(ուժը կորցրել է բացառությամբ 2-րդ կետի 29.07.04 թիվ 1149-Ն որոշում)
i
040.0239.120500
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 մայիսի 2000 թվականի N 239
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 17 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).
բ) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր հավաստման ենթակա ապրանքների վրա».
բ) կարգի 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ քաղաքացիների համար առանց մաքսատուրքի վճարման որպես ուղեկցող բեռ ներմուծելու համար սահմանված բնաիրային չափերը»:
3. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» ենթակետերը և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 289 որոշումը.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 476 որոշումը.
i
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 341 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 21-ի
N 1571-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
._________________________________________________________________________.
| Ապրանքախումբն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Արտադրանքի անվանումը |
|__________________________________|______________________________________|
| 1 | 2 |
|__________________________________|______________________________________|
|0202 |Խոշոր եղջերավոր անասունների միս` |
| |սառեցրած |
|__________________________________|______________________________________|
|0203 21 - 0203 29 |Խոզի միս` սառեցրած |
|__________________________________|______________________________________|
|0206 21 000, 0206 22 000, 0206 41 |Խոշոր եղջերավոր անասունների և խոզի |
| |ենթամթերք` սառեցրած |
|__________________________________|______________________________________|
|0207 12, 0207 14, 0207 25, |Ընտանի թռչունների միս և ենթամթերք` |
|0207 27, 0207 33, 0207 36 |սառեցրած |
|__________________________________|______________________________________|
|0209 00 110 |Խոզի ճարպ |
|__________________________________|______________________________________|
|0210 |Միս և մսից ենթասննդամթերք` աղի, |
| |աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |
|__________________________________|______________________________________|
|0303, 0304 20 |Ձուկ, ձկան ֆիլե և ձկան միս` սառեցրած |
|__________________________________|______________________________________|
|0401, 0402, 0403 10, 0405 10, |Կաթ և կաթնամթերք |
|0405 90, 0406 | |
|__________________________________|______________________________________|
|0407 00 |Թռչնի ձու |
|__________________________________|______________________________________|
|0713 - 0713 40 |Սիսեռ, նուտ, ոսպ |
|__________________________________|______________________________________|
|0901, 0902 |Սուրճ, թեյ |
|__________________________________|______________________________________|
|1006 |Բրինձ |
|__________________________________|______________________________________|
|1101 00, 1103 |Ալյուր, ձավար |
|__________________________________|______________________________________|
|1507 10 900, 1509 90 000, |Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, |
|1512 19 910, 1515 29 900 |եգիպտացորենի յուղ (ձեթ) |
|__________________________________|______________________________________|
|1516, 1517 |Կենդանական և բուսական ճարպեր, |
| |հիդրոգենիզացված յուղեր, մարգարին |
|__________________________________|______________________________________|
|1601 00 - 1605 |Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից և |
| |խեցգետնանմաններից, կակղամորթներից և |
| |ջրային այլ անողնաշարավորներից |
|__________________________________|______________________________________|
|1701, 1702 90, 1703, 1704 |Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն`|
| |կակաո չպարունակող |
|__________________________________|______________________________________|
|1805 00 000, 1806 |Կակաոյի փոշի, շոկոլադ և կակաո |
| |պարունակող այլ սննդամթերք |
|__________________________________|______________________________________|
|1901 10 000 |Մանկական սնունդ |
|__________________________________|______________________________________|
|1902-1905 (բացի 1905 90 300-ից) |Մակարոնային արտադրանք, ալրային |
| |հրուշակեղեն |
|__________________________________|______________________________________|
|2001-2009 00 |Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների |
| |(մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ|
| |մասերի վերամշակումից |
|__________________________________|______________________________________|
|2101-2105 00, 2106 90 100 |Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, |
| |հալած պանիր |
|__________________________________|______________________________________|
|2201-2209 00 |Ալկոհոլային և ոչ ալկոհոլային |
| |խմիչքներ, քացախ |
|__________________________________|______________________________________|
|2401-2403 |Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական |
| |փոխարինիչներ |
|__________________________________|______________________________________|
|2501 00 91 |Կերակրի աղ |
|__________________________________|______________________________________|
|2523 21 000, 2523 90 300 |Սպիտակ ցեմենտ` արհեստական ներկված կամ |
| |չներկված (պորտլանցեմենտ), պուզոլան- |
| |ցեմենտ |
|__________________________________|______________________________________|
|2707, 2710, 2711 |Նավթամթերք |
|__________________________________|______________________________________|
|3102-3105 |Պարարտանյութեր |
|__________________________________|______________________________________|
|3208, 3209 |Ներկեր և լաքեր |
|__________________________________|______________________________________|
|3303 00-3306, 3307 10 000, |Օծանելիք և հարդարաջուր, |
|3307 20 000 |կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի |
| |խոռոչի հիգիենայի, սափրվելու, |
| |հակաքրտինքային միջոցներ և |
| |հոտազերծիչներ |
|__________________________________|______________________________________|
|3401, 3402 20, 3402 90 |Օճառ, լվացող և մաքրող միջոցներ |
|__________________________________|______________________________________|
|3819 00 000, 3820 00 000 |Արգելակային հեղուկներ, անտիֆրիզներ և |
| |հակասառցապատման պատրաստի հեղուկներ |
|__________________________________|______________________________________|
|3917 21 100, 3917 23 100 |Պլաստմասսայե խողովակներ, փողակներ, |
| |ճկափողեր և կցամասեր (օրինակ` |
| |միացքներ, ծնկեր, կցաշուրթեր)` |
| |վինիլքլորիդի պոլիմերներից |
|__________________________________|______________________________________|
|3923 10 000-3923 30, 3924 10 000 |Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, |
| |փոխադրման և խոհանոցային ու ճաշի |
| |սպասքների |
|__________________________________|______________________________________|
|4011 10 000, 4011 20 |Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար |
| |ավտոմեքենաների և ավտոբուսների համար |
|__________________________________|______________________________________|
|4012 (բացի 4012, 90 900-ից) |Դողեր օդաճնշական` վերականգնված կամ |
| |օգտագործված |
|__________________________________|______________________________________|
|4014 10 000, 4014 90 100 |Հակաբեղմնավորիչներ, մանկական ծծակներ |
|__________________________________|______________________________________|
|4818 10, 4818 20, 4818 40, 5601 10|Կենցաղային և սանիտարահիգիենիկ |
| |նշանակության իրեր` թղթից, |
| |թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի |
| |մանրաթելի պաստառից, բամբակից |
|__________________________________|______________________________________|
|6111, 6209 |Մանկական հագուստ և դրա պարագաներ` |
| |տրիկոտաժե ձեռքի կամ մեքենայական |
| |գործվածք և տեքստիլ |
|__________________________________|______________________________________|
|6810 91 |Երկաթբետոնե շինարարական կրող |
| |կոնստրուկցիաներ, բետոնից |
| |պատրաստվածքներ` ամրանավորված կամ |
| |չամրանավորված |
|__________________________________|______________________________________|
|7007 11 10, 7007 21 910 |Անվտանգության ապակի` ներառյալ |
| |ամրացված ապակի (մեխած) կամ բազմաշերտ, |
| |որոնք չափերով կամ ձևաչափերով |
| |թույլատրվում են դրանք օգտագործել |
| |վերգետնյա տրանսպորտի համար |
|__________________________________|______________________________________|
|7213 91 100 |Ձողեր` շիկագլոցված ազատ կծկած կաժերով,|
| |ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 |
| |մմ-ից պակաս տրամագծով` բետոնի |
| |ամրանավորման համար |
|__________________________________|______________________________________|
|7214 99 100 |Ամրան ձողավոր` շիկագլոցված պարբերական |
| |պրոֆիլով` բետոնի ամրանավորման համար |
|__________________________________|______________________________________|
|8311 10 900 |Էլեկտրոդներ` էլեկտրաաղեղային եռքի |
| |համար |
