայրուղի` 5 կմ) է գտնվում տարածքի ընդամենը 30-35%: Անբարենպաստ է մարզկենտրոնից տրանսպորտային մատչելիությունը: Մարզկենտրոնից 0.5 ժամ տրանսպորտային մատչելիության շերտում է գտնվում մարզի տարաբնակեցված տարածքի 14.5%-ը, 1.0 ժամվա մատչելիության` 42%-ը, 1.5 ժամվա մատչելիության` 49.7%-ը:
4. Տարածքի էկոլոգիական հիմնակմախքի վերլուծություն և գնահատական
Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի սրությունը հիմնականում պայմանավորված է դրա ջրավազանի բնական համալիրի տարրերի և ուրբանիզացված միջավայրի փոխկապակցվածության բազմազանությամբ և բարդությամբ: Այդ տեսանկյունից տարածքային կազմակերպման սույն փուլում խիստ կարևորվում է քաղաքաշինական (բնակավայրերի, միջբնակավայրային տարածքներ, տրանսպորտային-ինժեներական կոմունիկացիաներ) և էկոլոգիական (հատուկ պահպանվող տարածքներ, անտառներ, ռեկրեացիոն տարածքներ, «բուֆերային» սանիտարապաշտպանիչ գոտիներ) հիմնակմախքների փոխկապակցված զարգացումը` առաջնահերթ լուծելով կենսամիջավայրի ձևավորման հիմնախնդիրները` տարածքների ֆունկցիոնալ գոտիավորումով:
Ամբողջ տարածքի հատակագծային կազմակերպման գործընթացում այդ հիմնախնդիրները հանդես են գալիս որպես անհրաժեշտ սահմանափակումներ, որոնց թվում պետք է նշել.
- Տարածքի և բնակավայրերի տնտեսական-քաղաքաշինական օգտագործման ռեժիմների սահմանումը` էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանով,
- Բնական համալիրի տարրերի (ջրային, օդային, հողային ավազաններ) գործոնային և համալիր գնահատականը` հիգիենիկ, ինժեներատեխնոլոգիական և հատակագծային միջոցառումների մշակումով:
Էկոլոգիական հավասարակշռության պահպանման չափորոշիչները խիստ բազմազան են Սևանա լճի ջրհավաք ավազանում: Լճի էկոհամակարգի բացասական փոփոխությունները, բացի ջրային պաշարների փոքրացումից, սերտ կապված են ջրհավաք ավազանում կատարվող մի շարք բնական և անտրոպոգեն պրոցեսների հետ (ջրային ցանցի, դրա աղտոտվածության, տնտեսական գործունեության և այլն):
1) Սևանա լճի անտրոպոգեն էվտրոֆացման (ջրիմուռների առաջացման) առանձնահատկությունները. Ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի հիդրոէկոլոգիական պրոցեսների վրա
Սևանա լճի էվտրոֆացման պատճառները (լճում հիդրոէկոլոգիական փոփոխությունների ուղղությունների կանխագուշակումներ, լճի ներջրամբարային, ինչպես նաև ջրհավաք ավազանում ընթացող փոխկապակցված բարդ պրոցեսների ազդեցության համալիր գնահատում) ամբողջությամբ տրված են Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տվյալներով:
Սևանա լճին հարող ջրհավաք ավազանի տարածքը` լեռներով շրջապատված տեկտոնական իջվածք է, որի հյուսիս-արևմտյան մասում ջրբաժան գիծը ցածրանում է մինչև լճի մակարդակը, որտեղից սկիզբ է առնում Հրազդան գետը: Ջրբաժանի երկարությունը 400 կմ է: Լճի նկատմամբ ռելիեֆային թեքության աստիճանը միջին հաշվով յուրաքանչյուր 1000 մետրի վրա կազմում է 50-80 մետր, հարաբերական թեքությունը` 9-ից 240:
Ավազանում տեղումների քանակի տարեկան բաշխվածությունը համապատասխանում է դրա ռելիեֆի առանձնահատկություններին: Գոգավոր տեղանքը նպաստում է, որ տեղումների ամենամեծ քանակը բաժին է ընկնում լեռնալանջերին, իսկ ամենափոքրը` ջրի հայելուն: Այս հանգամանքը ռելիեֆային մեծ թեքությունների և լեռնատեսակների բաղադրակազմի հետ միասին նպաստում է տնտեսական գործունեության արտանետումների և թափոնների լվացմանը, որի հետևանքով կենսածին տարրերը հալոցքային ջրերից և մթնոլորտային տեղումներից առաջացած մակերեսային ջրերով թափվում են լիճ: Մթնոլորտային տեղումների քանակը (միջին տարեկան 500 մմ, լճի հայելու վրա` 360 մմ) և դրանց տեղաբաշխվածությունը մեծ նշանակություն ունեն ոչ միայն լճի ջրային հաշվեկշռի, այլ ջրային և օդային ավազանների հիդրոէկոլոգիական փոխկապակցվածության վրա, ինչպես նաև լիճը թափվող անտրոպոգեն ծագում ունեցող նյութերի (արդյունաբերություն, հողագործություն, անասնապահություն և այլն) քանակները:
Լճի ջրի որակը. Հայաստանի լարված ջրատնտեսական հաշվեկշիռը, ինչպես նաև բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիրը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման պրոցեսում առաջնահերթ է դարձնում Սևանա լճի ջրային պաշարների ինտենսիվ օգտագործման հարցը, քանի որ Սևանա լիճը հանրապետության քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրն է: Արդեն այսօր մի շարք շրջաններում, այդ թվում և Սևանի ավազանում, չնայած առկա ջրային հարուստ պաշարների, ջրամատակարարման անհամամասնություններ կան (խմելու ջրի պակաս է զգացվում Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում): Ջուրը դառնում է հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը սահմանափակող գործոն:
Սևանա լիճը նաև միակ բնական ձկնատնտեսական ջրամբարն է: Այդ պատճառով Սևանա լճի ջրի որակը պետք է համապատասխանի տնտեսության ջրօգտագործման հետևյալ ուղղությունների պահանջներին.
- ջրի օգտագործումը որպես տնտեսական, խմելու (կենտրոնացված և ոչ կենտրոնացված), ինչպես նաև արդյունաբերական ջրամատակարարման աղբյուր,
- ջրի օգտագործումը ձկնարդյունաբերական և ռեկրեացիոն նպատակներով:
Սևանա լճի ջրի որակը կարևոր նշանակություն ունի նաև ոռոգման համար: Հարկ է նշել նաև, որ Սևանա լճի որակի ցուցանիշները վկայում են ոռոգման համար նրա սահմանափակ պիտանելիության մասին:
Ձկնարդյունաբերության չափանիշներով ներկայումս լիճը համապատասխանում է ջրամբարների քսենո-օլիգոսապրոբային տիպին, որը բնութագրվում է որպես «մաքուր» ջրամբար և պիտանի է թառափազգի և սիգազգի ձկների ապրելու համար: Ըստ pH (8.7-9.2) և թթվածնի կենսաբանական օգտագործման (ԹԿՕ-ի, 1.5 -2.3) մեծությունների, Սևանա լճում հնարավոր է ծածանների և լոքոների զարգացումը: Թեպետ 1980-1992 թթ. էվտրոֆացման պրոցեսները դանդաղել են, ջրի որակի ցանկալի բարելավում չի նկատվում: Իրոք, այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են` ջրի լուսաթափանցելիությունը, քլորոֆիլի, ազոտի և կախված նյութերի քանակությունը, ջրի հատակային շերտերի թթվածնային ռեժիմը, մնում են էվտրոֆացման լճային բարձր արդյունավետության մակարդակի վրա: Ընդհակառակը, պլանկտոնի առաջնային արդյունավետությանը համընթաց, նվազել է ձկների կերային բազան:
Սևանա լճի բնական ռեսուրսների ճիշտ և ռացիոնալ օգտագործման մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն Սևանի լիմնոհամակարգում ընթացող պրոցեսների հակադիր ուղղությունները: Սևանա լճի բնական ռեսուրսների կառավարման գիտական հիմունքների մշակումը անհնար է առանց բնապահպան չափանիշների մշակման, որը պետք է հաշվի առնի ոչ միայն Սևանի պրոբլեմի էկոլոգիական տեսակետները, այլև սոցիալ-տնտեսական զարգացման պահանջները: Նման չափանիշների ընդունումը, նշանակում է այնպիսի միջոցառումների մշակում, որոնք ուղղված կլինեն Սևանա լճի հետագա էվտրոֆացման կանխարգելմանը:
2) Հողածածկույթի վիճակի գնահատականը
Սևանա լճի հիմնախնդիրների լուծումը` ջրհավաք ավազանի բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով առավել արդյունավետ կլինի հողածածկույթի պահպանության միջոցառումների կիրառումով (հակաէրոզիոն, հակասելավային) ամբողջ ջրհավաք ավազանում:
Սևանի ավազանի հողածածկը խայտաբղետ է: Ավազանի հողերը պատկանում են 3 բնահողային գոտիների`
- Լեռնամարգագետնային - 2000-4000 մ
Հողատիպերը` լեռնամարգագետնային, մարգագետնա-տափաստանային,
- Անտառային - 400-2400 մ
Հողատիպերը` անտառային գորշ, ճմակարբոնատային, անտառային դարչնագույն,
- Տափաստանային - 1300-2450 մ
Հողատիպերը` սևահողային, մարգագետնասևահողային, գետահովտա-դարավանդային և Սևանա լճի ջրածածկումից ազատված հողագրունտներ (խոնավ մարգագետնային ավազային, թերի զարգացած ավազակոպճային, ասպրորելիտային տափաստանացված): Ըստ էրոզիոն պրոցեսների ինտենսիվության ջրհավաք ավազանը բաժանվում է վեց գոտիների (գոտիները հիմնականում համընկնում են լանդշաֆտային գոտիների հետ): Լճի ջրհավաք ավազանում ավելի էրոզացված են արոտները, հատկապես Ճամբարակի, Մարտունու և Գավառի տարածաշրջաններում: Վարելահողերի միջին էրոզացվածությունը ջրհավաք ավազանում 27.3% է (մանրամասն տրված է հավելված N 5-ում): Հեղեղները` որպես ջրային էրոզիայի արտահայտման աղետաբեր ձև, շատ տարածված են Արեգունի և Սևանի լեռնաշղթաների գետերի ավազաններում: Հեղեղների հաճախականությունը մեծ է (երեք տարին մեկից ոչ պակաս):
Էրոզիոն պրոցեսների և հեղեղների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է մշակել հակաէրոզիոն և հակահեղեղային միջոցառումների համալիր (մանրամասն կտրվի էկոլոգիական հիմնակմախքի բարելավումը ենթագլխում):
3) Բնական էկոհամակարգերը, գենետիկական բազմազանությունը, էկոհամակարգերի վիճակը և խոցելիությունը
(Ցամաքային և ջրային էկոհամակարգեր, տեսակներ և գենետիկական բազմազանություն, էնդեմիկ, հազվագյուտ, վտանգված` անհետացող տեսակներ, եզակի և բնական միջավայրեր, արժեքներ)
Չափազանց հարուստ ու բազմազան են Սևանի ավազանի բարձրլեռնային բնական լանդշաֆտային էկոհամակարգերը: Այստեղ զարգացած են Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր մակրոզոնալ և քսերոֆիլ բուսականության տիպերն ու զանազան խմբավորումները: Ամենացածրադիր վայրերում աչքի են ընկնում քսերոֆիլ անապատներն ու կիսաանապատները, որոնք ազոնալ (արտագոտային) են և առաջացել են լճից ազատված շուրջ 25 հազ. հա ավազուտների վրա: Պահպանվել են նաև մի շարք ազոնալ այլ ռելիկտային ինքնատիպ համակեցություններ` տորֆային ճահճուտներ, քարացրոնային և քարասեր բուսական խմբավորություններ, ռելիկտային փռվող թփուտներ` ցածրաճ գիհուտներ (Juniperus depressa), հապալասենու բուսուտներ և այլն:
Անտառային լանդշաֆտային էկոհամակարգերը զբաղեցնում են շուրջ 3,5 հազ. հա տարածք և գրեթե ամբողջությամբ տեղաբաշխված են Արեգունու և Սևանի լեռնաշղթաների զառիթափ լեռան լանջերին` ծովի մակերևույթից 1950-2400 մ բարձրության սահմաններում: Դրանք հիմնականում կաղնու և գիհու ոչ մեծ անտառամասեր են` արտահայտված առանձին կղզյակներով և փոքրիկ խմբավորումներով: Սկսած Արեգունիի լեռնաշղթայից, արևելյան կաղնու (Quercus macranthera) առանձին կղզյակային զանգվածներ Գյունեի առափնյա մասով դեպի հարավ-արևելք աստիճանաբար փոխարինում են լեռնա-քսերոֆիլ թփուտների, հետանտառային ծառաթփային մացառուտների: Ավելի հարավ ընկած տարածություններում տարածված են գիհու և կաղնու անտառների հիմնական խմբավորումները:
Գետային էկոհամակարգերի կենսաբազմազանությունը պայմանավորված է բազմազան բիոտիպերի առկայությամբ: Սևան թափվող գետերը հայտնի են որպես էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր: Բացի ձկներից գետերում լավ է զարգացած հատակային ֆաունան: Պլանկտոնային տեսակների թիվը սահմանափակ է:
ա. «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու բուսական աշխարհը
Բուսականությունը. 2005 թվականի «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման և դաշտային հետազոտությունների արդյունքում, ինչպես նաև գրական և հերբարիտային տվյալների համաձայն, պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու ֆլորան ընդգրկում է անոթավոր բույսերի 1619 տեսակ: Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր: Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի: Սևանա լիճը շրջապատող լեռների և դրանց լանջերի տարբեր դիրքադրությունների, հողերի տիպերի, ռելիեֆային առանձնահատկությունների և այլ հանգամանքների շնորհիվ Սևանի ավազանի բուսականությունն ունի վառ արտահայտված մոզաիկ բնույթ, լավ է արտահայտված նաև ուղղահայաց գոտիականությունը: Սևանա լճի ավազանում բավականին տարածված են նաև բուսականության այնպիսի էքստրազոնալ տիպեր, ինչպիսիք են փլուզուտային, քարացրոնային և ժայռային բուսականությունը: Դրանք առանձին հատվածներով հանդիպում են բոլոր բարձունքային գոտիներում: Սևանա լճի ջրից ազատված հողագրունտները ծածկված են արհեստական տնկարկներով (սոճի, չիչխան, բարդի և այլ):
Ինչ վերաբերում է ջրային բուսականությանը, ապա անմիջապես Սևանա լճում, ըստ ջրի խորության և պարզության, այն կազմում է երկու արտահայտված գոտի` մակրոֆիտների (հիմնականում ծաղկավոր բույսեր) և խարային ջրիմուռների ու ջրային մամուռների: Ծովինար, Նորատուս, Զոլաքար, Մարտունի, Լիճք գյուղերի մերձափնյա տարածքներում կան ոչ մեծ ճահիճներ, ուր աճում են բոշխ կարճամազ (Carex hirta), դուն երվար (Cyperus longus), դուն թուխ (C.fuscus) ճյախոս թաբերնեմոնթանի (Schoenoplectus tabernaemontani) և շատ այլ տեսակներ (մանրամասն տրված է ՀԱՎԵԼՎԱԾ N 6-ում):
բ. «Սևան» ազգային պարկի և պահպանական գոտու կենդանական աշխարհը
«Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում կենդանական աշխարհը ներկայանում է բազմազան տեսակներով: Ըստ կենսաբազմազանության տեսակների նշված տարածքներում հաշվառված են անողնաշարավորների և ողնաշարավորների տեսակներ: Անողնաշարավորների թվում` փափկամարմիններ և հոդվածոտանիներ, խեցգետիններ: Ողնաշարավորների թվում` ձկներ, Երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ: Նշված տեսակներից 6-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում (Վայրենակերպը, ջրասամույրը, գորշ արջը, խայտակզաքիսը, անտառային կատուն, բեզոարյան այծը):
Սևանա լճի կենսաբազմազանության առանձնահատկությունները. Գիտական հետազոտությունների համար առանձնահատուկ տարածք է Սևանա լիճը, որի բնական պաշարների ռացիոնալ օգտագործման խնդիրն այստեղ դրված է առավել սրությամբ: Սևանա լիճը Հայաստանի ձկնարդյունաբերության կենտրոնն է, որը մեծ տեղ է գրավում հանրապետության տնտեսական հաշվեկշռում: 1996 թվականից ձկնորսության պետական մենաշնորհը փոխարինվեց արտոնագրային որսով: Վերջինս իր հերթին դժվարեցնում է ձկնային հանրույթի ուսումնասիրություններն ու մոնիտորինգը, քանի որ հնարավոր չէ ստանալ ճշգրիտ տվյալներ ձկան պոպուլյացիոն ցուցանիշների վերաբերյալ:
Լճի ավազանի կենսաբազմազանության մյուս առանձնահատկությունն այն է, որ ավազանի բոլոր անտառներն արհեստական են և չեն կարող դիտվել որպես աբորիգեն ֆլորայի և ֆաունայի ապաստարան: Սակայն դրանք լայնացրել են անտառային գոտուն բնորոշ այլ տեղերի կենդանիների և բույսերի տարածման արեալը, ինչը դրական նշանակություն ունի ընդհանուր կենսաբազմազանության պահպանման առումով:
Այսպիսով «Սևան» ազգային պարկում և ավազանի տարածքում ընդհանրապես, բնական լանդշաֆտային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությունը կարևորագույն խնդիրներ են:
4) Մթնոլորտի պահպանություն
Օդերևութաբանական պայմանները` համակցվելով բնակավայրերի արդյունաբերական, ջերմաէներգետիկ օբյեկտների և տրանսպորտային հագեցվածության հետ նպաստում են մթնոլորտի աղտոտվածության բարձրացմանը: Ներկայումս, երբ արդյունաբերական օբյեկտների մեծ մասը չի գործում, փոքրացել է մթնոլորտի աղտոտվածության վտանգը: Մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրը մնացել է ավտոտրանսպորտը: Տարանցիկ մայրուղիների մոտ աղտոտվածությունը միջինացված տվյալներով զգալիորեն գերազանցում է արտանետվող գազերի թույլատրելի սահմանային խտությունները:
Մթնոլորտն աղտոտող ամենահզոր աղբյուրի` տրանսպորտից աղտոտվածության մակարդակը փոքրացնելու համար առաջարկվում է.
1. Տարանցիկ ավտոմայրուղու դուրս բերում ռեկրեացիոն ակտիվ օգտագործման առափնյա գոտուց,
2. Տրանսպորտային մայրուղիների պաշտպանիչ շերտերի կանաչապատում,
3. Բնակավայրերի փողոցային ցանցի կարգավորում,
4. Տրանսպորտային կապերի և հոսքերի կանոնավորում ռեկրեացիոն գոտում:
Խիստ անհրաժեշտ է նաև մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի նորմավորումը և աղտոտվածության պետական մոնիտորինգի ապահովումը:
5) Գիլի լճի վերականգնման հիմնահարցերը
Գիլի լճի վերականգնման խնդիրը սերտ կապված է Սևանա լճի էվտրոֆացման պրոցեսները կանգնեցնելու և ջրի որակը բարձրացնելու կարևորագույն միջոցառումների հետ: Այդ մասին նշված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերում (ՀՀ 2001 թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքը): ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2000 թ. սկսվել է իրականացվել GEF/UNDP «Գիլի լճի վերականգնման ծրագրի» PDF-A փուլը, որի նպատակն է եղել հիմնավորել Գիլի լճի վերականգնումը` կենսաբանական, էկոլոգիական, բնապահպանական, տնտեսական և սոցիալական տեսանկյուններից, ռիսկի գործոնների գնահատումով:
6) Կեչուտ և Սպանդարյանի ջրամբարների ջրհավաք ավազանների բնապահպանական խնդիրները
Սևան լճի ջրհավաք ավազանի մասն են համարվում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները` իրենց ջրհավաքներով, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով առանձնացված շերտագիծը, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները մինչև Կեչուտի ջրամբար:
Արփա գետի վերին հոսանքի (Կեչուտի ջրամբարից վերև) ջրհավաք ավազանը հիմնականում ընդգրկված է «Ջերմուկ» հանքային ջրերի հանքավայրի սանիտարական օկրուգի սահմաններում (սահմանված 1977 թ. ՍՍՀՄ Առողջապահության Մինիստրության կողմից, տարածքը` 240 կմ2), որտեղ առանձնացված է երեք սանիտարական գոտի` օգտագործման սահմանափակման ռեժիմների սահմանումով: Ջերմուկի և դրա շրջակայքի խմելու ջրերի ելքերը մաքուր են, պիտանի խմելու համար, բացառությամբ 2-րդ և 3-րդ սանիտարական գոտիներում գտնվող աղբյուրների, որտեղ գրանցված են օրգանոգեն աղտոտվածության նշաններ (Ամաղուի ամառային յայլաներ):
Կեչուտի ջրամբարի աղտոտման համար վտանգ է ներկայացնում Կեչուտ գյուղն իր տնտեսությամբ, մասնավորապես` Կեչուտի ջրամբարի հատակով անցնող կոյուղատարը, որը վթարի դեպքում կարող է աղտոտման աղբյուր դառնալ ջրամբարի և Սևանի ջրերի համար: Նախագծային մի շարք կազմակերպությունների կողմից տարբեր տարիների մշակումներով նախատեսվել է Ջերմուկ քաղաքի գլխավոր նոր կոյուղատարը դուրս հանել ջրամբարի սահմաններից, շրջանցել այն և կեղտաջրերը ինքնահոս կոյուղագծերով հավաքել և միացնել Կեչուտի ջրամբարի պատվարից ներքև նախագծված Ջերմուկ-Վայք-Եղեգնաձոր-Արենի միջշրջանային գլխավոր կոյուղատարին: Այդ կոյուղատարով կեղտաջրերը կհասցվեն Արենիում նախատեսված մաքրման կայանին, մաքրումից և խորը մաքրումից հետո կթափվեն Արփա գետը: Հողային ծածկույթը հիմնականում (61%) մաքուր է, մնացածը` թույլ կամ միջին աղտոտվածություն ունի, որը կապված է արոտների ոչ նորմավորված օգտագործման հետ:
Սպանդարյան ջրամբարի բնապահպանական վիճակը ներկայումս զերծ է բացասական ազդեցություններից, այնուհանդերձ հետագայում ևս աղտոտման վտանգը կանխելու միտումով ջրամբարի` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ամրագրվել են Սպանդարյան ջրամբարի ջրհավաքի սահմանները (մինչև ջրամբարի վերջը), ինչպես նաև Որոտան-Սևան թունելի առանցքից 3000-ական մետր հորիզոնական չափով շերտագիծը` որպես Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու մաս, որտեղ ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լիճ տեղափոխվող ջրերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա: Շերտագիծը շարունակվում է նաև թունելի Արփա-Սևան հատվածում ևս` հասնելով մինչև Սևանա լճին անմիջականորեն հարող ջրհավաք ավազանի տարածքի սահմանագիծ` ջրբաժան, միանալով անմիջական ազդեցության գոտու վերը նշված այլ տարածքային հատվածներին:
5. Մարզի տարածքի ֆունկցիոնալ գոտիավորում ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի
Համալիր վերլուծության արդյունքում (բնակլիմայական պայմանների բազմազանության, բնական և տարածքային ռեսուրսների յուրացման միտումներ, բնակավայրերի, բնակչության միջին կշռային խտությունների, քաղաքային, գյուղական բնակչության հարաբերակցություն, բնակավայրերի ապահովվածություն տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքներով, սեյսմիկ վտանգի գնահատում և այլն) Գեղարքունիքի մարզի տարածքն ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ յուրացված, թույլ յուրացված, ռեկրեացիոն և բնապահպանական, տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների: (Գիրք 2, գծագիր N 4)
Գոտիների սահմաններն անցնում են բնական և հատակագծային սահմանափակումներով` գետերով, ոռոգման խոշոր ջրանցքներով, անտառների եզրերով, մայրուղային ավտոճանապարհներով, երկաթգծով:
Քաղաքաշինորեն - տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտին ընդգրկում է Սևանա լճի ափամերձ շերտերին հարող տարածքը, զբաղեցնում է տարաբնակեցման համար պիտանի տարածքի 8.4%, որտեղ կենտրոնացված է բնակչության մոտ 74%-ը, որից քաղաքային բնակչությունը կազմում է 32.0%: Գոտում են տեղակայված արժեքավոր գյուղատնտեսական հողերը, ռեկրեացիոն ռեսուրսները (հանքային ջրեր, բուժիչ տորֆեր), բնակավայրերի 40.4%-ը: Ընդ որում ինտենսիվ յուրացված գոտին մեծ տեսակարար կշիռ ունի Գավառի և Մարտունու տարածաշրջաններում, փոքր տոկոս է կազմում Սևանի, Վարդենիսի տարածաշրջաններում, բացակայում է Ճամբարակի տարածաշրջանում: Բնակչության էկոլոգիական շեմային չափանիշները գերազանցող մեծ խտությունը (553 մարդ/քառ.կմ) ինժեներական ենթակառուցվածքներով ցածր ապահովվածությունը (չի գործում ջրահեռացման համակարգը) ստեղծել են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ (Սևանա լճի աղտոտում):
Թույլ յուրացված գոտին ընդգրկում է հիմնականում Սևանա լիճը երիզող Գեղամա, Վարդենիսի, Սևանա լեռնաշղթաների ցածր լեռնալանջերը մինչև 2100-2350 մ բացարձակ բարձրություն, ընդ որում գետահովիտներով մինչև 2200-2350 մ բացարձակ բարձրություններն են ձգվել Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների բնակավայրերը` բնակեցման համար օգտագործելով Վարդենիսի լեռնաշղթայի սարահարթի փոքր թեքության (մինչև 8-10%) ունեցող լանջերը: Թույլ են յուրացվել նաև Սևանի տարածաշրջանի քարքարոտ տեղամասերը (հարավ-արևմտյան մասը), Սևանի արևելյան ափը և ամբողջ Ճամբարակի տարածաշրջանը: Թույլ յուրացված գոտիներն օժտված են էկոլոգիական պոտենցիալով և կարող են օգտագործվել բնակեցման և ռեկրեացիոն նպատակներով: Այդ գոտիներում բնակչության խտությունը չի գերազանցում 40-60 մարդ/կմ2 վրա, գյուղատնտեսական հողերը հիմնականում արոտներ են, վարելահողերը կտրտված են, փոքր հողակտորներով:
Ռեկրեացիոն և բնապահպանական գոտին ընդգրկում է անտառտնտեսության հողերը, ռեկրեացիոն տարածքները:
Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին հիմնականում ընդգրկում է 2000-2100 մ-ից բարձր տարածքները, որոնք օգտագործվում են որպես ամառային արոտներ: Այդ գոտին ունի պոտենցիալ հնարավորություններ ձմեռային հանգստի և սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար:
Գոտիների մանրամասն բնութագիրը տրված է Վ-4 աղյուսակում, իսկ գոտիների քաղաքաշինական զարգացման ռեժիմները տրված են «Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները» գլխում:
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ
Աղյուսակ Վ-4
.______________________________________________________________________
|NN|ՏԱՐԱԾԱ- |ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԻՆՏԵՆՍԻՎ
| |ՇՐՋԱՆԻ |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ |ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ
| |ԱՆՎԱՆՈՒ-|__________________________________________|_______________
| |ՄԸ |ՏԱ- |ԲՆԱԿ-|ԽՏՈՒ-|ՔԱՂԱ-|ՏԵՍ. |ՀԱ- |ԱՅԴ |ՏԱՐԱԾՔԸ|ՏԵՍ. |
| | |ՐԱԾՔԸ|ՉՈՒԹ-|ԹՅՈՒ-|ՔԱՅԻՆ|ԿՇ. |ՄԱՅՆՔ|ԹԸ- |(ՔԱՌ. |ԿՇ. |
| | |(ՔԱՌ.|ՅՈՒՆԸ|ՆԸ |ԲՆԱԿ-|ՏԱՐԱ- |ՆԵՐԻ |ՎՈՒՄ|ԿՄ) |ՏԱՐԱ- |
| | |ԿՄ.) |(ՀԱ- | |ՉՈՒ- |ԾԱՇ. |ԹԻՎԸ |ՔԱ- | |ԾԱՇ. |
| | | |ԶԱՐ | |ԹՅՈՒՆ|ԿՏՐՎԱԾ-| |ՂԱ- | |ԿՏՐ- |
| | | |ՄԱՐԴ)| |(ՀԱԶ.|ՔՈՎ | |ՔԱ- | |ՎԱԾՔՈՎ|
| | | | | |ՄԱՐԴ)| | |ՅԻՆ | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|1 |ԳԱՎԱՌԻ | 645 | 62.76/97 | 26.4/42.1 | 12/1 | 110.4/17.1 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|2 |ՍԵՎԱՆ | 391 |42.19/10.8 | 22.9/54.3 | 11/1 | 74.5/19.1 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ| 699 | 15.7/2.3 | 7.4/8.2 | 17/1 | - |
| | | | | | | |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ|1194 | 90.6/12.9 | 11.7/12.9 | 18/1 | 77.3/6.5 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|___________|_____________|__________|______________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ|1159 | 40.65/3.5 | 12.7/31.2 | 36/1 | 79.1/6.8 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___________|_____|___________|_____________|__________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |4088 | 251.9/6.2 | 81.1/32.2 | 94/5 | 341.3/8.4 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
.______________________________________________________________________
.______________________________________________________________________
|NN|ՏԱՐԱԾԱ- |ԻՆՏԵՆՍԻՎ ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ
| |ՇՐՋԱՆԻ |
| |ԱՆՎԱՆՈՒ-|__________________________________________________________
| |ՄԸ |ԲԱՑԱՐ-|ՇԻՆ. |ԲՆԱԿ-|ՏԵՍ. |ՔԱՂԱ-|ՏԵՍ. |ԲՆԱԿ- |ԲՆԱ-|ԽՏՈՒ- |
| | |ՁԱԿ |ԿԼԻՄ.|ՉՈՒ- |ԿՇ. |ՔԱ- |ԿՇ. |ՉՈՒ- |ԿԱ- |ԹՅՈՒՆԸ|
| | |ԲԱՐ- |ԳՈՏԻ-|ԹՅՈՒՆ|ՄԱՐԶԻ |ՅԻՆ |ՄԱՐԶԻ |ԹՅԱՆ |ՎԱՅ-|(ԲՆԱԿ\|
| | |ՁՐՈՒ- |ՆԵՐԸ |(ՀԱԶ.|ԿՏՐՎԱԾ|ԲՆԱԿՉ|ԿՏՐՎԱԾ|ԽՏՈՒ- |ՐԵՐԻ|ՔԱՌ. |
| | |ԹՅՈՒՆԸ| |ՄԱՐԴ)|ՔՈՎ |(ՀԱԶ.|ՔՈՎ |ԹՅՈՒՆԸ|ԹԻՎԸ|ԿՄ) |
| | | | | | |ՄԱՐԴ)| |(ՄԱՐԴ\| | |
| | | | | | | | |ՔԱՌ. | | |
| | | | | | | | |ԿՄ) | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|1 | 2 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|1 |ԳԱՎԱՌԻ |1900- |IIIB | 57.7/91.9 | 26.4/42.1 | 522.7| 9/0.08 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|2 |ՍԵՎԱՆ |1750- |IIIB | 40.4/95.8 | 21.4/50.7 | 542.2| 10/0.13 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ|1300- |IIIB | - | - | - | - |
| | |2100 | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ|1900- |IIIB | 66.4/73.3 | 11.7/12.9 | 859.5| 11/0.14 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ|1900- |IIIB | 22.8/56.1 | 12.7/31.2 | 288.4| 8/0.1 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|______|_____|____________|____________|______|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |1300- |IIIB | 187.3/74.4 | 73.7/29.3 | 553 | 38/0.11 |
| |2100 | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
.______________________________________________________________________
._____________________________________________________________________.
|NN|ՏԱՐԱԾԱ- |ԻՆՏԵՆՍԻՎ ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ |
| |ՇՐՋԱՆԻ | |
| |ԱՆՎԱՆՈՒ-|_________________________________________________________|
| |ՄԸ |ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |ՏՐԱՆՍՊՈՐՏ|ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ |
| | | | |ԻՆԺ. ՑԱՆՑ| |
| | |________________|________________|_________| |
| | |ՄԱՍ- |ՌԵՍՈՒՐՍԱ- |ՈՌՈԳՎՈՂ|ՄԱՍՆԱԳԻ-|ԱՊԱՀՈՎՎԱ-| |
| | |ՆԱԳԻ-|ԱՊԱՀՈՎԱ- |ՀՈՂԵՐԻ |ՏԱՑՈՒՄԸ |ԾՈՒԹՅՈՒՆԸ| |
| | |ՏԱ- |ԾՈՒԹՅՈՒՆԸ |ՏԵՍ. | | | |
| | |ՑՈՒՄԸ|ԱՐԴՅՈՒՆԱԲ.|ԿՇԻՌԸ | | | |
| | | |ԲԱԶԱՅԻՆ |ԳՅՈՒՂ. | | | |
| | | |ՃՅՈՒՂԵՐԻ |ՀՈՂ. | | | |
| | | |ԶԱՐԳԱՑՄԱՆ |ԿՏՐՎ.% | | | |
| | | |ՀԱՄԱՐ | | | | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|1 | 2 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|1 |ԳԱՎԱՌԻ |Ջ,ՀՋ,|Ջ,ՀՋ,ՇՆ | 10.8 |Բ,Կ,Հ, |ԲԱՐԵՆՊԱՍՏ|_Բնակավայրերի|
| | |ՇՆ | | |ՏԿ,Ա |_________|տարածքային |
| | | | | | |ՍԱՀՄ. |աճի |
| | | | | | |ԲԱՐԵՆ. |սահմանափակում|
| | | | | | | |_Ռակրեացիոն |
| | | | | | | |գոտու |
| | | | | | | |(ափամերձ |
| | | | | | | |գոտի), |
| | | | | | | |բնակավայրերի |
| | | | | | | |միջև կապերի |
| | | | | | | |և կառավարման|
| | | | | | | |կատարելա- |
| | | | | | | |գործում |
| | | | | | | |_ Բնա- |
| | | | | | | |պահպանական |
| | | | | | | |միջոցառում- |
| | | | | | | |ների համալիր |
| | | | | | | |(Սևանա լճի |
| | | | | | | |պահպանման |
| | | | | | | |խնդիրներ) |
| | | | | | | |_ Ինժեներական|
| | | | | | | |և |
| | | | | | | |տրանսպորտային|
| | | | | | | |ցանցի կատարե-|
| | | | | | | |լագործում |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|2 |ՍԵՎԱՆ |Ջ,ՀՋ,|ՇՆ,Ջ, ԳՄ1 | 6.2 |Բ,Կ,Հ, |ԲԱՐԵՆՊԱՍՏ| ----\\---- |
| | |ՇՆ | | |ՏԿ,Ա |_________| |
| | | | | | |ՍԱՀՄ. | |
| | | | | | |ԲԱՐԵՆ. | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ|Ջ,ՀՋ,|Ջ,ՀՋ,ՇՆ | - | - | - | - |
| | |ՇՆ | | | | | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ|Ջ,ՀՋ,|,ՇՆ,Ջ, | 20.8 |Բ,Կ,Հ, |ԲԱՐԵՆՊԱՍՏ| ----\\---- |
| | |ՇՆ |ԳՄ1 | |ՏԿ,Ա |_________| |
| | | | | | |ՍԱՀՄ. | |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ|Ջ,ՀՋ,|Ջ,ՀՋ,ՇՆ | 4.2 |Բ,Կ,Հ, |ԲԱՐԵՆՊԱՍՏ| ----\\---- |
| | |ՇՆ | | |ՏԿ,Ա |_________| |
| | | | | | |ՍԱՀՄ. | |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
|___________|_____|__________|_______|________|_________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |Մ,ՇՆ,|Ջ,ՀՋ,ՇՆ | 9.0 | 9.0 |ԲԱՐԵՆՊԱՍՏ| ----\\---- |
| |ԳՄ2 | | | |_________| |
| | | | | |ՍԱՀՄ. | |
| | | | | |ԲԱՐԵՆ | |
._____________________________________________________________________.
.______________________________________________________________________
| |ՏԱՐԱԾԱ- |ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |ԹՈՒՅԼ
| |ՇՐՋԱՆԻ |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ |ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ
| |ԱՆՎԱՆՈՒ-|_________________________________________|________________
| |ՄԸ |ՏԱ- |ԲՆԱԿ-|ԽԸ- |ՔԱՂԱ-|ՏԵՍ. |ՀԱ- |ԱՅԴ |ՏԱՐԱԾՔԸ|ՏԵՍ. |
| | |ՐԱԾՔԸ|ՉՈՒԹ-|ՏՈՒ-|ՔԱՅԻՆ|ԿՇ. |ՄԱՅՆՔ|ԹԸ- |(ՔԱՌ. |ԿՇ. |
| | |(ՔԱՌ.|ՅՈՒՆԸ|ԹՅՈՒ|ԲՆԱԿ-|ՏԱՐԱ- |ՆԵՐԻ |ՎՈՒՄ|ԿՄ) |ՏԱՐԱ- |
| | |ԿՄ.) |(ՀԱ- |ՆԸ |ՉՈՒ- |ԾԱՇ. |ԹԻՎԸ |ՔԱ- | |ԾԱՇ. |
| | | |ԶԱՐ | |ԹՅՈՒՆ|ԿՏՐՎԱԾ-| |ՂԱ- | |ԿՏՐՎԱԾ-|
| | | |ՄԱՐԴ)| |(ՀԱԶ.|ՔՈՎ | |ՔԱ- | |ՔՈՎ |
| | | | | |ՄԱՐԴ)| | |ՅԻՆ | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|1 |ԳԱՎԱՌԻ | 645 | 62.76/97 | 26.4/42.1 | 12/1 | 101.4/15.7 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|2 |ՍԵՎԱՆ | 391 |42.19/10.8| 22.9/54.3 | 11/1 | 214.8/54.9 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ| 699 | 15.7/2.3 | 7.4/8.2 | 17/1 | 359.5/51.4 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ| 1194| 90.6/12.9| 11.7/12.9 | 18/1 | 180.0/15.1 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|__|________|_____|__________|_____________|__________|_______________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ| 1159| 40.65/3.5| 12.7/31.2 | 36/1 | 331.6/28.6 |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___________|_____|__________|_____________|__________|_______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 4088| 251.9/6.2| 81.1/32.2 | 94/5 | 1187.3/29.0 |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
.______________________________________________________________________
.______________________________________________________________________
| |ՏԱՐԱԾԱ- |ԹՈՒՅԼ ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ
| |ՇՐՋԱՆԻ |
| |ԱՆՎԱՆՈՒ-|__________________________________________________________
| |ՄԸ |ԲԱՑԱՐ-|ՇԻՆ. |ԲՆԱԿ-|ՏԵՍ. |ՔԱՂԱ-|ՏԵՍ. |ԲՆԱԿ- |ԲՆԱ-|ԽՏՈՒ- |
| | |ՁԱԿ |ԿԼԻՄ.|ՉՈՒ- |ԿՇ. |ՔԱ- |ԿՇ. |ՉՈՒ- |ԿԱ |ԹՅՈՒՆԸ|
| | |ԲԱՐ- |ԳՈՏԻ-|ԹՅՈՒՆ|ՄԱՐԶԻ |ՅԻՆ |ՄԱՐԶԻ |ԹՅԱՆ |ՎԱՅ-|(ԲՆԱԿ\|
| | |ՁՐՈՒ- |ՆԵՐԸ |(ՀԱԶ.|ԿՏՐՎԱԾ|ԲՆԱԿՉ|ԿՏՐՎԱԾ|ԽՏՈՒ- |ՐԵՐԻ|ՔԱՌ. |
| | |ԹՅՈՒՆԸ| |ՄԱՐԴ)|ՔՈՎ |(ՀԱԶ.|ՔՈՎ |ԹՅՈՒՆԸ|ԹԻՎԸ|ԿՄ) |
| | | | | | |ՄԱՐԴ)| |(ՄԱՐԴ\| | |
| | | | | | | | |ՔԱՌ. | | |
| | | | | | | | |ԿՄ) | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|1 | 2 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|1 |ԳԱՎԱՌԻ |2000- | IIB | 5.1/8.1 | - | 50.3| 3/0.03 |
| | |2350 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|2 |ՍԵՎԱՆ |1750- | IIB | 1.8/42.4 | - | 8.4 | 1/0.01 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ|1300- | IIB | 15.7/100 | 7.4/47.1 | 43.7 | 17/0.05 |
| | |2100 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ|1900- | IIB | 24.2/1.3 | - | 134.3| 7/0.04 |
| | |2350 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|__|________|______|_____|____________|____________|______|___________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ|1900- | IIB | 17.8/43.8 | - | 53.6 | 28/0.08 |
| | |2350 | | | | | |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___________|______|_____|____________|____________|______|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |1300- | IIB | 64.6/25.6 | 7.4/47.4 | 54.4 | 56/0.05 |
| |2350 | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
.______________________________________________________________________
._____________________________________________________________________.
| |ՏԱՐԱԾԱ- |ԹՈՒՅԼ ՅՈՒՐԱՑՎԱԾ ԳՈՏԻ |
| |ՇՐՋԱՆԻ | |
| |ԱՆՎԱՆՈՒ-|_________________________________________________________|
| |ՄԸ |ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ |ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |ՏՐԱՆՍՊՈՐՏ|ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ |
| | | | |ԻՆԺ. ՑԱՆՑ| |
| | |________________|________________|_________| |
| | |ՄԱՍ- |ՌԵՍՈՒՐՍԱ- |ՈՌՈԳՎՈՂ|ՄԱՍՆԱԳԻ-|ԱՊԱՀՈՎՎԱ-| |
| | |ՆԱԳԻ-|ԱՊԱՀՈՎԱ- |ՀՈՂԵՐԻ |ՏԱՑՈՒՄԸ |ԾՈՒԹՅՈՒՆԸ| |
| | |ՏԱ- |ԾՈՒԹՅՈՒՆԸ |ՏԵՍ. | | | |
| | |ՑՈՒՄԸ|ԱՐԴՅՈՒՆԱԲ.|ԿՇԻՌԸ | | | |
| | | |ԲԱԶԱՅԻՆ |ԳՅՈՒՂ. | | | |
| | | |ՃՅՈՒՂԵՐԻ |ՀՈՂ. | | | |
| | | |ԶԱՐԳԱՑՄԱՆ |ԿՏՐՎ.% | | | |
| | | |ՀԱՄԱՐ | | | | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|1 | 2 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|1 |ԳԱՎԱՌԻ | - |Ջ,ՀՋ,ՇՆ | - | - |ՍԱՀՄ. |_Բնակավայրերի|
| | | | | | |ԲԱՐԵՆ |տարածքային |
| | | | | | |_______ |աճի |
| | | | | | |ԱՆԲԱՐԵՆ. |սահմանափակում|
| | | | | | | |_Ռակրեացիոն |
| | | | | | | |գոտու |
| | | | | | | |(ափամերձ |
| | | | | | | |գոտի), |
| | | | | | | |բնակավայրերի |
| | | | | | | |միջև կապերի |
| | | | | | | |և կառավարման|
| | | | | | | |կատարելա- |
| | | | | | | |գործում |
| | | | | | | |_Բնա- |
| | | | | | | |պահպանական |
| | | | | | | |միջոցառում- |
| | | | | | | |ների համալիր |
| | | | | | | |(Սևանա լճի |
| | | | | | | |պահպանման |
| | | | | | | |խնդիրներ) |
| | | | | | | |_ Ինժեներական|
| | | | | | | |և |
| | | | | | | |տրանսպորտային|
| | | | | | | |ցանցի կատարե-|
| | | | | | | |լագործում |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|2 |ՍԵՎԱՆ | - | Ջ,ՀՋ,ՇՆ | - | - |ՍԱՀՄ. | ----\\---- |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
| | | | | | |_______ | |
| | | | | | |ԱՆԲԱՐԵՆ. | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ| - | - | - | - |ՍԱՀՄ. | - |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
| | | | | | |_______ | |
| | | | | | |ԱՆԲԱՐԵՆ. | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ| - | Ջ,ՀՋ,ՇՆ | - | - |ՍԱՀՄ. | ----\\---- |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
| | | | | | |_______ | |
| | | | | | |ԱՆԲԱՐԵՆ. | |
|__|________|_____|__________|_______|________|_________|_____________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ| - |,ՇՆ,Ջ, ԳՄ1| - | - |ՍԱՀՄ. | ----\\---- |
| | | | | | |ԲԱՐԵՆ | |
| | | | | | |_______ | |
| | | | | | |ԱՆԲԱՐԵՆ. | |
|___________|_____|__________|_______|________|_________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - |Ջ,ՀՋ,ՇՆ | - | - |ՍԱՀՄ. | ----\\---- |
| | |ՇՆ,ԳՄ1 | | |ԲԱՐԵՆ | |
| | | | | |_______ | |
| | | | | |ԱՆԲԱՐԵՆ. | |
._____________________________________________________________________.
.______________________________________________________________________
|NN|ՏԱՐԱԾԱ- |ՏԱ- |ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ |
| |ՇՐՋԱՆԻ |ՐԱԾՔԸ|__________________________________________________|
| |ԱՆՎԱՆՈՒՄԸ|(ՔԱՌ.|ՏԱ- |ՏԵՍ. | ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ |
| | |ԿՄ.) |ՐԱԾՔԸ|ԿՇ. | | |
| | | |(ՔԱՌ.|ՏԱՐԱ-| | |
| | | |ԿՄ.) |ԾԱՇ. | | |
| | | | |ԿՏՐ- | | |
| | | | |ՎԱԾ- | | |
| | | | |ՔՈՎ | | |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|1 | 2 | 3 | | | 6 |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|1 |ԳԱՎԱՌԻ | 645 | 433.5/67.2|Արոտներ, բարձրալեռնային|_Ագրոմելիորա- |
| | | | |ալպիական արոտներ, |տիվ |
| | | | |քարքարոտ հողեր |միջոցառումներ |
| | | | |(2350-3600) |_Մելիորատիվ |
| | | | | |միջոցառումներ |
| | | | | |(ջրարբիացում) |
| | | | | |_Տնտեսական |
| | | | | |գործունեության|
| | | | | |սահմանափակում |
| | | | | |(արոտների |
| | | | | |օգտագործման |
| | | | | |ժամկետների |
| | | | | |շեմային |
| | | | | |չափանիշների |
| | | | | |որոշում) |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|2 |ՍԵՎԱՆ | 391 | 101.6/26.0|Գյուղատնտեսական հողեր, | ----\\---- |
| | | | |արոտներ, քարքարոտ | |
| | | | |արոտներ (2100-2500) | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ | 699 | 339.5/48.6|Գյուղատնտեսական հողեր, | ----\\---- |
| | | | |արոտներ, քարքարոտ | |
| | | | |արոտներ բարձրալեռնային | |
| | | | |ալպիական արոտներ | |
| | | | |(2100-3000) | |
| | | | | | |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ | 1194| 936.6/78.4|Գյուղատնտեսական հողեր, | ----\\---- |
| | | | |արոտներ, բարձրալեռնային| |
| | | | |ալպիական արոտներ, | |
| | | | |քարքարոտ հողեր, խիստ | |
| | | | |թեք լանջեր (2350-3500) | |
| | | | | | |
|__|_________|_____|___________|_______________________|______________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ |1159 | 748.2/64.6|Գյուղատնտեսական հողեր, | ----\\---- |
| | | | |արոտներ, բարձրալեռնային| |
| | | | |ալպիական արոտների խիստ | |
| | | | |թեք լանջեր (2350-3500) | |
| | | | | | |
| | | | | | |
|____________|_____|___________|_______________________|______________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 4088|2559.4/62.6| | |
| | | | | |
.______________________________________________________________________
._____________________________________________________________________.
|NN|ՏԱՐԱԾԱ- |ՌԵԿՐԵԱՑԻՈՆ-ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿՇՌՈՒԹՅԱՄԲ |
| |ՇՐՋԱՆԻ |________________________________________________________|
| |ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՏԱ- |ՏԵՍ. |ԲԱՑԱՐՁԱԿ| ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ |ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ |
| | |ՐԱԾՔԸ|ԿՇ. |ԲԱՐՁՐՈՒ-| | |
| | |(ՔԱՌ.|ՏԱՐԱ-|ԹՅՈՒՆԸ | | |
| | |ԿՄ.) |ԾԱՇ. | | | |
| | | |ԿՏՐ- | | | |
| | | |ՎԱԾ- | | | |
| | | |ՔՈՎ | | | |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|1 | 2 | 7 | 8 | 9 | 19 |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|1 |ԳԱՎԱՌԻ |73/11.3 |2000- |Բնապահպան անտառներ, |_Բնապահպան |
| | |Այդ թվում |2350 |հատուկ պահպանվող |միջոցառում- |
| | |անտառատնտ. | |տարածքներ |ների լայն |
| | |41 | |առողջարաններ |համալիր |
| | |Անտառածածկ | | |_Ռեկրեացիոն |
| | |29 | | |գոտու |
| | | | | |հատակագծային |
| | | | | |կազմակերպում |
| | | | | |_Ինժեներական |
| | | | | |և |
| | | | | |տրանսպորտային|
| | | | | |ցանցի կատարե-|
| | | | | |լագործում |
| | | | | | |
| | | | | | |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|2 |ՍԵՎԱՆ |62/15.9 |1750- | -----\\----- | ----\\---- |
| | |Այդ թվում |2100 | | |
| | |անտառատնտ. | | | |
| | |35 | | | |
| | |Անտառածածկ | | | |
| | |12 | | | |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|3 |ՃԱՄԲԱՐԱԿ |192/27.5 |1300- | ----\\---- | ----\\---- |
| | |Այդ թվում |2100 | | |
| | |անտառատնտ. | | | |
| | |152 | | | |
| | |Անտառածածկ | | | |
| | |79 | | | |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|4 |ՄԱՐՏՈՒՆԻ |85/7.1 |1900- | ----\\---- | ----\\---- |
| | |Այդ թվում |2350 | | |
| | |անտառատնտ. | | | |
| | |50 | | | |
| | |Անտառածածկ | | | |
| | |38 | | | |
|__|_________|___________|________|_____________________|_____________|
|5 |ՎԱՐԴԵՆԻՍ |173/14.9 |1900- | ----\\---- | ----\\---- |
| | |Այդ թվում |2350 | | |
| | |անտառատնտ. | | | |
| | |59 | | | |
| | |Անտառածածկ | | | |
| | |38 | | | |
|____________|___________|________|_____________________|_____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 585/14.3 |1300- | | |
| | |2350 | | |
._____________________________________________________________________.
* - Բնապահպանական գոտու տարածքն հաշվարկված է ինտենսիվ, թույլ յուրացված և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիներում
1) Գեղարքունիքի մարզի սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի վերլուծություն
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Պետական սահմանի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության` պետական սահմանից Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը մինչև 5 կմ տարածվող տարածքը կազմում է սահմանային գոտին, իսկ սահմանային գոտու մի մասը, որը հարում է պետական սահմանին` մինչև 1 կմ լայնությամբ` սահմանային շերտ: Նախագծով բնակավայրերը սահմանային գոտում և սահմանամերձ տարածաշրջաններում ընդգրկվել են «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և հաշվի առնելով անվտանգության պահանջները: Հաշվի են առնվել նաև տարածքների ռելիեֆային պայմանները (կտրտվածությունը, մասնատվածությունը, տարաբնակեցման համար պիտանի նեղ գետահովիտներում տեղադրված բնակավայրերի չափերը, մեկուսացվածությունը, տարածքային կապերը), ռեսուրսների առկայությունը և այլն, ինչպես նաև քաղաքաշինական առանձնահատկությունները, որոնց թվում պետք է առանձնացնել.
1) սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանների տարաբնակեցված տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության անհամամասնություններ,
2) բնակավայրային ցանցի անհավասարաչափ զարգացվածության (հենակետային կենտրոնների բացակայության խնդիրներ, բնակավայրերի տարածքային տեղաբաշխման խտության անհամամասնություն).
3) բնակչության տեղաբաշխման խտությունների անհամամասնություններ,
4) տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների զարգացվածության խիստ տարբեր մակարդակներ,
5) ռեսուրսապահովվածության (գյուղատնտեսական հողեր տարածքային զարգացման հնարավորություններ, հումքային և ջրային ռեսուրսներ և այլն) տարբեր մակարդակներ:
6) սահմանային գոտում մեծ տեսակարար կշիռ ունի տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին (Մարզի սահմանային շերտում տեղակայված է միայն Ճամբարակ քաղաքը, իսկ սահմանային գոտում (5 կմ) 24 բնակավայր): (Գիրք 2, գծագիր N 4)
Սահմանամերձ տարածաշրջանի բնութագիրը
Աղյուսակ Վ-5
._____________________________________________________________________.
|Մարզը |Մարզի |Սահմանը |Սահմանային շերտ |Սահմանային գոտի |Գոտու |
| |բնակչ.| |(1 կմ) |(5 կմ) |ռեսուրս- |
| |01.01.| |________________|________________|ները |
| |2003 | |Համայնք- |Բնակ.|Համայնք- |Բնակ.| |
| |(հազ. | |ները |(հազ.|ները |(հազ.| |
| |մարդ) | |(բնակ) |մարդ)|(բնակ) |մարդ)| |
| | | | |_____| |_____| |
| | | | |տես. | |տես. | |
| | | | |կշիռը| |կշիռը| |
| | | | |մար- | |մար- | |
| | | | |զում | |զում | |
| | | | |(%) | |(%) | |
|_________|______|________|__________|_____|__________|_____|_________|
|Գեղար- |250.4 |Հայ- |ք.Ճամբարակ|7.1/ |Արշվաշեն | |Ոսկու |
|քունիք | |Ադրբե- |(1 քաղաք) |2.5 |__________|_____|հանքա- |
| | |ջանական | | |Վահան | |վայր, |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Թթու Ջուր | |Քրոմիտ- |
| | | | | |__________|_____|ների |
| | | | | |Արտանիշ | |հանքա- |
| | | | | |__________|_____|վայր, |
| | | | | |Ջիլ | | |
| | | | | |__________|_____|Հատուկ |
| | | | | |ք.Ճամբարակ| |պահպանվող|
| | | | | |__________|_____|տարածքներ|
| | | | | |Կուտական | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Սոթք | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Վերին | | |
| | | | | |Շորժա | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Ներքին | | |
| | | | | |Շորժա | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Ծափաթաղ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Փամբակ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Դարանակ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Գեղամասար | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Ավազան | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Արփունք | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |ք.Վարդենիս| | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Նորաբակ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Կութ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Արեգունի | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Կախակն | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Տրետուք | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Շատվան | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |Այգուտ | | |
| | | | | |__________|_____| |
| | | | | |24 |38.2/| |
| | | | | |համայնք, |13.7 | |
| | | | | |այդ թվում | | |
| | | | | |2-ը | | |
| | | | | |քաղաքային | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 2
Տարածքի հեռանկարային քաղաքաշինական կազմակերպման և կատարելագործման ուղղությունները
Ներածություն
Սևանա լճի ջրհավաք ավազանը ամբողջական էկոհամակարգ է, որի կենսունակ, կայուն զարգացման համար անհրաժեշտ է վերջինիս վրա ազդող բոլոր գործոնների փոխկապակցված բարելավումը և կանոնակարգված օգտագործումը: Առաջարկվող և հետագայում իրականացվող գործողությունները պետք է հետևեն առկա խոցելի էկոհամակարգի հավասարակշռությունը չվնասելու սկզբունքին և ուղղված լինեն կայուն և առողջ էկոհամակարգի ստեղծմանը և պահպանմանը:
Նախագծով ուսումնասիրվել են Սևանա լճի ջրհավաք ավազանի հատակագծային կառուցվածքի կատարելագործման հնարավորությունները: Որպես հիմնական խնդիր դիտարկվել է տարածքի համընդհանուր զարգացմանը նպաստող քաղաքաշինական պայմանների ստեղծումը, միաժամանակ պահպանելով էկոլոգիական հավասարակշռությունը և նպաստելով էկոլոգիական համակարգի բարելավմանը և կայունացմանը: Հատակագծային կառուցվածքի կատարելագործման գլխավոր խնդիրը և յուրահատկությունը քաղաքաշինական հենակետային հիմնակմախքի (բնակավայրեր, տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության գոտիներ, դրանց կապող տրանսպորտային մայրուղիների ցանց) և բնական-էկոլոգիական հիմնակմախքի (հատուկ պահպանվող տարածքներ, ռեկրեացիոն տարածքներ, անտառներ) փոխկապակցված զարգացման համար օպտիմալ պայմանների ստեղծումն է:
Այդ տեսանկյունից դիտարկվել են հետևյալ խնդիրները.
- Ռեսուրսային (ռեկրեացիոն, հողային, ջրային, հումքային) ներուժի հնարավորությունների գնահատականը` առաջնությունը տալով ռեկրեացիոն հարուստ ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, ինչը կարող է մեծ դեր խաղալ մարզի և հանրապետության ազգային հարստության մեծացման գործում, ինչպես նաև հանդես գալ որպես էկոլոգիական հավասարակշռության պահպանման գոտիներ:
Այս խնդիրը կոնկրետացվել է հետևյալ ուղղություններով.
- Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով ռեկրեացիոն գոտու, ենթագոտիների, դրանց կենտրոնների ձևավորում,
- Գյուղատնտեսական և քաղաքաշինական նպատակներով հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում,
- Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակներով վերջնական, անթափոն արտադրանքի ստեղծման ուղղությամբ արդյունաբերության գերակա ճյուղերի զարգացում:
. Տարածքի տարաբնակեցման համակարգի (տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիների) գոյություն ունեցող անհամամասնությունների աստիճանական վերացման և տարածքի կազմակերպման ռազմավարական ուղղությունները մշակվել են հաշվի առնելով.
- Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի արդյունքները,
- Ֆունկցիոնալ գոտիավորման և գոտիների քաղաքաշինական զարգացման ռեժիմների սահմանման արդյունքները,
- Քաղաքների դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկների արդյունքները,
- Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման համար անհրաժեշտ պայմանները:
6. Ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը բնական և քաղաքաշինական բաղկացուցիչների վրա
1) Սևանա լճի մակարդակի խնդիրը
Սևանը Հայաստանում քաղցրահամ ջրի միակ ռազմավարական շտեմարանն է, այն խոշորագույնն է նաև ամբողջ Կովկասում: Այդ կապակցությամբ մշտապես կարևորվել է լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործումը:
XX դարի սկզբին լճի ջրի գործնական օգտագործման համար առաջադրվեցին տարբեր գաղափարներ, որոնց թվում էր լճի մակարդակի իջեցման նախագիծը: Առաջարկվում էր օգտագործել ազատվող ջրային ռեսուրսները Արարատյան դաշտավայրի ոռոգման և էլեկտրաէներգիայի արտադրության համար: 1923 թվականին իրագործվեց տնտեսության կարիքների համար ջրի օգտագործման պլանը, իսկ 1931 թվականին մշակվեց ջրի մակարդակի իջեցման առաջին սխեման: 1937 թվականից սկսվեց լճի ջրի ինտենսիվ օգտագործումը: Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համալիրի օգտագործումը այն ժամանակ լուրջ խթան հանդիսացավ Խորհրդանին Հայաստանի տնտեսության զարգացման համար: Հայրենական Մեծ պատերազմի պատճառով աշխատանքները դանդաղեցին և ավարտվեցին միայն 1949 թվականին: Տարիներ անց սկսվեց ջրի մակարդակի իջեցման նախագծի վերանայումը` կապված բնապահպանական տեսակետից մի շարք բացասական երևույթների և գործընթացների զարգացման հետ, այն է` լճում ընթացող անցանկալի ջրակենսաբանական, ջրաֆիզիկական և ջրաքիմիական պրոցեսների, որոնց հետևանքով լճում, սկսած 60-ական թվականներից, սկսվեցին էվտրոֆացման երևույթներ, որոնց արդյունքում 80-ական թվականներից արդեն նկատվում էր լճի օլիգոտրոֆ վիճակից անցումը դեպի էվտոտրոֆ վիճակի:
Լճի մակարդակի իջեցման հետ նկատվել է ֆիտոպլանկտոնի թվաքանակի և կենսազանգվածի աճ: Այս բոլորը վկայում են Սևանա լճի արագ «ծաղկման», էվտրոֆացման և այլ էկոլոգիական անցանկալի բացասական գործընթացների արագացման միտումների մասին:
1961 թվականին հրատարակվեց ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի զեկույցը, որտեղ հիմնավորվում էր ջրի իջեցման դադարեցման անհրաժեշտությունը` լճի մակարդակը իջել էր արդեն 13,7 մետրով: Միաժամանակ որոշում ընդունվեց Սևանա լիճ տեղափոխել Որոտանի և Արփայի ջրերը: Արփա-Սևան նախագծի իրագործումը սկիզբ առավ 1981 թվականին, երբ կառուցվեց 49 կմ-անոց թունել: Դրանից հետո սկսվեց Որոտանի թունելի կառուցումը: 1988 թվականին աշխատանքները դադարեցին Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման պատճառով: Աշխատանքները ավարտվեցին միայն 2003 թվականին:
Ներկայումս լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մ բացարձակ նիշն ընկած տարածքը սահմանված է որպես Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին ենթագոտի, որտեղ, ՀՀ կառավարության որոշմամբ, արգելված է հիմնական (կապիտալ) օբյեկտների կառուցումը: 1905.0 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` աստիճանաբար ջրի տակ անցնելիս և հնարավոր ողողման ենթարկվելիս: Այս պահանջը սահմանված է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թ. դեկտեմբերի 18-ի «Սևանի ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշմամբ: ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված դրույթների կիրառումը թույլ կտա, հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման գործոնը` համապատասխան ռեժիմների սահմանման միջոցով Սևանա լճի ափամերձ տարածքների հողօգտագործման և կառուցապատման գործառույթների կանոնակարգումը, դեպի ցամաք ռեկրեացիոն գոտու ընդլայնման հետևանքով որակյալ քաղաքաշինական միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու բնականոն զարգացումը, լողափներից օգտվող մարդկանց անվտանգության բարձրացումը` լողափերի և բուֆերային գոտիներին ներկայացվող շահագործման պայմանների ապահովմամբ:
2) Ջրածածկման (ողողման) ենթակա տարածքների հիմնախնդիրները.
Լճի մակարդակի բարձրացումը (ջրածածկման և ողողման) անխուսափելիորեն կառաջացնի նոր խնդիրներ, եթե նախօրոք չձեռնարկվեն որոշակի միջոցառումներ` ուղղված ջրասուզվող տարածքների համապատասխան հիմնահարցերի լուծմանը: Ջրածածկման և ողողման ենթակա ափամերձ տարածքները կազմում են մոտ 6334 հա:
ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների շրջանակներում մանրամասնորեն ուսումնասիրվում են լճի` օրենսդրությամբ սահմանված մակարդակին հասնելու միջոցառումները, դրա բարձրացման հետ կապված հիմնահարցերը և առաջարկություններ մշակվում վերջիններիս լուծման ուղղությամբ:
Ջրի բարձրացման հետ կապված` ափամերձ տարածքների նախապատրաստման հիմնախնդիրները կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի.
ա. Ջրասուզվող բուսածածկ տարածքների մաքրումը
Այն ենթադրում է ջրածածկվող տարածքների մաքրում ծառերից, կոճղերից, բուսականությունից, ինչպես նաև հողի շերտից: Ազատված տարածքները պետք է ամրացվեն խոշոր ավազե կամ մանր գլանաքարի շերտով: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված` ՀՀ բնապահպանության նախարարության խնդիրների կատարման շրջանակներում, ջրի տակ մնացող անտառածածկ տարածքներում իրականացվում են ծառաթփային բույսերի մաքրման և հեռացման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, մաքրման ենթակա բուսածածկ տարածքների չափը կազմում է շուրջ 2843.7 հա, իսկ հեռացման ենթակա անտառանյութի ծավալը` 110005 խոր. մ:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում է շարունակել Սևանա լճի շրջակայքի ջրածածկվող անտառային տարածքների մաքրման, ինչպես նաև գույքագրման և քարտեզագրման աշխատանքները:
---------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
բ. Ջրասուզվող կառուցապատված տարածքների մաքրումը. Սևանա լճի ափին 1990-ական թթ.-ից մինչև այսօր շարունակվում են կառուցվել բազմաթիվ շինություններ` առանձնատներ, հյուրանոցներ, սրճարաններ: Շատ հաճախ դրանք կառուցվում են հենց ափին` 1905.0 մ նիշից ցածր տարածքում` զբաղեցնելով այն գոտին, որը լճի մակարդակի բարձրացման դեպքում պետք է անցնի ջրի տակ (ալիքի ազդեցության գոտի):
Խնդիրը պետք է լուծվի դասակարգված, ցուցաբերելով տարբեր մոտեցումներ հիմնական, ժամանակավոր, օրինական և ինքնակամ կառույցների նկատմամբ:
---------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
գ. Ջրածածկվող տարածքներում գտնվող հուշարձանների խնդիրը
Վերոնշյալ տարածքներում պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձանները բացակայում են, առանձին փոքրածավալ կոթողների ջրածածկման պարագայում նախատեսվում է դրանց տեղափոխումը 1905 մ նիշից բարձր տարածքներ կամ թանգարաններ: Անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել տարածքն ըստ հնագիտական արժեքավորության, լուծելով առկա հուշարձանների պահպանման հետ առնչվող խնդիրները.
Նախագծի գրաֆիկական մասում` պատմության ու մշակույթի հուշարձանների տեղաբաշխվածության ուրվագծում ներկայացված է ջրածածկման և ողողման նիշերի նկատմամբ վերջիններիս տեղակայվածությունը` պեղման գոտիների մասնակի ջրածածկման պարագայում նախատեսելով նախնական հետազոտական, պեղման, արժեքավոր գտածոների թանգարանացման աշխատանքների իրականացում:
---------------------
ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում
դ. Ջրածածկվող տարածքներից ինժեներական ենթակառուցվածքի գծերի տեղափոխման խնդիրները
Լճի մակարդակի բարձրացման հետևանքով ինժեներական ենթակառուցվածքների ոլորտում առաջացող խնդիրների թվում հարկ է նշել, որ բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հենարաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, ԳԲԿ-եր, գազատար խողովակաշարերի որոշակի հատվածներ, պոմպակայաններ մնում են ջրածածկվող տարածքներում: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան մարմինների կողմից իրականացվում և նախատեսված են իրականացման անհրաժեշտ աշխատանքներ: Մասնավորապես, 2008 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից կատարվել են Կապուտակ 110 կՎ լարման էկեկտրահաղորդման ԲԼՕԳ-ի Դրախտիկի հատվածի նախագծման և տեղափոխման աշխատանքները: Ջրի մակարդակի աստիճանական բարձրացման հետ կապված, նախատեսվում է իրականացնել Լճաշեն 35/10 կՎ տրանսֆ. ենթակայանի, «Կամո» 35 կՎ ՕԳ (5 հենարանի) տեղափոխության, «Լճաշեն» 35 կՎ ՕԳ տեղափոխության, «Երանոս» 35 կՎ ՕԳ 1 կմ հատվածի վերակառուցման, 3 հատ 10/0,4 կՎ լարման ենթակայանների, 10 կՎ ՕԳ և 0,4 կՎ ՕԳ էլեկտրահաղորդման գծերի մի շարք հատվածների տեղափոխման աշխատանքները: Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով առաջանում է նաև առանձին մասնավոր սպառողներին պատկանող 10/0,4 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների տեղափոխման խնդիրը: Որոշակի խնդիրներ են առաջանում գազամատակարարման ոլորտում: Սևանի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինելու միջին և բարձր ճնշման գազատարերի որոշակի հատվածներ: Գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է 19891 մ, որից 11146 մ ստորգետնյա: Սևանա լճի մակարդակը բարձրացնելու դեպքում ջրածածկ են լինում Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված Մարտունու տարածաշրջանի Զոլաքարի N 1 և 2, Մարտունիի N 1 և 2, Աստղաձորի N 1 և 2 ու Երանոսի N 1 և 2 աստիճանի պոմպակայանները, ինչպես նաև Մարտունի-Աստղաձոր բարձր լարման էլեկտրական հաղորդման գծերի 35 կՎ ՕԳ հենարաններ և 10/0,4 կՎ լարման ենթակայանը:
ե. Ջրածածկվող տարածքներից ավտոմոբիլային ճանապարհների դուրսբերման խնդիրները
Սևանի մակարդակը բարձրացնելու հետևանքով անհրաժեշտություն է առաջանում ընդհանուր առմամբ իրականացնել նոր ճանապարհների կառուցման աշխատանքներ, ափապաշտպան միջոցառումներ ու ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքներ, այդ թվում` Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի որոշակի հատվածների հողապաստառի վերականգնում և հենապատերի կառուցում, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի ջրածածկ հատվածի վերականգնում, Մ-14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի առանձին հատվածների վերականգնում և այլ անհրաժեշտ աշխատանքներ:
ՀՀ Նախագահի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N ՆԿ-234-Ն կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից մանրամասնորեն հաշվարկվել են ափամերձ տարածքների ջրածածկման հետևանքով կատարվելիք աշխատանքների ծավալները` վերը թվարկված հիմնախնդիրների լուծման նպատակով: Լճի մակարդակը բարձրացնելու հետևանքով առաջացող հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է նախատեսվեն և իրականացվեն Սևանա լճի մակարդակի կանխատեսվող բարձրացման հաշվարկային ժամանակացույցին զուգահեռ կամ առաջանցիկ տեմպերով:
7. Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման և կազմակերպման սկզբունքները
1) Ռեկրեացիոն գոտու սահմանների որոշումը
Ռեկրեացիոն գոտու տարածքային սահմանների ձևավորման համար հիմք են ծառայել բնական արժեքավոր լանդշաֆտների և ռեսուրսների տարածքային բաշխվածությունը (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ռեսուրսներ» ենթագլխում), քաղաքաշինական զարգացման առանձնահատկությունները (տարաբնակեցման անհավասարակշռված համակարգի և «Սևան» ազգային պարկի փոխկապակցվածության խնդիրները), ռեկրեացիոն տարածքների ռացիոնալ օգտագործման խնդիրները (բնական լանդշաֆտների, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը), տարածքների խնայողությունը, ռեկրեացիայի բազմազան ձևերի կիրառումը, ռեկրեացիոն պահուստային տարածքների առկայությունը, գոյություն ունեցող տարերային բնույթի ռեկրեացիոն կառուցապատման կարգավորման անհրաժեշտությունը:
Ռեկրեացիոն համակարգի կարևոր տարածքային միավորը` ռեկրեացիոն գոտին, դիտարկվել է լճին անմիջականորեն հարող ջրահավաք ավազանի սահմաններում, հաշվի առնելով.
- Սևանի ավազանի լանդշաֆտային-աշխարհագրական ամբողջական կառուցվածքը, որը հիմնականում համընկնում է Գեղարքունիքի մարզի վարչական սահմանների հետ,
- Սևանի ափամերձ շերտից մինչև շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանների բարենպաստ հեռավորությունը (500 մ-ից մինչև 20-25 կմ),
- բնական ռեսուրսների պահպանումը, վերարտադրությունը, բնական, մշակութային լանդշաֆտների, պատմամշակութային, հնագիտական հուշարձանների պահպանությունը, ռեկրեացիոն պոտենցիալի բարելավումը և օգտագործումը, ճանաչողական տուրիզմի կազմակերպումը,
- մարզում ընդգրկված համայնքների ինքնակառավարման, հողի մասնավոր շուկայի առկայության պայմաններում տնտեսական զարգացմանը նպաստող` ռեկրեացիոն գործառույթների նշանակալի դերը,
- մարզի տարաբնակեցման համակարգի անհավասարակշռված բնույթը,
- սահմանամերձ գոտու առկայությունը,
- ջրամատակարարման աղբյուրների առկայությունը ջրհավաք ավազանում,
- խմելու և հանքային ջրերի սանիտարական-պաշտպանիչ երրորդ գոտու ձգվածությունը մինչև լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրաբաժան գիծը:
Վերը նշված հիմնախնդիրները ստեղծել են Սևանի ավազանի տարածքի քաղաքաշինական-տնտեսական կազմակերպման և բնապահպան խնդիրների բարդ փոխկապակցվածություն, որտեղ տարածքը հանդես է գալիս որպես ինտեգրող կատեգորիա: Տարածքի հատակագծային կառուցվածքի արդյունավետությունից է կախված ոչ միայն տարաբնակեցման համակարգի կատարելագործումը, տնտեսության տարբեր ճյուղերի օպտիմալ տեղաբաշխումը, այլև բնապահպան միջոցառումների իրականացման նպատակաուղղվածությունը, իսկ մյուս կողմից` տարածքի հավասարակշռված բնօգտագործումը կարևոր նախադրյալ է ստեղծում տարաբնակեցման համակարգի կայուն զարգացման համար:
Տարածքի և ռեկրեացիոն ռեսուրսների համալիր գնահատման արդյունքում, ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքում (Գիրք 2-ում գծագիր N 5.1.) ընդգրկվել են.
- լճի ափամերձ, օղակաձև շերտի` ռեկրեացիոն յուրացման համար բարենպաստ հատվածները (սահմանները համընկնում են «Սևան» ազգային պարկի սահմանների հետ),
- տարածքում գտնվող Ձկնագետի, Գավառի, Լիճքի հանքային բուժիչ ջրերը, Մարտունու, Գիլիի բուժիչ տորֆերը,
- կլիմայաբուժության (օդաբուժության, արևաբուժության համար բարենպաստ հյուսիսային, հյուսիս-արևելյան ափերը), սահմանափակ բարենպաստ հյուսիսային, հյուսիս-արևելյան, ծայր հարավ-արևելյան ափերը (պահանջում են ուժեղ քամիների ազդեցության վերացման հատակագծային միջոցառումներ),
- ռեկրեացիոն օբյեկտներով ինտենսիվ կառուցապատված հյուսիս-արևմտյան, հյուսիսային ափը,
- խորքային ընդլայնման հնարավորությունները (ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածությունը փոքրացնելու նպատակով), որոնցից են.
- լիճը թափվող գետերի հովիտները, Գետիկի հովիտը,
- լճի արևմտյան ափամերձ շերտին հարող ռեկրեացիոն տարածքները` կլիմայաբուժության և ձմեռային սպորտի կազմակերպման բարենպաստ պայմաններով, հարթ ռելիեֆով, ռեկրեացիոն մեծ կրողունակություն ունեցող ժայռային գրունտներով, թալասոթերապիայի կազմակերպման հնարավորություններով (անհրաժեշտ է իրականացնել համալիր ծրագիր կանաչապատման համակարգի ստեղծման նպատակով):
- Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` ձմեռային սպորտի և հանգստի կազմակերպման համար:
- քաղաքային, գյուղական բնակավայրերը` ռեկրեացիոն ֆունկցիաների մեծացումով:
- գոյություն ունեցող տրանսպորտային ցանցի կատարելագործման հնարավորությունները:
Նման ընդգրկումներով ձևավորված ռեկրեացիոն գոտին կարող է ծառայել որպես ռեկրեացիոն բազմազան գործունեության կազմակերպման համար բարենպաստ տարածք:
2) Տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը և հատակագծային պայմանների բարելավման միջոցառումները
Ռեկրեացիոն գոտու հեռանկարային հատակագծային կառուցվածքի ձևավորումը նպատակաուղղված է ամբողջ ավազանի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության միտումների վերափոխմանը` ռեկրեացիոն պոտենցիալ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով, բնական միջավայրի և քաղաքաշինական կազմավորումների փոխկապակցված տեղաբաշխումով:
Հատակագծային կառուցվածքի ձևավորման գործընթացում խիստ կարևորվում է տարածքի տարբերակված ֆունկցիոնալ գոտիավորումը, որի նպատակը տարբեր ֆունկցիոնալ նշանակության ենթագոտիների, տեղամասերի ձևավորումն է` քաղաքաշինական յուրացման որոշակի ռեժիմների (ինտենսիվ, էքստենսիվ, սահմանափակ, արգելված), ինչպես նաև ռեկրեացիոն գործունեության գերադասելի ձևի որոշումով.
- ըստ լանդշաֆտների տիպերի (մերձափնյա, նախալեռնային, լեռնային),
- ըստ ֆունկցիայի (բուժում, հանգիստ, սպորտային, ճանաչողական մասնագիտացված կամ բազմաֆունկցիոնալ),
- ըստ օգտագործման ժամկետի (երկարատև, կարճատև, խառը),
- ըստ տեղայնության (միջբնակավայրային, ներբնակավայրային, արվարձանային):
Սևանի ավազանի ռեկրեացիոն նպատակներով տարբերակված ֆունկցիոնալ գոտիավորումը կատարվել է հիմք ընդունելով.
- տարածքի բնական առանձնահատկությունները (բարձր լեռնային դիրքը, բացարձակ բարձրությունների տարբերությունները` 1900-3520 մ, բնական համալիրների բարձրարժեքությունը, վարչատարածքային միավորների սահմաններում միկրոջրհավաք ավազանների առկայությունը):
- համայնքային ինքնակառավարման խնդիրները, հողի մասնավոր շուկայի զարգացման գործընթացի իրականացումը, կառավարման համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունը:
Ռեկրեացիոն գոտու տարածքը բաժանվում է հետևյալ տարածքային հատվածների (ենթագոտիների).
- Սևանի ափամերձ ենթագոտի (ընդգրկում է «Սևան» ազգային պարկի գոյություն ունեցող տարածքը):
- Նախալեռնային-գետահովտային ենթագոտի (ընդգրկում է ինտենսիվ և թույլ յուրացված գոտիների ափամերձ ենթագոտուն հարող տարածքը, ռեզերվային տարածքները, գետահովտային խորքային ընդգրկումները, որտեղ բացարձակ բարձրությունները չեն գերազանցում 2100 մետրը):
- Լեռնային ենթագոտի (ընդգրկում է թույլ յուրացված և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիները` Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` 2100-ից մինչև 3000-3500 մետր բարձրությունները):
Սևանի ափամերձ տարածքային հատվածը (ենթագոտին), ըստ աշխարհագրական, միկրոկլիմայական, կլիմայաբուժության պայմանների առանձնահատկությունների, ինչպես նաև տարածքային հնարավորությունների, բաժանվում է տեղամասերի.
- Հյուսիսային-հյուսիս-արևելյան ափամերձ տեղամասը ընդգրկում է «Ծիծեռնակ» ճամբարից մինչև մոթել-ինտուրիստը: Տեղամասի տարածքային հնարավորությունները շատ սահմանափակ են (նեղ ափամերձ շերտ, ափին մոտեցող շատ թեք լանջեր` 2000 մ-ից բարձր նիշերով, ինժեներական և տրանսպորտային կոմունիկացիաների սանիտարապաշտպանիչ շերտի առկայություն, ձորակների հեղեղաբերություն, տեկտոնական ակտիվ ճեղքի առկայություն): ՈՒժեղ քամիների պատճառով (< 6 մ/վրկ) կլիմայաբուժության համար կոմֆորտային պայմանները կազմում են հունիսին` 5,0%, հուլիսին` 8,0%, օգոստոսին` 5,0%: Քամու ազդեցությունը հատակագծային միջոցառումներով փոքրացնելուց հետո զգալիորեն կբարելավվեն կլիմայաբուժության պայմանները:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն, կարճատև հանգիստ:
- Հյուսիս-արևմտյան և արևմտյան ափամերձ տեղամասը («Ինտուրիստ» մոթելից մինչև «Ախթամար» հյուրանոցը) փոքր թեքություններ (3-4՛) ունեցող, 200,0-1000,0 մ լայնությամբ և 4000 մ երկարությամբ տարածք է: Բացարձակ բարձրությունները տատանվում են 1898,0-1920,0 մ: Տեղամասի կենտրոնով հոսում է Ձկնագետը (ստորին հոսանքը), ափերն անկայուն են, գետը հեղեղաբեր է: Ինժեներաերկրաբանական պայմանները բարդ են: Գրունտները ներկայացված են ավազներով, կավերով, կավավազներով, խճերով: Գրունտային ջրերի մակարդակը 0,0-5,0 մետրի վրա է: Տեղամասի տարածքը ծածկված է անտառներով, թփուտներով: Արևափայլը տևում է 2629 ժամ տարեկան: Կլիման բարենպաստ է (բարեխառն, տաք ամառ, թույլ ցուրտ ձմեռ): Ձմռան միջին ջերմաստիճանները տատանվում են -13.0-ից մինչև +1,0 ՛C: Տեղամասում շատ ցուրտ եղանակներ չեն լինում, բնորոշ է խիստ ցուրտ եղանակի փոքր հաճախականությունը (15%), որը թույլ է տալիս զբաղվելու կլիմայաբուժության ձմեռային ձևերով և 20-25 օր` դահուկային սպորտով:
Գարունը ենթագոտում ցուրտ է, գերակշռում են ամպամած, անձրևոտ եղանակները: Ջերմաստիճանը հիմնականում ցածր է 8.8 ՛C -ից, իսկ գարնան վերջին և ամառվա սկզբին հասնում է 9-16 ՛C -ի, որը դժվարեցնում է կլիմայաբուժության պայմանները:
Ամառն աչքի է ընկնում արևոտ, տաք եղանակով: Լճի ջրի ջերմաստիճանը հուլիս-օգոստոս ամիսներին պահպանվում է 19-22oC: Օդաբուժության պայմանները ամռանը սահմանափակ են` 2,0-10,0%, իսկ արևաբուժության պայմանները բարենպաստ են` հունիսին կազմում է 32,0%, հուլիսին` 30,0%, օգոստոսին` 45,0%, սեպտեմբերին` 22,0%: Քամու միջին արագությունը կազմում է 5,7 մ/վրկ, գերակշռում են արևմտյան և արևելյան ֆյոնային քամիները, որոնք լեռներից իջնելով տաքանում են և առաջացնում են օդի չորություն: Բրիզային ցիրկուլյացիան (ցերեկը քամին փչում է լճից դեպի ափ, գիշերը` հակառակը) առաջացնում է ջերմաստիճանային ինվերսիա, որի ժամանակ գետնի մակերևույթն ավելի սառն է, քան 20-30 մ բարձր շերտում: Այս հանգամանքը մեծացնում է օդի աղտոտվածության պոտենցիալը:
Տեղամասը հիմնականում կառուցապատված է, ռեզերվային տարածքները սահմանափակ են, որոնք փոքրանում են բնապահպան նշանակության անտառների առկայությամբ և լճի մակարդակի հեռանկարային բարձրացման նիշով:
Հատագծային միջոցառումներով քամու ազդեցությունը փոքրացնելու դեպքում (ծառատնկումներ, կանաչ ցանկապատեր և այլ) օդաբուժության պայմանները կարող են բարելավվել` 10.0%-ից (օգոստոսին) հասնելով 60.0%-ի օգոստոսին, իսկ հունիս ամսին` 12.0%, հուլիս ամսին` 45.0%:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժության, երկարատև, կարճատև հանգիստ:
- Հյուսիս-արևմտյան ափամերձ տեղամասը («Ախթամար» հյուրանոցից մինչև թերակղզի) իրենից ներկայացնում է նեղ, ափամերձ, անտառապատ շերտ: Շրջափակող լեռները փոքրացնում են արևափայլի տևողությունը, որը կազմում է 2203 ժամ: Ձմեռը տևում է 150 օր: Քամիների գերակշռող ուղղություններն են` հյուսիսային և արևմտյան, տարեկան միջին արագությունը 3.5 մ/վրկ:
Արևաբուժության կոմֆորտային պայմանները (16oC-ից մեծ) փոքր են, հունիսին կազմում են 17.0%, հուլիսին` 15.0%, օգոստոսին` 18.0%, սեպտեմբերին` 10.0%: Ռեզերվային տարածքները շատ սահմանափակ են` խիստ թեք լանջերը մոտենում են լճին, որը ավելի կփոքրանա լճի մակարդակի բարձրացումից հետո:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կարճատև հանգիստ:
- Թերակղզու տեղամաս, որի մակերեսը 60.0 հա է (երկարությունը 1900.0 մ, առավելագույն լայնությունը` 300.0 մ): Արևափայլը տևում է տարեկան 2650 ժամ (ամառային առավելագույնը` 304 ժամ, ձմեռային նվազագույնը` 149 ժամ, արևափայլի օրական միջին տևողությունը կազմում է 7.5 ժամ) պարզ օրերի թիվը` 130 օր:
Կլիման բարեխառն է, քիչ ցուրտ ձմեռով և բարեխառն ամառով, աչքի է ընկնում խիստ ցուրտ եղանակի շատ փոքր հաճախականությամբ: Ձնածածկույթը հաստատուն չէ, որը բացատրվում է լճի ազդեցությամբ: Ամռանը բացակայում են շատ շոգ և շատ չոր օրերը: Գերակշռում են արևոտ, բարեխառն խոնավ եղանակները (հարաբերական խոնավությունը առավոտյան ժամերին 76.0% է, ցերեկը` 63.0%): Քամու տարեկան միջին արագությունը 4.5 մ/վրկ է` հյուսիսային, հյուսիս-արևմտյան գերակշռող ուղղություններով:
Կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները սկսվում են հուլիս-օգոստոս ամիսներին և շարունակվում են մինչև սեպտեմբերի վերջը: Արևաբուժության կոմֆորտային օրերի թիվը կազմում է հունիսին` 30.0%, հուլիսին` 33.0%, օգոստոսին` 40.0%, սեպտեմբերին` 30.0%: Թերակղզում միկրոկլիմայական պայմանները տարբերվում են: Հյուսիսային և հյուսիս-արևելյան ափն ավելի ցուրտ է, քամիները` ուժեղ, մարդու ջերմային զգացողությունը (ԷԷՋ) 5.0-8.0oC ցածր է, քան ավելի բարենպաստ արևմտյան և հարավ-արևմտյան ափում: Տեղամասը կառուցապատված է, ռեկրեացիոն տարածքները սահմանափակ են:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (արևաբուժություն), երկարատև, կարճատև հանգիստ, մանկական հանգիստ:
- Լճաշենի տեղամասի (թերակղզու հարավային մասից մինչև Լճաշեն գյուղի հարավային եզրը) միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Ձմեռը քիչ սառնամանիքային է, ձյան հաստատուն ծածկույթը ստեղծվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Ամառը տաք է, գերակշռում են բարեխառն-խոնավ եղանակները, շոգ և չոր օրերը կազմում են 6-7 օր ամսական: Արևափայլի տևողությունը տարեկան 2738 ժամ է: Քամիները շատ թույլ են (տարեկան միջին արագությունը 3,4 մ/վրկ), հարաբերական խոնավությունը` 63,0%:
Օդաբուժության պայմանները բարենպաստ են հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ արևաբուժությանը` մայիսից մինչև սեպտեմբեր (հունիսին` 45,0%, հուլիսին` 45,0%, օգոստոսին` 37,0%, սեպտեմբերին` 30,0%): Բարենպաստ են թալասոթերապիայի պայմանները (լճի ջրի ջերմաստիճանը 22oC):
Տեղամասի անտառ-այգու և ռեզերվային տարածքների առկայությունը` մեծ կրողունակություն ունեցող գրունտներով, մեծացնում են տեղամասի ռեկրեացիոն արժեքը:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (օդաբուժություն, արևաբուժություն), երկարատև, կարճատև հանգիստ:
- Նորաշենի տեղամասի (Լճաշենից մինչև Նորաշեն գյուղը), որի ռելիեֆը հարթ է, հիմնականում` թույլ բլրապատ: Ափի երկարությունը կազմում է 7-8 կմ, ափաշերտը շատ կտրտված է, կան փոքրիկ ջրային ավազաններ: Միկրոկլիմայական պայմանները շատ բարենպաստ են կլիմայաբուժության կազմակերպման համար: Քիչ սառնամանիքային արևոտ եղանակները (քամու համարյա բացակայության դեպքում) ստեղծում են բարենպաստ պայմաններ կլիմայաբուժության համար: Կայուն ձյան շերտը թույլ է տալիս զբաղվել դեկտեմբեր-հունվար ամիսներին դահուկային սպորտով:
Ամառը տաք է, գերակշռում են բարեխառն, խոնավ եղանակները: Լրիվ բացակայում են շատ տաք և շատ չոր եղանակները:
Օդաբուժության կոմֆորտային պայմանները հուլիս-օգոստոս ամիսներին կազմում են ամսական 5.0-20.0%, իսկ արևաբուժության պայմաններն ավելի բարձր են, կազմում են հունիսին` 45,0%, հուլիսին` 48,0%, օգոստոսին` 50,0%, սեպտեմբերին` 45,0%: Կլիմայաբուժության բարենպաստ պայմանները բացատրվում են քամու փոքր ուժով (2.7 մ/վրկ տարեկան միջին արագությունը): Տեղամասը ներկայացված է մեծ կրողունակություն ունեցող գրունտներով, ծածկված է ցածրարժեք գյուղատնտեսական հողերով:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն (օդաբուժություն, արևաբուժություն), թալասոթերապիա, երկարատև, կարճատև հանգիստ:
- Արևմտյան ափամերձ տեղամասի (ձգվում է Ծովազարդ գյուղից մինչև Գավառի տարածաշրջանի սահմանը) ռելիեֆը հարթ է, թույլ բլրապատ: Միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Քամիները շատ թույլ են, ձմռան ամիսների քամու միջին արագությունը չի գերազանցում 2 մ/վրկ, ամռան ամիսներինը` 1.6 մ/վրկ, հարաբերական միջին խոնավությունը ձմռանը` 52.0%, ամռանը` 65.0%, օգոստոսի միջին ջերմաստիճանը 15.9~C, հունվարինը` -7.6oC:
Կլիմայաբուժության պայմանները շատ բարենպաստ են, որը բացատրվում է քամու փոքր ուժով: Արևաբուժության պայմանները հունիս-հուլիս ամիսներին տատանվում են 43.0-64.0%:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա կլիմայաբուժություն, երկարատև, կարճատև հանգիստ:
- Հարավ-արևելյան, հարավային ափամերձ տեղամասն ընդգրկում է Մարտունու տարածաշրջանի ափամերձ շերտը, որի ռելիեֆը հարթ է, լողափը` լայն, անտառածածկ:
Միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Քամու միջին տարեկան արագությունը կազմում է 3.2 մ/վրկ, ամռան ամիսների միջին արագությունը կազմում է 1.5 մ/վրկ, ձմռանը` 4.8 մ/վրկ, ամռան ամիսների միջին ջերմաստիճանը` 15.8oC, ձմռանը` -5.9oC, հարաբերական խոնավությունը համապատասխանաբար` 59.0% և 63.0%: Տեղամասում (համեմատած արևմտյան տեղամասի հետ) բարենպաստ են օդաբուժության պայմանները, որոնք հունիս-օգոստոս ամիսներին կազմում են 21,0%: Ի տարբերություն մյուս տեղամասերի, այստեղ նկատվում են գերտաքացման պայմաններ (ՌԷԷՋ-23%):
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա բուժում, երկարատև, կարճատև հանգիստ:
- Հարավ-արևելյան, արևելյան տեղամասի (Կարճաղբյուր գյուղից մինչև Ծափաթաղ գյուղը) միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են: Արևափայլի տևողությունը տարեկան 2617 ժամ է, ձմռանը գերակշռում են արևոտ եղանակները: Ձմռան միջին ջերմաստիճանը -4.6՛C: Հաստատուն ձյան ծածկույթ ամեն տարի չի առաջանում: Ամառը տաք է, չոր, օգոստոսի միջին ջերմաստիճանը 16.2-16.7՛C, հարաբերական խոնավությունը 50.0%: Քամիները թույլ են: Բացակայում են շատ շոգ, շատ չոր եղանակները: Ջերմաստիճանը 0՛C-ից ցածր իջնում է միայն դեկտեմբեր ամսին:
Տարածքային հնարավորությունները փոքր են (սահմանամերձ գոտու և արգելավայրերի առկայություն), փոքր են նաև ձմեռային սպորտով զբաղվելու հնարավորությունները:
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կլիմայաբուժություն, երկարատև, կարճատև հանգիստ:
- Հյուսիս-արևելյան ափամերձ տեղամասի (Ծափաթաղից մինչև Սևանի տարածաշրջանի սահմանը) տարածքային հնարավորությունները շատ փոքր են (նեղ ափ, ափին մոտեցող խիստ թեք լանջեր, ավտոճանապարհի, երկաթգծի, գազամուղի սանիտարապաշտպանիչ շերտեր): Փոքր են նաև կլիմայաբուժության պայմանները, որը բացատրվում է քամու մեծ ուժով (ավելի քան 6 մ/վրկ):
Տեղամասի ռեկրեացիոն նշանակությունը` կարճատև հանգիստ:
Սևանի ափամերձ ենթագոտու պայմանների բարելավումը հիմնականում հանգում է քամու ուժի ազդեցության փոքրացմանը` հատակագծային միջոցառումներով: Ափամերձ ենթագոտու քաղաքաշինական ռեժիմը` առավելագույն ռեկրեացիոն օգտագործում, պահպանվող տարածքներում արգելավայրային սահմանափակման տարբեր ռեժիմների կիրառում:
Նախալեռնային-գետահովտային տարածքային հատվածը (ենթագոտին) ընդգրկում է քաղաքաշինորեն-տնտեսապես ինտենսիվ և թույլ յուրացված տարածագոտիները (Հրազդանի վերին հոսանքը` Սևան քաղաքով, արևմտյան ափի ռեկրեացիոն տարածքները, Գավառագետի հովիտը` Գավառ քաղաքով, Ծակքար, Արգիճի, Մարտունի գետերի միջին հոսանքների հովիտները` Մարտունի քաղաքով, Կարճաղբյուր, Մասրիկ գետերի ստորին հոսանքի հովիտները` Վարդենիս քաղաքով, Սևանի և Արեգունի լեռնաշղթայից հոսող գետերի ստորին հոսանքները, Գետիկի հովիտը` Ճամբարակ քաղաքով): Ենթագոտու բացարձակ բարձրությունները չեն գերազանցում 2100-2200 մետրը:
Նախալեռնային ենթագոտու կլիմայաբուժության պայմանները հիմնականում չեն տարբերվում ափամերձ ենթագոտու պայմաններից: Ենթագոտին հարուստ է բալնեոլոգիական նշանակության հանքային աղբյուրներով, բուժիչ ցեխերով:
Ենթագոտու ռեկրեացիոն նշանակությունը կարող է մեծանալ` առողջարանային օբյեկտների տեղադրումով հանքային ջրերի ելքերի մոտ (Գավառ, Լիճք, Ձկնագետ), որը, բացի ջրերի բուժիչ հատկությունների առավելագույն պահպանումից, (խողովակաշարով հանքային ջուրը տեղափոխելիս կորցնում է իր բուժիչ հատկությունների որոշ մասը) ապահովում է նաև հանքային ջրերի շահագործման տնտեսական արդյունավետությունը:
Ենթագոտու ռեկրեացիոն նշանակությունը կարող է մեծանալ նաև ճանաչողական տուրիզմի պոտենցիալի օգտագործմամբ: Տուրիզմի զարգացումը կարող է նպաստել ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածության փոքրացմանը: Ենթագոտու տարաբնակեցման գոյություն ունեցող համակարգի հատակագծային բարելավման և կարգավորման միջոցառումներից է Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների տարածքային զարգացման սահմանափակման ռեժիմի հաստատումը, նոր առողջարանային, հանգստի, տուրիզմի կենտրոնների ձևավորումը, քաղաքների և գյուղերի հատակագծային կառուցվածքի փոփոխությունները` ռեկրեացիոն ֆունկցիաների մեծացմամբ:
-------------------------
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Նախալեռնային ենթագոտու նման տարածքային, խորքային ընդգրկումները կփոքրացնեն ափամերձ շերտի ռեկրեացիոն բեռնվածությունը և կընդլայնեն ռեկրեացիոն գործունեության ձևերը (բալնեոլոգիա, տուրիզմ, բուժման ձմեռային ձևեր և այլն): Նախալեռնային ենթագոտին նպատակահարմար է բաժանել Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի տեղամասերի` նախկին վարչական տարածաշրջանների սահմաններով: Սևանի, Գավառի, Վարդենիսի տեղամասերի ռեկրեացիոն նշանակությունը` շուրջտարյա բուժում, երկարատև, կարճատև, զանգվածային հանգիստ, տուրիզմ, Ճամբարակի տեղամասինը` կարճատև, զանգվածային հանգիստ, տուրիզմ:
Լեռնային տարածքային հատվածը (ենթագոտին), որն ընդգրկում է Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնաշղթաների ծովահայաց լանջերը` 2100-3500 մ բարձրությունները, նպատակահարմար է օգտագործել ձմեռային սպորտի, ինչպես նաև ձմեռային հանգստի (հիմնականում երիտասարդական) տարբեր ձևերի կազմակերպման համար:
3) Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության որոշումը
Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ տարողունակության (բուժվողների, հանգստացողների, տուրիստների` տեղացի և եկվոր, ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը) որոշման համար հիմք են ծառայել.
- Հանքային ջրերի, բուժիչ ցեխերի որակը և հաստատված պաշարները, մեկ մարդու համար օգտագործվելիք քանակի նորմերը,
- Առողջարանների, հանգստի, ամառային, ձմեռային ձևերի, տուրիզմի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը,
- Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը հանգստի կազմակերպման համար,
- Լողափերի չափսերը (ըստ երկարության և մակերեսի),
- Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը:
Ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները *
Աղյուսակ Ռ-1
.___________________________________________________________________.
|N |Ռեկրեացիոն |Տարածք (հա)|1 մարդ/ |Լանդշաֆտներ|Լանդշաֆտի |
| |համալիր |___________|տեղ (մ2)| |թույլատրված|
| | |տարողու- | | |բեռնվածու- |
| | |նակություն | | |թյունը |
| | |(հազ. մարդ)| | |(մարդ/հա) |
|__|___________________|___________|________|___________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|__|___________________|___________|________|___________|___________|
|1 |Բալնեոլոգիա, | 60.0 | 120 |Մերձլճային,|1000-2000 |
| |կլիմայաբուժություն | ______ | |մերձգետային| |
| | | 5.0 | |լողափ | |
|__|___________________|___________|________|___________|___________|
|2 |Հանգիստ, տուրիզմ | 30.0 | 100 |Անտառ-այգի | 20 |
| | | _______ | | | |
| | | 2.5 | | | |
|__|___________________|___________|________|___________|___________|
|3 |Ճանաչողական տուրիզմ| 25.0 | 100 |Մարգագետին-| 70 |
| | | _______ | |այգի | |
| | | 3.0 | | | |
|__|___________________|___________|________|___________|___________|
|4 |Լեռնադահուկային | 40.0 | - |Անտառ- | 30 |
| | | _______ | |մարգագետին | |
| | | 5.0 | | | |
.___________________________________________________________________.
Ռեկրեացիոն գոտու հաշվարկված ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է մոտ 120 հազ. տեղ, որը նախագծման փուլերում կարիք ունի ճշգրտման:
4) Ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքը
Ռեկրեացիոն գոտու հեռանկարային հատակագծային կառուցվածքի ձևավորումը նպատակաուղղված է ավազանի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության միտումների վերափոխմանը` ռեկրեացիոն պոտենցիալ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով, բնօգտագործման պայմանների ձևավորումով (Գիրք 2, գծագիր N 5.1):
Սևանա լճի շուրջը ձևավորվող ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքը իրենից ներկայացնում է ինտենսիվ և էքստենսիվ յուրացված ռեկրեացիոն տարածքների համակցության սխեմատիկ դինամիկ մոդել, որն արտահայտում է բնական միջավայրի հիմնական տարրերի և քաղաքաշինական կազմավորումների (ֆունկցիոնալ գոտիավորմամբ առանձնացված, ձևավորման տարբեր փուլերում գտնվող ռեկրեացիոն ենթագոտիները, համալիրները, օբյեկտները, հատուկ պահպանվող տարածքները, բնակավայրերը, տրանսպորտային մայրուղիները) փոխկապակցված տեղաբաշխման առանձնահատկությունները:
Հատակագծային հեռանկարային կառուցվածքի հիմնական տարրերն են.
- Գոտիական (ֆունկցիոնալ գոտիավորմամբ առանձնացված ենթագոտիներ, տեղամասեր, բնապահպանական, հատուկ պահպանվող տարածքներ):
- Կետային` հատակագծային կենտրոններ (բնակավայրեր` հանգստի, բուժման, տուրիզմի կենտրոններ, առանձին տեղադրված ռեկրեացիոն համալիրներ, ճանաչողական տուրիզմի օբյեկտներ):
- Գծային` հատակագծային առանցքներ (լանդշաֆտային-երթուղային միջանցքներ` կազմակերպված ավտոմայրուղիների, գետահովիտների երկարությամբ, գեղեցիկ բնական լանդշաֆտի տեղամասերով, օգտագործելով դրանք որպես տուրիստական երթուղիներ):
Արդյունքում, Սևանի ավազանի ռեկրեացիոն գոտու հատակագծային հեռանկարային կառուցվածքի մոդելավորումով (ի տարբերություն ափամերձ շերտի գոյություն ունեցող գծային կառուցապատման միտումների) նախատեսվում է լճի շուրջը օղակաձև ձևավորվող ենթագոտու և նրա խորքային ընդլայնման հնարավորությունների յուրացումով (նախալեռնային-գետահովտային, լեռնային ենթագոտիների, ռեզերվային տարածքների հաշվին), բազմակենտրոն (Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս) ռեկրեացիոն համակարգի ձևավորում` միասնական ճարտարապետահատակագծային լուծումով, որի հիման վրա կարելի է անցնել տարածքի անսամբլային կառուցապատմանը:
Նման տարածքային ընդգրկումներով ռեկրեացիոն գոտու ձևավորումը հնարավորություն կտա ստեղծելու ավելի զարգացած հատակագծային կառուցվածքի մոդել, որի համար անհրաժեշտ է.
- Ափամերձ ենթագոտում կարգավորել ռեկրեացիոն համալիրների (առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, տուրիզմի օբյեկտներ) շինարարությունը` ընդմիջելով գոյություն ունեցող հատուկ պահպանվող տարածքներով (արգելավայրերով և արգելոցներով), որոնք կարող են ծառայել որպես «բուֆերային» շերտեր:
.______________________________________________.
| Բազմապրոֆիլ զբոսաշրջային-ռեկրեացիոն համակարգ |
.______________________________________________.
.______________________________________________.
| Զբոսաշրջային-ռեկրեացիոն տարածաշրջաններ |
.______________________________________________.
.______________________________________________.
| Զբոսաշրջային-ռեկրեացիոն գոտիներ |
.______________________________________________.
.______________________________________________.
| Լոկալ զբոսաշրջային ենթագոտիներ |
.______________________________________________.
.______________________________________________.
| Զբոսաշրջային համալիրներ |
.______________________________________________.
- Նախալեռնային-գետահովտային ենթագոտու գոյություն ունեցող քաղաքների, բնակավայրերի, միջբնակավայրային տարածքային հնարավորությունների օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով` Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներին տալով ռեկրեացիոն բազմաֆունկցիոնալ կենտրոնների կարգավիճակ:
- Համառեկրեացիոն պարկերի ձևավորումը, պարկերի շուրջը խմբավորելով առողջարանային, հանգստի, տուրիզմի խոշոր համալիրները: Ընդ որում, բացի երկարատև ռեկրեացիայի կազմակերպումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել զանգվածային հանգստի կազմակերպմանը, որի բացակայությունը բերում է արժեքավոր լանդշաֆտների և պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդիրների բարդեցմանը: Զանգվածային հանգստի կազմակերպման հիմնական միջոցառումներից պետք է ընդունել կառուցապատման կենտրոնացումը` ռեկրեացիոն համակարգերի կառուցումով և զանգվածային հանգստի համար նոր տարածքների յուրացումը (փոքր գետահովիտներ, բնակավայրերի ծայրամասեր, հատուկ պահպանվող տարածքների և պատմամշակութային ու բնական հուշարձանների «բուֆերային» շերտի օգտագործումը և այլն):
.______________________________________________.
| ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ |
.______________________________________________.
.________. ._____________.
.___________________________. .____________________________.
._|ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ | |ՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ |_.
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
|_|ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐ | |ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱՆԻԶԱՑՎԱԾ|_|
| | | |ՀԱՄԱԼԻՐՆԵՐ | |
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
|_|ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺԱԿԱՆ | |ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ |_|
| |ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ | |ՀԱՄԱԼԻՐՆԵՐ | |
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
|_|ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ | |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱՊԵՐ |_|
| |ԳՈՏԻՆԵՐ | | | |
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
|_|ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ | |ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ |_|
| |ԳՈՏԻ | |ԿԵՆՏՐՈՆՆԵՐ | |
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
|_|ԲՆԱԿԱՆ ՊԱՐԿԵՐԻ ԳՈՏԻ | |ԲՆԱԿԱՎԱՅՐ-ԱՌՈՂՋԱՎԱՅՐ |_|
| .___________________________. .____________________________. |
| .___________________________. .____________________________. |
._|ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ | |ԲՆԱԿԱՎԱՅՐ-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ |_.
|ԳՈՏԻ | |ԿԵՆՏՐՈՆ |
.___________________________. .____________________________.
- Գոյություն ունեցող քաղաքային, գյուղական բնակավայրերի (Սալուգ, Հայրիվանք, Ձորագյուղ, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Գավառ, Մարտունի և այլն) ճանաչողական տուրիզմի օբյեկտների օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով` հատակագծային կառուցվածքի վերափոխումով:
- Փոքր բնակավայրերի համար (Ձորավանք, Մակենիս, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ձորաշեն, Դրախտիկ և այլն) ընդհանրական ռեկրեացիոն ֆունկցիաների ձևավորումով:
Այդ տեսակետից նպատակահարմար է հանգստի գյուղերի ձևավորումը, որը դիտվում է որպես առանձին հատակագծային միավոր` ավտոնոմ սպասարկումով (հյուրանոցներ, կեմպինգներ, վարձով տրվող բնակարաններ և այլն): Հանգստացողներին առաջարկվում է ռեկրեացիոն զբաղմունքների լայն ընտրանի (սպորտային, ձիավարժություն, ջրային սպորտի տարբեր ձևեր, որս և այլն):
Գյուղերի ընդհանրական ռեկրեացիոն ֆունկցիաների ձևավորումը կարող է ընթանալ նաև ագրարային-ռեկրեացիոն ուղղությամբ, որը նախատեսում է.
- խոշորացված հասարակական-առևտրական կենտրոնի ստեղծում` հանգստացողներին սպասարկելու նպատակներով,
- պարկային և սպորտային կառուցվածքների ձևավորում,
- ենթակառուցվածքների զարգացում,
- կառուցապատումից դուրս գտնվող ազատ տարածքների օգտագործում, ռեկրեացիոն նպատակներով (կարճատև, զանգվածային հանգիստ, սպորտ),
- տեղական բնակչության ընդգրկումը սպասարկման նպատակով` նոր աշխատատեղերի ստեղծումով:
Ռեկրեացիոն տարածքների բարելավումը (ռեկրեացիոն համալիրների տեղադրում` կանաչ համակարգի, արհեստական ջրավազանների, այդ թվում ծածկված ջրավազանների ստեղծում` թալասոթերապիայի կազմակերպման նպատակներով, արհեստական լողափի ձևավորում):
- Լեռնային ենթագոտու ձմեռային հանգստի, սպորտի, ալպինիզմի զարգացումը, որը նախատեսում է.
- Առողջարարական տուրիզմի և այդ ճյուղը սպասարկող արդյունաբերության զարգացում,
- Հերթափոխային-էքսպեդիցիոն բնակավայրերի ստեղծում` բնական էքստրեմալ պայմաններ ունեցող տեղամասերում (Վարդենիսի, Գեղամա լեռների լանջեր),
- Բնական պայմաններով ավելի բարենպաստ նախալեռնային-գետահովտային ենթագոտում բազային բնակավայրերի ձևավորում` կազմակերպչական, տնտեսական և արդյունաբերական (հիմնականում տուրիզմին սպասարկող) ֆունկցիաների մեծացումով:
- Գյուղատնտեսական հողահանդակների, գյուղատնտեսական արտադրության պահպանում:
- Արդյունաբերության անթափոն արտադրության տեղակայում քաղաքային և գյուղական բնակավայրերում:
- Միասնական կանաչ համակարգի ձևավորում, որն ընդգրկում է.
- հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև գետերի, հանքային ջրերի, խմելու ջրերի աղբյուրների, բուժիչ ցեխերի, ճանապարհների պաշտպանիչ, ինժեներական կոմունիկացիաների սանիտարապաշտպանիչ, կանաչապատման ենթակա շերտերը,
- անտառները, նոր անտառատնկումները` այն ձևավորելով որպես անտառ-այգիներ,
- գյուղատնտեսական հողատեսքերը (հիմնականում այգիները),
- նոր ձևավորվող համառեկրեացիոն պարկերը.
- Հատակագծային կառուցվածքի ձևավորման, ենթագոտիների, առանձին տեղամասերի տարածական կապի կազմակերպման համար խիստ կարևորվում է տրանսպորտային ռացիոնալ ցանցի ձևավորումը:
- Արտաքին տրանսպորտային կապերի կազմակերպումը նպատակաուղղված է ռեկրեացիոն տարածքների առավելագույն պահպանմանը և ռացիոնալ կապերի ստեղծմանը:
- Նախատեսվում է տարանցիկ ավտոմայրուղու դուրս բերումը ռեկրեացիոն ակտիվ օգտագործման ափամերձ ենթագոտուց Սևանի հարավային և արևմտյան ափերում` շրջանցելով այդ ափերի խոշոր բնակավայրերը, անցնելով հյուսիս-արևմտյան ափի 2100 մ բացարձակ բարձրություններով, ընդգրկելով ռեկրեացիոն ռեզերվային տարածքները, շրջանցելով Սևան քաղաքը արևմուտքից` (Վարսեր-Ծաղկունք հատվածում թունելային անցումով միանալով Սեմյոնովկայի լեռնանցքով անցնող թունելին): Ընդ որում գոյություն ունեցող ճանապարհը պահպանվում է` ռեկրեացիոն նպատակներով օգտագործելու համար:
- Մարտունի քաղաքի մատույցներից տարանցիկ ավտոմայրուղին ճյուղավորվում է դեպի Եղեգնաձոր-Սյունիք, դեպի Արցախ և դեպի Երևան` դառնալով հանրապետության տարածքը կտրող երկու խոշոր (հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք) մայրուղիների հատման կետը: Այդ մայրուղիները կխթանեն Սևանի ավազանի ռեկրեացիոն ճյուղի զարգացմանը և Հայաստանի վերաճելուն ակտիվ տնտեսական գոտու:
- Արևելք-արևմուտք և Հյուսիս-հարավ ուղղություններով ավտոմայրուղիների ճյուղավորումը դեպի Արցախ, Երևան, Սյունիք կբարելավի այդ տարածագոտիների բնակավայրերի տրանսպորտային բարենպաստ մատչելիությունը մինչև Սևանի ավազանի ռեկրեացիոն գոտին: Այս ավտոմայրուղին կօժանդակի լեռնային ենթագոտու ձմեռային ռեկրեացիոն ձևերի զարգացմանը:
- Արտաքին տրանսպորտային ռացիոնալ կապերի կազմակերպումը` համակցված տարածքի հարուստ պատմամշակութային, հնագիտական, բնական հուշարձանների հետ, ստեղծել են նախադրյալներ Սևանի ավազանի և մյուս տարածագոտիների (Զանգեզուրի, Եղեգնաձորի, Դիլիջանի, Գյումրիի, Վանաձորի) էքսկուրսիոն-ճանաչողական երթուղիների միասնական համակարգի ստեղծման համար:
Ռեկրեացիոն գոտու հատակագծային կառուցվածքի ձևավորման համար մեծ նշանակություն ունի նաև ներքին կապերի կազմակերպումը, որը նախատեսում է.
- Տարանցիկ ճանապարհների հարմարավետ մոտեցումների ստեղծում,
- Սևանը օղակող ճանապարհի օգտագործում որպես տուրիստական օղակաձև երթուղի` ավտոտուրիստների համար (հանգստի և սպասարկման օբյեկտների տեղադրումով),
- Ճոպանուղիների կառուցում (Փամբակի լեռնաշղթայի հարավային ճյուղերի ծովահայաց լանջին):
- Լեռնադահուկային ուղիների ստեղծում (պահանջում է հատուկ ուսումնասիրություններ` դրանց կատեգորիաների, նշանակության որոշումով),
- Տարբեր նշանակության (առողջարարական, զբոսաշրջային) հետիոտն արահետների և ճեմուղիների ձևավորում,
- Հատուկ նշանակության տարբեր ճանապարհների (սահնակային, գրաստային և այլն):
- Արտաքին և ներքին տրանսպորտային ցանցի ձևավորումը կնպաստի նաև.
- Տրանսպորտային երթուղիների (արտաքին տրանսպորտային մայրուղիներ) ազդեցության բարենպաստ շերտերում (Մարտունի, Գավառ, Սևան) ռեկրեացիոն համալիրների և կառույցների տեղադրմանը,
- Ավտոզբոսաշրջիկների սպասարկման օբյեկտների լայն ցանցի ստեղծմանը (մոթելներ, տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և վառելիքի լցակայաններ, կեմպինգներ, ճանապարհային սպորտային համալիրներ` քաղաքների շրջակայքում),
- Ավտոկանգառների տեղադրմանը ավտոմայրուղիների հարևանությամբ, բնակավայրերին մոտ:
Սևանի ավազանի կլիմայական պայմանների վերլուծության արդյունքում ձևավորվել են հատուկ պահանջներ ռեկրեացիոն տարբեր համալիրների և օբյեկտների ծավալատարածական լուծումների վերաբերյալ.
- Լիճը օղակող ռեկրեացիոն ենթագոտու որոշ հատվածներում (հյուսիս-արևմտյան, հյուսիս-արևելյան, հարավ-արևելյան) ուժեղ քամիների (>6 մ/վրկ) ազդեցությունը փոքրացնելու նպատակով անհրաժեշտ է մշակել տարածքը և շենքերը քամուց պաշտպանելու միջոցառումներ (անտառատնկումներ, տեղամասերի ճիշտ ընտրություն և այլն),
- Անհրաժեշտ է շենքերի, հատկապես ննջարանային մասնաշենքերի, պաշտպանությունը ամառային սեզոնում արեգակնային անմիջական ճառագայթումից` կեսօրյա գերտաքացումից պաշտպանվելու համար,
- Օդի հարաբերական խոնավության ավելցուկի (>70% հիմնականում ձմեռային սեզոնում) բացասական ազդեցության փոքրացում` օդափոխման օպտիմալ պայմանների ստեղծումով,
- Բուժման ձմեռային ձևերի կազմակերպման համար փակ, ապակեպատ տաղավարների տեղադրում (արևաբուժության համար),
- Հանգստի ակտիվ ձևերի կազմակերպում (առողջարարական հիմնարկների լայն ցանց` ձմեռային սպորտի ձևերի համար փակ դահլիճներ, փակ լողավազաններ, հետիոտն ծածկված փողոցներ, հարթակներ և այլն),
- Բնակելի համալիրներում ձմեռային փակ այգիների, հանգստի և խաղահրապարակների ձևավորում:
8. Արդյունաբերության գերակա ճյուղերի հեռանկարային զարգացման ուղղությունները
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզը` հանդիսանալով հանրապետության խոշորագույն սահմանամերձ մարզերից մեկը, կարևորվում է որպես քաղցրահամ ջրերի ռազմավարական ավազան, իսկ իր հանքահումքային ռեսուրսներով ունի խոշոր պոտենցիալ ոսկու, պլատինաբեր քրոմիտների և երկաթահանքերի, ինչպես նաև սնդիկի, ասբեստի, գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի և այլ շինանյութերի և կապակցող նյութերի հանքավայրերի տեսակետից (Գիրք 2, գծագիր N 6):
Գոյություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրային հենքը մի կողմից, իսկ մյուս կողմից մարզի ռազմավարական դիրքը և նշանակությունը, ստեղծում են բարենպաստ պայմաններ տնտեսական, արդյունաբերական և այլ կապերի ամրապնդման համար` դեպի հարավ Վայքի և Սյունիքի մարզերի, իսկ դեպի արևելք` Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ: Այդ տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի ներկայումս կառուցված մի կողմից Մարտունի-Եղեգնաձոր (Սելիմի լեռնանցքով), և մյուս կողմից նախագծվող` Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղիների կառուցումը:
Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան շրջանը (Վարդենիս) ունի հանքահումքային խոշոր պոտենցիալ հանձինս հանրապետության ոսկու արդյունաբերական առաջնեկը` ներկայումս շահագործվող Հայաստանի Սոթքի խոշորագույն հանքավայրը: Հաշվի առնելով, որ թանկարժեք մետաղների նմանատիպ հանքավայրերը հետախուզված և նախապատրաստված են շահագործման Վայոց ձորի մարզում (Ազատեկ, Գլաձոր, Կաքավասար) և Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում (Դրմբոն-Մայմեխ հանքային դաշտ), հիշյալ մայրուղիները հնարավորություն կտան հեռանկարում հանքային հումքի օգտագործման ոլորտում գործարար կապերի ստեղծման համար: Ելնելով վերոհիշյալ Եղեգնաձոր-Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ հանքահումքային հեռանկարային հանգույցի ստեղծման անհրաժեշտությունից, ինչպես նաև մարզի սեյսմատեկտոնական և ինժեներաերկրաբանական պայմաններից` նոր քաղաքային համայնքների ձևավորման համար (ըստ «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի») նախատեսված է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղուն կից տարածքը: Միաժամանակ կարևոր է նշել, որ ցանկացած տնտեսական գործունեություն պետք է իրականացվի «Սևանի մասին» ՀՀ օրենքով ամրագրված պահանջներին համապատասխան: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզի հյուսիսային տարածաշրջաններին, ապա անհրաժեշտ է օգտակար հանածոների ռացիոնալ օգտագործումը համատեղել Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերի այն տարածաշրջանների օգտակար հանածոների հետ, որոնք սահմանակցում են Սևան-Մեղրաձոր-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան մայրուղուն: Այդ տեսակետից առաջարկվում է միջմարզային հեռանկարային ծրագրի մշակում, ինչը կնպաստի հիշյալ տարածաշրջանների ոսկի - բազմամետաղային հանքավայրերի լիարժեք ուսումնասիրմանը և արդյունավետ ու ռացիոնալ օգտագործմանը:
Որպես առաջնահերթ խնդիր, որը հիմնավորված է երկրաբանական նորագույն ուսումնասիրություններով, հանդիսանում է այդ տարածաշրջանների ոսկեբեր և պլատինաբեր երկաթի հանքավայրերի համատեղ օգտագործման նպատակային ծրագիրը: Ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի ավազանի Գետիկ (Դպրաբակ), Հայրիջուր և Թթուջուր, Տավուշի մարզի` Հաղարծինի, Լոռու մարզի` Բազումի և Կոտայքի մարզի` Հրազդանի և Աղավնաձորի (Մարմարիկ գետի ավազանի) երկաթի հանքավայրերը և դրանց հումքային հենքի հիման վրա կստեղծվի նախատեսվող մետալուրգիայի բազային համալիրը: Հաշվի առնելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները (երկաթգծի, ավտոճանապարհների և այլ կոմունիկացիաների առկայությունը), նշված համալիրը նպատակահարմար է նախագծել ջրհավաք ավազանից դուրս, օր.` Աղստև գետի աջ ափին: Սևանա լճի ջրհավաք ավազանից հյուսիս ընկած տարածքներում սև և ազնիվ մետաղների արտադրությանը զարգացնելու նպատակով` սկզբունքային նշանակություն ունեն Սևանի արևելյան ափում մեծ տարածում ունեցող պլատինաբեր քրոմիտային ֆորմացիայի հանքավայրերը (Շորժայի, Ջիլ-Խաչի, Բաբաջանի, Դարանակի և այլ խմբերի քրոմիտի հանքավայրերը): Նորագույն հետազոտությունները ապացուցել են քրոմիտային հանքաքարերի պլատինաբերությունը և ոսկեբերությունը: Պետք է նշել, որ այդ տեղամասի մերձավոր տարածքներում հայտնի են սնդիկի (Սևջուր-Կապուտան և Վերին Շորժա-Ճամբարակ) և ասբեստի (Փամբակ-Սևջուր) զգալի կուտակումներ, որոնք նախանշում են նաև ազնիվ մետաղների առկայության մասին: Անդրադառնալով Սևանի ավազանի տարածքում զգալի տարածում ունեցող գորշ ածուխների, այրվող թերթաքարերի և տորֆերի զգալի պաշարներին, պետք է նշել, որ դրանք կարող են օգտագործվել ոչ միայն որպես կենցաղային վառելիք, այլև որպես ազնիվ մետաղների կորզման բարձրորակ հումք: Մանրակրկիտ երկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտությունները ցույց են տվել, որ հրաբխային զանգվածի հիմքում Սևանի տարածքով տեղադրված են ջրամերժ կավային առաջացումներ, որոնք չի բացառվում, որ նույնպես մետաղաբեր են և ունեն մեծ հեռանկարներ: Սևանի ավազանում մեծ տարածում ունեն բազալտները, անդեզիտա-բազալտները, տուֆերը, կրաքարերը և տրավերտինները, մարմարները, հրաբխային խարամները, պեոլիտները, որոնք կարող են ծառայել և որպես շինանյութ և որպես բազմանպատակային նշանակության հումք: Լայն տարածում ունեն նաև կիսաթանկարժեք քարերը: Սևանա լճի ավազանի վերը նշված հանքահումքային ռեսուրսների գնահատականը` համադրելով Սևանա լճի էկոլոգիական սուր հիմնախնդիրների հետ, որը պարտադրում է տնտեսական զարգացման բոլոր բնագավառներում էկոլոգիապես մաքուր նորագույն տեխնոլոգիաների կիրառում, առաջնահերթ խնդիր է դառնում Սևանա լճի ավազանի օգտակար հանածոների արդյունավետ և համալիր օգտագործման պետական ծրագրի մշակումը` սև, գունավոր, ազնիվ և հազվագյուտ մետաղների արդյունաբերական կենտրոնների ստեղծումով, որոնք պետք է կազմավորվեն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: Վերը նշված ուսումնասիրությունը պետք է ընդգրկի երկրաբանական խնդիրների լայն շրջանակ` ներդրումային և վարկային ճկուն քաղաքականության վարումով: Անհրաժեշտ է նաև բնապահպանական խնդիրների լայն շրջանակի կիրառում` հանքային ռեսուրսների օգտագործման որոշակի սահմանափակումով (անհրաժեշտության դեպքում բաց հանքերի պարտադիր ռեկուլտիվացման պայմանով):
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
9. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության և ագրոպարենային համակարգի հեռանկարային զարգացման հնարավորությունները:
Ընդհանուր տեղեկություններ. Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացված է մսակաթնային տավարաբուծության և կարտոֆիլագործության ուղղություններով: Գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են մարզի տարածքի 62.2%-ը: Գյուղատնտեսական նշանակության հողերի 61.3%-ը բնական կերային հանդակներն են, իսկ մնացածը` հիմնականում վարելահողեր են: Ապրանքային արտադրանքի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 13%, որում անասնաբուծական արտադրանքին ընկնում է մոտավորապես կեսը:
Մարզում կան նախադրյալներ զարգացնելու գյուղատնտեսական արտադրության ավանդական ճյուղերը` տավարաբուծությունը, կարտոֆիլագործությունը, ոչխարաբուծությունը, հացահատիկային տնտեսությունը, ծխախոտագործությունը և ձկնաբուծությունը:
Ստորև բերվում է մարզի գյուղատնտեսական հողերի հաշվեկշիռն ըստ կատեգորիաների և տարածաշրջանների
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական սահմաններում (առանց երկրորդ հատվածների) գյուղատնտեսական հողերն ըստ տարածաշրջանների
Աղյուսակ Գ-1
._____________________________________________________________________.
|Տարածա- |Գյուղ. |Վարելա- |Բազ- |Խոտհարք |Արոտ |Այլ |Գյուղա- |
|շրջաններ|հողեր |հող (հա)|մամյա|(հա) |(հա) |հողատես-|ցիական |
| |(ընդամենը| |(հա) | | |քեր |տնտեսու-|
| |հա) | | | | | |թյուններ|
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Գավառ | 40330.29|14003.77| - | 5656.03|12575.62| 8094.87| |
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Սևան | 29745.64| 7917.2| - | 4107.05|13792.22| 3929.17| |
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Մարտունի| 45795.51|14865.58| - | 3462.18|17997.13| 9470.62| |
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Վարդենիս| 58258.5|30472.25| - | 1900.75|18350.47| 7535.03| |
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Ճամբարակ| 34372.79| 8529.26| 0.84| 4359.23|20223.52| 1259.93| |
|________|_________|________|_____|________|________|________|________|
|Ընդամենը|208502.72|75788.05| 0.84|19485.24|82938.96|30289.63| 64000|
._____________________________________________________________________.
Հողային հաշվեկշռի և ՀՀ վիճակագրական ազգային ծառայության տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ 2003 թվականի համեմատությամբ նվազել են վարելահողերի (85382.1 հա-ից հասնելով 75788.05 հա), բազմամյա տնկարկների (1061.0 հա-ից հասնելով 840 հա), ավելացել են խոտհարքների տարածքները (33982 հա-ից հասնելով 82938.96 հա-ի): Մարզի հողային ծածկույթի գերակշռող մասը լեռնային սևահողերն են, որոնց որակական հատկանիշները, ըստ վերջին հողակադաստրային հետազոտությունների բավականին նվազել են: Հողերի որակական անկման պատճառը հիմնականում հողերի մշակության ագրոտեխնիկական տարրական պահանջների և մելիորատիվ միջոցառումների կիրառման անբավարար վիճակն է: Այսպես, եթե մարզի համայնքներում 1984-1988 թթ. աշնանացան հացահատիկի միջին բերքատվությունը 21.1 ց/հա էր, գարնանացան հացահատիկինը` 19.8, կարտոֆիլինը` 176.4, բանջարեղենինը` 294.0, միամյա խոտինը` 29.1 և բազմամյա խոտինը` 28.6 ց/հա, ապա վերջին տարիներին դրանք համապատասխանաբար կազմել են 16.8 ց/հա, 14.3, 134.7, 218.2, 26.0 և 24.9 ց/հա:
Մարզի գյուղատնտեսական հողատեսքերի արժեքն ըստ հողակադաստրային գնահատման տվյալների կազմում է հանրապետության համանուն գնահատականի 10.6%-ը, որը հիմնավոր գործոն է գյուղատնտեսական արտադրության զարգացման համար:
Մարզի ոռոգման համակարգը. Մարզի ցածրադիր գոտու բոլոր համայնքները, մասնավորապես տնամերձի ֆոնդը ջրովի են: Ոռոգման նպատակներով մարզում օգտագործվում է մոտ 57-60 մլն մ3 ջուր, որի գրեթե կեսը վերցվում է համայնքների տարածքներում եղած փոքր ծավալների ջրամբարներից: Մարզի տարածքում ոռոգումն իրականացվում է նաև Ծակքար, Գավառագետ, Գետիկ և այլ գետակների վրա կառուցված մղիչ կայանքների միջոցով: Այժմ կազմալուծվել է մարզի ոռոգման համակարգի մեծ մասը: Հատկապես Վարդենիսի տարածաշրջանում չեն գործում ոռոգման անձրևացման կայանքները (Մասրիկի հարթություն), միջտնտեսային և ներտնտեսային համակարգերը, որի հետևանքով ՀՀ Կառավարության 1999 թ. որոշմամբ ժամանակավոր անջրդի հողերի կարգին դասվեց շուրջ 22.0 հազար հեկտար բարձրորակ ջրովի հողատարածք: Ոռոգման նոր ցանցի խիստ անհրաժեշտություն կա Սևանի տարածաշրջանի Գեղամավան, Դդմաշեն, Վարսեր, Ծովագյուղ համայնքներում:
Տարածքների ոռոգումը ապահովելու նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» 2007-2009 թվականների ծրագրով իրականացվում են նախկին ոռոգման համակարգի վերականգնմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Բուսաբուծական ճյուղի զարգացման հիմնախնդիրները. Գեղարքունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարանոցային, կարտոֆիլի և այլ գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ: Մարզի տարածաշրջանների սեփականաշնորհված վարելահողերի բաշխվածությունը և հողաբաժինների քանակն ըստ գյուղացիական տնտեսությունների տարբեր է: Այսպես, Վարդենիսի տարածաշրջանում միջինը կազմում է 2.88 հա, Գավառում` 0.75 հա, իսկ մարզի միջինը` 1.18 հա:
Տարածաշրջաններում տարբեր են նաև ցանքատարածությունների կառուցվածքը: Սևանի տարածաշրջանում ցանքատարածությունները զբաղեցնում են վարելահողերի 78 տոկոսը և շուրջ 80 տոկոսը հացահատիկային մշակաբույսեր են, իսկ Ճամբարակի տարածաշրջանում այդ ցուցանիշները կազմում են 30.5 և 63.0 տոկոս: Վարելահողերի օգտագործման ցուցանիշը Վարդենիսի տարածաշրջանի համար` 48 տոկոս է, իսկ Գավառի տարածաշրջանը` 74.0 տոկոս: Հաշվեկշիռը մանրամասն տրված է N 1 հավելվածում:
Համեմատաբար լավ պայմաններում են Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջանները: Ճամբարակի տարածաշրջանում բնակչության 1 շնչին 4.2 անգամ ավելի գյուղատնտեսական հողատեսք և 3.4 անգամ վարելահող է բաժին ընկնում, քան Սևանի տարածաշրջանում, Վարդենիսի տարածաշրջանը 1 շնչին բաժին ընկնող գյուղատնտեսական հողատեսքերով (հիմնականում վարելահողերի քանակով) 3.5-4.0 անգամ գերազանցում է մյուս տարածաշրջանների ցուցանիշները:
Մարզի ցանքատարածությունների կառուցվածքում 1987 թ. համեմատությամբ պակասել են կերային և տեխնիկական մշակաբույսերի ցանքերը` 2006 թ. կրճատվել է 11.4 անգամ, որի փոխարեն ավելացել է հացահատիկի (41130 հա, որը կազմում է մարզի ընդհանուր ցանքատարածությունների 58.5%), կարտոֆիլի (15582 հա, 21,7%), բանջարեղենի (2068 հա, 2,9%), կերային մշակաբույսերի (12126 հա, 16.9%) համար:
Մարզի բուսաբուծական ճյուղի առաջընթացն ապահովելու համար անհրաժեշտ կլինի գյուղատնտեսական տարբեր գոտիների հողօգտագործման առաջավոր մեթոդների կիրառում` գյուղատնտեսական կուլտուրաների առատ բերքի ապահովումով, հանքային պարարտանյութերի առավել սահմանափակ օգտագործմամբ` նպաստելով օրգանական մթերքի արտադրությանը:
Մարզի անասնաբուծության զարգացման հիմնախնդիրները Գեղարքունիքի մարզի անասնաբուծության հիմնական ուղղվածությունը կաթնամթերքների արտադրությունն է: Մարզի անասնագլխաքանակի տեսակարար կշիռը հանրապետությունում կազմում է 15-19%: Մարզի 5 տարածաշրջաններում գործում են կաթի ընդունման 35 կետեր: Մի շարք մասնագիտացված պանրագործարաններում արտադրվում է բարձրորակ պանրի տեսակներ: Մարզում առկա են թվով 24 անասնապահական ֆերմերային տնտեսություններ:
Մարզի գյուղացիական տնտեսություններում անասնագլխաքանակի բաշխվածությունը տարբեր է, ինչը բացատրվում է տարածաշրջանների կերային ռեսուրսների ապահովվածության տարբերությամբ: Մարզի տարածաշրջաններում անասնագլխաքանակի հաշվով մեծ տեսակարար կշիռ ունի Մարտունու տարածաշրջանը, որտեղ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմում է մարզի ԽԵԱ-ի 38.6, ոչխարների` 33.8, թռչունների` 37.4% և այլն: Այս ուղղությամբ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունի Ճամբարակի տարածաշրջանը, որտեղ այն համապատասխանաբար կազմում է 9.6, 9.8 և 6.0%: Ընդհանուր առմամբ մարզի գյուղացիական տնտեսությունները թե հողաբաժինների չափերով (1.37 հա) և թե անասնատեսակների գլխաքանակով մոտ են հանրապետության միջին ցուցանիշներին:
10. Սևանա լճի ջրհավաք ավազանի տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
Գեղարքունիքի մարզը տարածված է Սևանա լճի շրջակայքով, ինչն էլ զգալի դժվարություններ է պատճառում ներմարզային վերերկրյա տրանսպորտային կապի համար: Այսպես, եթե Ճամբարակից մինչև մարզկենտրոն` Գավառ, օդային գծի երկարությունը կազմում է 33 կմ, ապա շրջանցելով լիճը հյուսիսային կողմով, ճանապարհը եռապատկվում է: Ներկայումս Գեղարքունիքի մարզում փոխադրումներն իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային և հազվադեպ երկաթուղային տրանսպորտով: Օդային կապը չի գործում:
1) Ավտոմոբիլային տրանսպորտ
Գեղարքունիքի մարզում գործում են 264.2 կմ երկարությամբ միջպետական, 110.8 կմ հանրապետական և 470.0 կմ տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, ընդամենը` 845 կմ:
Մարզի կարևորագույն մայրուղիներից մեկը` Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս-Սոթք-Ղարաբաղի սահման (Մ-10, Մ-11) ճանապարհն է: Այս ուղղությամբ ճանապարհն ավելի բանուկ կդառնա, եթե բարեկարգվի (կառուցվի) Սոթք-Քարվաճառ մոտ 45 կմ երկարությամբ ճանապարհը: Այս դեպքում անմիջապես կապ կհաստատվի Ղարաբաղի հյուսիսային շրջանների հետ (Մարտակերտ կենտրոնով): Պետք է նշել, որ Սևանա լճի ջրհավաք ավազանի ճանապարհների զգալի մասն անբարեկարգ վիճակում է, բացառությամբ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածի:
Սևանա լճի մակարդակի բարձրացման կապակցությամբ Սևան-Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհների որոշակի հատվածներ նպատակահարմար է հեռացնել լճափից մինչև 2000 մ բացարձակ բարձրությամբ տարածքները: Քանի որ հեռացված նոր ճանապարհահատվածները, փաստորեն, կծառայեն միայն տարանցիկ փոխադրումների համար, ապա կարելի է դրանք նախագծել III կարգի նորմերին համապատասխան: Գործող ճանապարհահատվածները կմնան որպես տեղական նշանակության ճանապարհներ: Լճի հյուսիսային ճանապարհին (Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս) լճի մակարդակի բարձրացումը վտանգ չի սպառնում: ՈՒստի այս հատվածը միայն բարեկարգման կարիք ունի:
2003 թ. մշակված և ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով»` Գեղարքունիքի մարզի հաղորդակցության ուղիների հեռանկարային զարգացմամբ նախատեսվել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի տարանցիկ երթևեկությունը հեռացնել Սևանի լճափից: Այսպես, Գագարին ավանից առաջարկվել է նոր ուղղություն` Գեղամավան և Վարսեր գյուղերի միջակայքով, Փամբակի լեռնաշղթայի վերջնամասի թունելով դուրս գալով Ձկնագետի հովիտ, որտեղից էլ Սևանի թունելով ճանապարհը կշարունակվի մինչև Դիլիջան: Այս մայրուղով կկատարվեն բոլոր տարանցիկ փոխադրումները, և ափամերձ գոյություն ունեցող ճանապարհը կծառայի որպես տեղական նշանակության ճանապարհ: Թունելի երկարությունը կազմում է 3.5 կմ: Նոր ուղղությունը, որը կմիանա Սևանի թունելին, կտա հետևյալ առավելությունները հնի նկատմամբ.
- Տարանցիկ փոխադրումները կհեռացվեն լճափից, որը հնարավորություն կտա գործող I կարգի ճանապարհը դարձնել II կարգի և լճափը լայնացնել 15 մ լրացուցիչ տարածքով: Նոր ուղղությամբ ճանապարհը կարճանում է 8 կմ-ով:
Դեպի Գավառ նոր ուղղության սկիզբը նույնպես նախատեսվում է Գագարին բնակավայրից սկսած: Արդեն կառուցվել է Մարտունի-Գետափ ավտոմոբիլային ճանապարհը: Այդ ուղղությունը զգալի կխթանի բարձրադիր Գեղարքունիքի մարզի և ցածրադիր Վայքի միջև տնտեսական և առևտրական կապերին: Այնուհետև, Վայքից սկսած բարեկարգ ճանապարհով կապ կարելի է պահպանել Ջերմուկի և Սիսիանի հետ: Ճանապարհի Սելիմի լեռնանցք-Աղնջաձոր հատվածը կառուցված է գործող ճանապարհի տարածքով:
Մարզի զարգացման համար անչափ կարևոր է Մարտունի-Սելիմի լեռնանցք-Վեդի (ՈՒրցաձոր) ճանապարհը: Այս ճանապարհի կառուցմամբ Արտաշատ, Վեդի, Արարատ քաղաքները և դրանց շրջակա գյուղերը անմիջական կապ կհաստատեն Սևանա լճի հարավային ափի հետ: Եթե մարզի Սևան, Վարդենիս ու Ճամբարակ քաղաքների շրջանցիկ ճանապարհի կառուցման գործում որևէ տեխնիկական դժվարություն չկա, ապա Մարտունի քաղաքի շրջանցումը գործնականում անհնարին է, քանի որ քաղաքը շրջապատող Գետաշեն, Գեղհովիտ, Վաղաշեն, Աստղաձոր ու Զոլաքար գյուղերը քաղաքի հետ միասին վերածվել են մեկ ընդհանուր բնակելի կազմավորման: Գործող ճանապարհը դեպի լիճ չի կարելի տեղաշարժել, իսկ հարավային կողմից շրջանցելն անիմաստ է` ուղին անհարկի կերկարի և կբարձրանա մինչև 2100 մ բացարձակ նիշերը:
Առաջարկվում է բնակավայրով անցնող ճանապարհի տեղամասին զուգահեռ, զույգ կողմից, կառուցել ճանապարհներ (փողոցներ), որոնք հիմնական ճանապարհին կմիանան 1.0-1.5 կիլոմետրը մեկ և կօգտագործվեն տեղական փոխադրումների համար: Հիմնական ճանապարհը կծառայի որպես տարանցիկ:
Վերջին տարիների ընթացքում մարզի ճանապարհներով տրանսպորտային երթևեկությունը խիստ ընկել է: Այսպես, մարզի ամենաբանուկ Սևան-Գավառ ճանապարհահատվածում այսօր տրանսպորտի անցուդարձը կազմում է 1600 ավտ/օր, իսկ Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում` 1100 ավտ/օր: Հատկապես ցածր է անցուդարձը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ուղղությամբ:
Մարզում տեղական նշանակության ճանապարհների պակաս չի զգացվում, բայց կա մի խնդիր` ճանապարհներն անբարեկարգ են և զգալի ներդրումներ են պետք դրանք բարվոք վիճակի հասցնելու համար: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7)
Ստորև ներկայացվում են Գեղարքունիքի մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության ճանապարհների ցանցի բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը` ջրածածկվող տարածքներից դրանց դուրսբերմանն ուղեկցող փոփոխությունների հաշվառումով, ինչպես նաև բնակավայրերից դրանց դուրս բերման առաջարկներով: Նշված առաջարկությունները մանրամասնում են ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջարկները.
- Ճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածում ճանապարհը ջրածածկման տարածքից դուրս բերելու համար նախատեսվում է 3 ուղեկամուրջ` 400, 300, 300 մ թռիչքներով: ՈՒղեկամուրջների կառուցման խոշորացված արժեքը` (400+300+300=1 կմ), կկազմի մոտ 3.9 մլն. դոլար:
- Ցամաքաբերդ-թերակղզի հատվածում նախատեսված է լճի կողմից հողային պաստառի ամրացում գաբիոններով` 1 կմ երկարությամբ: Շեպերի ամրացումը կպահանջի շուրջ 20 հազար դոլար:
- Լճի հյուսիս-արևմտյան ափի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս հատվածում ջրածածկման ենթակա է միայն Շորժա գյուղի և լճի միջակայքով անցնող ճանապարհը:
- Նախատեսվում է Շորժան շրջանցել հյուսիսային կողմից: Ճանապարհի 6 կմ-անոց շրջանցող հատվածի կառուցումը կարժենա մոտ 1.5 մլն. ԱՄՆ դոլար (ենթակա է ճշգրտման մշակումների հետագա մանրամասնեցման մասշտաբներում):
- Գագարին-Գավառ ճանապարհահատվածի 27 կմ-ը (Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ գյուղերի շրջակայքում) առաջարկվում է դուրս բերել նոր ուղի` շրջանցելով բնակավայրերը մոտ 1 կմ հեռավորությամբ, նախատեսելով մոտ 1-ական կմ-անոց մոտեցումներ նշված գյուղերին: Նոր ճանապարհը նախատեսվում է III կարգի, իսկ մոտեցումները` IV կարգի: Հիմնական ճանապարհի և մոտեցումների կառուցման մոտավոր արժեքը կկազմի 10 մլն. ԱՄՆ դոլար:
- Սևան-Գավառ ճանապարհի որոշ հատվածներ` 13 կմ ընդհանուր երկարությամբ, նախատեսվում է տեղափոխել 1910 և ավելի բարձր նիշերի վրա, ինչի համար կպահանջվի շուրջ 2.6 մլն. ԱՄՆ դոլար ներդրումներ:
- Գավառ-Մարտունի տարածքում ճանապարհի 8 կմ հատված տեղափոխվում է ջրածածկման սահմանից դուրս, որի համար կպահանջվի մոտ 2.7 մլն. ԱՄՆ դոլար:
- Ծովինար-Արծվանիստ հատվածում ջրածածկումից խուսափելու համար անհրաժեշտ է կառուցել 900 մ երկարությամբ ուղեկամուրջ, որի համար կծախսվի մոտ 2.2 մլն. ԱՄՆ դոլար:
Համաձայն ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի, ճանապարհային ցանցի հեռանկարային զարգացման ուրվագծի, ճանապարհի 40 կմ երկարությամբ Արծվանիստ-Վարդենիս-Սոթք հատվածը հեռացվում է լճափից մոտ 2 կմ հեռավորությամբ, շրջանցելով Վարդենիս քաղաքը: Այս հատվածի և բնակավայրերի մոտեցումների կառուցման համար խոշորացված հաշվարկներով կպահանջվի 14.3 մլն. ԱՄՆ դոլար: Ճանապարհը նախատեսվում է III կարգի, իսկ մոտեցումները IV կարգի:
._____________________________________________________________________.
|NN|Հատվածների անվանումը |Ճանապարհ|ՈՒղե- |Կառուցման|Շեպերի |
| | |կմ |կամուրջ|արժեքը |ամրացում,|
| | | |հատ/ |մլն. ԱՄՆ |կմ |
| | | |երկար |դոլար | |
| | | |(կմ) | | |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|1.|Սևան-Ցամաքաբերդ | - | 3/1 | 3.9 | |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|2.|Ցամաքաբերդ-թերակղզի | - | - | 0.02 | 1.0 |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|3.|Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս | | | | |
| |_____________________________|________|_______|_________|_________|
| |Շորժայի շրջանցիկ ճանապարհ | 6 | - | 1.5 | - |
| |_____________________________|________|_______|_________|_________|
| |Շորժայի երկաթուղային կայարանի| | | | |
| |ամրացում | - | - | 0.055 | 1.15 |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|4.|Սևան-Գավառ | 13 | - | 2.6 | - |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|5.|Գավառ-Մարտունի | 8 | - | 2.7 | - |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|6.|Գագարին-Գավառ | 27+4 | - | 10 | - |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|7.|Ծովինար-Արծվանիստ | - | 1/0.9 | 2.2 | - |
|__|_____________________________|________|_______|_________|_________|
|8.|Արծվանիստ-Վարդենիս-Սոթք | 40+4 | - | 14.3 | - |
|________________________________|________|_______|_________|_________|
| Ընդամենը | | | 37.3 | |
._____________________________________________________________________.
Սևանա լճի ջրածածկման գոտուց ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթուղին դուրս բերելու համար կպահանջվի մոտ 37.3 * մլն. ԱՄՆ դոլար
2) Ռազմավարական նշանակության ճանապարհներ
Մարզի (ինչպես նաև հանրապետության համար) ռազմավարական կարևորագույն ուղին Սոթք-Քարվաճառ ճանապարհն է: Սոթքից մինչև Քարվաճառ կա գրունտային ճանապարհ, որն անբարեկարգ է և մարդատար ավտոմոբիլների համար դժվար անցանելի, իսկ տեղատարափ անձրևներից հետո` անանցանելի: Սոթքից արևելք ճանապարհը հատում է Արևելյան Սևանի լեռնաշղթան 2350 մ բարձրությամբ: Արդյունավետ կլինի այդ տեղամասում կառուցել 2.4 կմ երկարությամբ թունել, որը լեռնանցքի նիշը կիջեցնի 150 մետրով, և ճանապարհը կկարճեցնի 4 կմ-ով: Գործող գրունտային ուղու երկարությունը 45 կմ է:
Գավառ մարզկենտրոնը նախատեսվում է կապել Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղի հետ, որն Աբովյան քաղաքից ընկած է 21 կմ դեպի արևելք: Նոր ուղու երկարությունը կազմում է 39 կմ: Այն անցնում է Գեղամա լեռնաշղթայի 2770 մ բարձրությամբ մի գեղատեսիլ լեռնանցքով, որն ընկած է Աժդահակ և Նազելի լեռնագագաթների միջև:
Անչափ կարևոր է Վարդենիս-Ջերմուկ կապը: Վարդենիսից մինչև Այրք գյուղը կա մի ճանապարհ: Այրքից մինչև Ջերմուկ նոր ուղու երկարությունը կազմում է 47 կմ: Այդ ճանապարհի կեսից դեպի արևելք ուղին կարելի է շարունակել մինչև Իստիսու` 34 կմ երկարությամբ:
Վարդենիս-Ջերմուկ ճանապարհի բարձրագույն տեղամասն անցնում է 2800 մ բարձրությամբ, իսկ դեպի Իստիսու գնացող ճանապարհն անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի 2950 մ բարձրությամբ մի թմբով: Երկու ճանապարհներն էլ նորմալ կարելի է շահագործել ապրիլից մինչև հոկտեմբեր ամիսները:
Ճանապարհները կարելի է կառուցել ցածրագույն կարգի, 6.0 մ լայնությամբ և սալարկել քարով: Նշված երեք ուղղություններն էլ կարող են օգտագործվել նաև զբոսաշրջության նպատակով:
Ռազմավարական տեսանկյունից կարևոր են նաև Մարտունի-Սելիմի լեռնանցք-Եղեգնաձոր, ինչպես նաև Սելիմի լեռնանցք-Վեդի (ՈՒրցաձոր) ճանապարհները:
Նշված բոլոր ուղղությունները անցնում են ալպիական մարգագետիններով, որտեղ կան բազմաթիվ անասնապահական ամառանոցներ: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7)
3) Զբոսաշրջության ուղիներ
Մարզին մեծ եկամուտներ կբերի զբոսաշրջությունը` թե ամառային և թե ձմեռային: Մարզի զբոսաշրջության նախագծված երթուղիներից առաջնահերթ են համարվում.
- Լճի հյուսիսային կողմում, Շորժա բնակավայրի մոտ, Մեծ և Փոքր Սևանները բաժանող Գլագոլ թերակղզու (մոտ 30 կմ2 տարածքով) հարավային լանջերը զառիթափ են, իսկ արևելյան կողմում կա մի գողտրիկ ծովախորշ` Արթունջ անունով: Թերակղզու շուրջը` 23.4 կմ երկարությամբ, նախատեսվում է կազմակերպել տուրիստական մի երթուղի` վրանային գիշերատեղիով:
- Վարդենիսի լեռնաշղթայից է սկիզբ առնում Արգիճի գետը և, հոսելով դեպի հյուսիս, Մարտունի քաղաքից քիչ արևմուտք թափվում է Սևանա լիճը: Գետի վերին հոսանքներում մշտական բնակավայրեր չկան, մյուս կողմից, միջին հոսանքներում գետն ունի չնչին երկայնական թեքություն և լայն գետահովիտ, որի պատճառով առաջացել են լայն ճահճադաշտեր, մինչև 12 մ խորությամբ, ծովի մակարդակից 2200-2250 մ բարձրության վրա: Այդ տարածքում է գտնվում նաև Արմաղան լեռը (2829 մ) իր անհավասարաչափ հարթ լանջերով, որտեղ և կարելի է կազմակերպել զբոսաշրջություն բազմաթիվ երթուղիներ: Տեղանքն այստեղ հարթ է և ցանկացած ուղղությամբ կարելի է առանց որևէ դժվարության կազմակերպել հետիոտն ու հեծյալ երթուղիներ: Երթուղիների սպասարկումը կարելի է իրականացնել Մադինա և Լեռնակերտ գյուղերում:
- Վարդենիսից դեպի Ջերմուկ կարելի է կազմակերպել մի երթուղի, որն ամբողջովին անցնում է ալպյան մարգագետիններով: Երթուղին իր միջնամասում կտրում է մի բարձրավանդակ, մոտ 2800 մ բարձրությամբ, որտեղ կա երկու լիճ, Մեծ և Փոքր Ալալիճ անուններով: Լճերի հայելիներն ունեն 2729 և 2739 մ բացարձակ բարձրություններ և 4.5 և 2.0 կմ2 մակերես: Երթուղին երկար է և կարելի է նախատեսել միջանկյալ 2-3 հանգրվաններ:
- Ծովագյուղից արևելք, մոտ 5 կմ հեռավորությամբ, առաջարկվում է կառուցել սալարկված կածան (3 մ լայնությամբ), որը կհատի Սևանի լեռնաշղթան 2170 մ բարձրությամբ, կհասնի Գոշ գյուղը և Պարզ լիճ: Այդ կածանը (42 կմ) հնարավոր է անցկացնել Մեծ (2643 մ) և Փոքր (2589 մ) Մայմեխ լեռների արևելյան ստորոտով: Կածանի շուրջը նպատակահարմար է նախատեսել տուրիստական հանգրվաններ:
Հաշվի առնելով նաև մարզի տարածքում տեղակայված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, առաջարկվել են նաև հետևյալ ճանաչողական զբոսաշրջային երթուղիներն ըստ տարածաշրջանների` առավել արժեքավոր հուշարձանների ներառմամբ.
- Սևանի գոտի` գ. Դդմաշեն, սբ. Թադևոսի եկ. (VI-VII դ.դ.), գ. Լճաշեն, Գանձավանք եկ. (X-XIII դ.դ.), թերակղզու վանական համալիր (874 թ.),
- Գավառի գոտի, գ. Հայրավանք, Այրիվան եկ. . (IX-X դ.դ.), գ. Հացառատ, Լուսավորիչ եկ. (898 թ.), Աստվածածին եկ. (648 թ.), գ. Նորատուս, գերեզմանոց, խաչքարեր, եկեղեցի (X-XV դ.դ.), Լուսավորիչ եկ. (XIV դ.),
- Մարտունու գոտի` գ. Ձորագյուղ, Մասրոց Անապատ վանք (X դ.), Շողակավանք, գ. Արծվանիստ, Վանեվանք, գ. ներքին Գետաշեն, Կոթավանք եկ. (X դ),
- Վարդենիսի գոտի` գ. Այրք, Կիկլոպյան շարվածք, Աստվածածին եկ., գ. Վարդենիս, խաչքար (XIV դ.)., գ. Սոթք, մատուռ (1618 թ.): (Գիրք 2, գծագրեր N 5.1 և N 7):
4) Երկաթուղային տրանսպորտ
Միակ երկաթգիծը Գագարին-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոթք երկաթուղին է, որն անցնում է լճի հյուսիս-արևմտյան ափով և նախատեսված է հիմնականում Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը տեղափոխելու համար: Այսօր երկաթուղին գործնականում չի շահագործվում, իսկ նրա նորոգման և պահպանման համար մեծ գումարներ են պահանջվում: Նախագծով նախատեսվում է պահպանել երկաթգիծը` հաշվի առնելով վերջինիս տնտեսական նշանակությունը: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7):
5) Օդային տրանսպորտ
Ներկա դրությամբ մարզում օդային տրանսպորտը չի գործում: Գավառում, Մարտունիում և Վարդենիսում կան օդանավակայաններ` գրունտային թռիչքուղիներով, սակայն դրանք պիտանի չեն օգտագործման համար: Նպատակահարմար է վերակառուցել վերը նշված օդանավակայանները և մեկ նորը կառուցել Ճամբարակում, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել տեղական, ինչպես նաև ռեգիոնալ չվերթներ: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 7):
11. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացում
1) Ջրամատակարարում
Գոյություն ունեցող վիճակը.
Գեղարքունիքի մարզն ընդգրկում է 92 բնակավայր, որից 5-ը` քաղաքային: Մարզի գերակշռող մասը (Գավառի, Մարտունու, Վարդենիսի տարածաշրջանները) հարուստ է խմելու որակի ստորերկրյա խորքային և աղբյուրների ջրերով: Մարզի ընդհանուր հաստատված պաշարները կազմում են 8000 լ/վրկ, որից աղբյուրներինը` 4835.0 լ/վրկ, ստորգետնյան` 31165.0 լ/վրկ:
Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության, մարզի բնակչության խմելու ջրի մանրէաբանական, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի ջրամատակարարման համակարգերը գտնվում են սանիտարական ոչ բավարար վիճակում: Մարզում ջրամատակարարումն իրականացնող 98 ջրմուղների 98 կապտաժներից 48-ը (Մարտունու տարածաշրջանի 11, Սևանի տարածաշրջանի 8, Ճամբարակի տարածաշրջանի 11, Գավառի տարածաշրջանի 3, Վարդենիսի տարածաշրջանի 15) գտնվում են բաց, կիսաքանդ վիճակում, չունեն սանիտարապաշտպանական խիստ ռեժիմի գոտիներ: Չի իրականացվում պահակային ծառայություն: Կապտաժներում չկան վարակազերծման սարքավորումներ (բացառությամբ Գավառ, Հացառատ, Խաչեր կապտաժներից):
Գոյություն ունեցող 72 օրվա կարգավորիչ ջրամբարներից 37-ը գտնվում են քանդված և ոչ հերմետիկ վիճակում: Սանիտարապաշտպանական խիստ ռեժիմի գոտիներ չունեն 41-ը: Չի իրականացվում պահակային ծառայություն: Մարզի ՕԿՋ-ներում (բացի Ճամբարակ քաղաքի ՕԿՋ-ից) չի կատարվում խմելու ջրի մշակման վարակազերծում:
Անմխիթար, մաշված վիճակում են համայնքների ջրմուղների ներքին ցանցերը, որոնք կառուցվել են 20-40 տարի առաջ, հաճախակի են լինում վթարներ, մեծ են ջրի կորուստները (50-55%): Մարզի 11 ջրմուղների շահագործումն իրականացվում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի կողմից, մնացածի շահագործումն իրականացվում է համայնքների կողմից, որոնք չունեն համապատասխան շահագործման ծառայություն, չեն իրականացնում որակի հաճախակի հսկողություն:
Հարկ է նշել, որ լաբորատոր հսկողություն իրականացվում է միայն Գավառի «Հայջրմուղկոյուղի», «Գեղամա» ՓԲԸ և Սևան քաղաքի «Սևան» ջրմուղու լաբորատորիաներում: Մնացած համայնքային ջրմուղիներում չկա մշտական լաբորատոր հսկողություն: Մարզում կատարված 2915 մանրէաբանական հետազոտություններից 274-ում արձանագրվել է նորմերից շեղում: Խիստ ընկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման մակարդակը: Ջրամատակարարման վիճակը վատ է հատկապես Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում, որոնց տարածքներում չկան համապատասխան ելքերով աղբյուրներ:
Սևան քաղաքը խմելու ջուր է ստանում Գավառի «Հացառատի» աղբյուրներից պոմպակայանի միջոցով հզորությունը 250-270 լ/վրկ, որից Սևան քաղաքը ստանում է 30-50 լ/վրկ: Ճամբարակի տարածաշրջանի բնակավայրերը ջուր են ստանում բնակավայրերին մոտ շատ փոքր ելքերով աղբյուրներից, որոնց քանակությունը չի բավարարում անգամ ներկայիս պահանջարկը:
Մարզի խմելու որակի ջրի հեռանկարային պահանջարկը (բնակչության
հեռանկարային քանակը ընդունված է ըստ դեմոգրաֆիական տարողունակության
հաշվարկի)
Աղյուսակ Ի-1
._____________________________________________________________________.
|N |Տարածաշրջաններ |Ջրա- |Ջրասպառման |Միջին օրական և |Ջրահե-|
| | |սպառող-|նորմը |միջին վարկ. |ռացման|
| | |ների |(ներառյալ |պահանջը |քանակը|
| | |քանակը |հանգստյան |_______________|______|
| | |(հազ. |գոտիների |հազ. |լ/վրկ |հազ. |
| | |մարդ) |պահանջարկը)|մ3/օր | |մ3/օր |
| | | |(լ/օր) | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|1 |Գավառի | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Բնակչությունը, որից | 74.9| | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |ա) քաղաքային | 40.0| 300| 12.0| 140.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բ) գյուղական | 34.9| 250| 8.8| 100.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Արդյունաբերությունը | | | 4.2| 50.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ընդամենը | | | 25.0| 290.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Չնախատեսված ծախսեր և | | | 5.0| 58.0| |
| |կորուստներ 20% | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ամբողջը | | | 30.0| 348.0| 26.0|
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|2 |Սևանի | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բնակչությունը, որից | 70.9| | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |ա) քաղաքային | 40.0| 300| 12.0| 140.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բ) գյուղական | 30.9| 250| 7.8| 90.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Արդյունաբերությունը | | | 3.2| 37.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ընդամենը | | | 23.0| 267.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Չնախատեսված ծախսեր և | | | 4.6| 53.0| |
| |կորուստներ 20% | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ամբողջը | | | 27.6| 320.0| 22.0|
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|3 |Մարտունիի | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բնակչությունը, որից | 101.1| | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |ա) քաղաքային | 25.0| 300| 7.5| 87.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բ) գյուղական | 75.1| 250| 18.8| 216.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Արդյունաբերությունը | | | 3.7| 43.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ընդամենը | | | 30.0| 346.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Չնախատեսված ծախսեր և | | | 6.0| 70.0| |
| |կորուստներ 20% | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ամբողջը | | | 36.0| 416.0| 29.0|
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|4 |Վարդենիսի | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բնակչությունը, որից | 74.6| | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |ա) քաղաքային | 22.5| 300| 6.8| 78.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բ) գյուղական | 52.1| 250| 13.0| 150.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Արդյունաբերությունը | | | 3.0| 35.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ընդամենը | | | 22.8| 263.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Չնախատեսված ծախսեր և | | | 4.6| 52.0| |
| |կորուստներ 20% | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ամբողջը | | | 27.4| 315.0| 22.0|
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
|5 |Ճամբարակի | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բնակչությունը, որից | 55.0| | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |ա) քաղաքային | 20.0| 250| 5.0| 58.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |բ) գյուղական | 35.0| 200| 7.0| 80.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Արդյունաբերությունը | | | 2.0| 23.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ընդամենը | | | 14.0| 161.0| |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Չնախատեսված ծախսեր և | | | 2.8| 32.0| |
| |կորուստներ 20% | | | | | |
|__|_______________________|_______|___________|_______|_______|______|
| |Ամբողջը | | | 16.8| 193.0| 135|
|______________________________________________|_______|_______|______|
|Ընդամենը Գեղարքունիքի մարզի խմելու որակի ջրի | 107.8| 1244.0| 86.0|
|պահանջարկը | | | |
._____________________________________________________________________.
Գեղարքունիքի մարզի բնակավայրերի խմելու որակի հեռանկարային
ջրապահանջը և ջրամատակարարման աղբյուրները
Աղյուսակ Ի-2
._____________________________________________________________________.
|N |Տարածաշրջանները|Հեռանկարային |Ջրամատակարարման աղբյուրները |
| | |ջրապահանջը | |
| | |_____________| |
| | |հազ. |լ/վրկ | |
| | |մ3/վրկ| | |
|__|_______________|______|______|____________________________________|
|1 |Գավառի | 30.0| 348.0|«Հացառատի», «Սարուխանի», «Խաչերի» |
| | | | |աղբյուրներից, «Գանձակի» խորքային |
| | | | |հորերից |
|__|_______________|______|______|____________________________________|
|2 |Սևանի | 27.6| 320.0|«Հացառատի», «Մաքրավանի», «Ձկնագետի» |
| | | | |աղբյուրներից, խորքային հորերից, լճից|
|__|_______________|______|______|____________________________________|
|3 |Մարտունիի | 36.0| 416.0|«Ծակքարի», «Բոր-բորի», |
| | | | |«Սառնաղբյուրի», «Հոպոյի վար» և |
| | | | |լոկալ աղբյուրներից |
|__|_______________|______|______|____________________________________|
|4 |Վարդենիսի | 27.4| 315.0|«Ակների», «Ակունքի», «Մասրիկի», |
| | | | |«Շատջրեքի» աղբյուրներից և |
| | | | |բնակավայրերից վերև ընկած |
| | | | |աղբյուրներից լոկալ համակարգերով |
|__|_______________|______|______|____________________________________|
|5 |Ճամբարակի | 16.8| 193.0|«Կուշինսկի», «Թաք» աղբյուրներից, |
| | | | |ինչպես նաև բնակավայրերին մոտ փոքր |
| | | | |ելքերով աղբյուրներից, լոկալ |
| | | | |համակարգերով Սևանա լճից` |
| | | | |համապատասխան վարակազերծելուց հետո, |
| | | | |կամ Վարդենիսի տարածաշրջանի «Ակների» |
| | | | |աղբյուրներից |
._____________________________________________________________________.
Բնակչության ջրամատակարարման ջրապահանջը հաշվարկելիս ջրասպառման նորման մեկ մարդու համար ընդունված է քաղաքային բնակչության համար` 300 լ/օր, իսկ գյուղական բնակչության համար` 250 լ/օր, ընդհանուր պահանջարկի մեջ հաշվի է առնված հանգստյան գոտիների համար անհրաժեշտ ջրաքանակը (ընդունված նորմերը վերցված են ըստ գոյություն ունեցող ջրապահանջի):
Մարզի քաղաքային բնակավայրերի ջրամատակարարման բարելավման նախագծային առաջարկները տրված են 2004-2008 թ.թ. մշակված Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքների գլխավոր հատակագծերի շրջանակներում:
Մարզի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման վիճակի բարելավման համար անհրաժեշտ է.
- Իրականացնել մարզի տարածքի խմելու ջրի աղբյուրների լրացուցիչ հետազոտական աշխատանքներ` հատկապես ոչ մեծ ելքերով աղբյուրների պաշարների, որոնք լոկալ համակարգերով ջրամատակարարման աղբյուր են հանդիսանում առանձին բնակավայրերի համար:
- Իրականացնել մարզի բոլոր բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերակառուցում, գոտիավորում, համապատասխան ծավալներով օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումով:
- Իրականացնել ջրամատակարարման կառույցների ջրատարների վերականգնման, վերակառուցման աշխատանքներ, գործող նորմերի պահանջներին համապատասխան` սանիտարական պահպանման խիստ ռեժիմի գոտիների սահմանումով:
- Նախատեսել բնակավայրերի անհատական սեկտորի տնամերձ հողատարածքների ոռոգումը մակերեսային ջրերից:
- Նախատեսել վարակազերծման կայաններ ջրամատակարարման բոլոր համակարգերում:
- Անհրաժեշտ է կառավարման համակարգի կատարելագործում` մարզի ջրամատակարարման և ջրահեռացման հեռանկարային խնդիրները լուծելու համար:
Մարզի գյուղական համայնքներում բնակչության ջրամատակարարման առաջնահերթ բարելավման առաջարկություններ.
- Հացառատի պոմպակայանի կապտաժային համակարգի վերակառուցում:
- Նորատուսի կոյուղիների ներքին ցանցի կառուցում:
- Սարուխան, Կարմիրգյուղ համայնքների ինքնահոս ջրատարի կառուցում:
- Լիճքի խմելու ջրի ներքին ցանցի վերականգնում:
- Վարդաձորի ջրագծի կառուցում:
- Խմելու ջրի նոր ջրագծի կառուցում Լիճքից:
- Հացառատի, Խաչերի թաղի պոմպակայանի վերակառուցում
- Բեթղեհեմ-Սևան ջրատարի վերակառուցում, քլորակայանի կառուցում:
- Ծակքարի նոր ջրագծի կառուցում:
- Հացառատի պոմպակայանի նոր սարքավորումների տեղադրում, ՕԿՋ-ների կառուցում նոր ջրագծի շրջանում:
- Սարուխանի ինքնահոս ջրատարի կառուցում:
- Կուտական համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցում: (Գիրք 2, գծագիր N 8)
2) Ջրահեռացում
Գոյություն ունեցող վիճակը. Գեղարքունիքի մարզում խիստ անբավարար վիճակում է ջրահեռացման համակարգը: Կոյուղացված են մարզի միայն Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքները և Վարդենիկ գյուղը: Մնացած բնակավայրերում կան կոյուղացված բարձրահարկ շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն), որոնց կեղտաջրերի համար ժամանակին կառուցվել է կամ մաքրման տեղային սեպտիկաներ, կամ կեղտաջրերի կուտակման համար նախատեսվել է ցեմենտ-բետոնե անջրթափանց հորեր: Կեղտաջրերի մաքրման տեղային սեպտիկաներում մեխանիկական մաքրումից հետո կեղտաջրերը լցվում են տարածքով անցնող առուներն ու գետերը և թափվում են Սևանա լիճ:
Չեն գործում հասարակական օբյեկտների կեղտաջրերի մեխանիկական մաքրման սեպտիկաներն ու կեղտաջրերի կուտակման բետոնե հորերը, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները: Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայաններն ամբողջովին քանդված վիճակում են: Գավառի կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի շինարարական աշխատանքները չեն ավարտվել: Չի գործում Սևան-Քախսի և Սևան-Արևիկ կեղտաջրերի հեռացման կոլեկտորը: Կեղտաջրերի մաքրման կայան չկա նաև Ճամբարակի տարածաշրջանում:
Մարզի տարածաշրջանների բնակավայրերից կեղտաջրերը առանց մաքրման և վարակազերծման, գետերով, առուներով թափվում են Սևանա լիճ: Կոյուղու և հորերի կեղտաջրերով աղտոտված են Մարտունու տարածաշրջանի Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Ձորագյուղ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Գեղհովիտ, Մարտունի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ, Գավառագետ, Դրախտիկ գետերը, Մասրիկ գետը աղտոտվում է նաև Սոթքի ոսկու կոմբինատի և այլ օբյեկտներից հոսող կեղտաջրերից:
Մարզի հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայության մանրէաբանական և մակաբուծաբանական լաբորատորիաների կողմից մշտապես կատարվել են գետերի և Սևանա լճի ջրերի մանրէաբանական և մակաբուծական կազմի հետազոտություններ, ըստ որի տարբեր խմբերի պաթոգեն հարուցիչներ են հայտնաբերվել Մասրիկ, Ն. Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Ծակքար, Վաղաշեն, Մարտունի գետերի գետաբերաններում, Սևանի թերակղզու շրջակայքի լճի ջրերում:
Հանգստի գոտու անտառապատ տարածքից բավարար մակարդակով չի կատարվում աղբահանություն, աղտոտվում է կենցաղային թափոններով և կեղտաջրերով, ու լճի զանգվածային աղտոտման մշտական վտանգ է առաջացնում: Կենտրոնացված մաքրում և աղբահանում կատարվում է միայն մարզի քաղաքներում, բայց քաղաքների աղբավայրերը գտնվում են անմխիթար վիճակում: Աղբավայրերը չեն շահագործվում գործող նորմերին համապատասխան: Աղբավայրերում չկա աղբի տեսակավորման, կոմպոստավորման համար անհրաժեշտ տեխնիկա: Քաղաքների կենցաղային աղբը, հատկապես ձմռան ամիսներին, թափվում են չնախատեսված տեղերում` ճանապարհների եզրերին:
Գյուղական բնակավայրերից շատերը չունեն աղբի կուտակման համար հատկացված տարածքներ և գյուղի կենցաղային աղբը լցվում է փողոցների և ավտոճանապարհների եզրերին: Պետք է նշել նաև, որ Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրերը կարող են աղտոտվել Կեչուտի ջրամբարի տակով անցնող Ջերմուկ քաղաքի կոյուղատարից:
Վերականգնման ու զարգացման առաջարկություններ. Սևանի ավազանի բնակավայրերի լիարժեք կոյուղացման, հեռացվող կեղտաջրերի մաքրման, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական մաքրության պահպանման նպատակով անհրաժեշտ է մի շարք համալիր միջոցառումների իրականացում: Բնակավայրերի կոյուղացման և հեռացվող կեղտաջրերի մաքրման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ աշխատանքներն` ըստ առանձին տարածաշրջանների.
Սևանի տարածաշրջան
. Ավարտել «Շորժա-Սևան» կոյուղու համակարգի անավարտ աշխատանքները, վերանորոգել և վերակառուցել «Սևան-Քաղսի» կոլեկտորի որոշ հատվածները` 25 կմ ընդհանուր երկարությամբ:
. Իրականացնել Քաղսիի մաքրման կայանի վերակառուցման և տեխնոլոգիական գործընթացի ինտեսիֆիկացման աշխատանքները:
. Վերականգնել և ընդարձակել Սևան քաղաքի ջրահեռացման ներքին ցանցը:
. Իրականացնել գլխավոր կոլեկտորին հարող գյուղական բնակավայրերի և հանգստյան օբյեկտների կոյուղու կոլեկտորների և ներքին ցանցերի շինարարությունը:
Գավառի տարածաշրջան
. Գավառ քաղաքի և հարակից Նորատուս, Գանձակ, Կարմիր գյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերի կեղտաջրերի մաքրման համար Գավառից 10 կմ հեռավորության վրա կառուցել կոյուղու մաքրման կայան 15 հազ.մ3/օր հզորությամբ: Կառուցել կոյուղու ներքին ցանցեր և մաքրման կայանին մոտեցնող գլխավոր կոլեկտորներ:
Մարտունու տարածաշրջան
. Կառուցել կոյուղու նոր մաքրման կայան օրական 7.0 հազ. մ3 հզորությամբ, որտեղ բացի Մարտունի քաղաքի կեղտաջրերից մաքրման կենթարկվեն նաև մի շարք գյուղերի կեղտաջրեր:
Վարդենիսի տարածաշրջան
. Վարդենիս քաղաքի և շրջակա մի շարք գյուղական բնակավայրերի կեղտաջրերի մաքրման համար կառուցել կոյուղու նոր մաքրման կայան 8.0 հազ.մա հզորությամբ, հետագայում մեծացնելով հզորությունը:
. Վերականգնել գործող գլխավոր կոլեկտորը և կառուցել դեպի նոր մաքրման կայան տանող կոլեկտոր:
Ճամբարակի տարածաշրջան
. Ճամբարակ քաղաքի և հարակից Թթուջուր, Գետիկ, Մարտունի, Վահան գյուղերի կեղտաջրերի մաքրման համար Ճամբարակից 10 կմ հեռավորության վրա Մարտունի գյուղից ներքև Գետիկ գետի ձախ ափին նախատեսվում է կառուցել կոյուղու մաքրման կայան 5.0 հազար մա հզորությամբ և գլխավոր կոլեկտոր` 10 կմ երկարությամբ:
. Մինչև նախագծման հաջորդ, ավելի մանրամասն փուլերի մշակումը, անհրաժեշտ է գիտահետազոտական աշխատանքների լայն ծավալի կիրառում` Սևանա լճի ջրհավաք ավազանի պայմաններին համապատասխանող ջրահեռացման ռացիոնալ համակարգի ստեղծման համար:
Բոլոր վերը նշված մաքրման համալիրները պետք է համապատասխանեն ժամանակակից առաջավոր տեխնոլոգիաներին` նախնական, կենսաբանական և քիմիական ենթահամակարգերով: Անհրաժեշտ է իրականացնել մաքրման համալիրների ելքաջրերի բնական կրկնամաքրում արհեստական ջրամբարներում կամ լճակներում, որից հետո այդ ջրերը թափել գետերը կամ էլ օգտագործել ավազանի տնտեսության այլ ճյուղերում` ի հաշիվ լճից կամ գետերից վերցվող ջրաքանակի: Յուրաքանչյուր կոնկրետ կառուցման դեպքում անհրաժեշտ է իրականացնել նախագծային լայն ծավալի աշխատանքներ: (Գիրք 2, գծագիր N 8): Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներին վերաբերող ջրամատակարարման, ջրահեռացման, վերը նշված հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունները ներկայացված են 2004-2007 թվականներին մշակված գլխավոր հատակագծերի շրջանակներում:
3) Էներգամատակարարում
Էլեկտրամատակարարում. Գեղարքունիքի մարզի բոլոր 5 քաղաքները և գյուղական համայնքները էլեկտրաֆիկացված են:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ Արևելյան մասնաճյուղի կողմից շահագործվում են` «Գավառ» (Կամո) 220/110/35/10 կՎ լարման 2 x 40 ՄՎԱ հզորությամբ և «Լիճք» 220/110/35 կՎ լարման 2 x 63 ՄՎԱ հզորությամբ էլեկտրամատակարարման հանգույցային մեծ ենթակայանները և մարզի տարածքով անցնող «Հրազդան-Գավառ-Լիճք-Եղեգնաձոր» 220 կՎ, «Սևան» ու «Գագարին» 110 կՎ օդային գծերը:
Իրականացվում է Իրան-Հայաստան երկշղթա 400 կՎ օդային գծի կառուցումը:
Սնման աղբյուրներից է և Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգի գլխամասային «Սևան» ՀԷԿ-ը 34 ՄՎՏ դրվածքային հզորությամբ:
Սպառիչների էլեկտրամատակարարումը իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Գեղարքունիքի մասնաճյուղը`
. «Ծովասար» 110/35/10 կՎ լարման 2 x 6.3 ՄՎԱ
. «Վարդենիս» 110/35/10 կՎ լարման 1 x 16 և 1 x 20 ՄՎԱ
. «Սոտք» 110/35/6 կՎ լարման 1 x 15 ՄՎԱ
. «Գագարին» 110/35/10 լարման 1 x 16 և 1 x 10 ՄՎԱ
. «Ալիք» 110/10 կՎ լարման 1 x 16 ՄՎԱ հզորության ենթակայաններով:
Էլեկտրամատակարարումը Գեղարքունիքի մասնաճյուղը իրականացնում է և երկաթգծի վարչության կողմից սպասարկվող հետևյալ քարշային`
. «Ծովագյուղ» 110/35/10 կվ լարման 2 x 10 ՄՎԱ,
. «Շորժա» 110/10 կՎ լարման 2 x 16 ՄՎԱ,
. «Արեգ» 110/10 կՎ լարման 2 x 10 ՄՎԱ հզորության ենթակայաններով:
Մասնաճյուղը սպասարկում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման «Լիճք-Ծովասար-Վարդենիս-Սոտք-Գեղամասար-Արեգ քարշային-Շորժա քարշային», «Սևան ՀԷԿ-Ծովասար», «Սևան ՀԷԿ-Ալիք» երկշղթա և «Ծովասար-Շորժա» միաշղթա 110 կՎ էլեկտրահաղորդման գծերը ու մարզի բոլոր 35 կՎ էլեկտրահաղորդման գծերը:
Մարզի տարածաշրջանների գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ոռոգման համակարգերի պոմպակայանների էլեկտրամատակարարման պահանջարկը իրականացվում է 35/10/6 կվ լարման ենթակայաններից (15 հատ), 50 մվա ընդհանուր հզորությամբ: Քանի որ ներկայումս հիմնականում չեն գործում արդյունաբերական ձեռնարկությունները, էլեկտրաէներգիայի պահանջարկը հանգուցային ենթակայաններից պակասել է 30-40%-ով:
Ըստ կատարված մոտավոր հաշվարկների` մարզի հեռանկարային զարգացման էլեկտրական էներգիայի պահանջարկը կազմում է 166.0 Մվտ: Պահանջարկը կբավարարվի ՀՀ ընդհանուր էլեկտրահամակարգից: Շահագործումն իրականացվում է ընդհանուր համակարգի արևելյան մասնաճյուղի կողմից: Նախատեսվում է համակարգի արդիականացում, էլեկտրախնայողություն, կորուստները ցանցերում հասցնելով նորմատիվային պահանջներին: Մարզի տարածքում է գործում Սևան-Հրազդան կասկադի Սևան ՀԷԿ-ը-34 Մվտ դրվածքային հզորությամբ: «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից նախնական մշակումների համաձայն նախատեսված է Ճամբարակի տարածաշրջանի Գետիկ գետի վրա կառուցել երկու փոքր հզորության ՀԷԿ` 3.4 Մվտ ընդհանուր դրվածքային հզորության և Վարդենիսի տարածաշրջանի Մասրիկ գետի վրա` մեկ ՀԷԿ` 2.6 Մվտ դրվածքային հզորության, «Սևանի» ՀԷԿ-ը Արգիճի գետի վրա` 7.9 Մվտ դրվածքային հզորության:
ՀՀ Գեղարքունիքի մարզի հողմակայանները
Եվրամիության TACIS-ի «Օժանդականություն` Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում կատարվել են մոնիթորինգային աշխատանքներ Սևանի ՍԵմյոնովկա լեռնանցքում և կազմվել է տեխնիկատնտեսական հիմնավորումը 34.5 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայան կառուցելու համար:
ԱՄՆ և Հայկական համատեղ մասնավոր կազմակերպությունը ավարտել է Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները և կազմվել է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորումը: «Զոդ ՈՒինդ» ՓԲԸ-ն նպատակաուղղված է 50 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ «Զոդ» հողմաէլեկտրակայան կառուցելու համար:
Բեռնվածքների հաշվարկը. Էլեկտրաէներգիայի պահանջարկը հաշվարկված է` ելնելով մարզի բնակչության դեմոգրաֆիական տարողունակությունից, ըստ որը կազմում է 375.0 հազ. մարդ, ընդ որում` քաղաքային բնակչության քանակը 148.0 հազ. մարդ, իսկ գյուղական բնակչությունը` 227.0 հազ. մարդ: Համաձայն ՇՆՆԿ 2.07.01-89-ի մեկ մարդու տարեկան էլեկտրաէներգիայի օգտագործման խոշորացված ցուցանիշը 1700 Կվտ.ժամ է, իսկ գյուղական բնակչության համար 950 Կվտ.ժամ: Տարվա օգտագործվող ժամերի քանակը համապատասխանաբար` 5200 և 4100: Խոշորացված գործակցի մեջ հաշվի է առնված բնակելի, հասարակական շենքերի, հանգստյան օբյեկտների, կոմունալ ձեռնարկությունների, արտաքին լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, էկելտրաէներգիայի պահանջարկը:
Մարզի էլեկտրահամակարգը կարիք ունի արդիականացման: Նախատեսվում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնք իրենց պաշտպանիչ գոտիներով զգալի տարածքներ են զբաղեցնում բնակավայրերի սուղ պահուստային տարածքներում, տեղափոխել բնակավայրի սահմաններից դուրս:
Գեղարքունիքի մարզի էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը
Աղյուսակ Ի-3
.________________________________________________________.
| N |Մարզի |Էլեկտրաէներգիայի պահանջվող |
|ը/կ|տարածաշրջանները|հզորությունները (Մվտ) |
| | |____________________________________|
| | |Բնակչության|Արդյունաբերական|Ընդամենը|
| | |կոմունալ | | |
| | |կենցաղային | | |
|___|_______________|___________|_______________|________|
|1 |Գավառի | 25.0 | 15.0 | 40.0 |
|___|_______________|___________|_______________|________|
|2 |Սևանի | 24.0 | 12.0 | 36.0 |
|___|_______________|___________|_______________|________|
|3 |Մարտունիի | 31.0 | 10.0 | 41.0 |
|___|_______________|___________|_______________|________|
|4 |Վարդենիսի | 23.0 | 8.0 | 31.0 |
|___|_______________|___________|_______________|________|
|5 |Ճամբարակի | 13.0 | 5.0 | 18.0 |
|___|_______________|___________|_______________|________|
| |Ընդամենը | 116.0 | 50.0 | 166.0 |
.________________________________________________________.
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
Մարզի բնակչության կոմունալ-կենցաղային էլեկտրաէներգիայի պահանջարկը
(ըստ դեմոգրաֆիական տարողունակության թվաքանակի)
Աղյուսակ Ի-4
._____________________________________________________________________.
|N |Տարածաշրջանները |Բնակ- |Մեկ մարդու|Ընդհանուր|Տարեկան|Առավելա- |
| | |չության|էլեկտրա- |էլեկտրա- |օգտա- |գույն |
| | |քանակը |էներգիայի |էներգիայի|գործման|հզորու- |
| | |(հազ. |տարեկան |ծախսը |ժամերը |թյունը |
| | |մարդ) |պահանջարկը|(հազ.կվտ/|(ժամ/ |(կվտ/տարի)|
| | | |(կվտ. |ժամ/տար) |տարի) | |
| | | |ժամ/տարի) | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
|1 |Գավառի | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բնակչութ., որից | 74.9| | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |ա) քաղաքային | 40.0| 1700| 68000.0| 5200| 13000.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բ) գյուղական | 33.9| 950| 32000.0| 4100| 7800.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ընդամենը | | | | | 20800.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Չնախատեսված ծախսեր| | | | | 4160.0|
| |և կորուստներ | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ամբողջը | | | | | 24960.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
|2 |Սևանի | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բնակչութ., որից | 70.9| | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |ա) քաղաքային | 40.0| 1700| 68000.0| 5200| 13000.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բ) գյուղական | 30.9| 950| 29400.0| 4100| 7200.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ընդամենը | | | | | 20200.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Չնախատեսված ծախսեր| | | | | 4100.0|
| |և կորուստներ | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ամբողջը | | | | | 24300.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
|3 |Մարտունիի | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բնակչութ., որից | 101.0| | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |ա) քաղաքային | 25.0| 1700| 42500.0| 5200| 8200.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բ) գյուղական | 75.0| 950| 71000.0| 4100| 17400.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ընդամենը | | | | | 25600.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Չնախատեսված ծախսեր| | | | | 5120.0|
| |և կորուստներ | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ամբողջը | | | | | 30720.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
|4 |Վարդենիսի | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բնակչութ., որից | 74.6| | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |ա) քաղաքային | 22.5| 1700| 38300.0| 5200| 7360.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բ) գյուղական | 52.1| 950| 49500.0| 4100| 12000.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ընդամենը | | | | | 19360.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Չնախատեսված ծախսեր| | | | | 3870.0|
| |և կորուստներ | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ամբողջը | | | | | 23230.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
|5 |Ճամբարակի | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բնակչութ., որից | 55.0| | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |ա) քաղաքային | 20.0| 1700| 34000.0| 5200| 6500.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |բ) գյուղական | 35.0| 950| 33500.0| 4100| 8200.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ընդամենը | | | | | 14700.0|
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Չնախատեսված ծախսեր| | | | | 2940.0|
| |և կորուստներ | | | | | |
|__|__________________|_______|__________|_________|_______|__________|
| |Ամբողջը | | | | | 17640.0|
|_____________________|_______|__________|_________|_______|__________|
|Գեղարքունիքի մարզի | | | | | 120850.0 |
|ամբողջ պահանջարկը | | | | |_________ |
| | | | | |120.850Մվտ|
._____________________________________________________________________.
12. Տարածքի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ
Տարածքի կազմակերպման քաղաքաշինական պահանջներից է բխում դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկի անհրաժեշտությունը, որը հնարավորություն է տալիս բացահայտելու տարաբնակեցման համակարգի գործող մեխանիզմները և դրանց կատարելագործման ուղղությունները: Հաշվի առնելով Սևանա լճի ջրհավաք ավազանի բնակլիմայական պայմանների բազմազանությունը, տարաբնակեցման համակարգի խիստ անհամամասնությունը, լճի էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակի առկայությունը, դեմոգրաֆիական տարողունակությունը հաշվարկված է ըստ առանձին տարածաշրջանների:
Դեմոգրաֆիական տարողունակությունը բնակչության այն առավելագույն քանակն է, որը կարելի է բնակեցնել տվյալ տարածքում` բնակչության ամենօրյա կենսական պահանջները տեղական ռեսուրսներով բավարարելու պայմանով` ապահովելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը: Դեմոգրաֆիական տարողունակությունը փոփոխական մեծություն է: Գիտատեխնիկական, սոցիալական առաջընթացի, ազգային հարստության համալրման պայմաններում (ջրային պաշարների տարածքային վերաբաշխում, անտառների արդյունավետության բարձրացում, հողի բերքատվության բարձրացում, նոր տարածքների` խիստ թեք լանջերի, խախտված հողերի յուրացում, 2100 մ-ից բարձր տարածքներում բնակության պայմանների ապահովում և այլն) առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիական տարողունակությունը կարող է փոփոխվել:
Որպես դեմոգրաֆիական տարողունակության ինտեգրող ցուցանիշ ընդունվում է տարբեր գործոններով հաշվարկված ցուցանիշներից նվազագույնը: Տարածքների դեմոգրաֆիական տարողունակությունները Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվարկված են ըստ հետևյալ գործոնների.
- տարածքային հնարավորությունների,
- ստորերկրյա և մակերևութային ջրային պաշարների,
- ռեկրեացիոն ռեսուրսների:
Առանձին դեմոգրաֆիական տարողունակությունների (ըստ տարածքային, ջրային և ռեկրեացիոն ռեսուրսների) վերլուծության արդյունքում ընդունված են վերջնական դեմոգրաֆիական տարողունակություններ` ըստ նվազագույն ցուցանիշների (տարածքային հնարավորություններ):
1) Գեղարքունիքի մարզի (տարածաշրջաններով) դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ տարածքային հնարավորությունների
Ըստ տարածքային հնարավորությունների առկայության` դեմոգրաֆիական տարողունակությունը (բնակչության աճը) հաշվարկված է տարաբնակեցման թույլ յուրացված գոտու բնակչության խտության մեծացմամբ` հաշվի առնելով գոտու տարածքում պահուստային տարածքների առկայությունը: Կիրառված են նաև կարգավորող և տեղայնացնող մի շարք գործակիցներ, որոնք հաշվի են առնում մարզի տարածաշրջանների բնակլիմայական պայմանների բազմազանությունը, ինչպես նաև տարածքների քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության անհամաչափությունները:
Հաշվարկման առաջին տարբերակով ինտենսիվ յուրացված գոտու բնակչության` էկոլոգիական շեմային չափանիշները գերակշռող խտությունները բերված են բնակչության էկոլոգիական նվազագույն չափանիշին (200 մարդ/կմ2): Նախագծով ընդունվել է բնակչության դեմոգրաֆիական տարողունակության (ըստ տարածքային հնարավորությունների) հետևյալ հաշվարկը`
sumտ=sum1+sum2
sumտ - տարածքային դեմոգրաֆիական ընդհանուր տարողունակությունը
sum1 - բնակչության քանակն առ 01.01.2009 թ.
sum2 - բնակչության հնարավոր աճը` տարածքի տարողունակության առումով
sum2 = S1(yc1-y1) x Kn + S2(yc2-y2) x Kn
S1 - ինտենսիվ յուրացված գոտու տարածքը
yc1- ինտենսիվ յուրացված գոտու բնակեցման գոյություն ունեցող խտությունը
y1 - ինտենսիվ յուրացված գոտու ներկայիս խտությունը
S2 - թույլ յուրացված գոտու տարածքը
yc2 - թույլ յուրացված գոտու բնակեցման սահմանային խտությունը (200 մարդ/ կմ2)
y2 - թույլ յուրացված գոտու ներկայիս խտությունը
Kn - կարգավորող գործակիցներ
K1 - բարդ ռելիեֆով և ինժեներա-երկրաբանական երևույթներով 0.7-1.0
K2 - տրանսպորտային ինժեներական ենթակառուցվածքների ապահովվածություն 0.3-1.0
K3 - բնապահպանական սահմանափակումներով 0.3-1.0
K4 - սահմանամերձ տարածքների առկայությամբ 0.4-1.0
K5 - բնակավայրերի խտությամբ
Խտության գործոնի ներառումը պայմանավորված է էկոլոգիական հավասարակշռության պահպանման անհրաժեշտությամբ:
Գեղարքունիքի մարզի դեմոգրաֆիական տարողունակությունը
տարածաշրջաններով` ըստ տարածքային հնարավորությունների
Աղյուսակ Դ-1
._________________________________________________________________________.
|NN|Մարզի |Մարզի |Քաղաքաշինա- |Տարածքի |Տարածքների |Տա- |Ընդհա-|
| |անվանումը|բնակչ. |կան |բնակչ. |դեմոգրաֆիական|րածքի |նուր |
| | |առ |տնտեսական |հնարավոր |տարողունակու-|հավա- |հնարա-|
| | |01.01. |գոտիների |աճը (հազ. |թյուն (հազ. |սարա- |վոր |
| | |03 թ |բնակչ. առ |մարդ) |մարդ) |կշռված|աճը |
| | |(հազ. |01.01.03 թ. |խտություն | |տարո- |(հազ. |
| | |մարդ). |(հազ. մարդ) |(մարդ/ք.կմ)| |ղունա-|մարդ) |
| | | |խտությունը | | |կու- | |
| | | |(մարդ/ք. կմ)| | |թյունը| |
| | | |____________|___________|_____________|(հազ. | |
| | | |ինտ. |թույլ|ինտ. |թույլ|ինտ. |թույլ |մարդ) | |
| | | |յուր. |յուր.|յուր.|յուր.|յուր. |յուր. | | |
| | | |գոտի |գոտի |գոտի |գոտի |գոտի |գոտի | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
|1 |Գավառի | | 57.7| 5.05| 0| 12.2| | | | |
| |տարածա- | 62.76|______|_____|_____|_____| 57.7| 17.25| 74.9| 12.2|
| |շրջան | | 523| 50| 523| 200| | | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
|2 |Սևանի | | 40.4| 1.8| 0| 28.8| | | | |
| |տարածա- | 42.19|______|_____|_____|_____| 40.4| 30.6| 70.9| 28.8|
| |շրջան | | 542| 8.4| 542| 200| | | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
|3 |Ճամբարակի| | - |15.72| - | 39.3| | | | |
| |տարածա- | 15.72|______|_____|_____|_____| - | 55.0| 55.0| 39.9|
| |շրջան | | - | 43.7| - | 200| | | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
|4 |Մարտունու| | 66.45| 24.2| 0| 9.8| | | | |
| |տարածա- | 90.612|______|_____|_____|_____| 66.45| 33.7| 100.1| 9.5|
| |շրջան | | 860| 134| 860| 200| | | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
|5 |Վարդենիսի| | 22.8| 17.8| 0| 33.9| | | | |
| |տարածա- | 40.653|______|_____|_____|_____| 22.8| 51.7| 74.6| 33.9|
| |շրջան | | 288| 54| 288| 200| | | | |
|__|_________|_______|______|_____|_____|_____|______|______|______|______|
| |Ընդհանուր| |187.36|64.58| 0| 124| | | | |
| | |251.935|______|_____|_____|_____|187.36|188.25| 375.5| 124.3|
| | | | 548| 54| 548| 200| | | | |
._________________________________________________________________________.
2) Մարզի առանձին տարածաշրջանների դեմոգրաֆիկական տարողունակության հաշվարկն ըստ ջրային պաշարների
Մարզի դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկը կատարվել է ըստ ստորերկրյա (աղբյուրներ և արտեզյան ավազաններ) և մակերևութային ջրային պաշարների: Ստորերկրյա ջրերի պաշարները տարածականորեն տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, այդ պատճառով տարածաշրջանների կտրվածքով ստացվում են անհամամասնություններ:
Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ջրամատակարարման համար պիտանի ստորերկրյա ջրային պաշարների
ա) Ըստ տարածաշրջանների *
Dստոր. = sumPi x K/Pն, որտեղ
sumPi - խմելու որակի ջրային պաշարները (Հազ. մ3/օր)
K - կորուստները հաշվի առնող գործակից 0.7
Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը 0.5 մ3/օր
Աղյուսակ Դ-2
.___________________________________________________________.
|N |Տարածաշրջանի անվանումը|Դեմոգրաֆիական տարողունակությունը|
|ը/կ| |(հազ. մարդ) |
|___|______________________|________________________________|
|1 |Գավառի տարածաշրջան | 177.638 x 0.7 / 0.5 = 248.7 |
|___|______________________|________________________________|
|2 |Մարտունու տարածաշրջան | 175.176 x 0.7 / 0.5 = 245.3 |
|___|______________________|________________________________|
|3 |Վարդենիսի տարածաշրջան | 339.422 x 0.7 / 0.5 = 475.2 |
|___|______________________|________________________________|
| |Ընդամենը մարզում | 692.236 x 0.7 / 0.5 = 969.2 |
.___________________________________________________________.
Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ջրամատակարարման համար պիտանի մակերևութային ջրային պաշարների
Dմակ. = * Pi x K/Pն, որտեղ
* Pi - մակերևութային հոսքի ջրային պաշարները (Հազ. մ3/օր)
K - օգտագործման չափի գործակից 0.1
Pն - 1 բնակչի նորմատիվային ջրապահովվածությունը (0.5 մ3/օր)
Մակերևութային հոսքի վերաբերյալ ըստ տարածաշրջանների տվյալների բացակայության պատճառով հաշվարկը կատարվել է ողջ ավազանի համար`
2518.6 x 0.1/0.5 = 205.3 հազ. մարդ
Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ մակերևութային հոսքի և ստորերկրյա ջրային պաշարների
969.13 + 205.3 = 1174.4 հազ. մարդ
* - Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում բացակայում են ստորերկրյա ջրերի հաշված պաշարները:
3) Գեղարքունիքի մարզի տարածքի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների
Դեմոգրաֆիական տարողունականության հաշվարկները ըստ ռեկրեացիոն ռեսուրսների կատարված են 2 տարբերակով, հաշվի առնելով գոյություն ունեցող և հեռանկարային ռեսուրսները: Ռեկրեացիոն ռեսուրսները (անտառ, գետերի ավազաններ, լողափներ, քաղաքների կանաչ գոտիներ, գեղեցիկ լանդշաֆտ, պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիներ) նպատակ ունեն բավարարելու բնակչության պահանջները ռեկրեացիայի կազմակերպման համար: Հաշվարկները կատարվել են հաշվի առնելով վերը նշված գործոններով պայմանավորված կարգավորող գործակիցներ:
D1 = (((S x /\+ Sg) x K1 x 1000) / 100 x H x K4 x M1) x K2K3
D1՛= (((S x /\՛+ Sg) x K1 x 1000) / 100 x H x K4 x M1) x K2K3, որտեղ
D1- տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը գոյություն ունեցող անտառապատ տարածքներում և գետերի ավազաններում հանգստի կազմակերպմամբ (մարդ)
D1՛ - տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը հեռանկարային անտառապատ տարածքներում և գետերի ավազաններում հանգստի կազմակերպմամբ (մարդ);
S - տարածաշրջանի տարածքը (կմ2);
/\ - տարածքի անտառապատվածությունը %-ով (գոյություն ունեցող);
/\՛ - տարածքի հեռանկարային անտառապատվածությունը;
Sg - գետերի ավազանների տարածքները;
K1 - քաղաքների արվարձանների և ճանապարհներին կից կանաչ գոտիների հանգստի կազմակերպման հնարավորությունները հաշվի առնող գործակից;
K2 - բուժման ռեսուրսների առկայությունը հաշվի առնող գործակից (1.2-1.4);
K3 - տուրիզմի կազմակերպման ռեսուրսների առկայությունը հաշվի առնող գործակից (1.2-1.4);
K4 - տեղային առանձնահատկությունները հաշվի առնող գործակից (0.8),
Kա - ափի լայնությունը հաշվի առնող գործակից,
Kս - տարածքի սեյսմակայունությունը հաշվի առնող գործակից,
H - 1000 բնակչին անհրաժեշտ ռեկրեացիոն տարածքների նորմատիվային ցուցանիշ (2 կմ2);
M1 - անտառում և ջրավազանների ափին հանգստացողների բաշխումը հաշվի առնող գործակից (0.1 շոգ կլիմայի և 0.3 բարեխառն կլիմայի դեպքում):
D2 = 2 x B x C x 1000 x Kա / 0.5 x Kսx M2, որտեղ
D2 - տարածքի մասնավոր դեմոգրաֆիական տարողունակությունը լողափին հանգստի կազմակերպմամբ (մարդ);
B - լողափի երկարությունը (կմ);
C - լողափի պիտանելիության գործակից 0.8-1.0;
M2 - անտառում և լողափին հանգստացողների բաշխումը հաշվի առնող գործակից (0.1 շոգ կլիմայում և 0.4 բարեխառն կլիմայի դեպքում):
sumD = D1 + D2, որտեղ
sumD - ընդհանուր տարողունակությունը ըստ ռեկրեացիոն ռեսուրսների;
sumD՛ - հեռանկարային ընդհանուր տարողունակությունն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների:
Գեղարքունիքի մարզի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ ռեկրեացիոն
ռեսուրսների
Աղյուսակ Դ-2
.__________________________________________________________________________
|N |Մարզի | S |/\ |/\՛ | Sq |K1 |K2 |K3 |K4 |Kս |Kափ| H |M1 |
| |անվանումը | | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| 1|Գավառի | 645| 4.5| 6.4| 545.4|0.7|1.4|1.4|0.8|1.0|0.9|62.76x2 |0.3|
| |տարածաշրջան| | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| 2|Սևանի | 391| 3.1|8.95| 96.0|0.7|1.4|1.4|0.8|1.1|0.9|42.19x2 |0.3|
| |տարածաշրջան| | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| 3|Ճամբարակի | 699|11.3|21.7| 128.0|0.7|1.4|1.4|0.8|1.2|0.8|15.7x2 |0.3|
| |տարածաշրջան| | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| 4|Մարտունու |1194| 2.4| 4.2|1056.4|0.7|1.4|1.4|0.8|1.0|0.9|90.612x2|0.3|
| |տարածաշրջան| | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| 5|Վարդենիսի |1159| 3.3| 5.1| 950.2|0.7|1.4|1.4|0.8|1.0|0.9|40.653x2|0.3|
| |տարածաշրջան| | | | | | | | | | | | |
|__|___________|____|____|____|______|___|___|___|___|___|___|________|___|
| |Ընդհանուր |4088| | | | | | | | | | | |
.__________________________________________________________________________
.________________________________________________________________________.
|N |Մարզի |B |C |M2 | D1 | D1՛ | D2 | D2՛ |sumD |sumD՛ |
| |անվանումը | | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| 1|Գավառի |48.8| 0.9|0.4| 1570| 2129| 395280| 417240| 396850| 419368|
| |տարածաշրջան| | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| 2|Սևանի |45.2| 0.9|0.4| 886| 2436| 332836| 351327| 333722| 353763|
| |տարածաշրջան| | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| 3|Ճամբարակի |51.1| 0.9|0.4|14613|27848| 306600| 325762| 321213| 353610|
| |տարածաշրջան| | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| 4|Մարտունու |40.9|0.95|0.4| 7140|11053| 331290| 349695| 338430| 360748|
| |տարածաշրջան| | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| 5|Վարդենիսի |44.0|0.95|0.4| 3357| 4824| 356400| 376200| 359757| 381024|
| |տարածաշրջան| | | | | | | | | |
|__|___________|____|____|___|_____|_____|_______|_______|_______|_______|
| |Ընդհանուր | | | |27566|48290|1722406|1820224|1749972|1868513|
.________________________________________________________________________.
4) Մարզի դեմոգրաֆիական տարողունակության ընդունված տարբերակը
Որպես վերջնական դեմոգրաֆիական տարողունակություն` ընտրված է տարածքային հնարավորություններով հաշվարկված դեմոգրաֆիական տարողունակությունը` որոշիչ գործոն համարելով տարածքային սուղ հնարավորություններն այն պայմանով, որ ինտենսիվ յուրացված գոտիների տարածքային դեֆիցիտը հնարավոր է ծածկել միայն հարակից թույլ յուրացված գոտու տարածքային ռեսուրսների հաշվին: Մարզի ընդհանուր դեմոգրաֆիական տարողունակությունը 375.5 հազ. մարդ է, ընդհանուր հնարավոր աճը` 124.3 հազ. մարդ:
Տարածքային հնարավորություններով դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ տարածաշրջանների խիստ անհամամասնական է: Բնակչության աճի առավել հնարավորություն ունեն Ճամբարակի (39.9 հազ. մարդ), Վարդենիսի (33.9 հազ. մարդ), Սևանի տարածաշրջանները (28.8 հազ. մարդ), նվազագույն հնարավորություն Մարտունու (9.5 հազ, մարդ) և Գավառի տարածաշրջանները (12.2 հազ. մարդ): Դեմոգրաֆիական մասնավոր տարողունակության հաշվարկները (ջրային և ռեկրեացիոն ռեսուրսներով) ինքնուրույն նշանակություն ունեն համապատասխան խնդիրների լուծման ընթացքում:
Ջրային պաշարներով նվազագույն ապահովված Սևանի և Ճամբարակի տարածաշրջանների ջրապահովման խնդիրների լուծման համար, անհրաժեշտ է մշակել ջրատնտեսական օպտիմալ հաշվեկշիռ, որտեղ մարզի հարուստ ջրային պաշարների տարածական տեղաբաշխման համակարգերի մշակումով կբացահայտվեն ջրի դեֆիցիտի ծածկման ռացիոնալ ուղիները:
Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկն ըստ ռեկրեացիոն ռեսուրսների բացահայտում է մարզի ռեկրեացիոն հարուստ հնարավորությունները, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է նաև ռեկրեացիոն տարածքների բեռնվածության հաշվարկներ` ռեսուրսների օգտագործման օպտիմալ չափերի որոշումով (ֆունկցիոնալ տարողունակություն):
Մարզի դեմոգրաֆիական տարողունակությունն ըստ տարածաշրջանների
___________________________
ԻՐՏԵԿ - գրաֆիկը չի բերվում
13. Ֆունկցիոնալ գոտիավորումը և գոտիների քաղաքաշինական կազմակերպման կատարելագործման ռեժիմները
Ըստ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքը բաժանվում է հետևյալ էկոլոգիական գոտիների (Գիրք 2, գծագիր N 5).
Կենտրոնական գոտի («Սևան» ազգային պարկի ներկա տարածքը), ընդգրկում է ափամերձ գոտին, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական ու արհեստական լանդշաֆտները և կենսաբազմազանությունը:
Սևանա լճի վրա անմիջական ազդեցության գոտին սկսվում է կենտրոնական գոտու արտաքին սահմանից և ձգվում է մինչև Սևանա լիճը շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանը, ընդգրկում է նաև ավազանի մաս կազմող Արփա և Որոտան գետերի վերին հոսանքների ջրհավաք ավազանները, Որոտան-Սևան հիդրոտեխնիկական համալիրի երկայնքով և թունելի առանցքից 3000-ական մետր լայնությամբ շերտագիծը, Կեչուտ և Սպանդարյան ջրամբարներն իրենց ջրհավաքներով: Անմիջական ազդեցության գոտում ցանկացած գործունեություն ուղղակի կամ անուղղակի ճանապարհով ազդում է Սևանա լճի, նրա մեջ թափվող գետերի հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական, հիդրոկենսաբանական, սանիտարաթունաբանական, հիգիենիկ և այլ որակական ու քանակական ցուցանիշների վրա:
Ոչ անմիջական ազդեցության գոտին Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս գտնվող` լճի վրա հնարավոր ազդեցություն ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքն է: Ոչ անմիջական ազդեցության գոտու տարանջատման նպատակը Սևանա լճի վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխումն է, որտեղ տնտեսական գործունեությունն իրականացվում է մթնոլորտ արտանետվող նյութերի սահմանային թույլատրելի նորմատիվներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Սևանա լճի կենտրոնական գոտին և անմիջական ազդեցության գոտին քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ են: Հաշվի առնելով, որ էկոլոգիական իրավիճակի սրությունը Սևանա լճի ջրհավաք ավազանում հիմնականում պայմանավորված է բնության տարբեր տարրերի և ուրբանիզացված միջավայրի (տարաբնակեցման համակարգ) փոխկապակցվածությամբ, և քանի որ տարաբնակեցումը, փաստորեն, կենսոլորտի մոդելավորումն է, ապա տարաբնակեցման համակարգի տարածքային կազմակերպումը հիմնականում ուղղված է բնօգտագործման ռացիոնալացմանը` տարբեր քաղաքաշինական-տնտեսական յուրացվածություն ունեցող գոտիների տարանջատումով և քաղաքաշինական զարգացման ռեժիմների սահմանումով` էկոլոգիական հավասարակշռության պահպանման պայմանով:
Կենտրոնական գոտին («Սևան» ազգային պարկի տարածքը), որն ընդգրկում է Սևանի ափամերձ շերտը, բարենպաստ է ռեկրեացիոն նպատակներով օգտագործելու համար: ՈՒնի ռեկրեացիոն յուրացվածության տարբեր աստիճաններ: Ինտենսիվ յուրացված է հյուսիսային և հյուսիս-արևմտյան ափը, թույլ յուրացված են արևմտյան, հարավային և արևելյան ափերը, որոնք հարուստ են ռեկրեացիոն չօգտագործված ռեսուրսներով: Գոտին բաժանվում է տեղամասերի` ըստ ռեկրեացիոն ուղղվածության (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն գոտու ֆունկցիոնալ գոտիավորումը» ենթագլխում):
Կենտրոնական գոտում առաջարկվում է ռեկրեացիոն գործունեության զարգացման ռեժիմ` բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառումով, որոնցից առաջնահերթ են.
Ռեկրեացիոն և այլ կապիտալ շինարարության արգելում լճի մինչև 1905.0 մ նիշը,
Գոյություն ունեցող և առաջարկվող արգելոցների և արգելավայրերի սահմանների և ռեժիմների հստակեցում,
Ջրածածկ եղող տարածքների մելիորատիվ վիճակի բարելավում (կոճղերի հեռացում, արժեքավոր ծառատեսակների տեղափոխում և այլն),
Ռեկրեացիոն տեղամասերի բեռնվածության հաշվարկ (տեղական պայմաններին համապատասխանող ռեկրեացիոն բեռնվածության նորմերի մշակումներ):
Տարաբնակեցման տարածքն ընդգրկում է կենտրոնական գոտուց մինչև տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին (սկսած 2100 մետրից մինչև 2350 մ): Սևանա լճի ջրհավաք ավազանի Վարդենիսի լեռնաշղթայի լճահայաց լանջերում, որոնք աչքի են ընկնում հարթեցված ռելիեֆով, հիմնականում սարահարթեր են` բնակավայրերը գետահովիտներով տեղաբաշխվել են 2100 մետրից բարձր տարածքներում:
Ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի տարաբնակեցման տարածքը բաժանվում է հետևյալ գոտիների.
Ինտենսիվ յուրացված գոտի, որն ընդգրկում է Սևանա լիճը երիզող ցածր լեռնալանջերը մինչև 2100 մետրը, որտեղ բնակչության խտությունները (500-860 մարդ/կմ2) գերազանցում են էկոլոգիական շեմային չափանիշները: Ինտենսիվ յուրացված գոտում են գտնվում Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքները և խոշոր գյուղական բնակավայրերը (մանրամասն տրված է «Տարածքի քաղաքաշինական յուրացվածություն» ենթագլխում): Ինտենսիվ յուրացված գոտու համար առաջարկվում է սահմանել զարգացման սահմանափակման ռեժիմ, որը հիմնականում բխում է էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգից (համաէկոլոգիական միջոցառում) և նկատառում է.
- Քաղաքների, գյուղական բնակավայրերի տարածքային աճի սահմանափակում, որը պետք է ընթանա քաղաքապատկան տարածքների ինտենսիֆիկացումով (թեք լանջերի, անհարմար հողերի օգտագործում), հատակագծային կառուցվածքի օպտիմալացումով, քաղաքների շուրջը կանաչ համակարգի ձևավորումով, առաջավոր տեխնոլոգիաներով (փակ ցիկլերով) արտադրության, շրջակա միջավայրն աղտոտող օբյեկտների տեղադրման արգելումով, գյուղական բնակավայրերի կառուցապատման կանոնակարգումով, գյուղատնտեսական հողերը կառուցապատման նպատակով օգտագործման սահմանափակումով`
- Ինտենսիվ յուրացված գոտիներին հարող թույլ յուրացված գոտիներում բնակավայրերի խոշորացում, որոնք իրենց վրա կվերցնեն արդյունաբերական օբյեկտները և տնտեսական գործունեության տարբեր ձևերը:
- Ինտենսիվ յուրացված գոտիներին հարող տարածքներում ռեկրեացիոն ենթագոտիների և տեղամասերի ձևավորում` կանաչ տարածքների մեծացումով:
- Ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում` նորմատիվային պահանջների բավարարման պայմանով (մանրամասն տրված է «Ինժեներական ենթակառուցվածքներ» ենթաբաժնում):
- Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում (էկոլոգիական հիմնակմախքի տարրերի` անտառածածկ տարածքների մեծացում, հատուկ պահպանվող տարածքների ձևավորում, հակասահքային, հակահեղեղային, հակաէրոզիոն միջոցառումների կիրառում, գյուղատնտեսական հողերի պարարտացման և վնասատուների դեմ պայքարի առաջավոր մեթոդների կիրառում, տարբեր օբյեկտների` հանքային և խմելու ջրերի աղբյուրների, գյուղատնտեսական օբյեկտների, հուշարձանների, ինժեներական սարքավորումների, տրանսպորտային մայրուղիների սանիտարապաշտպանիչ շերտերի և պահպանական գոտիների սահմանում, գոյություն ունեցող հանքային ջրերի («Ջերմուկ») սանիտարական գոտիների համապատասխան ռեժիմների պահպանում:
Թույլ յուրացված գոտին ընդգրկում է 2100 մ-ից (Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններ) մինչև 2350 մ (Վարդենիսի, Մարտունու տարածաշրջաններ) և հարում է ինտենսիվ յուրացված գոտուն: Բնակչության խտությունը չի գերազանցում 50 մարդ/կմ2 վրա: Թույլ յուրացված գոտին օժտված է էկոլոգիական պոտենցիալով` քաղաքաշինության նպատակների համար ռեզերվային տարածքների առկայություն, ռեսուրսային չօգտագործված պոտենցիալ (ռեկրեացիոն` հիմնականում ձմեռային հանգիստ և գյուղատնտեսական): Այս գոտում են գտնվում սահմանամերձ բոլոր բնակավայրերը: Քաղաքաշինորեն-տնտեսապես թույլ յուրացված գոտում նախագծով առաջարկվում է սահմանել առաջնահերթ զարգացման ռեժիմ, որը նկատառում է.
. Քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքային աճ,
. Ինժեներական ենթակառուցվածքների կառուցում և կատարելագործում,
. Ռեկրեացիոն ռեսուրսների ռացիոնալ օգտագործում (կլիմայաբուժության, ձմեռային սպորտ, տուրիզմ),
. Գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների օգտագործում` գյուղատնտեսական հողերի օգտագործման ինտենսիվացումով,
. Ինտենսիվ յուրացված գոտուն հարող տարածքներում հենակետային հատակագծային կենտրոնների ձևավորում` ռեկրեացիոն հարուստ ռեսուրսների (կլիմայաբուժություն, ձմեռային սպորտ), հումքային և գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործումով (Գյունեյ-Ծափաթաղ, Սոթք հատվածներում),
. Բնակավայրերի փոխկապակցվածության մեծացման նախադրյալների ստեղծում` միջհամայնքային միավորումների ձևավորումով: Այդ միավորումները դիտվում են որպես միասնական տնտեսական և քաղաքաշինական համալիր` ստեղծված բնակավայրերի խմբով` համընդհանուր տրանսպորտային, ինժեներական ենթակառուցվածքներով, կապված արտադրական կապերով: Այդ միավորումները կարող են ստեղծվել ռեսուրսների համատեղ (ռեկրեացիոն, գյուղատնտեսական) օգտագործման ճանապարհով:
Քաղաքաշինական ինտենսիվ և թույլ յուրացված գոտիներում քաղաքաշինական նախագծման համապատասխան մանրամասնության նախագծերի մշակման աշխատանքներում նախատեսել դրույթներ` բնակչության պաշտպանության նպատակով պաշտպանական կառույցների նախատեսման, կառուցման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության ազդարարման համակարգերի ներդրման վերաբերյալ:
Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին ընդգրկում է 2100-2350 մ բացարձակ բարձրություններից մինչև Սևանա լիճը շրջափակող, ինչպես նաև Արփա, Որոտան գետերի վերին հոսանքները շրջափակող լեռնաշղթաների ջրբաժանները (ամենաբարձր կետը 3598 մ): Գոտու տարածքն օգտագործվում է որպես ամառային արոտներ: Այս գոտին ունի բարենպաստ պայմաններ ձմեռային սպորտի տարբեր ձևերի կազմակերպման համար (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ռեսուրսների գնահատականը» ենթագլխում): Ընդ որում պետք է նշել, հնարավոր է կազմակերպել լեռնադահուկային միասնական սպորտուղի (Արագածի լանջեր-Ծաղկաձոր-Հրազդան-Գեղամա լեռնաշղթայի արևելյան, Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջեր): Ձմեռային ռեկրեացիայի կազմակերպմանը կնպաստի Մարտունի-Սելիմ-Եղեգնաձոր և Գավառ-Սևաբերդ (Կոտայքի մարզ) ճանապարհների բարեկարգումը: Գոտու օգտագործման ռեժիմն ընդգրկում է.
- Արոտների բեռնվածության հաշվառում,
- Ձմեռային ռեկրեացիայի կազմակերպման պայմանների ստեղծում` ճանապարհային ցանցի բարելավումով, արշավախմբային, հերթափոխային բնակավայրերի ձևավորումով,
- Թույլ յուրացված գոտու բնակավայրերի կողմից` ռեկրեացիոն, գյուղատնտեսական ռեսուրսների համատեղ օգտագործում (Գիրք 2, գծագիր N 5):
1) Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի տարածքային կազմակերպման խնդիրները
Մարզի սահմանային գոտին և սահմանամերձ տարածաշրջանը (վերլուծությունը տրված է առաջին գլխում) ընդգրկված է քաղաքաշինորեն-տնտեսապես թույլ յուրացված գոտում (Գիրք 2, գծագիր N 5):
Սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի համար նախագծով առաջարկվում է հատուկ ռեժիմ` առաջնահերթ զարգացումով, որը ներառում է.
- Գյուղական համայնքների կողմից ռեսուրսների համատեղ օգտագործում, գյուղատնտեսական համալիրի` հիմնականում անասնապահության, ռեկրեացիոն ռեսուրսների օգտագործումով, բնակավայրերի տարածքային մատչելիության բարելավումով, տրանսպորտային ռացիոնալ ցանցի ստեղծումով.
- Տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների կրկնակված ցանցի ստեղծում` հատուկ ուշադրություն դարձնելով միջբնակավայրային կապերի ամրապնդման և տարահանման կազմակերպման խնդիրներին, ինչպես նաև տեղական նշանակության ճանապարհների ցանցի նպատակահարմար տեղաբաշխմանը.
- Հատուկ ուշադրություն դարձնել Վահան գյուղից մինչև ջրբաժանի գիծն ընկած տարածքում (7.2 հազար հա) ականապատված տարածքների վնասազերծմանը` գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ կազմակերպման համար:
- Սահմանային գոտու և սահմանամերձ բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակում, ինչը պահանջում է.
ա. բնակավայրերի հատակագծման և կառուցապատման հատուկ նորմերի կիրառում տեղանքի բնական պաշտպանական առանձնահատկությունների առավելագույն օգտագործում, պաշտպանական նպատակներով կանաչապատ տարածքների օգտագործում և ստեղծում, փողոցային ցանցի անվտանգ համակարգ, կառուցապատման հատուկ ձևերի կիրառում, բնակավայրերի և կառույցների ինժեներական կրկնակված սարքավորման ապահովում, կառույցների հուսալիության ցուցանիշների բարձրացում` հատուկ հատակագծային և կոնստրուկտիվ միջոցառումների կիրառմամբ և այլն,
բ. սահմանային գոտու և սահմանամերձ տարածաշրջանի քաղաքաշինական փաստաթղթերի մշակման ընթացքում առանձնահատուկ սկզբունքների հետագա իրականացումը ռեսուրսային պոտենցիալի համալիր օգտագործում, բնակավայրերի կառուցապատում` հատուկ նորմերի կիրառումով, տրանսպորտային ցանցի կատարելագործում, բարելավում և այլն, պետք է ընթանա «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ հոդվածներով նախատեսված միջոցառումների հետևողական իրականացմամբ:
2) Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքների զարգացման հիմնախնդիրները
Մարզի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի քաղաքային համայնքների տարածքային ռեսուրսների սահմանափակվածությունը քաղաքաշինական գործունեության ներկա փուլի առավել սուր ու բարդ պրոբլեմներից է, որը հանգեցնում է բնակավայրերին կից գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողերի յուրացմանը կառուցապատման կարիքների համար:
Մարզի 4 քաղաքները` Գավառը, Սևանը, Մարտունին, Վարդենիսը տեղակայված են ինտենսիվ յուրացված տարածագոտիներում և շրջապատված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով, իսկ Վարդենիս, Գավառ, Մարտունի քաղաքները տեղակայված են արտեզյան, խմելու, հանքային ջրերի ավազանների վրա: Ինժեներական ենթակառուցվածքներով (հիմնականում կոյուղացման) ցածր մակարդակները ստեղծում են ստորերկրյա և Սևանա լճի ջրերի ռազմավարական նշանակության պաշարների աղտոտման վտանգ: Մարզի միայն Ճամբարակ քաղաքն է գտնվում թույլ յուրացված գոտում, ունի տարածքային զարգացման հնարավորություններ իր համայնքի սահմաններում: Գեղարքունիքի մարզի ինտենսիվ յուրացված գոտու քաղաքների համար (Գավառ, Սևան, Մարտունի, Վարդենիս) առանձնահատուկ նշանակություն ունի քաղաքների տարածքային զարգացման նպատակային սահմանափակումների ամրագրումը, որի կարևորագույն չափանիշը շրջակա միջավայրի պահպանման խնդիրն է:
Քաղաքների հետագա զարգացումը հիմնականում նախատեսվում է ներքին ռեզերվների հաշվին` (ըստ «ՀՀ Տարաբնակեցման գլխավոր նախագծի») տարածքների քաղաքաշինական յուրացման ինտենսիվության մակարդակի բարձրացման հաշվին, քանի որ քաղաքների տարածքների 30-35%-ը դեռևս շատ էքստենսիվ է օգտագործվում: Ստորև բերված աղյուսակում տրված է մարզի քաղաքային բնակավայրերի բնակչության առավելագույն քանակը` դեմոգրաֆիական լրիվ տարողունակության հաշվարկներով, ընդ որում հիմնական ցուցանիշ է ընդունված քաղաքապատկան տարածքների կառուցապատման նորմատիվային խտությունները: Աղյուսակում տրված քաղաքների բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետներ չեն նախատեսված, քանի որ այն կախված է մարզի, քաղաքի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ընձեռած հնարավորություններից և բնակչության պահանջարկից:
Գեղարքունիքի մարզի քաղաքային համայնքների հեռանկարային զարգացման
առավելագույն հնարավորությունները
Աղյուսակ ՈՒԳ-1
._____________________________________________________________________.
|N |Քաղաքների |Քաղաքային |Քաղաքային|Դերը մարզային |Քաղաքային |
| |անվանում- |բնակչությունը |բնակ- |տարաբնակեցման |համայնքների|
| |ները |(հազ. մարդ) |չության |համակարգում |զարգացման |
| | |_________________|հեռանկա- | |ռեժիմ |
| | |առ |Գերադասելի|րային աճի| | |
| | |01.01.|առավելա- |գործակից | | |
| | |03 թ |գույն |(ա)* | | |
| | | |բնակչու- | | | |
| | | |թյունը | | | |
| | | |դեմոգրա- | | | |
| | | |ֆիական | | | |
| | | |լրիվ | | | |
| | | |տարողունա-| | | |
| | | |կության | | | |
| | | |դեպքում | | | |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|1 |Գավառ | 26.4| 41.0| 0.64|Հատակագծային |Տարածքային |
| | | | | |գլխ. կենտրոն |աճի սահմ. |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|2 |Ճամբարակ | 7.4| 20.0| 0.37|Հատակագծային |Տարածքային |
| | | | | |երկրորդ կենտրոն|աճ |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|3 |Մարտունի | 11.7| 25.0| 0.47|Հատակագծային |Տարածքային |
| | | | | |երկրորդ կենտրոն|աճի սահմ. |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|4 |Սևան | 22.9| 40.0| 0.57|Հատակագծային |Տարածքային |
| | | | | |երկրորդ կենտրոն|աճի սահմ. |
|__|__________|______|__________|_________|_______________|___________|
|5 |Վարդենիս | 12.7| 22.5| 0.56|Հատակագծային |Տարածքային |
| | | | | |երկրորդ կենտրոն|աճի սահմ. |
|_____________|______|__________|_________|_______________|___________|
|Ընդամենը | 79.6| 148.5 | 0.53|Հատակագծային |Տարածքային |
|մարզում | | | |երկրորդ կենտրոն|աճի սահմ. |
._____________________________________________________________________.
*(ա) - քաղաքային բնակչության հեռանկարային զարգացման գործակիցը գոյություն ունեցող բնակչության (սյուն. 3) և հեռանկարային բնակչության (սյուն. 4) հարաբերությունն է
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)
Գեղարքունիքի մարզի բնակավայրերի տեղաբաշխումը տարբեր գոտիներում
Աղյուսակ ՈՒԳ-2
._________________________________________________________________________.
|NN |Մարզի |Տարածաշրջանը |Բնակավայրերը (համայնք) բնակավայր |
| |անվա- |________________________|___________________________________|
| |նումը |Համայնքի |Բնակավայրի |Ինտեն-|Թույլ |Լեռ- |Բարձր |Սահմա-|
| | |անվանումը |անվանումը |սիվ |յու- |նային |լեռ- |նամերձ|
| | | | |յու- |րացված|1700- |նային | |
| | | | |րացված|գոտու |2000 մ|2000-ից| |
| | | | |գոտու | | |բարձր | |
|___|________|___________|____________|______|______|______|_______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|________|________________________|___________________________________|
|I | | ԳԱՎԱՌԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | |
| | | Կենտրոնը - ք. Գավառ | |
|___|________|________________________|___________________________________|
|1 |Գեղար- |Գավառ |Գավառ ք. | | | | | |
|___|քունիքի |___________|____________|______|______|______|_______|______|
|2 |մարզ |Բերդկունք |Բերդկունք գ.| | | | | |
|___|բնակչ.` |___________|____________|______|______|______|_______|______|
|3 |251 935 |Գանձակ |Գանձակ գ. | | | | | |
|___|մարդ, |___________|____________|______|______|______|_______|______|
|4 |գյուղ. |Գեղարքունիք|Գեղարքու- | | | | | |
| |բնակչ.` | |նիք գ. | | | | | |
|___|170 835 |___________|____________|______|______|______|_______|______|
|5 |մարդ |Լանջաղբյուր|Լանջաղ- | | | | | |
| | | |բյուր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|6 | |Լճափ |Լճափ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|7 | |Ծաղկաշեն |Ծաղկաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|8 | |Ծովազարդ |Ծովազարրդ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|9 | |Կարմիրգյուղ|Կարմիր- | | | | | |
| | | |գյուղ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|10 | |Հայրավանք |Հայրավանք գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|11 | |Նորատուս |Նորատուս գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|12 | |Սարուխան |Սարուխան գ. | | | | | |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
|Ընդամենը |12 համայնք |12 բնակավայր| 9 | 3 | - | 12 | - |
|____________|________________________|______|______|______|_______|______|
|II | |ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | | | | | |
| | |Կենտրոնը - ք. Ճամբարակ | | | | | |
|___|________|________________________|______|______|______|_______|______|
|1 | |Ճամբարակ |Ճամբարակ ք. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|2 | |Աղբերք |Աղբերք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|3 | |Այգուտ |Այգուտ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Գեղավանք | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|4 | |Անտառամեջ |Անտառամեջ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|5 | |Արծվաշեն |Արծվաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|6 | |Արտանիշ |Արտանիշ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|7 | |Գետիկ |Գետիկ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|8 | |Դպրաբակ |Դպրաբակ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|9 | |Դրախտիկ |Դրախտիկ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|10 | |Թթուջուր |Թթուջուր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|11 | |Կալավան |Կալավան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Բարեպատ | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|12 | |Զորավանք |Զորավանք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|13 | |Մարտունի |Մարտունի գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|14 | |Շորժա |Շորժա գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|15 | |Ջիլ |Ջիլ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|16 | |Վահան |Վահան գ | | | | | |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
|Ընդամենը |16 համայնք |18 բնակավայր| |(16)18| (7)8 | 6 | 7 |
|____________|________________________|______|______|______|_______|______|
|III| | ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | | | | | |
| | | Կենտրոնը ք. Մարտունի | | | | | |
|___|________|________________________|______|______|______|_______|______|
|1 | |Մարտունի |Մարտունի ք. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|2 | |Աստղաձոր |Աստղաձոր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|3 | |Արծվանիստ |Արծվանիստ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|4 | |Գեղհովիտ |Գեղհովիտ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Լեռնակերտ | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Յանղ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|5 | |Երանոս |Երանոս գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|6 | |Զոլաքար |Զոլաքար գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|7 | |Թազագյուղ |Թազագյուղ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|8 | |Լիճք |Լիճք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|9 | |Ծակքար |Ծակքար գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|10 | |Ծովինար |Ծովինար գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|11 | |Ձորագյուղ |Ձորագյուղ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|12 | |Մադինա |Մադինա գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|13 | |Ներքին |Ներքին | | | | | |
| | |Գետաշեն |Գետաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|14 | |Վաղաշեն |Վաղաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|15 | |Վարդաձոր |Վարդաձոր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|16 | |Վարդենիկ |Վարդենիկ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|17 | |Վերին |Վերին | | | | | |
| | |Գետաշեն |Գետաշեն գ. | | | | | |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
| |17 համայնք |19 բնակավայր| 11 | (6)8 | 2 | (15)17| - |
|____________|________________________|______|______|______|_______|______|
|IV | | ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ | | | | | |
| | | Կենտրոնը ք. Սևան | | | | | |
|___|________|________________________|______|______|______|_______|______|
|1 | |Սևան |Սևան ք. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Գագարին գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|2 | |Գեղամավան |Գեղամավան գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|3 | |Դդմաշեն |Դդմաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|4 | |Զովաբեր |Զովաբեր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|5 | |Լճաշեն |Լճաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|6 | |Ծաղկունք |Ծաղկունք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|7 | |Ծովագյուղ |Ծովագյուղ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|8 | |Նորաշեն |Նորաշեն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|9 | |Չկալովկա |Չկալովկա գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|10 | |Սեմյոնովկա |Սեմյոնովկա | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|11 | |Վարսեր |Վարսեր գ. | | | | | |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
| |11 համայնք |12 բնակավայր|(10)11| 1 | (4)5 | 7 | - |
|____________|________________________|______|______|______|_______|______|
|V | | ՎԱՐԴԵՆԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ| | | | | |
| | | Կենտրոնը ք. Վարդենիս | | | | | |
|___|________|________________________|______|______|______|_______|______|
|1 | |Վարդենիս |Վարդենիս ք. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|2 | |Ազատ |Ազատ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|3 | |Ախպրաձոր |Ախպրաձոր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|4 | |Ակունք |Ակունք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|5 | |Այրք |Այրք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|6 | |Ավազան |Ավազան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|7 | |Արեգունի |Արեգունի գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|8 | |Արփունք |Արփունք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|9 | |Գեղամաբակ |Գեղամաբակ գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|10 | |Գեղամասար |Գեղամասար գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|11 | |Գեղաքար |Գեղաքար գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|12 | |Դարանակ |Դարանակ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|13 | |Լճավան |Լճավան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|14 | |Լուսակունք |Լուսակունք | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|15 | |Խաչաղբյուր |Խաչաղբյուր | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|16 | |Ծափաթաղ |Ծափաթաղ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|17 | |Ծովակ |Ծովակ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|18 | |Կախակն |Կախակն գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|19 | |Կարճաղբյուր|Կարճ- | | | | | |
| | | |աղբյուր գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|20 | |Կութ |Կութ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|21 | |Կուտական |Կուտական գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
| | | |* Աղյոխուշ | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|22 | |Մաքենիս |Մաքենիս գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|23 | |Մեծ Մասրիկ |Մեծ Մասրիկ | | | | | |
| | | |գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|24 | |Ներքին |Ներքին | | | | | |
| | |Շորժա |Շորժա գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|25 | |Նորաբակ |Նորաբակ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|26 | |Նորակերտ |Նորակերտ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|27 | |Շատջրեք |Շատջրեք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|28 | |Շատվան |Շատվան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|29 | |Ջաղացաձոր |Ջաղացաձոր գ.| | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|30 | |Սոթք |Սոթք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|31 | |Վանևան |Վանևան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|32 | |Վերին Շորժա|Վերին | | | | | |
| | | |Շորժա գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|33 | |Տորֆավան |Տորֆավան գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|34 | |Տրետուք |Տրետուք գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|35 | |Փամբակ |Փամբակ գ. | | | | | |
|___| |___________|____________|______|______|______|_______|______|
|36 | |Փոքր Մասրիկ|Փոքր | | | | | |
| | | |Մասրիկ գ. | | | | | |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
| |36 համայնք |37 բնակավայր| 8 |(28)29| 2 | (34)35| 17 |
|____________|___________|____________|______|______|______|_______|______|
|Ամբողջը |92 համայնք |98 բնակավայր| (38) | (54) | (15) | (74) | 24 |
| |(5 |(5 | 39 | 59 | 17 | 77 | |
| |քաղաքային +|քաղաքային+93| | | | | |
| |87 |գյուղական) | | | | | |
| |գյուղական) | | | | | | |
|_____________________________________|______|______|______|_______|______|
|Տեսակարար կշիռը մարզի կտրվածքով % |(41.3)|(58.7)|(16.3)| (80.4)|(26.1)|
| | 39.8 | 60.2 | 17.3 | 78.6 | 24.5 |
|_____________________________________|______|______|______|_______|______|
|Բնակչությունը (հազար մարդ) |187360| 64575| 30166| 219398| 30080|
|_____________________________________|______|______|______|_______|______|
|Տեսակարար կշիռը մարզի կտրվածքով % | 74.4| 25.6| 12.0| 87.1| 11.9|
._________________________________________________________________________.
14. Սևանի ջրհավաք ավազանի էկոլոգիական հիմնակմախքի բարելավումը
1) Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման քաղաքաշինական միջոցառումներ
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և օգտագործման գործընթացում կարևոր գործոն է ամբողջ ջրհավաք ավազանի (որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի) տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը` բնական և ուրբանիզացված միջավայրի փոխկապակցության, քաղաքաշինական, տնտեսական (հատկապես ռեկրեացիոն), էկոլոգիական բազմազան կապերի հաշվառումով:
Հաշվի առնելով Սևանի ջրհավաք ավազանի տարաբնակեցման անհավասարակշռված համակարգը, տարաբնակեցման համար պիտանի տարածքի քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության տարբեր աստիճանները, անմիջական ազդեցության տարածքը բաժանված է տարաբնակեցման համար բարենպաստ և անբարենպաստ գոտիների 2100-2250 մ-ից բարձր, իսկ տարաբնակեցման համար բարենպաստ տարածքն` ըստ քաղաքաշինական-տնտեսական յուրացվածության աստիճանի, բաժանված է.
- ինտենսիվ յուրացված գոտու, որտեղ բնակչության խտությունը 300-800 մարդ/կմ2 գերազանցում է էկոլոգիական շեմային չափանիշները 200 մարդ/կմ2, և
- թույլ յուրացված գոտու, որտեղ բնակչության խտությունը կազմում է 58 մարդ/կմ2, տատանվում է 8-130 մարդ/կմ2 մանրամասն տրված է «Դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ» և «Տարածքի քաղաքաշինական կազմակերպման կատարելագործում» ենթաբաժիններում:
- հաշվի առնելով ինտենսիվ յուրացված գոտու անտրոպոգեն մեծ բեռնվածությունը, նախագծով նախատեսվում է ինտենսիվ յուրացված գոտում սահմանել տնտեսական-քաղաքաշինական գործունեության սահմանափակման ռեժիմ (Գիրք 2, գծագիր N 5), որն ընդգրկում է.
- Բնակավայրերի տարածքային աճի սահմանափակում,
- Ըստ տարածաշրջանների դեմոգրաֆիական տարողունակության հաշվարկ` բնակչության սահմանային աճի տեղաբաշխումով թույլ յուրացված գոտիներում` ինտենսիվ յուրացված գոտիների անտրոպոգեն բեռնվածության փոքրացման, հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ձևավորման պայմանների ստեղծման նպատակով:
- Ռեկրեացիոն ենթագոտիների և տեղամասերի ձևավորում գետահովիտների և ցածր լեռնալանջերի խորքային ընդգրկումներով, ռեկրեացիոն ռեսուրսների` բուժիչ ջրեր, կլիմայաբուժության պայմաններ, պատմամշակութային հուշարձաններ, ռացիոնալ օգտագործումով` ստեղծելով «բուֆերային» տարածքներ, միաժամանակ նպաստելով կենտրոնական գոտու ռեկրեացիոն բեռնվածության նվազեցմանը:
- Ճանապարհային ռացիոնալ ցանցի ձևավորում` տարանցիկ ճանապարհի դուրս բերումով ակտիվ ռեկրեացիոն տարածքներից արևմտյան ափում և տարանցիկ ճանապարհի կարգավորումով հարավային ափում,
- Ժամանակակից, անթափոն տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում.
- Էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում,
- Հանքային, խմելու աղբյուրների, գետերի, ճանապարհների, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանիչ գոտիների սահմանում և կանաչապատում:
- Թույլ յուրացված գոտիներում, որոնք օժտված են էկոլոգիական պոտենցիալով, տարաբնակեցման համակարգի հավասարակշռություն ստեղծելու նպատակով նախագծով նախատեսվում է սահմանել առաջնահերթ զարգացման ռեժիմ, որն ընդգրկում է.
- Բնակավայրերի տարածքային աճ,
- Ռեկրեացիոն ենթագոտիների և տեղամասերի ձևավորում` հիմնականում ձմեռային սպորտի և հանգստի ձևերի կազմակերպումով, տարաբնակեցման նոր ձևերի ձևավորումով` էքսպեդիցիոն, հերթափոխային բնակավայրեր, ռեկրեացիոն օբյեկտների սպասարկման և կլիմայական էքստրեմալ պայմաններում ճանապարհների վիճակի վերահսկման համար, ինչպես նաև ձմեռային ռեկրեատների սպասարկման համար:
- Ճանապարհային և ինժեներական ենթակառուցվածքների ձևավորում և կատարելագործում,
- Գյուղատնտեսական արտադրության օբյեկտների տեղադրում` անթափոն, միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաներով:
- Հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործում` արդյունաբերության բազային ճյուղերի զարգացումով` անթափոն, միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիաների կիրառումով:
- Անտառածածկ տարածքների մեծացում:
2) Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման ինժեներական և հատակագծային միջոցառումները
Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման համաէկոլոգիական-քաղաքաշինական միջոցառումներից բացի խիստ կարևորվում է նաև շրջակա միջավայրի` հողային, ջրային ավազանների պահպանության ինժեներական միջոցառումների կիրառումն ըստ ֆունկցիոնալ գոտիների (օգտագործված են Հայաստանի ԳԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նյութերը):
Ջրային ավազանը աղտոտումից պաշտպանելու համար նախագծով նախատեսվում է.
- Ինտենսիվ յուրացված գոտու Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքների լրիվ կոյուղացումը և նշված քաղաքների ջրահեռացման ելքերի մոտ միջազգային ստանդարտներին համապատասխանող մաքրման կայանների շինարարությունը` նախնական, կենսաբանական և քիմիական ենթահամակարգերով` բնականոն կրկնամաքրումով արհեստական ջրամբարներում և լճակներում, որից հետո ջրերը թափել գետերը կամ օգտագործել ոռոգման կամ այլ նպատակով` ի հաշիվ լճից կամ գետից վերցվող ջրաքանակի, ինչպես նաև Սևան-Քասախ կոյուղատարի վերակառուցումը.
- Արդյունաբերական և վերամշակող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը, գոյություն ունեցողների վերակառուցումն իրականացնել միայն առաջավոր տեխնոլոգիաներին համապատասխան` կանխարգելելով վտանգավոր հոսքերը և արտանետումները, տեղային մաքրման կայանների կառուցում, շրջապտույտային ջրի օգտագործում և այլն:
Նախատեսվում է վերականգնել ոռոգման ցանցերը, որի ռացիոնալ օգտագործումը հնարավոր է ֆերմերային միջին և խոշոր տնտեսությունների ստեղծումով, գետերի վրա փոքր ջրամբարների կառմամբ, Սևանա լճի բոլոր գետերում ափերի ամրացման և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացմամբ:
Լճի մակարդակի բարձրացումը դրական հետևանքներին զուգընթաց, կարող է ունենալ բացասական հետևանքներ: Ձևաչափորեն փոփոխված ջրամբարների օգտագործման համաշխարհային փորձը (այսպիսին է և Սևանա լիճը) ցույց է տալիս, որ լճի մակարդակի բարձրացման բացասական հետևանքները կանխելու համար անհրաժեշտ է մինչ այդ տարածքները ջրասուզվելը` փայտանյութը, բուսականությունը հեռացնել, իսկ օրգանական նյութերով հարուստ բուսահողաշերտերը կտրել տեղափոխել` օգտագործելով գյուղատնտեսության մեջ: Ջրասուզված անտառանյութի երկարատև քայքայումն, անկասկած, կդառնա լճի ջրի երկրորդական աղտոտման աղբյուր: Միաժամանակ ջրասուզված բուսականությունը խոչընդոտ կդառնա ձկնորսության համար:
Արփա, Որոտան գետերի, Կեչուտ, Սպանդարյան ջրամբարների ջրհավաք ավազաններից Սևանա լիճ թափվող էվտրոֆացնող և աղտոտող նյութերի քանակական աճը բացառելու համար անհրաժեշտ է Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների շուրջ 100-200 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ շերտի սահմանումը, ինչպես նաև «Ջերմուկ» հանքային ջրերի սանիտարական օկրուգի սահմաններում նախատեսված տնտեսական գործունեության սահմանափակումների իրագործումը: Նույն սահմաններում է տեղակայված նաև «Ջերմուկ» արգելավայրը: Արգելոցային ռեժիմի պահպանումը կարգելակի անտրոպոգեն ծագում ունեցող կենսածին և թունավոր նյութերի հոսքը դեպի լիճ:
Հողային ավազանը էրոզացումից և հեղեղաբեր գետերի տված վնասների դեմ պայքարելու համար նախագծով նախատեսվում է միջոցառումների համալիր` կազմակերպչական, ագրոտեխնիկական, անտառմելիորատիվ և մելիորատիվ-տեխնիկական (հիդրոտեխնիկական): Կազմակերպչական և ագրոտեխնիկական միջոցառումների իրագործումը դժվար իրագործելի է սեփականաշնորհումից հետո մանր հողատերերի պայմաններում: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել հետևյալ միջոցառումները կիրառելու համար.
. Հողի մշակում լանջերի լայնակի ուղղությամբ,
. Հանքային և օրգանական պարարտանյութերի կանոնակարգված չափաբաժինների օգտագործում,
. Թունաքիմիկատների նվազագույն չափի ընդունում (Մշակվել են ծրագրեր ավազանում գյուղատնտեսության վերակառուցման ուղղությամբ, հատկապես դրանում քիմիական պարարտանյութերի և պեստիցիդների քանակների կրճատման, դրանց` կենսաբանական և նորագույն այլ տեխնոլոգիաներով փոխարինման ուղղությամբ),
. Պարարտացման նպատակով «կանաչ սիդերացիա» մեթոդի կիրառում,
. Ցանքատարածություններում տարբեր հողապաշտպան հատկություններ ունեցող կուլտուրաների շերտավոր տեղաբաշխում` «բուֆերային» շերտերի ստեղծումով,
. Ցանքաշրջանառության և արոտաշրջանառության կազմակերպում` մարգագետնամելիորատիվ միջոցառումների կիրառումով,
. Արոտների բեռնվածության նորմերի մշակում,
. Անտառմելիորատիվ միջոցառումների կիրառում առանձին գետերի ջրհավաք ավազաններում մինչև 2200 մ բացարձակ նիշերը` հիմնականում ծառատնկումներ կատարելով ջրաբաժանների լանջերին, հեղեղատների ափերին և այլն:
. Հակահեղեղային միջոցառումների կիրառում Ձկնագետի, Սևանի և Արեգունի լեռնաշղթաներից հոսող գետերի հուներում (բարաժային համակարգի, հեղեղատների կառուցում, տեռասավորում, ափերի ամրացման միջոցառումներ), որոնք կնպաստեն ոչ միայն հեղեղների ավերիչ ուժի վերացմանը, այլև ջրերի կարգավորված հոսքի հետագա լրիվ օգտագործմանը:
. Լեռնալանջերին հակաէրոզիոն միջոցառումների կիրառում (լեռնային ջրահեռացնող ջրացքների, մակերեսային ջրերի և ձնահյուսքերից պաշտպանող պատնեշների կառուցում, հեղեղատների լցնում և այլն:
. Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կոշտ կենցաղային թափոնների մշակման գործարանի տեղադրում Սևանա լճի ջրհավաք ավազանից դուրս` Գագարին բնակավայրում: Միաժամանակ աղբակուտակման վայրեր են նախատեսված Գավառի և Մարտունու տարածաշրջանների համար այդ տարածաշրջանների սահմանագլխին` Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Ճամբարակի տարածաշրջանի համար Սևանա լեռնաշղթայի արևմտյան լանջերին Աղբերք գյուղից 5-6 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի տարածաշրջանի համար` Վարդենիս քաղաքից հարավ-արևելք:
. Բուսական և կենդանական աշխարհի պահպանություն.
. Բուսական և կենդանական աշխարհի պահպանության համար ստեղծված արգելոցներում և արգելավայրերում պահպանության և օգտագործման ռեժիմների սահմանում և իրագործում.
. Բուսական աշխարհի պահպանության նպատակով բացի արգելոցներից և արգելավայրերից, առանձնացված են ֆլորայի այն ձևերը, որոնք հատուկ պահպանման կարիք ունեն (անհետացող` 28 ձև, հազվագյուտ - 30, կրճատվող - 23), անհետացած է 10 ձև:
«Սևան» ազգային պարկում բուսականության պահպանությունն ընդգրկում է հետևյալ միջոցառումները.
. Կառուցապատված տարածքների բարեկարգում (գազամատակարարում, ջեռուցում), որը կանխարգելի անօրինական ծառահատումները,
. Գյուղատնտեսական հողատարածքներում` արոտների բեռնվածության նորմերի սահմանում, արոտաշրջանառության կիրառում, կերային կուլտուրաների տարածքների մեծացում, անհետացող և հազվագյուտ բուսատեսակների հավաքման արգելում և այլն:
. Նոր արգելավայրերի և արգելոցների ստեղծում` ռեժիմների հստակեցումով:
. Կենդանական աշխարհի պահպանության խնդիրը հիմնականում լուծվում է արգելոցների և արգելավայրերի կազմակերպումով (կենդանիների կերային բազայի պահպանում և վերականգնում, բնական տեղավայրերի վերականգնում, անտառածածկույթի մեծացում),
. Որսատնտեսության կազմակերպում` որսի կենդանիների վերարտադրության և տեղավայրերի բարելավման միջոցառումների կիրառումով:
Հատուկ ուշադրության են արժանի Սևանա լճում ձկնաբուծական-մելիորատիվ միջոցառումները, որոնցից են.
. Սևանա լճի ավազանի գյուղատնտեսական հողահանդակների ոռոգումը, խստորեն արգելելով այդ նպատակներով հիմնական ձվադրվող գետերից ջրօգտագործումը:
. Ձվադրվող գետերի և լճի` ձկների ձվադրման տեղերին մոտ բացառել հիդրոտեխնիկական կառույցների և այլ օբյեկտների հետագա կառուցումը, պլանավորումը և նախագծումը (արգելոցային գոտու պահպանման պահանջներից ելնելով, տես գծագիր N 4 «Տարածքի համալիր գնահատական») բացի այն բնապահպան կառույցներից, որոնք ունեն անհրաժեշտ էկոլոգիական հիմնավորումներ:
. Ֆաունայի և ֆլորայի նոր տեսակների ոչ մտածված և պատահական ներմուծման արգելումը` խիստ հսկողություն ապահովելով ձկնապահպան կազմակերպությունների և համապատասխան տեսչությունների կողմից,
. Սևանա լճի հիդրոբիոնտների տրոֆիկ փոխհարաբերությունների էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման համար ընդունել բացառիկ միջոցառումներ Սևանա լճի ձկնային պաշարների պահպանման համար,
. Ձկան որսի բոլոր տեսակների (արդյունահանում, սիրողական և ուրիշ) հետ կապված գործընթացները կանոնակարգել «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև Սևանա լիճ ձկների վերաբնակեցման հետ կապված հարցերն իրականացնել միայն գիտակիրառական հետազոտությունների դրական եզրակացությունների հիման վրա /բացառելու լճում առկա կենսաբազմազանության անցանկալի փոփոխությունները/:
. Հանրապետությունում ստեղծել ժամանակակից գիտատեխնիկական բազա ձկնային տնտեսությունը ղեկավարելու համար (ձկնաբուծություն և ձկնորսություն), ներգրավելով գիտատեխնիկական պոտենցիալը (ձկնաբուծական և կերային գործարաններ):
Էկոլոգիական հիմնակմախքի բարելավման հատակագծային միջոցառումներն ընդգրկում են.
. Ռեկրեացիոն և այլ տնտեսական գործառույթների համակցված զարգացում, ենթակառուցվածքների կատարելագործում` տարանցիկ ճանապարհների դուրս բերումով ռեկրեացիոն գոտուց, ինժեներական կառուցվածների օպտիմալ տեղաբաշխում, ստորգետնյա քաղաքաշինության ձևերի կիրառում, բնական լանդշաֆտների և արհեստական լանդշաֆտի նոր տարրերի ստեղծում (ջրավազաններ, կարգավորված լողափեր), կանաչապատման համակարգի ընդլայնում (այդ թվում` քաղաքներում և քաղաքների շուրջ), ռեկրեացիոն տարածքների բեռնվածության որոշում և այլն:
. Պատմամշակութային և բնության հուշարձանների պահպանությունն ու դրանց ուսումնասիրությունը` լայն ծրագրով (հուշարձանի դերը բնական կամ ուրբանիզացված միջավայրում, դրանց տարածական կապերը, շրջակա միջավայրի ազդեցությունը հուշարձանի վրա, հուշարձանի տեսողական ընկալումը ճանապարհներից, հուշարձանների պահպանական գոտիների սահմանումը, հուշարձանի վերականգնման անհրաժեշտությունը և այլն):
. Տարաբնակեցման համակարգի օպտիմալ կառուցվածքը, տնտեսության զարգացման հիմնավորված ուղղությունները, առանձին բնակավայրերի տարածքային աճի կարգավորումները, տարածքի ֆունկցիոնալ գոտիավորումը, դրանց ռեժիմների սահմանումը, ինժեներական նախապատրաստման միջոցառումների կոնկրետացումը և տեղայնացումը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման կարևոր ռազմավարական միջոցառումներ են:
. Որպես նախագծային հիմնադրույթ` մինչև 1905 մ բացարձակ նիշն ընդգրկող տարածքներում կապիտալ շինարարության բացառումը:
Լճի մակարդակի բարձրացումը մինչև այդ նիշը լճում կստեղծի 2 մ և ավելի խորությամբ կայուն հատակային ջրաշերտ: Նման պայմաններում լճում կստեղծվի ջրի պահեստային ծավալ, որի օգտագործումն արտակարգ իրավիճակներում չի ազդի հատակային ջրաշերտի էկոլոգիապես անհրաժեշտ ծավալի, մակերեսի և խորության վրա: (Գիրք 2, գծագրեր N 5 և N 9)
15. Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի իրականացման առաջնահերթ միջոցառումները.
Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագծի իրականացման առաջնահերթ միջոցառումների թվին են դասվում`
- Սևանա լճի կենտրոնական գոտու մանրամասն տարածական պլանավորման փաստաթղթերի (գոտիավորման նախագծերի և կառուցապատման ուրվագծերի) մշակումը,
- Սևանա լճի ջրհավաք ավազանի` կենտրոնական գոտուն անմիջականորեն հարող համայնքների գլխավոր հատակագծերի մշակումը,
- Սևանա լճի ջրհավաք ավազանի անմիջական ազդեցության գոտու ռեկրեացիոն-առողջարանային-լանդշաֆտային գործառական համակարգերի տարածքային կազմակերպման նախագծերի մշակումը, հաշվի առնելով տարածքի ռեկրեացիոն գոտու արժեքավոր լանդշաֆտների և ռեսուրսների տարածքային բաշխվածությունը` լճի ափամերձ օղակաձև շերտը, խորքային ընդգրկման հնարավորությունները` գետահովիտներով դեպի լեռնալանջերը, Փամբակի, Գեղամա, Վարդենիսի լեռնալանջերի ծովահայաց լանջերի` ձմեռային սպորտի և հանգստի կազմակերպման հնարավորությունները, պատմամշակութային, հնագիտական, բնական հուշարձանների տարածքային բաշխվածությունը, ռեկրեացիոն գոտու կառուցապատման ենթակա լանդշաֆտների և ռեկրեացիոն գերակա ուղղությունների զարգացման սկզբունքների մշակումով: Ընդ որում անհրաժեշտ է Հայաստանի պայմաններին համապատասխանող լանդշաֆտների ռեկրեացիոն բեռնվածության նոր նորմերի մշակում` համախմբելով տարբեր գիտահետազոտական և նախագծային ինստիտուտների ուժերը:
Անհրաժեշտ է մշակել նաև`
- Սևանա լիճ թափվող ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ջրհան կայանների ստեղծման ծրագրեր,
- Ջրհավաք ավազանի հիմնական գետերի ու գետակների պահպանության կառավարման համալիր ծրագիր (Կենսաբազմազանության և հատկապես ձկնային պաշարների վերարտադրության ապահովման նպատակով),
- Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի օրենսդրությամբ սահմանված միջոցառումների հետևողական իրագործումը, այդ թվում` բնապահպանական բնօգտագործման և հիդրոլոգիական մոնիտորինգի կազմակերպումը` համակարգի մշտական դիտակետերով: (Գիրք 2, գծագիր N 10)
- Օդերևութաբանական մշտական դիտակետերի վերականգնում: (Գիրք 2, գծագիր N 10)
- Տեղեկատվական ցանցի մոնիտորինգի համակարգի ստեղծում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ 2013 թ.
ԳԻՐՔ 2
ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
----------------------------------
ԻՐՏԵԿ - գծագրական մասը չի բերվում
(հավելվածը խմբ. 18.07.13 թիվ 746-Ն որոշում)