ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2012 թվականի N 561-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1293-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի դեկտեմբերի 6-ի N 24/2089 գրությունը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր` համաձայն հավելվածի, հետևյալ պայմաններով.
1) երթևեկելի մասերում` միայն այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ երկու և ավելի գոտիներով, իսկ այն փողոցներում, որտեղ երթևեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով (օրինակ` Գյուլբենկյան փողոց), ավտոկայանատեղին կազմակերպել երթևեկելի մասից դուրս` տեղային լայնացում ունեցող հատվածներում (գրպանիկներում),
2) միակողմ երթևեկություն ունեցող փողոցներում` միայն երկու և ավելի գոտիների առկայության դեպքում, և այդ հատվածներում` ավտոկայանատեղի հանդիպակաց կողմում, անկախ երթևեկության գոտիների քանակից, արգելելով ավտոտրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը,
3) հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելիս դրանց սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնել երթևեկելի մասից և կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները.
4) Վճարովի ավտոկայանատեղերում նախատեսել առանձին հատվածներ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար: Նշված ավտոտրանսպորտային միջոցների համար փողոցների յուրաքանչյուր ուղղության վրա և հրապարակներում, որտեղ սույն կարգին համապատասխան կազմակերպվում է վճարովի ավտոկայանատեղեր, նախատեսել 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա տեղափոխող առնվազն 1 (մեկ) ավտոտրանսպորտային միջոցի կայանման համար հատված:
(1-ին կետը փոփ. 24.06.14 թիվ 190-Ն որոշում)
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին` սույն որոշման հավելվածում նշված փողոցներում կամ հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելու հստակ տեղերը, սահմանները և ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կայանման ձևը նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:
3. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, բացառությամբ` օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով չթույլատրվող գոտիների կամ հատվածների, հաշվի առնելով տվյալ տարածքի առանձնահատկությունները և ավտոկայանատեղ կազմակերպելու նպատակահարմարությունը, ընդ որում`
1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.
2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան:
4. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպվում է Երևանի քաղաքապետի կամ Երևանի համայնքային ենթակայության կազմակերպության կողմից: Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահվել նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք գանձում են վճար` Երևանի քաղաքապետի հետ կնքված պայմանագրին համապատասխան:
5. Ավտոկայանատեղի կազմակերպիչը վճարը գանձում է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ (որոշումներով) սահմանված դրույքաչափերի սահմաններում և վճարման ձևին համապատասխան:
6. Ավտոկայանատեղերը պետք է ունենան հետևյալ կահավորումը`
1) տարածքի մակերեսի կոշտ պատվածք, ավտոկայանատեղի սահմանների սահմանազատում փողոցի երթևեկելի մասում, վճարի գանձման, տարածքի վերահսկման և երթևեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցների առկայություն (հնարավորության դեպքում), կառուցվածքային տարրերով տարանջատում.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևի գետնանշում.
3) ավտոկայանատեղի տարածք ավտոտրանսպորտային միջոցների մուտք գործելու, տարածքից դուրս գալու մատչելի և անվտանգ ուղիներ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան` «Կայանման տեղ» և «Տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը կայանման տեղերում», իսկ վճարովի ավտոկայանատեղերի համար` նաև «Վճարովի ծառայություններ», իսկ սույն կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված հատվածներում' «Հաշմանդամներ» ճանապարհային նշաններ.
5) վճարովի ավտոկայանատեղի համար տեղեկատվական ցուցանակ, որը պետք է պարունակի ավտոկայանատեղի կազմակերպչի լրիվ անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ավտոկայանատեղի աշխատանքային ռեժիմը, ավտոկայանման ծառայության մատուցման դիմաց սահմանված վճարի չափերը, ծառայողական ավտոկայանատեղի համար` նաև «Ծառայողական» ցուցանակ:
(6-րդ կետը փոփ. 24.06.14 թիվ 190-Ն որոշում)
7. Ավտոկայանատեղի կահավորման և գետնանշման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին համապատասխան` ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, իր միջոցների հաշվին:
8. Ավտոկայանատեղի ծառայությունից օգտվողների համար ներկայացվող տեղեկատվությունը, ավտոկայանատեղից օգտվելու պայմանների վերաբերյալ ցուցանակները պետք է տեղադրվեն մատչելի և տեսանելի վայրերում:
9. Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պահանջով` նրանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի կայանման մասին տրամադրվում է տեղեկանք` հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները`
1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.
3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.
4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.
5) վճարված տեղական վճարի գումարի չափը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 14.02.17 թիվ 672-Ն որոշում)
Հավելված
Երևան քաղաքի ավագանու
2012 թվականի դեկտեմբերի 25-ի
N 561-Ն որոշման
._____________________________________________________________________.
| ՑԱՆԿ |
| |
|Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային |
| սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և |
| հրապարակներում ավտոկայանատեղերի |
|_____________________________________________________________________|
| | ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Հալաբյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Հասրաթյան փողոց /Գրիգոր/ |
|__|__________________________________________________________________|
|3 |Շիրազի փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Սիլիկյան նոր խճուղի |
|__|__________________________________________________________________|
|5 |Սեբաստիայի փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Լենինգրադյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Բեկնազարյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Բաշինջաղյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Մազմանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Շինարարների փողոց |
|__|__________________________________________________________________|
|11|Մարգարյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Բաբաջանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Աճառյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|3 |Խուդյակովի փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Բագրևանդի փողոց |

| | ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Բաղրամյան պողոտա |

|2 |Կասյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|3 |Քոչարի փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Վաղարշյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Կոմիտասի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|6 |Կիևյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Ազատության պողոտա |
|__|__________________________________________________________________|
|8 |Թբիլիսյան խճուղի |
|__|__________________________________________________________________|
|9 |Օրբելի եղբայրների փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Ավետիսյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|11|Հակոբյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|12|Խաչատրյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|13|Գյուլբենկյան փողոց/Կյուլպենկյան/ |
|__|__________________________________________________________________|
|14|Փափազյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|15|Մամիկոնյանց փողոց |
|__|__________________________________________________________________|
|16|Տիգրանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|17|Բաբայան փողոց |
|__|__________________________________________________________________|
|18|Գրիբոյեդովի փողոց |
|__|__________________________________________________________________|
|19|Շիրվանզադեի փողոց |
|__|__________________________________________________________________|
|20|Ադոնցի փողոց |
|__|__________________________________________________________________|
|21|Նաիրի Զարյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ԴԱՎԹԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Միկոյան փողոց /Անաստաս Միկոյան փողոց -Երևան -Եղվարդ խճուղին` |
| |սկսած Դավթաշենի կամրջից մինչև Դավթաշեն համայնքի վարչական տարածքի |
| |վերջը/ |
|__|__________________________________________________________________|
|2 |Սասնա Ծռերի փողոց |
|__|__________________________________________________________________|
|3 |Պետրոսյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Փիրումյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Աղաբաբյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Տիգրան Մեծի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|2 |Արցախի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|3 |Այվազովսկու փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Էրեբունու փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Դավիթ Բեկի փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Ռոստովյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Գարեգին Նժդեհի փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Խորենացու փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Բելինսկու փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Ազատամարտիկների պողոտա |
|__|__________________________________________________________________|
|11|Արին-Բերդի փողոց |
|__|__________________________________________________________________|
|12|Նուբարաշենի խճուղի |
|__|__________________________________________________________________|
|13|Սասունցի Դավթի փողոց |
|__|__________________________________________________________________|
|14|Խաղաղ Դոնի փողոց |
|__|__________________________________________________________________|
|15|Տիտոգրադյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|16|Աթոյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|17|Նոր Արեշի 3-րդ փողոց |
|__|__________________________________________________________________|
|18|Մուրացանի փողոց |
|__|__________________________________________________________________|
|19|Կայարանամերձ հրապարակ |
|__|__________________________________________________________________|
| | ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Բաղրամյան պողոտա |
|__|__________________________________________________________________|
|2 |Մաշտոցի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|3 |Կորյունի փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Սարյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Ամիրյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Տիգրան Մեծի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|7 |Խանջյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Աբովյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Նալբանդյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Մոսկովյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|11|Հերացու փողոց |
|__|__________________________________________________________________|
|12|Խորենացու փողոց |
|__|__________________________________________________________________|
|13|Պռոշյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|14|Ագաթանգեղոսի փողոց |
|__|__________________________________________________________________|
|15|Արշակունյաց պողոտա |
|__|__________________________________________________________________|
|16|Իսակովի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|17|Չարենցի փողոց |
|__|__________________________________________________________________|
|18|Նար-Դոսի փողոց |
|__|__________________________________________________________________|
|19|Սայաթ-Նովայի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|20|Պարոնյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|21|Գրիգոր Լուսավորչի փողոց |
|__|__________________________________________________________________|
|22|Վարդանանց փողոց |
|__|__________________________________________________________________|
|23|Իսրայելյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|24|Ձորափի փողոց |
|__|__________________________________________________________________|
|25|Արամի փողոց |
|__|__________________________________________________________________|
|26|Բուզանդի փողոց |
|__|__________________________________________________________________|
|27|Պուշկինի փողոց |
|__|__________________________________________________________________|
|28|Զորյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|29|Կողբացու փողոց |
|__|__________________________________________________________________|
|30|Տպագրիչների փողոց |
|__|__________________________________________________________________|
|31|Անտառային փողոց |
|__|__________________________________________________________________|
|32|Քաջազնունու փողոց |
|__|__________________________________________________________________|
|33|Տերյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|34|Հանրապետության փողոց |
|__|__________________________________________________________________|
|35|Մկրտչյան փողոց /Մհեր Մկրտչյան/ Տիգրան Մեծի պողոտայից մինչև |
| |Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/ |
|__|__________________________________________________________________|
|36|Մելիք-Ադամյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|37|Զաքյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|38|Լեոյի փողոց |
|__|__________________________________________________________________|
|39|Քոչարի փողոց |
|__|__________________________________________________________________|
|40|Մանուկյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|41|Դեմիրճյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|42|Արգիշտիի փողոց |
|__|__________________________________________________________________|
|43|Բեյրութի փողոց |
|__|__________________________________________________________________|
|44|Իտալիայի փողոց |
|__|__________________________________________________________________|
|45|Սարգսյան փողոց /Վազգեն Սարգսյան փողոց/ |
|__|__________________________________________________________________|
|46|Թումանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|47|Իսահակյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|48|Հանրապետության հրապարակ |
|__|__________________________________________________________________|
|49|Հյուսիսային պողոտա |
|__|__________________________________________________________________|
|50|Շահումյանի հրապարակ |
|__|__________________________________________________________________|
|51|Սախարովի հրապարակ |
|__|__________________________________________________________________|
|52|Քրիստափորի փողոց |
|__|__________________________________________________________________|
|53|Ալեք Մանուկյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Սեբաստիայի փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Ծովակալ Իսակովի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|3 |Բաբաջանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Րաֆֆու փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Շերամի փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Տիչինայի փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Օհանովի փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Զորավար Անդրանիկի փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Լենինգրադյան փողոց /երթևեկելի մասը Աջափնյակում է/ |
|__|__________________________________________________________________|
|10|Մալաթիայի փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Գայի պողոտա |
|__|__________________________________________________________________|
|2 |Մյասնիկյան պողոտա |
|__|__________________________________________________________________|
|3 |Թևոսյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Բագրևանդի փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Մուրադյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Քոչինյան փողոց /Անտոն/ |
|__|__________________________________________________________________|
|7 |Միկոյան փողոց /Արտեմ/ |
|__|__________________________________________________________________|
|8 |Գյուրջյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Գալշոյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Սաֆարյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|11|Կարախանյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Արմենակյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Հովսեփյան փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Նուբարաշենի խճուղի |
|__|__________________________________________________________________|
| | ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Շիրակի փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Արտաշիսյան պողոտա |
|__|__________________________________________________________________|
|3 |Արշակունյաց պողոտա |
|__|__________________________________________________________________|
|4 |Գարեգին Նժդեհի փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Բագրատունյաց փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |Թամանցիների փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Մանանդյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Մանթաշյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|9 |Մայիսի 9-ի փողոց |
|__|__________________________________________________________________|
|10|Չեխովի փողոց |
|__|__________________________________________________________________|
|11|Նորագավիթի 1-ին փողոց |
|__|__________________________________________________________________|
| | ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ |
|__|__________________________________________________________________|
|1 |Դավիթ Անհաղթի փողոց |
|__|__________________________________________________________________|
|2 |Ռուբինյանց փողոց |
|__|__________________________________________________________________|
|3 |Սևակի փողոց |
|__|__________________________________________________________________|
|4 |Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փողոց |
|__|__________________________________________________________________|
|5 |Հասրաթյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|6 |ՈՒլնեցու փողոց |
|__|__________________________________________________________________|
|7 |Հր. Ներսիսյան փողոց |
|__|__________________________________________________________________|
|8 |Դրոյի փողոց |