|__________________________________|______________________________________|
|8509 (բացի 8509 90-ից) |Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր |
|__________________________________|______________________________________|
|8516 (բացի 8516 80-ից և |Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր,|
|8516 90-ից) |ջրաջեռուցիչներ, եռոցներ |
|__________________________________|______________________________________|
|8517 30 000 |Կոմուտատորներ` հեռախոսային կամ |
| |հեռագրային կապի համար |
|__________________________________|______________________________________|
|8517 50 |Ապարատներ` կրող հաճախությամբ` |
| |հաղորդալարային կամ թվային |
| |հաղորդալարային կապի համակարգերի համար |
|__________________________________|______________________________________|
|8525 10 500, 8525 10 800, |Ռադիոյի և հեռախոսային, |
|8525 20 910, 8525 20 990 |ռադիոհեռագրային կապի, |
| |ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային|
| |հաղորդիչ և ընդունիչ սարքավորումներ |
|__________________________________|______________________________________|
|8536 20 100, 8536 41, 8536 50 |Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի |
|(բացի 8536 50 900-ից), 8536 61, |միացման, անջատման, ընդհատման, |
|8536 69, 8536 90 |պաշտպանման և փոխադրման համար |
|__________________________________|______________________________________|
|9018 31 100 |Ներարկիչներ` պլաստմասսայից, ասեղով կամ|
| |առանց ասեղի |
|__________________________________|______________________________________|
|9302 00 |Ռևոլվերներ և ատրճանակներ (բացի 9303 |
| |և 9304 ապրանքախմբերում |
| |ընդգրկվածներից) |
|__________________________________|______________________________________|
|9303 20 950-ից |Ողորկափող որսորդական և սպորտային |
| |հրազեն, այդ թվում` համակցված հրազեն |
|__________________________________|______________________________________|
|9303 30 000-ից |Ակոսափող որսորդական և սպորտային |
| |հրազեն |
|__________________________________|______________________________________|
|9303 90 000-ից |Ազդանշանային զենք |
|__________________________________|______________________________________|
|9304 00 000-ից |Զսպանակային, օդաճնշիչ և գազային |
| |հրացաններ ու ատրճանակներ |
|__________________________________|______________________________________|
|9306 10 000-ից |Գամիչ կամ նմանատիպ գործիքների կամ |
| |կենդանիների արդյունագործական սպանդի |
| |համար նախատեսված կարճ, դուրս թռչող |
| |ձողով ատրճանակների փամփուշտներ |
|__________________________________|______________________________________|
|9306 21 000-ից |Ողորկավոր և որսորդական հրազենի |
| |փամփուշտներ |
|__________________________________|______________________________________|
|9306 29 700-ից, 9306 30 100-ից, |Ակոսափող և որսորդական հրազենի |
|9306 30 300-ից, 9306 30 980-ից |փամփուշտներ |
|__________________________________|______________________________________|
|9306 30 980-ից |Գազային հրացանների և ատրճանակների |
| |փամփուշտներ, ազդանշանային զենքի |
| |փամփուշտներ և հրթիռներ |
|__________________________________|______________________________________|
|9502, 9503 (բացի 9502 91 000-ից և |Խաղալիքներ |
|9502 99 000-ից) | |
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածի ցանկը լրաց. 17.02.01 թիվ 110, 12.04.01 թիվ 297, 06.09.01 թիվ 825, 14.11.02 թիվ 2125-Ն, 21.11.03 թիվ 1571-Ն որոշումներ)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 21-ի
N 1571-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Ծառայության ծածկագիրն ըստ ԲՄԾԴ-ի | Ծառայության անվանումը |
|__________________________________|______________________________________|
|122101-122106, 122200, 122201, |Հանրային սննդի ծառայություններ |
|122400, 122403, 122404 | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածի ցանկը փոփ. 21.11.03 թիվ 1571-Ն որոշում)
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
մայիսի 12-ի N 239 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության
պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման
1. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են հայտատուների կողմից:
2. Մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
i
3. Սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգին համապատասխան:
4. Փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացվող սերտիֆիկացման փորձարկումների վճարումները կատարվում են ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների: