23.12.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հայտարարված արտակարգ դրության կամ սահմանված կարանտինի ընթացքում աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացվելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և այդ ժամանակահատվածի համար չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 113-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի` իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:».
2) 2-րդ մասը «115-րդ հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով` 115-րդ հոդվածի 1.1-ին մասով» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երեք օր առաջ:».
2) 2-րդ մասի «Սույն հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին, 1.1-ին մասերով» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասը «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
i
Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
i
Հոդված 6. Օրենսգրքի 216-րդ հոդվածը «պահանջները,» բառից հետո լրացնել «արտակարգ դրության կամ կարանտինի ընթացքում գործող` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները,» բառերով:
i
Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «8-10-րդ» բառերից հետո լրացնել «, 13-րդ» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-389-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2021 թվական: