040.0427.160501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2001 թվականի N 427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):
2. Արագածոտնի մարզպետին`
ա) 2001 թվականի ընթացքում ավարտել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպումը և լուծարումը.
բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.
գ) մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:
3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Արագածոտնի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 16-ի N 427 որոշմամբ
i
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներածություն
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի գործունեության ուսումնասիրությունը թույլ է տալիս համակարգում ստեղծված իրավիճակը գնահատել որպես բարդ և լարված: Իրավիճակի վերլուծությունը հանգեցնում է միանշանակ եզրակացության, որ այս բնագավառում ծառացած խնդիրների նկատմամբ հին հայացքների պահպանումն անպայմանորեն ավելի կվատացնի առողջապահության ներկայիս ծանր վիճակը:
Ներկայիս առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով, որոնց պահպանումը բյուջետային ֆինանսավորմամբ արդեն իսկ երկար տարիների ընթացքում դարձել է անարդյունավետ ու անհնար: ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները նպատակաուղղվում են ոչ թե բուժօգնության ապահովմանը, այլ առողջապահության համակարգի պահպանմանը, այդ թվում` համապատասխան ծանրաբեռնվածությամբ չապահովված կադրերի անկանոն վճարվող աշխատավարձերին: Ընթացիկ ծախսերը մի կերպ ծածկելու և աշխատավարձերի պարտքերը մարելու տենդենցը բնականաբար չի կարող հնարավորություն ընձեռել նորմալ տեխնոլոգիական հագեցվածության և դեղորայքային ապահովվածության համար, առավել ևս` բժշկին վայել աշխատավարձերի սահմանման համար:
Հիվանդանոցային համակարգի առկա առաջարկի և պահանջարկի` գնալով խորացող անհամաչափությունը թելադրում է երկրի հիվանդանոցային համակարգի օպտիմալացման անհրաժեշտությունը, որի հիմնական նպատակն է` - համակարգի աշխատանքների արդյունավետության բարձրացումը, - երկրի իրական պահանջներին և ընդունված միջազգային չափանիշերին
համապատասխանեցումը:
Ինչ վերաբերում է առաջնային օղակի զարգացմանը և ներկայիս գործող ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգի աստիճանական փոխարինմանն ընտանեկան բժշկության համակարգով, ապա այդ ՀՀ առողջապահության զարգացման քաղաքականության գերակայող նպատակներից մեկն է:
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած առողջապահության համակարգի օպտիմալացման հայեցակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի բուժհաստատությունների կառուցվածքային, ներկառույցային փոփոխությունների իրականացման ճանապարհով առկա առողջապահական համակարգը համապատասխանեցնել բնակչության իրական պահանջարկին, բարձրացնել ֆինանսական պետական հատկացումների օգտագործման արդյունավետությունը և նպաստել բուժօգնության որակի ու մատչելիության բարձրացմանը: Օպտիմալացման ընթացքում կատարվող հիվանդանոցային համակարգի ներուժի որակական և քանակական կատարելագործումն ուղղված է լինելու մահճակալների ավելցուկի վերացմանը, ինչպես նաև գործող մահճակալների առավել համաչափ բաշխմանը: Նախատեսվում է հիվանդանոցների բաժանմունքների կամ առանձին հիվանդանոցների միացում: Այս գործընթացում կընդգրկվեն այն հիվանդանոցները, որոնք կհամապատասխանեն հետևյալ չափանիշերին` - շենքերը հին են, ոչ սեյսմակայուն և ծախսատար են վերակառուցման առումով, - շենքային պայմանները անհարմար են ծառայությունների զարգացման կամ
վերապրոֆիլավորման համար, - տեխնիկապես թերզինված են, պահանջում են մեծ ներդրումներ բժշկական
տեխնոլոգիաների մեջ:
Համաձայն ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի օպտիմալացման աշխատանքներն իրականացնելու մասին» N 80 որոշման և ՀՀ մարզերի և Երևան քաղաքի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցի, կից ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության և Արագածոտնի մարզի առողջապահության վարչության հետ համատեղ մշակված մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը:
Հիմք ընդունելով հայեցակարգային հիմնադրույթները` առաջարկվում է մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման նպատակով իրականացնել հետևյալ գործառույթները` - առողջապահության համակարգի շենքերի, շինությունների գույքագրում,
տեխնիկական և ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրություն - հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների
ուսումնասիրություն, գույքագրում - բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն
/հագեցվածություն, ծանրաբեռնվածություն, շրջապտույտ և այլն/ - ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ
կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության
ուսումնասիրություն - դեմոգրաֆիկ ցուցանիշերի հավաքագրում` ներառյալ հիվանդացությունը - ազգաբնակչության տեղաբաշխումը, խտությունը - կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:
Ներկա իրավիճակը`
Արագածոտնի մարզը զբաղեցնում է 2.744 քմ տարածք` 167800 բնակչությամբ: Իր մեջ ներառում է հետևյալ նախկին վարչատարածքները` Աշտարակի վարչատարածք` 81300 բնակչությամբ Թալինի վարչատարածք` 43700 բնակչությամբ Ապարանի վարչատարածք` 26400 բնակչությամբ Արագածի վարչատարածք` 16400 բնակչությամբ
Մարզում գործում է 27 բուժհիմնարկ, որից` - հիվանդանոց` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/ - պոլիկլինիկա` 4 /Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ/ - ստոմատոլոգիական պոլիկլինիկա` 1 /Աշտարակ/ - մարզային շտապ օգնության կայան` 1 /Աշտարակ/ - առողջության կենտրոն` 1 /Արտենի/ - գյուղական բժշկական ամբուլատորիա` 16
Ընդհանուր մահճակալային ֆոնդը` 690 մահճակալ, որի ծանրաբեռնվածությունը 25%: Մարզում աշխատում է` - բժիշկ` 210 - բուժքույր` 738 - այլ աշխատող` 172
ընդամենը` 1120
Ըստ նախկին վարչատարածքների մարզում գործում են`
Աշտարակի վարչատարածք` «Աշտարակի հիվանդանոց» ՊՓԲԸ «Աշտարակի պոլիկլինիկա» ՊՓԲԸ «Աշտարակի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ «Աշտարակի մարզային շտապ օգնության կայան» ՊՓԲԸ
Ապարանի վարչատարածք` «Ապարանի հիվանդանոց» ՊՓԲԸ «Ապարանի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Թալինի վարչատարածք` «Թալինի հիվանդանոց» ՊՓԲԸ «Թալինի պոլիկլինիկա» ՊՓԲԸ
Արագածի վարչատարածք` «Ծաղկահովտի հիվանդանոց» ՊՓԲԸ «Ծաղկահովտի պոլիկլինիկա» ՊՓԲԸ «Արտենիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ
Ամբուլատոր-պոլիկլինիկական /առաջնային/ ծառայություն
Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ սպասարկման տարածքների /2000թ. տվյալներով/
.__________________________________________________________________________.
|Բուժհաստատության |Հաճախում |Բժիշկ|Բուժ. |Այլ աշխատող|Սպասարկվող |
|անվանումը |/տարեկան/| |քույր | |բնակչություն|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Աշտարակի պոլիկլինիկա | 53469| 53| 79| 14| 29400|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Թալինի պոլիկլինիկա | 19132| 18| 65| 10| 21164|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ապարանի պոլիկլինիկա | 17586| 10| 27| 13| 14032|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ծաղկահովտի պոլիկլինիկա | 18460| 4| 22| 5| 14778|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Արտենի ԱԿ /ամբուլատոր/ | 3214| 1| 17| 7| 4043|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Արագածավանի ԳԲԱ | 3706| 4| 15| 4| 5797|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Արագածի ԳԲԱ | 2440| 2| 7| 2| 5091|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Արուճի ԳԲԱ | 2640| 1| 6| 1| 4311|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ագարակի ԳԲԱ | 1871| 2| 4| 1| 4500|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Բյուրականի ԳԲԱ | 2188| 3| 16| 1| 5670|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Կարբիի ԳԲԱ | 3517| 3| 10| 2| 8336|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Կոշի ԳԲԱ | 4225| 2| 12| 1| 4325|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Մաստարայի ԳԲԱ | 3794| 1| 5| 1| 3867|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ն. Բազմաբերդի ԳԲԱ | 4045| 2| 8| 1| 5956|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Շենավանի ԳԲԱ | 1656| 1| 5| 1| 5225|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ոսկեվազի ԳԲԱ | 2790| 3| 22| 1| 5468|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Սասունիկի ԳԲԱ | 5400| 2| 6| 1| 3771|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ուջանի ԳԲԱ | 2740| 2| 7| 1| 6769|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Փարպիի ԳԲԱ | 2447| 2| 7| 1| 5284|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Քուչակի ԳԲԱ | 2844| 1| 5| 1| 4350|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Օշականի ԳԲԱ | 5343| 4| 9| 1| 5663|
|__________________________|_________|_____|______|___________|____________|
|Ընդամենը | | 121| 354| 70| 167800|
.__________________________________________________________________________.
Հիվանդանոցային /մասնագիտացված/ ծառայություն
.__________________________________________________________________________.
|Բուժհաստատության |Մահճակալ-|Մահճակ.|Ծանրաբեռն-|Բժիշկ|Բուժ-|Այլ |Տարածք|
|անվանումը |ների |/օրեր |վածություն| |քույր|աշխա-|քմ |
| |թիվը |(տարվա |% | | |տող | |
| |/2000թ/ |կտրված-| | | | | |
| | |քով) | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|Աշտարակի հիվանդանոց | 230| 19880| 23.6| 46| 164| 34|18.375|
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վիրաբուժական | 50| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|թերապևտիկ / | 70| | | | | | |
|նյարդաբանակ. | | | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկաբարձագինեկո- | 60| | | | | | |
|լոգիական բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկական բաժանմունք | 20| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն բաժանմունք| 30| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վերակենդանացմ. | 6| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|Ապարանի հիվանդանոց | 140| 8088| 16| 11| 85| 27| 3.982|
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վիրաբուժական | 25| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|թերապևտիկ/ | 40| | | | | | |
|նյարդաբանակ. | | | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկաբարձագինեկո- | 40| | | | | | |
|լոգիական բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկական բաժանմունք | 20| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն բաժանմունք| 15| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վերակենդանացման | -| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|Թալինի հիվանդանոց | 220| 6739| 15| 24| 85| 20| 5.914|
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վիրաբուժական | 55| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|թերապևտիկ/ | 60| | | | | | |
|նյարդաբանակ. | | | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկաբարձագինեկո- | 55| | | | | | |
|լոգիական բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկական բաժանմունք | 30| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն բաժանմունք| 20| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վերակենդանացման | 6| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|Ծաղկահովտի | 85| 3741| 12| 7| 33| 14| 1449|
|հիվանդանոց | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վիրաբուժական | 20| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|թերապևտիկ/ | 15| | | | | | |
|նյարդաբանակ. | | | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկաբարձագինեկո- | 25| | | | | | |
|լոգիական բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկական բաժանմունք | 15| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|ինֆեկցիոն բաժանմունք| 10| | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|վերակենդանացման | -| | | | | | |
|բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|Արտենիի առողջության | 15| 438| 37.7| 1| 17| 7| 1039|
|կենտրոն | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|մանկաբարձագինեկո- | 15| | | | | | |
|լոգիական բաժանմունք | | | | | | | |
|____________________|_________|_______|__________|_____|_____|_____|______|
|ընդամենը | 690| | | 89| 384| 102| |
.__________________________________________________________________________.
Սպասվելիք իրավիճակ` Ելնելով ՀՀ Արագածոտնի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից, մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները` - առողջապահական առաջնային օղակի զարգացումը և գործող
ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինումը ընտանեկան
բժշկության ինստիտուտով /2001-2005թթ./, ինչն իր հերթին կնպաստի
հիվանդանոցային ծառայության բեռի թեթևացմանը և օպտիմալացմանը, - հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների
ուժեղացում /բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված
ախտորոշիչ ծառայությունների ստեղծումն առավել արդյունավետ կարող է լինել
մարզային համակարգում, ուր ամբուլատոր-պոլիկլինիկական օղակը թույլ
տեխնոլոգիական հագեցվածություն ունի/, - հիվանդանոցային օղակի օպտիմալացմանը զուգընթաց ուժեղացնել վերականգնողական
բուժման ծառայությունը /որոշ դեպքերում ցերեկային ստացիոնարի ձևով/, - հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի
նպատակն է`
1. ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ
ֆինանսական միջոցներ,
2. համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են և պահանջում
են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ, միացնել տեխնոլոգիապես
ավելի հզոր հիվանդանոցներին,
3. մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների
զբաղվածությունից:
Ամբուլատոր-պոլիկլինիկական /առաջնային/ օղակ
- Մարզի մանկական և մեծահասակների պոլիկլինիկաները վերակազմակերպման կարիք
չունեն, քանի որ նրանք արդեն միավորված են` կգործեն նույն կարգավիճակով,
մինչև ընտանեկան բժշկության ներդրումը: Հետագայում, գործող
պոլիկլինիկաների բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ:
Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային
սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ,
մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: 2001 թվականի
ընթացքում աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրվելու է
2000 մեծահասակ, 1000 մանկական բնակչություն: Ամբուլատոր-պոլիկլինիկական
օղակի նեղ մասնագիտական ծառայությունը դեռ պահպանվելու է, ընթացքում
կենսաթոշակառուները և համատեղությամբ աշխատող նեղ մասնագետներն
աստիճանաբար աշխատանքից ազատվելու են: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք
ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի
հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով`
համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը: - Մարզում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկան կներկայացվի մասնավորեցման: - Գյուղական բժշկական ամբուլատորիաները շարունակելով իրենց ֆունկցիոնալ
գործունեությունը, կունենան ֆինանսական, վարչական և մեթոդական
ենթակայություն տարածքային պոլիկլինիկաներին: Մարզի ամբուլատորիաների
միացումը տվյալ տարածաշրջանի պոլիկլինիկային կբարձրացնի գյուղական
վայրերում բուժօգնության որակը, հնարավորություն կընձեռի գյուղական
բնակչությանն օգտվելու նեղ մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ
ծառայություններից: Դրա հետ միասին կխնայվեն ֆինանսական ռեսուրսներ, որոնք
ներկայումս օգտագործվում են ամբուլատորիաների վարչական անձնակազմի
աշխատավարձերի ծախսերը հոգալու համար:
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արուճի, Ագարակի, Արագածի,
Արագածավանի, Կարբիի, Մաստարայի, Ներքին Բազմաբերդի գյուղական բժշկական
ամբուլատորիաները կգործեն որպես փակ բաժնետիրական ընկերություններ:
Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը`
.____________________________________________________________________.
|Բուժհաստատության |Սպասարկվող |Սպասվելիք արդյունքը |
|անվանումը |բնակչությունը | |
|__________________________|_______________|_________________________|
|Աշտարակի պոլիկլինիկա | 29400 |14 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Արուճի ԳԲԱ | 4311 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ագարակի ԳԲԱ | 4500 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Արտենիի ԱԿ | 4043 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Կոշի ԳԲԱ | 4325 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ուջանի ԳԲԱ | 6769 |3 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Կարբիի ԳԲԱ | 8336 |4 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Բյուրականի ԳԲԱ | 5670 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Օշականի ԳԲԱ | 5663 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ոսկեվազի ԳԲԱ | 5468 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Փարպիի ԳԲԱ | 5284 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Սասունիկի ԳԲԱ | 3771 |1 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ապարանի պոլիկլինիկա | 14032 |7 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Քուչակի ԳԲԱ | 4350 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Շենավանի ԳԲԱ | 5225 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Արագածի ԳԲԱ | 5091 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Թալինի պոլիկլինիկա | 21164 |10 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Արագածավանի ԳԲԱ | 5797 |3 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Մաստարայի ԳԲԱ | 3867 |2 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ն. Բազմաբերդի ԳԲԱ | 5956 |3 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ծաղկահովտի պոլիկլինիկա | 14778 |7 ընտ. բժշկի գրասենյակ |
|__________________________|_______________|_________________________|
|Ընդամենը | 167800 |76 ընտ. բժշկի գրասենյակ |
.____________________________________________________________________.
Հիվանդանոցային /մասնագիտացված/ ծառայություն
Ներկայումս Արագածոտնի մարզում գործում են 4 հիվանդանոց, 1 առողջության կենտրոն: Մահճակալային ֆոնդը կազմում է 690 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը 20%-է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնված` մի կողմից պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Հաշվի առնելով հիվանդանոցային ծառայության թերբեռնվածությունը, նպատակահարմար է մարզում գործող հիվանդանոցներում կատարել կառուցվածքային փոփոխություններ և կրճատել մահճակալների թիվը: Այս առումով Արագածոտնի մարզում ծրագրվում է` - պահպանել գործող հիվանդանոցների թիվը, կատարելով կառուցվածքային
փոփոխություններ հիվանդանոցների ներսում (մահճակալների թվի կրճատում,
հիվանդանոցների շենքերի ազատում), - հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոն,
որը կսպասարկի ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից
ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով), - Արտենիի առողջության կենտրոնի մահճակալների թիվը կրճատել մինչև 10
(ընդհանուր պրոֆիլի) - Արագածավան գյուղում բացել առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ
(ընդհանուր պրոֆիլի):
Ծրագրի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզի հիվանդանոցային համակարգը կներկայանա հետևյալ բուժհաստատություններով`
1. Աշտարակի վարչատարածք`
ա) Աշտարակ քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային
հիվանդանոց` 140 մահճակալ հզորությամբ /ներկայիս 230 մահճակալի փոխարեն/,
որն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`
- ընդհանուր թերապևտիկ,
- ընդհանուր վիրաբուժության,
- ինֆեկցիոն,
- մանկական,
- մանկաբարձագինեկոլոգիական,
- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը,
- արյան փոխներարկման կետը,
- շտապ օգնության կայանը:
Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ փոփոխությունները` - նյարդաբանական և վերակենդանացման բաժանմունքները տեղափոխել ընդհանուր
թերապևտիկ բաժանմունք, - առանձին շենքերում գործող հիվանդանոցի լաբորատորիան, կանանց կոնսուլտացիան,
դատաբժշկական ծառայությունը, հակատուբերկուլյոզային կաբինետը տեղափոխել
պոլիկլինիկայի շենք, - առանձին շենքում գործող դեղատունը տեղափոխել հիվանդանոցի հիմնական շենքի
առաջին հարկ, - պոլիկլինիկայի շենքում գործող պոլիկլինիկայի մանկական բաժանմունքը
տեղափոխել հիվանդանոցի մանկական բաժանմունքի առաջին հարկ` պահպանելով
պոլիկլինիկային վարչական ենթակայությունը, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը և արյան կետը հիվանդանոցի տարածքից
տեղափոխել պոլիկլինիկայի շենք` հիվանդանոցի վարչական ենթակայության տակ:
Արդյունքում կազատվեն` 1. հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքը` 4086 քմ 2. հիվանդանոցի համալիրում գործող շտապ օգնության ծառայության, դատաբժշկական
ծառայության, արյան կետի, հակատուբերկուլյոզային կաբինետի փայտյա
շինությունները` ընդհանուր` 400 քմ տարածք:
2. Թալինի վարչատարածք` Թալին քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 100 մահճակալ հզորությամբ /ներկայիս 220 մահճակալի փոխարեն/: Հիվանդանոցը իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները` - ընդհանուր թերապևտիկ, - ընդհանուր վիրաբուժական - մանկական, - մանկաբարձագինեկոլոգիական, - ինֆեկցիոն, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը, - շտապ օգնության ծառայությունը, - արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցում կկատարվի մահճակալների թվի կրճատում:
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում կիրականացվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` - առանձին շենքում գործող պոլիկլինիկայի ստոմատոլոգիական ծառայությունը
կտեղափոխվի պոլիկլինիկայի շենք (կաբինետի կարգավիճակով), ամբողջությամբ
ազատելով շենքը` 1200 քառ.մ - պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղակայվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն
(հիվանդանոցի վարչական ենթակայության տակ), - պոլիկլինիկայի երրորդ հարկում գործող բժշկական ուսումնարանը կտեղափոխվի
ազատված ստոմատոլոգիական ծառայության շենք:
3. Ապարանի վարչատարածք`
Ապարան քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց`
80 մահճակալ հզորությամբ /ներկայիս 140 մահճակալի փոխարեն/, որը իր մեջ
կներառի հետևյալ բաժանմունքները` - ընդհանուր թերապևտիկ, - ընդհանուր վիրաբուժական, - մանկական, - ինֆեկցիոն, - մանկաբարձագինեկոլոգիական, - շտապ օգնության ծառայությունը, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը, - արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցի ներսում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխությունները` - շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցի հիմնական շենք,
ազատելով փայտյա շինությունը, - պոլիկլինիկայի առաջին հարկում կտեղադրվի ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը
/հիվանդանոցի վարչական ենթակայության տակ/:
Արդյունքում կազատվեն հետևյալ մասնաշենքերը` - շտապ օգնության վթարային, փայտյա շինությունը` 400 քմ տարածքով:
4. Արագածի վարչատարածք` կգործի մեկ հիվանդանոց /Ծաղկահովտի հիվանդանոց/ 40
մահճակալ հզորությամբ /ներկայիս 85 մահճակալի փոխարեն/, որը իր մեջ
կներառի հետևյալ բաժանմունքները` - ընդհանուր թերապևտիկ, - ընդհանուր վիրաբուժական, - ինֆեկցիոն, - մանկական, - մանկաբարձագինեկոլոգիական, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոնը, - շտապ օգնության ծառայությունը, - արյան փոխներարկման կետը:
Հիվանդանոցային համալիրում կկատարվեն հետևյալ կառուցվածքային փոփոխություններ`
- շտապ օգնության ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային հիմնական շենք, - առանձին շենքում գործող լվացքատունը կտեղափոխվի հիվանդանոցի նկուղային
հարկ, - փայտյա տնակում գործող մանկական ծառայության բաժանմունքը կտեղափոխվի
պոլիկլինիկայի հիմնական շենք, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն ծառայությունը` պոլիկլինիկայի 1-ին հարկ:
Արդյունքում կազատվեն`
- փայտյա տնակում գործող մանկական ծառայության շենքը, շտապ օգնության և
լվացքատան շենքերը` ընդհանուր 400 քմ տարածքով:
5. Արտենիի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր
պրոֆիլի) 6. Արագածավանի առողջության կենտրոն` 10 մահճակալ հզորությամբ (ընդհանուր
պրոֆիլի)
Այսպիսով, Արագածոտնի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.
.__________________________________________________________________________.
|Բուժհաստատության |Առ 01.01.2001թ. |Ծանրաբեռնվա- |Առաջարկվող |
|անվանումը |բաժանմունքների |ծություն % |օպտիմալ |
| |մահճակալների ֆոնդը | |կառուցվածք |
| | | |/բաժանմունք/|
| | | |մահճակալ |
|___________________|___________________________|_____________|____________|
|Աշտարակի հիվանդանոց| թերապևտիկ | 70| | 30|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վիրաբուժական | 50| | 45|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |ինֆեկցիոն | 30| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկական | 20| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկ/գինեկոլոգիական | 60| | 45|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վերակենդանացման | 6| | 5|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |Ընդամենը | 230| 23.6| 140|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Ապարանի հիվանդանոց |թերապևտիկ | 40| | 15|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վիրաբուժական | 25| | 25|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |ինֆեկցիոն | 15| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկաբարձագինեկոլոգ.| 40| | 20|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկական | 15| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վերակենդանացման | -| | -|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |Ընդամենը | 140| 16| 80|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Թալինի հիվանդանոց |թերապևտիկ | 60| | 15|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վիրաբուժական | 55| | 35|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկաբարձագինեկոլոգ.| 55| | 25|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |ինֆեկցիոն | 20| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկական | 30| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |վերակենդանացման | 6| | 5|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |Ընդամենը | 220| 15| 100|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Ծաղկահովտի |վիրաբուժական | 20| | 10|
|հիվանդանոց | | | | |
|___________________|____________________|______|_____________|____________|
| |թերապևտիկ | 15| | 5|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկական | 15| | 5|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |ինֆեկցիոն | 10| | 5|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |մանկ/գինեկոլոգիական | 25| | 15|
|___________________|____________________|______|_____________|____________|
| |Ընդամենը | 85| 12| 40|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Արտենիի ԱԿ |Ընդամենը | 15| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Արագածավանի ԱԿ | | -| | 10|
|___________________|____________________|______|_____________|____________|
|Ընդամենը | | 690| | 380|
.__________________________________________________________________________.
Օպտիմալացման արդյունքում Արագածոտնի մարզում մահճակալային ֆոնդը
կկրճատվի մինչև 380 և կազատվի 6.486 քմ տարածք:
(ծրագիրը լրաց. 12.09.01 թիվ 851 որոշում)