040.0329.040416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 մարտի 2016 թվականի N 329-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված համապատասխան գույքը և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել որ`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ», «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերում», «Դրոշմապիտակների ձեռքբերման ծախսեր», «Փորձաքննությունների ծառայություններ», «Հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման ծառայություններ», «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում», «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման», «Չինական Արտահանման-ներմուծման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման» ծրագրերի և «Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ԵՏՄ-ի անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու դրամաշնորհային ծրագիր», «Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացման» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ստանձնված պարտավորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ որպես սույն կետի 1-ին ենթակետում նշված ծրագրերն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների շրջանակներում կնքված պայմանագրերով նախատեսված պատվիրատուի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը: Ընդ որում, մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված` պայմանագրերը կնքելու պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա.
4) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ մուտքագրված եկամուտները և այդ ֆոնդի միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կատարված ծախսերը ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվություններում` անհրաժեշտության դեպքում այդ հաշվետվություններում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի առանձնացումից բխող համապատասխան բացատրություններ.
5) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված եկամտային հաշիվների կարգադրիչը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
6) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագրի հիման վրա իրականացվող վերակազմակերպման գործընթացի` ներառյալ սույն որոշման պահանջների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար ընդհանուր գումարով մինչև 30 մլն դրամի չափով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բանակցային ընթացակարգով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված պարտավորությունների ցանկը և իրականացնել պայմանագրերի, այլ փաստաթղթերի ընդունում-հանձնումը` անհրաժեշտության դեպքում դրանցում կատարելով համապատասխան փոփոխություններ.
2) եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի ընդունում-հանձնումը` անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով առաջարկություն սույն որոշմամբ հաստատված գույքի ցանկում ուղղումներ կատարելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 27-րդ ենթակետը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին`
1) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, վերակառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների, Սյունիքի տարածաշրջանային մաքսատան կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների գնումն իրականացնել բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` չտարածելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:»:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 6 հավելվածի 4.22.1-ին և 5.9.1-ին կետերում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների պլանը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատողների 2016 թվականի մարտ ամսվա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները հաշվարկել և վճարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 02 դասի 03 ծրագրի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին` այն ներառելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ծախսերի կատարման հաշվեկշռում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված աշխատողների հաճախումների տեղեկագրերի հիման վրա:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
--------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 1, 2 և 3 հավելվածները չեն բերվում
(1-3 հավելվածները փոփ. 02.06.16 թիվ 578-Ն որոշում)
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2016 թվականի մարտի 17-ի
N 329-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
(դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Հասցեն |Հաշվեկշռային արժեքը |
|ը/կ| |_________________________________|
| | |սկզբնական |մնացորդային |
|___|_______________________________|________________|________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_______________________________|________________|________________|
|1. |քաղ. Գորիս, Տաթևացի թիվ 9 շենք|7,736,777.0 |4,075,683.0 |
|___|_______________________________|________________|________________|
|2. |քաղ. Երևան Մ. Խորենացու փ. |110,072,000.0 |44,028,800.0 |
| |թիվ 7 շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|3. |քաղ. Երևան Մ. Խորենացու փ. |2,227,990.0 |1,002,595.5 |
| |թիվ 7 շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|4. |քաղ. Երևան, Մ. Խորենացու փ. |164,282,470.0 |151,082,470.0 |
| |թիվ 3 և 7 շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|5. |քաղ. Երևան, Մ. Խորենացու փ. |282,287,426.0 |154,258,679.6 |
| |թիվ 3 և 7 | | |
|___|_______________________________|________________|________________|
|6. |քաղ. Երևան Մ. Խորենացու փ. |130,000,000.0 |52,000,000.0 |
| |թիվ 7 շենք 5-րդ հարկ | | |
|___|_______________________________|________________|________________|
|7. |քաղ. Երևան Մ. Խորենացու փ. |316,466,700.0 |158,233,350.0 |
| |թիվ 7 ա շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|8. |քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, |434,617,887.0 |282,501,626.6 |
| |Պ. Սևակի փ. թիվ 5/1 շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|9. |քաղ. Երևան, Կոմիտաս 35 |225,734,371.0 |168,740,343.5 |
|___|_______________________________|________________|________________|
|10.|քաղ. Երևան Դեղատան 3 |495,944,930.0 |371,958,697.5 |
|___|_______________________________|________________|________________|
|11.|Նոր-Նորք, Մոլդովական 41/3 |172,342,521.0 |114,541,860.8 |
|___|_______________________________|________________|________________|
|12.|Էրեբունի, Սասունցի Դավիթ 87 ա |214,283,625.0 |160,094,218.3 |
|___|_______________________________|________________|________________|
|13.|քաղ. Երևան, Աջափնյակ |548,113,968.0 |454,566,325.0 |
| |Շինարարների փ. 3/1 | | |
|___|_______________________________|________________|________________|
|14.|Շենգավիթ, Մանթաշյան 55 |454,297,488.0 |239,533,428.2 |
|___|_______________________________|________________|________________|
|15.|քաղ. Գավառ Գրիգոր Լուսավորչի |35,000,000.0 |19,250,000.0 |
| |12/2 | | |
|___|_______________________________|________________|________________|
|16.|Գեղարքունիքի մարզ, քաղ. |17,447,000.0 |9,595,850.0 |
| |Վարդենիս Ռոմանի փ. թիվ 98/1 | | |
| |շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|17.|քաղ. Արթիկի Բաղրամյան 4 |9,221,211.0 |4,975,120.0 |
|___|_______________________________|________________|________________|
|18.|քաղ. Գյումրի Հովսեփյան 1 |168,163,440.0 |131,600,200.0 |
|___|_______________________________|________________|________________|
|19.|Շիրակի մարզ, գ. Ախուրյան |17,241,300.0 |- |
|___|_______________________________|________________|________________|
|20.|քաղ. Սիսիան Սիսակյան 41գ |3,753,000.0 |2,064,150.0 |
|___|_______________________________|________________|________________|
|21.|քաղ. Աշտարակ Պռոշյան 29 |479,312,286.0 |402,361,954.8 |
|___|_______________________________|________________|________________|
|22.|քաղ. Ապարան Բաղրամյան-14, 3-րդ |91,634.8 | |
| |հարկ | | |
|___|_______________________________|________________|________________|
|23.|քաղ. Արմավիր Չարենցի-24 |53,022.0 | |
|___|_______________________________|________________|________________|
|24.|քաղ. Մասիս Արարատյան փ 3, թիվ |196,554,030.0 |157,243,224.0 |
| |1 | | |
|___|_______________________________|________________|________________|
|25.|քաղ. Մասիս, Երևանյան 87 |392,394.0 |- |
|___|_______________________________|________________|________________|
|26.|քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23/83 |2,346,300.0 |- |
|___|_______________________________|________________|________________|
|27.|քաղ. Եղեգնաձոր Նարեկացի 8/3 |195,827,063.0 |132,170,297.3 |
|___|_______________________________|________________|________________|
|28.|քաղ. Իջևան, Անկախության փ. 12 |117,563,783.0 |107,916,769.0 |
|___|_______________________________|________________|________________|
|29.|քաղ. Իջևան, Ա. Մելիքբեկյան 3 |5,000,000.0 |2,645,800.0 |
|___|_______________________________|________________|________________|
|30.|քաղ. Կապան, Ռ. Մինասյան 20 ա |170,403,163.0 |161,888,113.3 |
|___|_______________________________|________________|________________|
|31.|քաղ. Մեղրի Զ. Անդրանիկ 2/11 |10,543,243.0 |7,907,432.3 |
|___|_______________________________|________________|________________|
|32.|քաղ. Մեղրի Զ. Անդրանիկ 2/12 |5,060,000.0 |3,795,000.0 |
|___|_______________________________|________________|________________|
|33.|քաղ. Եղվարդ, Երևանյան 10 ա |45,990.0 | |
|___|_______________________________|________________|________________|
|34.|քաղ. Հրազդան. Օգոստոսի 23, |6,000,000.0 |3,300,000.0 |
| |2-րդ և 3-րդ հարկեր | | |
|___|_______________________________|________________|________________|
|35.|քաղ. Չարենցավան Աբովյան 8 |5,271,602.0 |3,426,541.3 |
|___|_______________________________|________________|________________|
|36.|քաղ. Հրազդան, Սպանդարյան |169,423,089.0 |141,876,985.7 |
| |24/1-24/2 մասնաշենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|37.|քաղ. Սևան Սայաթ-Նովա փ. 1, 1 |179,835,252.0 |132,881,439.0 |
|___|_______________________________|________________|________________|
|38.|քաղ. Վանաձոր Վարդանանց փ. թիվ |260,771,000.0 |156,462,600.0 |
| |11 | | |
|___|_______________________________|________________|________________|
|39.|քաղ. Տաշիր Կալինինի 6 |240,374.0 | |
|___|_______________________________|________________|________________|
|40.|քաղ. Վանաձոր Տ. Մեծի պող. թիվ |21,200,000.0 |14,840,000.0 |
| |35/1 | | |
|___|_______________________________|________________|________________|
|41.|քաղ. Ալավերդի Թումանյան 1 ա |12,050.0 |- |
|___|_______________________________|________________|________________|
