040.0753.140801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2001 թվականի N 753
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացն ընդգրկում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը և հասցված վնասի վերացման համար անհրաժեշտ ծախսերի արժեքային գնահատումը:
2. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման համար`
ա) կազմվում է վնասված շենքերի և կառուցվածքների ցուցակը` նշելով տեսակը, գտնվելու վայրն ու համառոտ բնութագիրը.
բ) ուսումնասիրվում և գնահատվում է վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակը.
գ) որոշվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի վերացման միջոցառումների շրջանակն ու կազմվում համապատասխան ծրագիր.
դ) գնահատվում է շենքերին և կառուցվածքներին պատճառված վնասի չափը:
3. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման գործընթացը` կախված աղետի ընդգրկման տարածքից, հետևանքների բնույթից և նշանակությունից, կազմակերպվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի, պետական կառավարման հանրապետական կամ տարածքային մարմնի որոշումներով ստեղծված հանձնաժողովի կողմից:
4. Վնասված շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:
i
5. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին ու կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու համար` տեխնիկական վիճակի գնահատման, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների համար` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագիտական-փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանված կարգով կազմվում են անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր: Նախահաշվային արժեքի հաշվարկներում ներառվում են վնասի վերացման հետ կապված շինարարական և հարակից աշխատանքների ծախսերը, այդ թվում` ուժեղացման, վերանորոգման, քանդման, նորի կառուցման, տարածքի մաքրման, շինարարական աղբի տեղափոխման, բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու և այլ ծախսեր:
(5-րդ կետը փոփ. 05.12.01 թիվ 1197 որոշում)
6. Շինարարական աշխատանքների արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգով:
Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի հաշվարկում հաշվի են առնվում նաև հարակից աշխատանքների ծախսերը` համաձայն պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի նախահաշվային արժեքի որոշման հարակից աշխատանքների ծախսերի ցանկը (կցվում է):
i
7. Սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
8. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման արդյունքում կազմված` վնասի վերացման ծրագիրը` անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշված ծրագրի իրականացման նպատակահարմարությունը որոշելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց տվյալ համայնքին կամ իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը կազմակերպել սույն որոշմամբ սահմանված կարգով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 14-ից:
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Ծախսի անվանումը | Հաշվարկման ձևը |
|ը/կ| | |
|___|___________________________________|_________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|___________________________________|_________________________________|
| 1.|Միջոցներ` կապված շենքերից և |անհրաժեշտության դեպքում` |
| |կառուցվածքներից գույքի, կահույքի ու|շինարարության համար ապամոնտաժման |
| |սարքավորումների դուրսբերման հետ |գնացուցակների հիման վրա, հաշվի |
| | |առնելով ծախսերը` կապված բարձման |
| | |և մինչև պահպանման վայրը |
| | |տեղափոխման հետ |
|___|___________________________________|_________________________________|
| 2.|Միջոցներ` կապված տարածքի մաքրման և |ընդհանուր շինարարական և նորոգման|
| |աղբի տեղափոխման հետ |աշխատանքների գնացուցակների հիման |
| | |վրա |
|___|___________________________________|_________________________________|
| 3.|Միջոցներ` կապված բնակչությանը | |
| |ժամանակավոր կացարաններով ապահովելու| |
| |հետ` | |
| | | |
| | ա) տեղամասի հատկացման |հողահատկացնողների կողմից տրված |
| |(ինժեներական ցանցերի միացման |ծախսերի տվյալների հիման վրա |
| |պայմանների տրամադրման) համար. | |
| | | |
| | բ) ժամանակավոր կացարաններով |նոր տեղադրվող կացարանների |
| |ապահովման համար. |անհրաժեշտության դեպքում հաշվի են |
| | |առնվում նրանց տեղափոխման, |
| | |տեղադրման, բարեկարգման և |
| | |նվազագույն կենցաղային պայմաններով|
| | |ապահովման (ջուր, կոյուղի և |
| | |էլեկտրականություն) ծախսերը` |
| | |շինմոնտաժային աշխատանքների |
| | |գնացուցակների հիման վրա |
|___|___________________________________|_________________________________|
| 4.|Միջոցներ` կապված շենքերի և | |
| |կառուցվածքների ձեռքբերման հետ` | |
| | | |
| | ա) մշտական բնակարաններ |բնակարանի շուկայական արժեքով` |
| | |ելնելով ընտանիքի անդամների թվից |
| | |և մեկ բնակչի համար սահմանված |
| | |նորմատիվային մակերեսից |
| | | |
| | բ) ոչ բնակելի շենքեր և |շենքերի և կառուցվածքների |
| |կառուցվածքներ |շուկայական արժեքով` համեմատելով |
| | |Հայաստանի Հանրապետության |
| | |կառավարության 1998 թվականի մարտի |
| | |27-ի «Մասնավորեցվող «փոքր» |
| | |օբյեկտների պետական գույքի |
| | |գնահատման կարգը հաստատելու մասին»|
| | |N 208 և «Մասնավորեցվող պետական |
| | |գույքի հաշվեկշռային մեթոդով |
| | |գնահատման կարգը հաստատելու մասին»|
| | |N 209 որոշումներով հաստատված |
| | |կարգերի համաձայն հաշվարկված |
| | |արժեքների հետ |
|___|___________________________________|_________________________________|
| 5.|Միջոցներ` կապված շենքերի և |ըստ հաշվարկի` կազմված քանդման, |
| |կառուցվածքների քանդման հետ |փոխադրման և պահեստավորման |
| | |նորմաներին համապատասխան և |
| | |շենքերի ու կառուցվածքների |
| | |հաշվեկշռային արժեքի, իսկ դրա |
| | |բացակայության դեպքում` անշարժ |
| | |գույքի գնահատման սահմանված |
| | |կարգով` հաշվի առնելով |
| | |մաշվածությունը |
|___|___________________________________|_________________________________|
| 6.|Միջոցներ` կապված ժամանակավոր |ըստ հաշվարկի` կազմված նախագծային |
| |օգտագործման համար տրամադրված |լուծումների և այդ աշխատանքների |
| |հողամասերի վերականգնման |գնացուցակների հիման վրա |
| |(ռեկուլտիվացիա) հետ | |
._________________________________________________________________________.
Ծանոթագրություն: Նշված աշխատանքները պետք է հիմնավորվեն նախագծային
լուծումներով: