(ուժը կորցրել է 26.10.2023 թիվ 1853-Ն որոշում)
i
040.1259.130906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2006 թվականի N 1259-Ն
i
ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան և ելնելով սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ տարի հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով նախատեսված` ներմուծվող կոշկեղենի համար նախատեսված պահանջի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 տարի հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի օգոստոսի 31-ի
N 1259-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է սպառողներին վաճառելու համար նախատեսված կոշկեղենի` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 6406 ծածկագրին համապատասխան հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների վրա:
2. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում`
i
ա) օգտագործված և մաշված կոշկեղենի վրա,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշմամբ նախատեսված` ոտքերի պաշտպանության միջոցների վրա,
գ) խաղալիք կոշկեղեն:
(2-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1103-Ն որոշմում)
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
3. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
կոշկեղեն (կոշիկ)` արտաքին ներգործություններից ոտքերի պաշտպանության համար նախատեսված ներբանով արտադրատեսակ, որն ունի գործնական և գեղագիտական գործառույթներ: «Կոշկեղեն» հասկացությունը կարող է ներառել սանդալներից մինչև բարձրաճիտք կոշիկները` սկսած սովորական թելիկով ու ժապավենով կոշիկներից մինչև երկարաճիտք կոշիկներ, որոնք ծածկում են ոտքն ու ազդրը: Դրանք են`
տափակ կամ բարձրակրունկ կոշիկներ, որոնք նախատեսված են ներսում կամ դրսում հագնելու համար,
կարճաճիտք, կիսաճիտք, երկարաճիտք և ազդրը ծածկող կոշիկներ,
տարբեր տեսակի սանդալներ, «եսպադրիլներ» (վերնամասը կտորից և արտաքին ներբանը հյուսածո բուսական նյութերից կոշիկ), թենիս խաղալու և վազքի համար նախատեսված և այլ սպորտային կոշիկներ, լոգարանային սանդալներ և այլ առօրյա կոշկեղեն (հողաթափեր և այլն),
հատուկ սպորտային կոշիկներ, որոնք նախատեսված են սպորտում գործունեության համար և (կամ) ունեն հարմարանքներ` արտաքին ներբանի վրա կցելու համար, սեպեր. մեխեր, արգելակներ, երկաթներ կամ համանման մասեր, ինչպես նաև դահուկավազքի, ըմբշամարտի, բռնցքամարտի և հեծանվավազքի համար նախատեսված և խառը համադրություններով` կոշիկին միացված մասերով (սառույցի կամ անվավոր չմուշկի) կոշիկներ,
պարային հողաթափեր,
կոշիկներ` կազմված մեկ կտորից, մասնակի ռետինե կամ պլաստմասսայե նյութից, սակայն բացառելով անհիմն նյութերի (թուղթ, պլաստմասսայե ծածկույթ և այլն) օգտագործումը,
կրկնակոշիկներ, որոնք հագնվում են այլ կոշկեղենի վրայից և որոշ դեպքերում` առանց կրունկի են,
քայքայվող կոշկեղեն` կպցված արտաքին ներբանով, որոնք սովորաբար նախատեսված են մեկ անգամ օգտագործելու համար,
օրթոպեդիկ կոշիկներ.
կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մաս` կոշիկի վերնամաս, աստառ և միջատակ, արտաքին ներբան.
վերնամաս` կոշիկի ներբանին ամրացված կառուցվածքային տարրի արտաքին մաս.
աստառ և միջատակ` կոշիկի ներքին մասը կազմող` վերնամասի և ներքին ներբանի միջադիր.
աստառ` կոշիկի երեսի ներքին մանրակների լրակազմ` առողջապահական, ջերմապաշտպանական հատկությունները, ձևակայունությունը բարձրացնելու և ոտքը կոշիկի երեսի արտաքին մանրակների կարերից մեկուսացնելու համար.
միջատակ` կոշիկի ներքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.
արտաքին ներբան` կոշիկի ներքևի մաս, որն ամրացվում է վերին մասին և շփման արդյունքում կարող է մաշվել.
ներբան` կոշիկի տակի արտաքին մանրակ, որը տեղադրված է ոտնաթաթի ամբողջ մակերևույթի տակ.
կաշի` կաշի կամ մորթի իր յուրահատուկ թելքային կառուցվածքով, որը լրիվ կամ մասամբ վնասված չէ և դաբաղված է քայքայմանը դիմադրելու նպատակով: Մազածածկը կամ բուրդը կարող է հեռացվել կամ չհեռացվել: Կաշին կարող է պատրաստվել նաև մորթուց կամ կաշվե հումքից, որը մինչև դաբաղումը կամ դաբաղումից հետո բաժանվել է շերտերի կամ առանձին մասերի:
Արտաքին երեսապատում ունեցող ամրացված կամ սոսնձված կաշվի մակերեսային շերտերի հաստությունը չպետք է գերազանցի 0,15 մմ-ը:
Կաշի չեն համարվում մեխանիկական և (կամ) քիմիական ճանապարհով թելքային մասնիկների, փոքր մասերի կամ փոշու մասնատված և այնուհետև կապակցող նյութով կամ առանց դրա թերթերի (կտորների) կամ այլ ձևերի վերածված դաբաղված մորթին կամ կաշվե հումքը:
երեսապատված կաշի` կաշի, որի վրա կպցված մակերեսային պատվածքը չի գերազանցում արտադրանքի ընդհանուր հաստության մեկ երրորդը, բայց 0,15 մմ-ից ավելի է:
(3-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1103-Ն որոշում)
III. ԿՈՇԿԵՂԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
4. Կոշկեղենի երեք հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|Կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ| Գրավոր նշումը | Գծապատկերը |
| մասի անվանումը | | |
|______________________________|__________________________|_______________|
|Կոշիկի վերնամաս |AM Վերնամաս | |
| |F Tige | |
| |D Obermaterial | |
| |IT Tomaia | |
| |NL Bovendeel | |
| |EN Upper | |
| |DK Overdel | |
| |GR EHANO MEPOE | |
| |ES Empeine | |
| |P Parte superior | |
| |CZ Vrch | |
| |EST Pealne | |
| |LV Virsa | |
| |LT Virsus | |
| |HU Felsorisz | |
| |M Wicc | |
| |PL Wierzch | |
| |SI Zgornji del | |
| |SK Vrch | |
| |BG լիցևա չաստ | |
| |RO Fata | |
|______________________________|__________________________|_______________|
|Կոշիկի աստառ և միջատակ |AM Աստառ և միջատակ | |
| |F Doublure et semelle de| |
| | propreti | |
| |D Futter und Decksohle | |
| |IT Fodera e Sottopiede | |
| |NL Voering en inlegzool | |
| |EN Lining and sock | |
| |DK Foring og bindsel | |
| |GR ՓO A PEZ | |
| |ES Forro y plantilla | |
| |P Forro e Palmilha | |
| |CZ Podshvka a stilka | |
| |EST Vooder ja sisetald | |
| |LV Odere un ieliekama | |
| | saistzole | |
| |LT Pamusalas ir jklote | |
| |HU Bilis is fedotalpbilis| |
| |M Inforra u suletta | |
| |PL Podszewka z wysciylka | |
| |SI Podloga in vlozek | |
| | (steljka) | |
| |SK Podshvka a stielka | |
| |BG պօդպլատա ի ստելկա | |
| |RO Captuseala si acoperis | |
| | de brant | |
|______________________________|__________________________|_______________|
|Կոշիկի արտաքին ներբան |AM Արտաքին ներբան | |
| |F Semelle extirieure | |
| |D Laufsohle | |
| |IT Suola esterna | |
| |NL Buitenzool | |
| |EN Outer sole | |
| |DK Ydersel | |
| |GR EOAA | |
| |ES Suela | |
| |P Sola | |
| |CZ Podesev | |
| |EST Vdlistald | |
| |LV Areja zole | |
| |LT Padas | |
| |HU Jarotalp | |
| |M Pett ta barra | |
| |PL Spod | |
| |SI Podplat | |
| |SK Podosva | |
| |BG վնեշնօ խօդիլօ | |
| |RO Telpa exteriora | |
._________________________________________________________________________.