|42.|քաղ. Ստեփանավան, Գ. Նժդեհի 5 |7,866,252.0 |786,623.0 |
|___|_______________________________|________________|________________|
|43.|քաղ. Երևան, Ծով. Իսակովի պող. |163,762,359.5 |86,773,422.7 |
| |թիվ 10 | | |
|___|_______________________________|________________|________________|
|44.|Արմավիրի մարզ գ. Մարգարա, |4,999,300.0 |- |
| |անցումային կետի շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|45.|Արմավիրի մարզ գ. Մարգարա, |1,683,600.0 |- |
| |անցումային կետի հյուրանոց | | |
|___|_______________________________|________________|________________|
|46.|Արմավիրի մարզ գ. Մարգարա, |2,829,100.0 |- |
| |անցումային կետի կաթսայատուն | | |
|___|_______________________________|________________|________________|
|47.|քաղ. Երևան Ծով. Իսակովի պող. |20,460,126.0 |7,077,598.6 |
| |թիվ 10 շենք (3-րդ հարկ) | | |
|___|_______________________________|________________|________________|
|48.|քաղ. Գյումրի Մ. Խորենացի 21 |235,225,998.0 |82,418,986.3 |
|___|_______________________________|________________|________________|
|49.|գ. Բավրա, մաքսակետի շենք |72,617,831.0 |35,479,693.4 |
|___|_______________________________|________________|________________|
|50.|գ. Բավրա, անգար |65,343,850.0 |3,920,310.0 |
|___|_______________________________|________________|________________|
|51.|գ. Ախուրիկ |97,012,281.0 |4,850,611.9 |
|___|_______________________________|________________|________________|
|52.|քաղ. Վանաձորի Մոսկովյան փ. թիվ |74,704,635.0 |44,450,301.0 |
| |42 ա | | |
|___|_______________________________|________________|________________|
|53.|քաղ. Վանաձոր Մոսկովյան 44 |182,331,705.0 |18,896,972.0 |
|___|_______________________________|________________|________________|
|54.|գ. Այրում Երկաթուղային 20 |150,708,930.0 |107,686,698.0 |
|___|_______________________________|________________|________________|
|55.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն |12,873,400.0 |7,080,358.0 |
| |գրասենյակի շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|56.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն |264,665,690.0 |120,964,537.0 |
|___|_______________________________|________________|________________|
|57.|Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն |251,051,268.0 |92,378,030.0 |
| |19 փող. 1 | | |
|___|_______________________________|________________|________________|
|58.|Տավուշի մարզ գ. Բագրատաշեն |9,526,000.0 |3,524,620.0 |
|___|_______________________________|________________|________________|
|59.|Լոռու մարզ, գյուղ Գոգավան |47,581,220.0 |21,234,231.0 |
|___|_______________________________|________________|________________|
|60.|Լոռու մարզ, գյուղ Պրիվոլնոյե |2,050,000.0 |615,000.0 |
|___|_______________________________|________________|________________|
|61.|քաղ. Ալավերդի Մադան թաղամաս |1,900,000.0 |760,000.0 |
| |(Ջիլիզա) | | |
|___|_______________________________|________________|________________|
|62.|Սյունիքի մարզ, գ. Կարճևան |1,316,537,140.0 |135,105,600.0 |
| |Մայրուղի-4 | | |
|___|_______________________________|________________|________________|
|63.|Սյունիքի մարզ, գյուղ Շաքե |53,919,860.0 |27,340,050.0 |
|___|_______________________________|________________|________________|
|64.|քաղ. Երևան, Էրեբունի |630,289,504.0 |565,530,491.5 |
| |Հյուսիսային փող. 6 | | |
|___|_______________________________|________________|________________|
|65.|քաղ. Տաշիր Լենինի փ. թիվ 85 |5,100,000.0 |2,550,000.0 |
|___|_______________________________|________________|________________|
|66.|Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, |50,352,580.0 |47,834,951.0 |
| |Նար-Դոսի 11 | | |
|___|_______________________________|________________|________________|
|67.|քաղ. Արմավիր, Մյասնիկյան փ. |72,000,000.0 |54,000,000.0 |
| |թիվ 15 ա/1 շենք | | |
|___|_______________________________|________________|________________|
|68.|քաղ. Երևան, Ահարոնյան 12/3 |443,147,175.0 |314,394,721.3 |
|___|_______________________________|________________|________________|
|69.|քաղ. Երևան, Շենգավիթ, |28,695,644.0 |23,906,893.6 |
| |Արարատյան 90 | | |
|___|_______________________________|________________|________________|
|70.|քաղ. Դիլիջան, Պարզ լճի փող. 5, |15,038,533,564.0|12,607,294,553.6|
| |26/1, 24/1 | | |
|___|_______________________________|________________|________________|
|71.|քաղ. Երևան, Շենգավիթ |9,118,458,000.0 |8,486,417,410.7 |
| |Մանանդյան փ. 41, 26/1, 26/2 | | |
|___|_______________________________|________________|________________|
|72.|քաղ. Սևան, կենտրոնական |21,240,276.0 |8,570,486.0 |
| |հիվանդանոցից արևելք, «Սպիտակ | | |
| |ափ» ՓԲԸ-ին հատող տարածք | | |
|___|_______________________________|________________|________________|
|73.|Տավուշի մարզ, Բագրատաշեն 12 |25,200.0 |- |
| |փողոց 41 | | |
|___|_______________________________|________________|________________|
|74.|Շիրակի մարզ, Բավրա, հողամաս |- |- |
| |(7 կտոր, 75169.7 քառ/մետր) | | |
._____________________________________________________________________.
(4-րդ հավելվածը փոփ. 12.01.17 թիվ 21-Ն որոշում)
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում