Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳ ...

 

 

040.0674.210617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունիսի 2017 թվականի N 674-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԻ` ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների` ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 15-ի

N 674-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՓՈՓՈԽՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԻ` ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների` ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների (այսուհետ` պլան) յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո` բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

3. Փոփոխված պլանը համաձայնեցնելու նպատակով ընդերքօգտագործողը, պլանի ժամկետը լրանալուց, իսկ ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ պլանի փոփոխության դեպքում` փոփոխված պլանը ուժի մեջ մտնելուց առնվազն երեք ամիս առաջ, լիազոր մարմին է ներկայացնում դիմում` թղթային տարբերակով (հաստատված հայտատուի ստորագրությամբ կամ էլեկտրոնային տարբերակով:

(3-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

4. Դիմումին կից ներկայացվում են`

1) փոփոխված պլանը.

2) ֆինանսական նոր երաշխիքը կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթը:

5. Դիմումի գրանցման օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված փոփոխված պլանը և ֆինանսական երաշխիքը, որի արդյունքում ընդերքօգտագործողին ծանուցում է`

1) փոփոխված պլանը լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին, կամ

2) փոփոխված պլանը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև ընդերքօգտագործողի կողմից լրակազմ փաթեթի ներկայացման օրը, կամ

3) փոփոխված պլանը մերժելու մասին, կամ

4) փոփոխված պլանը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա լինելու մասին, որի դեպքում պլանը համարվում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության ստացման պահից:

6. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետի`

1) 1-ին ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե ընդերքօգտագործողի կողմից ներկայացված դիմումը, փոփոխված պլանը և ֆինանսական երաշխիքը բավարարում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի պահանջները և փոփոխված պլանը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.

2) 2-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներին.

3) 3-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե փոփոխված պլանը կամ ֆինանսական երաշխիքը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի` պլանին և ֆինանսական երաշխիքին վերաբերող պահանջներին, ինչպես նաև այն դեպքում, եթե ընդերքօգտագործողի կողմից սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում.

4) 4-րդ ենթակետով նախատեսված ծանուցումն ուղարկում է ընդերքօգտագործողին, եթե փոփոխված պլանը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

7. Ծանուցումն իրականացվում է թղթային տարբերակով դիմում ներկայացվելու դեպքում` թղթային, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում` էլեկտրոնային տարբերակով:

8. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ ընդերքօգտագործողին չի ծանուցում, ապա դիմումը համարվում է բավարարված և պլանը լիազոր մարմնի հետ համաձայնեցված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.06.2017
N 674-Ն
Որոշում