Սեղմել Esc փակելու համար:
{19.11.2009 - 31.03.2011} ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{19.11.2009 - 31.03.2011} ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.2009  -ից մինչեւ   31.03.2011  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 19.11.2009 - 31.03.2011

040.1473.250902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1473-Ն

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը սահմանելու մասին» N 667 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակման համար կառուցապատողին ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը:

(1-ին կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (այսուհետ` առաջադրանք) փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, տարածական պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաև քաղաքաշինական, պատմամշակութային ժառանգության, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծային փաստաթղթերի մշակման պարտադիր պայմաններ, պահանջներ ու սահմանափակումներ:

(2-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

2.1. Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար:

(2.1-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

3. Համայնքի վարչական սահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(3-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն, 09.04.09 թիվ 354-Ն որոշումներ)

3.1. (3.1-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 թիվ 354-Ն որոշում)

(3.1-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

4. Առաջադրանքը ներառում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված կառուցապատմանն առնչվող պահանջներն ու սահմանափակումները, նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգի, անհրաժեշտ ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները, ինչպես նաև առաջադրանքի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել 2 տարին (N 2 ձև):

(4-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

5. Առաջադրանքը չի կարող ներառել նախագծվող օբյեկտի գեղարվեստական արտահայտչամիջոցների վերաբերյալ պարտադիր պայմաններ, եթե դրանք չեն բխում միասնական քաղաքաշինական համալիրի ձևավորման պահանջներից կամ հիմնավորված չեն կազմավորված քաղաքաշինական, պատմամշակութային կամ բնական միջավայրի բնույթը պահպանելու անհրաժեշտությամբ:

6. սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքում առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

(6-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

7. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման դեպքում առաջադրանքով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով:

(7-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

8. Այն դեպքերում, երբ կառուցապատվող հողամասի ճարտարագիտական (ճարտարագիտաերկրաբանական) ուսումնասիրություններն անհնարին են առանց քանդման աշխատանքների իրականացման, ապա սեփականատիրոջը տրված առաջադրանքի հետ միասին տրվում է քանդման թույլտվություն:

Օբյեկտի փաստացի քանդումն իրականացվում է առաջադրանքով սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո:

(8-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 թիվ 354-Ն որոշում)

(9-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

10. Առաջադրանքով սահմանված ճարտարապետահատակագծային պահանջները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ սահմանված կարգով մշակված և հաստատված գոտևորման նախագծերով տվյալ գոտու թույլատրելի օգտագործմանը (կառուցապատմանը):

(10-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածներում ներառված հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները կարող են լրամշակվել իրավասու մարմնի կողմից միջանկյալ համաձայնեցում ստացած` սահմանված կարգով մշակված էսքիզային նախագծի հիման վրա, եթե նման պայման ամրագրված է առաջադրանքում:

(11-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն, 09.04.09 թիվ 354-Ն որոշումներ)

12. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերն օտարելու կամ օգտագործման (այդ թվում` վարձակալության) տրամադրելու դեպքում առաջադրանքը տրվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված համապատասխան ընթացակարգերի համար նախատեսված փաստաթղթերի հետ միասին, ընդ որում`

ա) աճուրդային կարգով հողամասերն օտարելու դեպքում` աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում.

բ) մրցույթով վարձակալության տրամադրելու դեպքում` մրցույթի պայմաններում.

գ) առանց մրցույթի անհատույց (մշտական) օգտագործման, ուղղակի վաճառքի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում օրենքով և սույն կարգի 3-րդ և 3.1-րդ կետերով սահմանված համապատասխան մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) հողամասը հատկացնելու մասին որոշման հետ միասին:

(12-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

13. Սույն կարգի 12-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերում առաջադրանքի, այդ թվում` ելակետային նյութերի և տեխնիկական պայմանների (տեխնիկատնտեսական պայմաններ), ինչպես նաև անհրաժեշտ չափագրական նյութերի նախապատրաստման հետ կապված ծախսերը սահմանված կարգով և չափով ներառվում են աճուրդի կամ մրցույթի կազմակերպման ծախսերում:

14. Սույն կարգի 12-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում առաջադրանքի նախապատրաստման հետ կապված ծախսերի վճարումը կատարվում է կառուցապատողի (հայտատուի) կողմից` սույն կարգի 13-րդ կետով սահմանված չափով:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը սահմանելու մասին» N 479 որոշմամբ սահմանված կարգով իրականացվող հողօգտագործումների վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են առաջադրանքի նախագծի հետ միասին:

16. անշարժ գույքի (հողամաս, շենքեր ու շինություններ) սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու, այդ թվում` շենքերի ու շինությունների կամ դրանց մի հատվածի (այսուհետ` կառույց) գործառական նշանակությունը փոփոխելու նպատակով առաջադրանք ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում հայտ (N 1 ձև), եթե նախատեսվող աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով պահանջվում է շինարարության թույլտվություն: Ընդ որում, եթե կառույցի գործառական նշանակության նախատեսվող փոփոխությունը հանգեցնում է հողամասի գործառական կամ նպատակային նշանակության փոփոխության, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխությանն առնչվող առաջադրանքի նախագիծն ուժի մեջ է մտնում հողամասի նպատակային կամ գործառական նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

(16-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

16.1. Եթե կառույցի գործառական նշանակության փոփոխության համար չի պահանջվում շինարարության թույլտվություն (հետևաբար նաև առաջադրանք), ընդ որում`

ա) անհրաժեշտություն է առաջանում փոփոխել հողամասի գործառական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է հողամասի նպատակային կամ գործառական նշանակության փոփոխումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) անհրաժեշտություն չի առաջանում փոփոխել հողամասի գործառական կամ նպատակային նշանակությունը, ապա կառույցի գործառական նշանակության փոփոխության մասին իրավասու մարմնի որոշումն ընդունվում է` հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ կետով նշված պարտադիր պայմանները, պահանջներն ու սահմանափակումները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ սահմանված կարգով:

(16.1-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

17. Հայտում նշվում են նախագծվող օբյեկտի հասցեն, նշանակությունը, նախատեսվող մակերեսը, հարկերի թիվը կամ շենքի և շինության վերափոխման, վերակառուցման, գործառական նշանակության փոփոխման նպատակը և կառուցապատողի ցանկությամբ` օբյեկտի վերաբերյալ այլ լրացուցիչ տվյալներ:

18. Հայտին կցվում են`

ա) կառուցապատողի հողամասի հատակագիծը` նախագծվող (վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող, փոփոխվող և այլն) օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

(18-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն որոշում)

19. Սույն կարգով սահմանված բոլոր դեպքերում առաջադրանքի տրամադրման (լրամշակման) կամ սույն կարգի 20-րդ կետի հիմքերով վերջինիս մերժման ժամկետը չի կարող գերազանցել 20 օրը:

(19-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 992-Ն, 29.12.05 թիվ 2405-Ն որոշումներ)

20. Հայտը կարող է մերժվել` եթե

ա) կառուցապատողը հայտում ամրագրել է այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (դրանց առկայության դեպքում), ինչպես նաև քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

բ) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

21. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կատարել մերժված հայտում ու ներկայացվող փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

22. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և տաս օրվա ընթացքում կառուցապատողին տալիս առաջադրանք:

(22-րդ կետը փոփ. 08.08.03 թիվ 992-Ն որոշում)

23. Հայտի մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2405-Ն որոշման

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար _________________________________________________________

(իրավասու մարմինը, ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,

__________________________________________________________________________

          ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

ՀԱՅՏ

 

Խնդրում եմ տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք ________________________

 

__________________________________________________________________________

(կառուցում, վերակառուցում, կապիտալ նորոգում, գործառական նշանակության

փոփոխում և այլն, օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)

 

նախագծման համար __________________________________________________________

(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը,

 

_____________________________________________ հասցեում գտնվող հողամասում:

հողամասի ծածկագիրը)

 

Նախատեսում եմ ___________________________________________________________

(օբյեկտի նախատեսվող պարամետրերը և գործառական

նշանակությունը` այդ թվում` փոփոխվող)

 

__________________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ`

ա) կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).

բ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

 

Կառուցապատող ___________________ _____________________

                             (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

_____ __________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(իրավաբանական անձի համար)

 

(1-ին հավելվածը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն, 09.04.09 թիվ 354-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2405-Ն որոշման

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

--------------------------- մարզ

 

------------------------ համայնք

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ N ____

 

_____ __________ 200 թ.

 

Օբյեկտ ___________________________________________________________________

(կառուցում, վերակառուցում, ուժեղացում, կապիտալ նորոգում և այլն,

օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը, հզորությունը)

 

_____________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման համար

(նախագծման փուլերը)

 

Հասցեն ___________________________________________________________________

 

Կառուցապատող _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ֆիզիկական անձի անունը,

ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Առաջադրանքի տրամադրման հիմքը _____________________________________________

(կառուցապատման նպատակով Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

կարգով հողամասի տրամադրման, անշարժ գույքի

փոփոխման, քաղաքաշինական այլ գործունեության

հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը)

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Հողամասը գտնվում է _______________________________________________________

(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, դրա

նպատակային և գործառական նշանակությունը)

 

Հողամասի չափերը __________________________________________________________

(հողամասի մակերեսը, հեկտար)

 

Հողամասի առկա վիճակը _____________________________________________________

(ռելիեֆի բնութագիրը, շենքերի առկայությունը

(օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը,

շինարարական նյութերը և այլն), կանաչապատումը,

բարեկարգումը և այլն` կից սխեմայով` Մ 1:500)

 

Տրանսպորտային պայմանները _________________________________________________

(ճանապարհների առկայությունը, երկաթուղային

տրանսպորտի մոտեցումները և այլն)

 

Ինժեներական սարքավորումներ ___________________________________________________________

(նախագծվող կամ կից տարածքով անցնող ինժեներական

ենթակառուցվածքները)

 

Կից հողամասեր ____________________________________________________________

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները`

համաձայն ներկայացված սխեմայի)

 

Բնության և պատմամշակութային հուշարձաններ _____________________________________________________________

(հուշարձանի անվանումը, կարգավիճակը և այլն)

 

Հատակագծային սահմանափակումներ _________________________________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների,

ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ

օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում`

սերվիտուտները)

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ճարտարապետահատակագծային պահանջներ ________________________________________________________________

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և

նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա

քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից կամ դրանց

բացակայության դեպքում` կազմավորված (կազմավորվող) քաղաքաշինական

միջավայրի պայմաններից)

 

օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից                    -------------------

 

հեռավորությունը հարևան  հողակտորներից (օբյեկտներից)    -------------------

 

թույլատրելի բարձրությունը                              ------------------

 

կառուցապատման խտությունը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի

հարաբերությունը հողամասի մակերեսին)                    ------------------

 

կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին`

տոկոսներով (%)                                         ------------------

 

կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը

հողամասի մակերեսին` տոկոսներով (%)                     ------------------

 

այլ պահանջներ                                          ------------------

 

Հողամասում գտնվող շենքերի ու շինությունների քանդման կամ տեղափոխման պայմանները և աշխատանքների հերթականությունը ________________________________________________________

 

Ստորգետնյա, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները _______________________________________________________________

 

Ինժեներական սարքավորումներ, ցանցեր ___________________________________________________________________

 

ջրամատակարարում ______________________

 

կոյուղի ______________________________

 

հեռախոսային ցանց _____________________

պահանջներ գոյություն տաք ջրամատակարարում __________________  ունեցող և նախագծվող

ենթակառուցվածքների և էլեկտրամատակարարում __________________  ցանցերի նկատմամբ

 

գազամատակարարում _____________________

 

թույլ հոսանքներ ______________________

 

աղբահանում ___________________________

 

Տարածքի ինժեներական ______________________________________________________

նախապատրաստում          (ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական

                                 պաշտպանության միջոցառումները)

 

Բարեկարգում ______________________________________________________________

(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում,

ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)

 

Շինարարական նյութեր ______________________________________________________

(շինարարական նյութերի օգտագործման վերաբերյալ

առաջարկությունները)

 

Պաշտպանական կառույցներ ___________________________________________________

(արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների

պաշտպանության միջոցառումները)

 

Հակահրդեհային պահանջներ __________________________________________________

(հակահրդեհային անվտանգության ապահովման

միջոցառումները)

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ ______________________________________________

 

Շրջակա միջավայրի պահպանում ________________________________________________

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից

բացառելու միջոցառումները)

 

Շինարարության կազմակերպում _______________________________________________

(առաջարկություններ շինարարության հետ կապված

անբարենպաստ ազդեցության բացառման, քաղաքային

տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի

ապահովման վերաբերյալ)

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Նախագծային փաստաթղթերի փորձաքննությանը ներկայացվող պահանջներ _______________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված

փորձաքննության տեսակը կամ նախագծողի երաշխավորագիրը` հղում

կատարելով համապատասխան իրավական ակտի վրա)

 

Միջանկյալ համաձայնեցում ___________________________________________________________

(իրավասու մարմնի հետ կամ քաղաքաշինական խորհրդում նյութերի

նախնական համաձայնեցում)

 

Հասարակական քննարկումներ _____________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում

և կարգով)

 

Համաձայնեցումներ _________________________________________________________

(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման օրենքով սահմանված

պահանջները` հուշարձանների ու բնության պահպանության և

այլ լիազորված մարմինների հետ)

 

Առաջադրանքի գործողության ժամկետը _________________________________________

(նշվում է առաջադրանքի գործողության

ժամկետը)

 

Այլ պայմաններ ____________________________________________________________

 

Համայնքի ղեկավար (ՀՀ մարզպետ ) ________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 29.12.05 թիվ 2405-Ն, 09.04.09 թիվ 354-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2002
N 1473-Ն
Որոշում