____________________________
Գծապատկերները չեն բերվում
(4-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1103-Ն որոշում)
i
5. Կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի համար պետք է օգտագործվեն հետևյալ նյութերը`
ա) կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 1-ին նկարում ներկայացված պատկերին`
AM Կաշի
F Cuir
D Leder
IT Cuoio
NL Leder
EN Leather
DK Laeder
GR A EPMA
ES Cuero
P Couros e peles curtidas
նկար 1 CZ Usen
EST Nahk
LV Ada
LT Oda
HU Bor
M Gilda
PL Skօra
SI Usnje
SK Usen
BG կօժա
RO Piei cu fata Naturala
----------------------
Նկարը չի բերվում
բ) երեսապատված կաշի, որի գծապատկերը պետք է համապատասխանի 2-րդ նկարում ներկայացված պատկերին`
AM Երեսապատված կաշի
F Cuir enduit
D Beschichtetes Leder
IT Cuoio rivestito
NL Gecoat leder
EN Coated leather
DK Overtrukket laeder
DK Overtrukket
GR EHEN A E A Y-
MENO A EPMA
ES Cuero untado
P Couro revestido
նկար 2 CZ Povrstvenb usen
EST Kaetud nahk
LV Parklata ada
LT Padengta oda
HU Bevonatos bor
M Gilda miksija
PL Skora pokryta
SI Krito usnje
SK Povrstvena usen
BG կօժա ս պօկռիտիյե
RO Piei cu fata corectata
----------------------
Նկարը չի բերվում
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնական մանածագործական նյութեր և արհեստական (սինթետիկ) կամ չգործված մանածագործական նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 3-րդ նկարում ներկայացված պատկերին`
AM Մանածագործվածք
F Textile
D Textil
IT Tessili
NL Textiel
EN Textile
DK Tekstil-materialer
GR YՓAEMA
ES Textil
P Tixteis
նկար 3 CZ Textilie
EST Tekstiil
LV Tekstilmaterials
LT Tekstile
HU Textil
M Tessut
PL Material Wlokienniczy
SI Tekstil
SK Textil
BG տեկստիլ
RO Textile
----------------------
Նկարը չի բերվում
դ) այլ նյութեր, որոնց գծապատկերը պետք է համապատասխանի 4-րդ նկարում ներկայացված պատկերին`
AM Այլ նյութեր
F Autres matiriaux
D Sonstiges Material
IT Altre materie
NL Overige materialen
EN Other materials
DK Andre materialer
GR AAAA YAIKA
ES Otros materiales
P Outros materiais
նկար 4 CZ Ostatni MATERIALY
EST Teised materjalid
LV Citi materiali
LT Kitos medziagos
HU Egyib anyag
M Mատեռիալ իե օռ
PL Inny material
SI Drugi materiali
SK Iny material
SK Ine materibl
BG վսիչկի դռուգի մատերիալի
RO Alte materiale
----------------------
Նկարը չի բերվում
(5-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1103-Ն որոշում)
6. Կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ և 7-րդ կետերի դրույթների հիման վրա` հաշվի չառնելով օժանդակ պարագաները և ամրություն ապահովող միջոցները, ինչպիսիք են կոճի մասի ներսում կարվող կտորները, եզրազարդերը, զարդանախշերը, ճարմանդները, հանգույցները, քուղերի անցքերը կամ նմանատիպ այլ մասեր:
Արտաքին ներբանի նյութերի դասակարգումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ կետի համաձայն` հիմք ընդունելով ներբանում պարունակվող նյութերի ծավալը:
7. Մականշվածքում պետք է նշվեն համապատասխան տեղեկություններ կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի այն նյութերի վերաբերյալ, որոնք կազմում են կոշկեղենի վերնամասի ու աստառի և միջատակի արտաքին մակերեսի առնվազն 80 տոկոսը և արտաքին ներբանի ծավալի առնվազն 80 տոկոսը: Եթե նյութերից և ոչ մեկը չի կազմում առնվազն 80 տոկոս, ապա տեղեկությունները պետք է նշվեն կոշկեղենի երկու հիմնական բաղկացուցիչ մասերի նյութերի մասին:
8. Տեղեկությունները նշվում են անմիջապես կոշկեղենի վրա: Արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված տեղեկությունները կարող է մակնշել ինչպես գծապատկերների տեսքով, այնպես էլ գրավոր նշումների տեսքով, որոնք տրվում են հայերենով կամ հայերենով և այլ լեզվով (լեզուներով):
Կոշկեղենի վրա նյութերի գծապատկերները պետք է զետեղված լինեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված երեք բաղկացուցիչ մասերի գծապատկերների հետ համատեղ:
9. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կոշկեղենի հիմնական բաղկացուցիչ մասերի վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով:
i
10. Մշակումը կատարվում է յուրաքանչյուր կոշիկի գույքի առնվազն մեկ կիսազույգի վրա:
(10-րդ կետը փոփ. 04.08.11 թիվ 1103-Ն որոշում)
11. Մականշվածքը պետք է լինի չջնջվող, տեսանելի, իսկ գծապատկերների չափսերը պետք է լինեն բավականաչափ մեծ` այնտեղ պարունակվող տեղեկությունները պարզ ըմբռնելու համար: Մականշվածքը չպետք է թյուրիմացության մեջ գցի սպառողին:
IV. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
12. Վաճառքի համար նախատեսված կոշկեղենի վրա նշված հիմնական բաղկացուցիչ մասերի մականշվածքների առկայության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: