Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ...

 

 

319.0022.070901

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         09           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 31901143

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) ՀՐԱՄԱՆ

 

15 հունիսի 2001 թվականի N 22-Վ

 

i

ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2000 թ. դեկտեմբերի 22-ի N 852 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում 2001-2004 թվականների ընթացքում համապատասխան բնագավառների տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակացույցի» 2-րդ կետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշները, փորձարկման մեթոդները և դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման պահանջները (կցվում է):

 

       ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    ՀՀ առողջապահության նախարար           ՀՀ կառավարությանն առընթեր

    Ա Մկրտչյան                           ստանդարտացման, չափագիտության և

Նամակ N 12/4-04-1666 26.04.2001 թ.   սերտիֆիկացման վարչության պետ

Ա. Մալխասյանի

2001 թ. հունիսի 15-ի

N 22-Վ հրամանով

 

         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                      ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

    ՀՀ արդյունաբերության և               ՀՀ էներգետիկայի նախարար

    առևտրի  նախարար Կ. Ճշմարիտյան        Կ. Գալուստյան

    Նամակ N 04-19/8-479 29.05.2001 թ.    Նամակ N 1/12-16 16.01.2001 թ.

 

         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                      ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

    ՀՀ բնապահպանության նախարար           ՀՀ տրանսպորտի է կապի նախարար

    Մ. Մուրադյան                         Ե. Զախարյան

    Նամակ N 1-15/94 24.01.2001 թ.        Նամակ N 01-07/743 20.03.2001 թ.

 

Ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշները, փորձարկման մեթոդները է դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման է շրջակա միջավայրի պահպանման պահանջները

 

1. Սույնով սահմանվում են ներքին այրման շարժիչների վառելիքների (ավտոմոբիլային բենզինի, դիզելային ու շարժիչային վառելիքների) անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները, փորձարկման մեթոդները, ինչպես նաև վառելիքների պահման, փոխադրման, իրացման և օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ պահանջները:

2. Սույն պահանջները չեն տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:

3. Ավտոմոբիլային բենզինին, դիզելային ու շարժիչային վառելիքներին ներկայացվող սույն պահանջները պարտադիր պետք է ընդգրկված լինեն դրանց նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում:

 

I. Նորմատիվ վկայակոչումներ

4. Սույն պահանջներում վկայակոչված նորմատիվ փաստաթղթերի ցանկը տրված է հավելվածում:

 

II. Հասկացություններ

5. Սույն պահանջներում կիրառված են հետևյալ հասկացությունները`

ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային վառման մխոցային շարժիչներում.

բ) դիզելային վառելիք` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող շարժիչներում.

գ) ավտոմոբիլային բենզին` բենզին, որն օգտագործվում է վերգետնյա տեխնիկայի շարժիչներում.

դ) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է կայծային վառման շարժիչներում, առանց պայթյունի, բենզինի այրման ունակությունը.

ե) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը էտալոնային սանդղակի միավորներով արտահայտված.

զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող մխոցային շարժիչներում հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.

է) գազատուրբինային վառելիք` հեղուկ նավթային վառելիք վերգետնյա և նավերի գազատուրբինային շարժիչներում կիրառելու համար.

ը) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում բոցից տեղի է ունենում նավթամթերքի գոլորշիների կարճատև բոցավառում.

թ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.

ժ) նավթամթերքի թունավորություն` շահագործական հատկություն, որը բնութագրում է մարդու և շրջակա միջավայրի վրա նավթամթերքի կամ դրա այրման և տրոհման արգասիքների ազդեցությունը.

ժա) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանային սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:

 

III. Վառելիքներին ներկայացվող տեխնիկական պահանջները է փորձարկման մեթոդները

6. Ներքին այրման շարժիչների վառելիքները (այսուհետև` վառելիքներ) կարող են առաքվել շուկա միայն այն դեպքում, երբ դրանք անվտանգ են սպառողների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար և համապատասխանում են սույնով սահմանված պահանջներին:

7. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 1 աղյուսակում:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը   |     Նորմն ըստ բենզինի տիպի        | Փորձարկման   |

|                      |___________________________________| մեթոդը       |

|                      |  I        II        III      IY   |              |

|                      |(նոր-  (Ռեգուլ-    (Պրե-    (Սու-  |              |

|                      |մալ)    յար)        միում)   պեր)  |              |

|______________________|___________________________________|______________|

|1. Ճայթյունակայու-    |                                   | ԳՕՍՏ 8226,   |

|նությունը             |                                   | ԳՕՍՏ 511     |

|                      |                                   |              |

|օկտանային թիվը որոշ-  |                                   |              |

|ված հետազոտման        |                                   | ԻՍՕ 5163     |

|մեթոդով               |80       91          95        98  | ԻՍՕ 5164     |

|                      |                                   |              |

|օկտանային թիվը որոշ-  |                                   |              |

|ված շարժիչային        |                                   |              |

|մեթոդով               |76       82,5        85        88  |              |

|                      |                                   |              |

|2. Կապարի պարունակու- |                                   |              |

|թյունը, գ/դմ խոր.     |                                   | ԳՕՍՏ 28828   |

|(գ/լ), ոչ ավել        |                                   | ԻՍՕ 3830     |

|- ոչ էթիլացված        |                0,013              | ԵՆ 237       |

|- էթիլացված           |0,15      -           -        -   |              |

|                      |                                   |              |

|3. Բենզինի հագեցած    |                                   |              |

|գոլորշիների ճնշումը,  |                                   | ԳՕՍՏ 1756,   |

|կՊա                   |                                   | ԳՕՍՏ 2878    |

|                      |                35-100             | ԵՆ 12        |

|                      |                                   |              |

|4. Ծծմբի զանգվածային  |                                   | ԳՕՍՏ 19121,  |

|մասը, օ/օ, ոչ ավել    |0,10                  0,05         | ԻՍՕ 8754     |

|                      |                                   |              |

|5. Բենզոլի ծավալային  |                                   | ԳՕՍՏ 29040,  |

|մասը, օ/օ, ոչ ավել    |                5                  | ԵՆ 238       |

|                      |                                   |              |

|6. Ֆրակցիոն կազմը`    |                                   | ԳՕՍՏ 2177,   |

|                      |                                   | ԻՍՕ 3405     |

|90 օ/օ բենզինի թորման |                                   |              |

|ջերմաստիճանը, օC, ոչ  |                                   |              |

|ավել                  |190      185        180       170  |              |

|                      |                                   |              |

|բենզինի եռման վերջը,  |                                   |              |

|օC, ոչ ավել կոլբայում |                                   |              |

|մնացորդի ծավալային    |                215                |              |

|մասը, օ/օ, ոչ ավել    |                1,5                |              |

|                      |                                   |              |

|Ծանոթություններ:                                                         |

|1. «Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը» ցուցանիշի նվազագույն և        |

|առավելագույն նորմերը սահմանվում են ավտոմեքենայի բենզինի կոնկրետ մակնիշի  |

|նորմատիվ փաստաթղթերում ելնելով ԳՕՍՏ 16350 սահմանված կլիմայական շրջանի և  |

|շահագործման մասնաժամկետի (սեզոնի) պայմաններից:                           |

|2. Թույլատրվում է մինչև  2003 թվականի հունվարի 1-ը օգտագործել  (սահմանել)|

|II, III, IY տիպերի ավտոմեքենայի բենզինի ծծմբի զանգվածային մասի 0,1 օ/օ ոչ|

|ավել:                                                                    |

|3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի   |

|«Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին»  թիվ 799    |

|որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում էթիլացված բենզինի արտադրությունը   |

|արգելվում է:                                                             |

._________________________________________________________________________.

 

8. Վերգետնյա նավային տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչների վառելիքների (այսուհետև` դիզելային վառելիքներ) անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________________.

|   Ցուցանիշի անվանումը   |     Նորմն ըստ մակնիշի      |    Փորձարկման    |

|                         |____________________________|    մեթոդը        |

|                         |    A                Յ      |                  |

|                         |(ամառային)       (ձմեռային) |                  |

|_________________________|____________________________|__________________|

|1.  Ցետանային թիվը ոչ    |                            |    ԳՕՍՏ 3122,    |

|պակաս                    |  45                45      |    ԻՍՕ 4264      |

|                         |                            |                  |

|2. Ֆրակցիոն կազմը`       |                            |    ԳՕՍՏ 2177,    |

|                         |                            |    ԻՍՕ 3405      |

|50 օ/օ թորման ջերմաստի-  |                            |                  |

|ճանը, oC, ոչ ավել,       |  285              280      |                  |

|                         |                            |                  |

|65 օ/օ թորման ջերմաստի-  |                            |                  |

|ճանը (թորման վերջը),     |                            |                  |

|օC, ոչ ավել              |  370              340      |                  |

|                         |                            |                  |

|3. Կինեմատիկական մածու-  |                            |                  |

|ցիկությունը 20 օC        |                            |   ԳՕՍՏ 33,       |

|դեպքում, մմ քառ. րոպե    |  3,0-6,0          1,8-5,0  |   ԻՍՕ 3104       |

|                         |                            |                  |

|4. Պնդացման ջերմաստիճանը,|                            |                  |

|օC, ոչ ավել              |   - 10            - 35     |   ԳՕՍՏ 20287     |

|                         |                            |   (ԳՕՍՏ 305 կետ  |

|                         |                            |   5,2 լրացումով) |

|                         |                            |                  |

|5. (5-րդ կետը հանվել է 05.11.01 թիվ 46-Վ հրաման)                         |

i

|                         |                            |                  |

|6. Բռնկման ջերմաստիճանը  |                            |   ԳՕՍՏ 6356,     |

|որոշված փակ հալքանոթում, |                            |   ԻՍՕ 2592       |

|օC, ոչ պակաս             |                            |                  |

|                         |                            |                  |

|ընդհանուր նշանակման      |                            |                  |

|դիզելների համար,         |    40               35     |                  |

|                         |                            |                  |

|ջերմաքարշ և  նավային     |                            |                  |

|դիզելների ու գազատուրբին-|                            |                  |

|ների համար               |     61              40     |                  |

|                         |                            |                  |

|7. Ծծմբի զանգվածային մասը|                            |                  |

|օ/օ, ոչ ավել`            |                            |   ԳՕՍՏ 19121,    |

|I տիպի վառելիքում        |     0,2             0,2    |   ԻՍՕ 4260,      |

|II տիպի վառելիքում       |     0,5             0,5    |   ԻՍՕ 2192       |

|                         |                            |                  |

|8. Մերկապտանային ծծմբի   |                            |                  |

|զանգվածային մասը, օ/օ,   |                            |   ԳՕՍՏ 17323,    |

|ոչ ավել                  |     0,01            0,01   |   ԻՍՕ 3012       |

|                         |                            |                  |

|9. Ծծմբաջրածնի           |          Բացակայում է      |   ԳՕՍՏ 17323,    |

|պարունակությունը         |                            |                  |

|                         |                            |                  |

|10. Կոքսելիությունը 10օ/օ|                            |   ԳՕՍՏ 19932,    |

|նստվածքի, օ/օ, ոչ ավել   |     0,20            0,30   |   ԻՍՕ 4262,      |

|                         |                            |   ԻՍՕ 6615       |

._________________________________________________________________________.

 

9. Միջին և փոքր պտույտներով դիզելների շարժիչային վառելիքները (այսուհետև` շարժիչային վառելիքներ) դասակարգվում են`

բարձր տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի - ԴՏ-1,

առաջին տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի -ԴՏ-2,

ծծմբային վառելիքի - ԴՏ-3:

Շարժիչային վառելիքների անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 3 աղյուսակում:

 

Աղյուսակ 3

._________________________________________________________________________.

| Ցուցանիշի անվանումը |         Նորմն ըստ մակնիշի        | Փորձարկման     |

|                     |__________________________________| մեթոդը         |

|                     | DT-1    |     DT-2    |     DT-3 |                |

|_____________________|_________|_____________|__________|________________|

|1. Խտությունը 20 օC  | 0,93    |     0,92    |     0,97 |  ԳՕՍՏ 3900,    |

|դեպքում, գ/սմ խոր.,  |         |             |          |  ԻՍՕ 3674      |

|ոչ ավել              |         |             |          |                |

|                     |         |             |          |                |

|2. Ֆրակցիոն կազմը`   |         |             |          |                |

|թորման ջերմաստիճանը  | 15      |     15      |     15   |  ԳՕՍՏ 2177,    |

|մինչև  250 օC, օ/օ,  |         |             |          |  ԻՍՕ 3405      |

|ոչ ավել              |         |             |          |                |

|                     |         |             |          |                |

|3. Մածուցիկությունը  |         |             |          |  ԳՕՍՏ 33,      |

|50օC դեպքում`        |         |             |          |  ԻՍՕ 3104      |

|ա) կինեմատիկական,    |         |             |          |                |

|մ քառ./րոպե, ոչ ավել |         |             |          |                |

|                     |         |             |          |                |

|բ) համապատասխան      |         |             |          |                |

|պայմանական աստիճաննե-|         |             |          |  ԳՕՍՏ 6258     |

|րով, ոչ ավել         | 2,95    |       5,0   |      17,4|                |

|                     |         |             |          |                |

|4. Կոքսելիությունը,  |         |             |          |   ԳՕՍՏ 19932,  |

|օ/օ ոչ ավել          | 3,0     |       3,0   |       3,0|   ԻՍՕ 6615     |

|                     |         |             |          |                |

|5. Պնդացման ջերմաս-  |         |             |          |                |

|տիճանը, օC, ոչ ավել  | -5      |       -5    |       10 |   ԳՕՍՏ 20287   |

|                     |         |             |          |                |

|6. Ծծմբի զանգվածային |         |             |          |   ԳՕՍՏ 1437,   |

|մասը, օ/օ, ոչ ավել`  |         |             |          |   ԻՍՕ 4260     |

|ա) ցածր ծծմբային     |         |             |          |                |

|վառելիքում           | 0,5     |       0,5   |       -  |                |

|                     |         |             |          |                |

|բ) ծծմբային վառելի-  |         |             |          |                |

|քում                 | 1,5     |       1,5   |       2,0|   ԻՍՕ 2192     |

|                     |         |             |          |                |

|7. Մեխանիկական խառ-  |         |             |          |   ԳՕՍՏ 6370,   |

|նուկի զանգվածային    |         |             |          |   ԻՍՕ 15167    |

|մասը, օ/օ, ոչ ավել   | 0,05    |       0,05  |       0,1|                |

|                     |         |             |          |                |

|8. Ջրի զանգվածային   |         |             |          |                |

|մասը, օ/օ, ոչ ավել   | 0,1     |       0,5   |       0,5|   ԳՕՍՏ 2477    |

|_____________________|_________|_____________|__________|________________|

|9. Բռնկման ջերմաս-   |         |             |          |   ԳՕՍՏ 6356,   |

|տիճանը որոշված փակ   |         |             |          |   ԻՍՕ 2592     |

|հալքանոթում, օC, ոչ  |         |             |          |                |

|ավել                 | 70      |       65    |       8,5|   ԻՍՕ 13736    |

|_________________________________________________________________________|

|Ծանոթություններ:                                                         |

|1. Թույլատրվում է նավերի միջին և  փոքր պտույտներով դիզելների շարժիչների  |

|վառելիքում ջրի զանգվածային մասը 2 օ/օ ոչ ավել:                           |

|2. Թույլատրվում է ծծմբային նավթից պատրաստված DT մակնիշի վառելիքի         |

|ներմուծումը ծծմբի զանգվածային մասով 2 օ/օ ոչ ավել, կոքսելիությունը 4 օ/օ |

|ոչ ավել:                                                                 |

._________________________________________________________________________.

 

10. Փորձարկման մեթոդների ստանդարտները վկայակոչված 1-3 աղյուսակներում ունեն ընտրովի կարգավիճակ:

Թույլատրվում է կիրառել փորձարկման այլ մեթոդներ, եթե դրանք ապահովում են փորձարկման արդյունքների նույն ճշտությունը և սահմանված են կոնկրետ վառելիքների նորմատիվ փաստաթղթերով:

IV. Վառելիքների մակնշումը

11. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է լինի մակնշվածք հետևյալ բովանդակությամբ`

ա) վառելիքի անվանումը, մակնիշը.

բ) թողարկող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում).

գ) համաքաշը և զտաքաշը.

դ) թողարկման թվականը.

ե) «Պահպանել տաքացումից» և «Թույն» (էթիլացված բենզինի համար) մակագրությունները.

զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

12. Փոխադրական տարայի վրա մակնշում են նաև փոխադրական և վարվելակարգային «Պահպանել տաքացումից» նշաններն ըստ ԳՕՍՏ 14192 և բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3 դաս», «3.1 ենթադաս», վտանգավորության նշանը` «3», դասակարգման ծածկագիրը «3111» «ԿԿծ 1203» համարը ԳՕՍՏ 19433 ստանդարտի պահանջներին համապատասխան:

13. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է ապահովված լինեն ջրով և նավթամթերքներով լվացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:

14. Էթիլացված բենզինի ուղեկցող փաստաթղթերում չի թույլատրվում վառելիքի անվանման կրճատում: Բոլոր փաստաթղթերի վրա հստակ պետք է նշված լինի «Էթիլացված բենզին. Թույն. Պիտանի է միայն որպես շարժիչային վառելիք» մակագրությունը:

i

15. Վառելիքների լցման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա մակնշվածքների բովանդակությունը և մակնշման ձևը պետք է համապատասխանի ՀՍՏ 193 ստանդարտի պահանջներին:

16. Վառելիքների պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն սույն պահանջների 11 կետով սահմանված տվյալները:

V. Վառելիքների փաթեթավորումը, փոխադրումը է պահումը

17. Ավտոմոբիլային բենզինի պահման համար օգտագործում են հետևյալ տարաները`

ա) քարաղի, գիպսի, անհիդրիդի, դոլոմիտի կավակրաքարի, կավի, մագմայական և հավերժասառացվածքային ապարների նստվածքներում ստորգետնյա պահեստարաններ:

բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

գ) հորիզոնական և գնդային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.

դ) ուղղաձիգ` կամրջակով, լողացող կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:

18. Դիզելային և շարժիչային վառելիքների պահման համար օգտագործվում են հետևյալ տարաները`

ա) սույն փաստաթղթի 17 կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.

բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլն մետաղական անշարժ և շարժական պահոցները:

19. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան լողացող կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր, կախված պահեստարանների շահագործման պայմաններից:

20. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում դրանք լվանում են նավթի լուծիչ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրում են մինչև վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքների լրիվ հեռացումը և չորացնում են:

Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածները, 2 տարուց ոչ պակաս պարբերականությամբ ենթակա են մաքրման:

21. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսվի դրանց ներսի մակերեսներին հակաքայքայիչ պատվածքի առկայության անհրաժեշտության վերաբերյալ պահանջը:

Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների, ապրանքատակային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:

Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատակային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որը ապահովվում է ջրաքաշման համար նախատեսված սարքով:

22. Վառելիքների փոխադրումը իրականացնում են համապիտանի հեղուկաթափման և լցման սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:

Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների փոխադրումը իրականացնում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:

Տարաների լցման աստիճանը պետք է լինի 95%-ից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի նորմատիվ փաստաթղթերով:

23. Վառելիքների փոխադրման համար, որպես փոխադրական տարա, օգտագործում են մետաղական կանիստրներ, իսկ որպես սպառողական տարա` մետաղական թիթեղամաններ (բիդոններ):

Վառելիքներով տարաները հերմետիկ փակում են խցանափակման միջոցներով տվյալ տարայի կառուցվածքը սահմանող նորմատիվ փաստաթղթին համապատասխան:

24. Վառելիքներով լցված տարաների փոխադրումը պետք է կատարվի համաձայն երկաթգծային և ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման համար գործող կանոնների:

25. Վագոն-ցիստեռնները և ավտոցիստեռնները, որոնց մեջ լցվում են վառելիքները, պետք է ուղեկցվեն փաստաթղթերով, որոնք պետք է բովանդակեն լցված վառելիքի անվանումը և սույն փաստաթղթի 11 կետով սահմանված տվյալները: Դրանց բացակայության դեպքում վառելիքների տեսակները սահմանվում են ցիստեռններում առկա նյութի վերլուծությունով:

26. Վառելիքների պահման երաշխիքային ժամկետը սահմանվում է թողարկողի, մատակարարողի կողմից և տրվում է կոնկրետ վառելիքի նորմատիվ և շահագործման փաստաթղթերում:

VI. Վառելիքների անվտանգության է շրջակա միջավայրի պահպանության պահանջները

27. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և ԳՕՍՏ 12.1.007 համապատասխան ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի դասվում են վտանգավորության 4-րդ դասին:

28. Ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում համաձայն ԳՕՍՏ 12.1.005 կազմում է 100 մգ/մ3, իսկ դիզելային և շարժիչային վառելիքներինը` 300 մգ/մ3:

29. Վառելիքները ԳՕՍՏ 12.1.044 ստանդարտին համապատասխան շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթավտանգավորության բնութագրերը և նորմերը տրված են 4 աղյուսակում:

 

Աղյուսակ 4

 

._________________________________________________________________________.

| Ցուցանիշի անվանումը       |                   Նորմը                     |

|                           |____________________________________________ |

|                           | ավտոմոբիլային  |  դիզելային |  շարժիչային   |

|                           | բենզինի        |  վառելիքի  |  վառելիքի     |

|___________________________|________________|____________|_______________|

|Ինքնաբռնկման ջերմաստիճանը, | 233-370        |  300-330   |  350-370      |

|օC                         |                |            |               |

|___________________________|________________|____________|_______________|

|Բռնկման ջերմաստիճանի       | մինուս 20-ից   |  57-ից     |  91-ից մինչև  |

|սահմանները, օC             | մինչև  մինուս  |  մինչև  69 |  99           |

|ստորին                     | 39             |            |               |

|                           |________________|____________|_______________|

|վերին                      | մինուս 8-ից    |  100-ից    |  137-ից մինչև |

|                           | մինչև  մինուս  |  մինչև  119|  155          |

|                           | 27             |            |               |

|___________________________|________________|____________|_______________|

|Բոցի տարածման խտության     |                |            |               |

|սահմանները ըստ ծավալի,     |                |            |               |

|օ/օ                        |                |            |               |

|ստորին                     |     1          |    2-3     |     2-3       |

|                           |________________|            |               |

|վերին                      |     6          |            |               |

._________________________________________________________________________.

 

31. Վառելիքների բռնկման դեպքում օգտագործում են հրդեհաշիջման հետևյալ միջոցները` փոշիացված ջուր, փրփուր, իսկ ծավալային հրդեհաշիջման դեպքում` ածխաթթու գազ, ՍԺԲ, «3,5» բաղադրություններ, գոլորշի:

32. Վառելիքների պահման, օգտագործման, վաճառքի կետերի շինություններում չի թույլատրվում բաց կրակի օգտագործում:

Էլեկտրական սարքերը և ցանցերը ու արհեստական լուսավորությունները պետք է լինեն պայթանվտանգ:

Վառելիքների հետ աշխատելիս չի թույլատրվում օգտագործել գործիքներ, որոնց հարվածի դեպքում անջատվում են կայծեր:

33. Վառելիքների պահման և փոխադրման համար նախատեսված տարողությունների և խողովակաշարերի կառուցվածքները և շահագործման, ինչպես նաև վառելիքների լցման և դատարկման պայմանները, պետք է բավարարեն էլեկտրաստատիկ կայծանվտանգության պահանջներին սահմանված ԳՕՍՏ 12.1.018 ստանդարտով:

34. Վառելիքների պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի շահագործման ժամանակ պետք է ղեկավարվել պահեստարանների, ավտոլցման կայանների և լցման կետերի շահագործման փաստաթղթերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններով:

35. Վառելիքների լցման, դատարկման և պահման գործընթացներում կիրառվող սարքավորումներն ու ապարատները պետք է լինեն հերմետիկացված` վառելիքների թափանցումը կենցաղային, արդյունաբերական և հեղեղատար կոյուղիների համակարգերի, ստորգետնյա ջրերի, խմելու ջրի աղբյուրների, ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև բնահողի ու բաց ջրամբարների մեջ, իսկ վառելիքների գոլորշիների թափանցումը օդային միջավայր բացառելու նպատակով:

36. Վառելիքների հետ աշխատելու համար նախատեսված շինությունները պետք է սարքավորված լինեն ընդհանուր օդափոխիչներով, դրանց գոլորշու ինտենսիվ անջատման տեղերում պետք է տեղադրված լինեն ներծծող և արտամղող օդափոխիչներ:

37. Վառելիքների հետ աշխատելու ժամանակ անհրաժեշտ է կիրառել անհատական պաշտպանական միջոցներ ԳՕՍՏ 12.4.011 ստանդարտին համապատասխան:

38. Բարձր խտությամբ հագեցված վառելիքների գոլորշու գոտում աշխատանքները անհրաժեշտ է կատարել շնչառական օրգանների պաշտպանական միջոցներով`

ա) կարճաժամկետի դեպքում` «A» մակնիշի մաքրող հակագազերով.

բ) երկարաժամկետի դեպքում` ճկուն փողակային հակագազերով:

39. Էթիլացված բենզինի պահման, փոխադրման և օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել կոնկրետ էթիլացված բենզինների շահագործման փաստաթղթերով սահմանված, դրանց հետ վարվելու պահանջները:

40. Մարմնի բաց մասերի վրա վառելիքներ ընկնելու դեպքում այն անհրաժեշտ է հեռացնել և մաշկը լվանալ գոլ օճառաջրով: Աչքի լորձաթաղանթի վրա այն ընկնելու դեպքում, աչքը լվանալ առատ գոլ ջրով, իսկ բորբոքման դեպքում դիմել բժշկի օգնությանը:

41. Վառելիքների հետ աշխատելու համար աշխատանքի ընդունվողները և բոլոր աշխատողները պետք է անցնեն նախնական և ընթացիկ բժշկական զննումներ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով:

42. Ավտոմեքենաների համակարգը պահպանելու համար չի թույլատրվում ոչ էթիլային բենզինի մեջ ֆոսֆոր պարունակող միացությունների առկայություն:

 

Հավելված

Ներքին այրման շարժիչների վառելիքների

անվտանգության ցուցանիշները,

փորձարկման մեթոդները է դրանց պահման, փոխադրման,

իրացման ու օգտագործման փուլերում

անվտանգության ապահովման է շրջակա

միջավայրի պահպանման պահանջների

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՑԱՆԿ

Վկայակոչված նորմատիվ փաստաթղթերի

 

1. ՀՍՏ 193-2000 Վառելիքներ ներքին այրման շարժիչների համար. Ոչ էթիլացված բենզին. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

2. ԳՕՍՏ 12.1.005-88 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ

3. ԳՕՍՏ 12.1.007-76 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ

4. ԳՕՍՏ 12.1.018-93 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Էլեկտրաստատիկական հրդեհապայթանվտանգություն. Ընդհանուր պահանջներ

5. ԳՕՍՏ 12.1.044-89 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Հրդեհապայթավտանգ նյութեր. Անվանացանկ ցուցանիշների և դրանց փորձարկման մեթոդների

6. ԳՕՍՏ 12.4.011-89 Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատողների պաշտպանության միջոցներ. Ընդհանուր պահանջներ և դասակարգում

7. ԳՕՍՏ 33-82 Նավթամթերք. Կինեմատիկական մածուցիկության որոշման մեթոդ և դինամիկական մածուցիկության հաշվարկ

8. ԳՕՍՏ 305-82 Վառելիք դիզելային. Տեխնիկական պայմաններ

9. ԳՕՍՏ 511-82 Վառելիքներ շարժիչների համար. Օկտանային թվի որոշման շարժիչային մեթոդ

10. ԳՕՍՏ 1437-75 Նավթամթերք մուգ. Ծծմբի որոշման արագացված մեթոդ

11. ԳՕՍՏ 2177-99 Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ

12. ԳՕՍՏ 2477-65 Նավթամթերք. Ծծմբի որոշման մեթոդ կալորիմետրիկ ռումբի մեջ այրելով

13. ԳՕՍՏ 3122-67 Վառելիքներ դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ

14. ԳՕՍՏ 3900-85 Նավթ և նավթամթերք. Խտության որոշման մեթոդ

15. (15-րդ կետը հանվել է 05.11.01 թիվ 46-Վ հրաման)

16. ԳՕՍՏ 6356-75 Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի որոշման մեթոդ

17. ԳՕՍՏ 6370-83 Նավթ, նավթամթերք և հավելանյութեր. Մեխանիկական խառնուրդների որոշման մեթոդ

18. ԳՕՍՏ 8226-82 Վառելիքներ շարժիչային. Օկտանային թվի որոշման հետազոտական մեթոդ

19. ԳՕՍՏ 14192-96 Մակնշում բեռների

20. ԳՕՍՏ 16350-80 ԽՍՀՄ կլիմա. Կլիմայական գործոնների շրջանայնացումը և վիճակագրական պարամետրերը տեխնիկական նպատակների համար

21. ԳՕՍՏ 17323-71 Վառելիք շարժիչների համար. Մերկապտանային և ծծմբաջրածնային ծծմբի պոտենցիոմետրիկ տիտրմամբ որոշման մեթոդ

22. ԳՕՍՏ 19121-73 Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշման մեթոդներ այրելով լամպի մեջ

23. ԳՕՍՏ 19433-88 Բեռներ վտանգավոր. Դասակարգում և մակնշում

24. ԳՕՍՏ 19932-74 Նավթամթերք. Կոքսելիության որոշման մեթոդ ըստ Կոնրադսոնի

25. ԳՕՍՏ 20287-91 Նավթամթերք. Սառեցման ջերմաստիճանի որոշման մեթոդ

26. ԳՕՍՏ 28828-90 Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ

27. ԳՕՍՏ 29040-91 Բենզիններ. Բենզոլի և արոմատիկ ածխաջրածինների գումարային պարունակության որոշման մեթոդ

28. ԵՆ 12 Հեղուկ նավթամթերքներ. Հագեցած գոլորշիների ճնշման որոշման մեթոդ (թաց եղանակ)

29. ԵՆ 237 Հեղուկ նավթամթերք. Կապարի փոքր կոնցենտրացիաների որոշման ատոմա-աբսորբցիոն սպեկտրոմետրիայի մեթոդ

30. ԵՆ 238 Հեղուկ նավթամթերք. Բենզոլի պարունակության որոշում ինֆրակարմիր սպեկտրոմետրիայի մեթոդով

31. ԻՍՕ 2592:2000 Նավթամթերքներ. Բռնկման և այրման ջերմաստիճանների որոշում Կլիվլենդի բաց անոթի մեջ

32. ԻՍՕ 3104:1994 Նավթամթերքներ. Թափանցիկ և մուգ հեղուկներ. Կինեմատիկական մածուցիկության որոշում և դինամիկական մածուցիկության հաշվարկ

33. ԻՍՕ 3675:1998 Նավթ և հեղուկ վառելիքներ. Խտության լաբորատոր որոշման մեթոդ. Հիդրոմետրիկ եղանակ

34. ԻՍՕ 3705-1988 Նավթամթերքներ. Թորազատիչ կազմի որոշման մեթոդ

35. ԻՍՕ 3830-1993 Նավթամթերքներ. Կապարի պարունակության որոշումը բենզինում. Մոնոքլորիդային մեթոդ

36. ԻՍՕ 4260-1987 Նավթամթերքներ և ածխաջրածիններ. Ծծմբի պարունակության որոշում այրման մեթոդով

37. ԻՍՕ 4262-1993 Նավթամթերքներ. Ածխածնի նստվածքի որոշումը

38. ԻՍՕ 5163-1990 Շարժիչային և ավիացիոն վառելիքներ. Դետոնացիոն բնութագրերի որոշում շարժիչային մեթոդով

39. ԻՍՕ 5164-1990 Շարժիչային վառելիքներ. Դետոնացիոն բնութագրերի որոշման մեթոդ. Հետազոտական մեթոդ

40. ԻՍՕ 6615-1993 Ածխածնի նստվածքի որոշում. Կոնրադսոնի մեթոդ

41. ԻՍՕ 8754-1992 Նավթամթերքներ. Ծծմբի պարունակության որոշում ոչ դիսպերսիոն ռենտգեն-ֆլուորեսցենտային մեթոդով

42. ԻՍՕ 13736-1997 Նավթամթերքներ և այլ հեղուկներ. Բռնկման ջերմաստիճանի որոշումը Աբելի փակ հալքանոթի միջոցով

43. ԻՍՕ 15167-1999 Նավթամթերքներ միջին թորված վառելիքներում. Մեխանիկական խառնուկների որոշման մեթոդ

 

 

pin
Հայպետստանդարտ
15.06.2001
N 22-Վ
Հրաման