Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻ ...

 

 

040.0556.210601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2001 թվականի N 556

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`

ա) եռամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների վերակազմակերպման և լուծարման աշխատանքները.

բ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ազատված շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ.

գ) մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին:

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունիսի 21-ի N 556 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ

 

Ներածություն

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը գտնվում է բարեփոխումների իրականացման շրջանում: Առողջապահական ծառայությունների զարգացման հարցում այսօրվա մոտեցման հիմքում դրված է հանրապետական և տարածքային մակարդակներում բնակչության իրական պահանջարկի համակողմանի վերլուծությունը:

Խորհրդային տարիներին զարգացած առողջապահության համակարգը հագեցված է մեծաքանակ և ուռճացված հզորություններով: Հիվանդանոցային ծառայությունն առանձնանում է իր կադրային և մահճակալային գերհագեցվածությամբ, բուժօգնության անհամաչափ բաշխմամբ, բժշկական տեխնոլոգիաների թույլ ներգրավմամբ, առաջնային բժշկական օգնություն իրականացնող ծառայությունների հետ փոխհամագործակցության անբավարար մակարդակով և մատուցվող բժշկական ծառայությունների մեծ որակական տարբերությամբ` մայրաքաղաքի և հանրապետության մարզային համակարգի միջև:

ՀՀ մարզային առողջապահության համակարգը մինչև 1996 թ. հիմնականում ներկայացված էր շրջանային բուժմիավորումների ձևով, որոնց կազմում կային հիվանդանոցային, շտապ օգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ: Նման կառուցվածքը հնարավորություն էր ընձեռում արագ և որակով կազմակերպելու տարածաշրջանի բուժսպասարկումը` անկախ հեռավորությունից և ժամանակակից` արդյունավետ օգտագործելով նաև մեծ մասամբ սուղ կադրային և տեխնոլոգիական ներուժը: Ավելին, շրջանային բուժմիավորումն ընդհանուր առմամբ կրում էր նաև գյուղական բնակչության առողջության պահպանման պատասխանատվությունը:

1996 թ. սկսված ապակենտրոնացման գործընթացի արդյունքում առանձնացման բուժմիավորման կազմում գործող բոլոր ծառայությունները: Ընդհանուր առմամբ հիվանդանոցային համակարգը տարաբաժանվեց ամբուլատոր-պոլիկլինիկականից և, բացի այդ, դրանցից յուրաքանչյուրն սկսեց տրոհվել ավելի մանր իրավաբանական սուբյեկտների: Եթե առաջին գործընթացին կարելի է որոշակի հիմնավորում տալ, ապա երկրորդը հանգեցրեց բյուջետային միջոցների փոշիացման, բժշկական օգնության մակարդակի վերահսկման գործնականում անհնարինության և, որն ավելի ցավոտ է, բնակչության առողջության պահպանման տարբեր օղակների փոխկապակցվածության խզմանն ու պատասխանատվության «սվաղմանը»:

Եթե նախկին շրջկենտրոնների պոլիկլինիկաներում սովորույթի ուժով, դեռևս, ինչ-որ չափով պահպանվեցին աշխատանքների կազմակերպման հիմնական սկզբունքները, ապա գյուղական ամբուլատոր համակարգը բոլորովին անպատրաստ էր և անկարող` լուծելու առաջացած խնդիրները: Արդյունքում` տուժեց գյուղական բնակչությունը, որը գործնականում զրկվեց նույնիսկ ամենաանհրաժեշտ ու ամենապարզունակ մակարդակով նեղ մասնագիտական կոնսուլտացիաներից, ախտորոշիչ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Դժվար է պատկերացնել, թե մարզային ամբուլատոր-պոլիկլինիկական համակարգին արդեն իսկ տրամադրվող և ապագայում ներդնելու համար ծրագրված ժամանակակից ախտորոշիչ ծառայություններից ինչպես պետք է օգտվի գյուղի բնակչությունը, եթե ներկայումս գործող պայմանները չեն կանոնավորում այն ապահովելու ֆինանսական և կազմակերպչական մեխանիզմները: Նեղ մասնագիտական կոնսուլտացիաները և ամենատարբեր ախտորոշիչ հետազոտությունները սերտորեն կապակցված են: Միմյանց լրացնող և նրանց կազմակերպչական, ֆինանսական ու իրավական հարաբերությունների շրջանակներում տեղավորվելու փորձը` այն էլ գյուղ-շրջկենտրոն կտրվածության պայմաններում, իրականում բերում է բուժօգնության այդ կարևորագույն հատվածի խաթարման:

Ներկայիս առողջապահության համակարգում կուտակվել են լուրջ հիմնախնդիրներ, որի համար անհրաժեշտություն է առաջացել մշակել առողջապահության համակարգի օպտիմալացման համար միջոցառումների ծրագիր, որը հնարավորություն կտա` - վարչական ապակենտրոնացումը զուգակցել կառավարման և բուժօգնության որակի

վերահսկման մեխանիզմների համարժեք ուժեղացմանը, - ձերբազատվել ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործումից, ինչպես

նաև առողջապահական ծառայությունների թերի և անկանոն ֆինանսավորումից, - հստակեցնել հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը,

բուժհաստատությունների քանակը, ենթակայությունն ու կարգավիճակը:

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի հիմնահարցերը` կից ներկայացվում է Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի նախագիծը: Մարզում կատարվել է` - Վայոց ձորի մարզի քարտեզագրում, - առողջապահության համակարգի շենքերի գույքագրում, տեխնիկական և ֆունկցիոնալ

վիճակի ուսումնասիրություն, - հիմնական միջոցների, բժշկական սարքավորումների և ստորաբաժանումների

ուսումնասիրություն, - բուժհիմնարկների մահճակալային ֆոնդի ուսումնասիրություն (հագեցվածություն,

ծանրաբեռնվածություն), - ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կառուցվածքի և ֆունկցիոնալ

կառավարման մեխանիզմների վերլուծություն, հաճախելիության

ուսումնասիրություն, - բնակչության տեղաբաշխում, - կադրային ռեսուրսների ուսումնասիրություն:

 

Ներկա իրավիճակ

 

Վայոց ձորի մարզի տարածքը կազմում է 2308 ք.կմ, բնակչության թիվը` 69028 մարդ (1989 թ. մարդահամարի տվյալներով)

 

Վայքի տարածաշրջան` 25690 բնակիչ, որից` ք. Վայք` 7700 ք. Ջերմուկ` 9040

 

Եղեգնաձորի տարածաշրջան` 43338 բնակիչ, որից` ք. Եղեգնաձոր` 11756:

 

Մարզի առողջապահական համակարգն սպասարկում է 45 համայնք:

 

Վայոց ձորի մարզային ենթակայության առողջապահական համակարգն ընդգրկում է հետևյալ բուժհաստատությունները`

 

Եղեգնաձորի վարչատարածք` Եղեգնաձորի հիվանդանոց, Եղեգնաձորի պոլիկլինիկա, որի կազմի մեջ մտնում են Մալիշկայի և Աղավնաձորի բժշկական ամբուլատորիաները, 7 բուժակամանկաբարձական կետեր:

 

Վայքի վարչատարածք` Վայքի հիվանդանոց, Վայքի պոլիկլինիկա, որի կազմի մեջ մտնում են Զառիթափի բժշկական ամբուլատորիան և 16 բուժակամանկաբարձական կետեր:

 

Ջերմուկի հիվանդանոց, Արենիի առողջության կենտրոն, որի կազմի մեջ կա 4 բուժակամանկաբարձական կետ, Շատինի առողջության կենտրոն, որի կազմի մեջ կա 11 բուժակամանկաբարձական կետ:

 

Մարզի բուժաշխատողների թիվը ներկայումս 445 է, որից` - բժիշկ` 92, - բուժքույր` 281, - այլ աշխատող` 117:

 

Մարզի ազգաբնակչության տեղաբաշխումն ըստ ամբուլատոր-պոլիկլինիկական սպասարկման տարածքների /2000թ. տվյալներով/

 

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության          |Նախատեսված  |Բժիշկ|Բուժ- |Այլ     |Սպասարկվող  |

|անվանումը                 |հաճախումների|     |քույր |աշխատող |ազգաբնակչու-|

|                          |թիվը /1 հերթ|     |      |        |թյուն       |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Եղեգնաձորի պոլիկլինիկա    |        500 |  21 |   45 |     19 |      22255 |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Աղավնաձորի բժշկական       |         25 |   1 |    3 |      1 |       2107 |

|ամբուլատորիա              |            |     |      |        |            |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Մալիշկայի բժշկական        |         30 |   4 |    6 |      1 |       5370 |

|ամբուլատորիա              |            |     |      |        |            |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Արենիի առողջության կենտրոն|         30 |   2 |    9 |      1 |       7066 |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Շատինի առողջության կենտրոն|         30 |   2 |   12 |      4 |       7240 |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Վայքի պոլիկլինիկա         |        125 |  17 |   48 |     14 |      14550 |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Զառիթափի բժշկական         |         15 |   1 |    7 |      4 |       1400 |

|ամբուլատորիա              |            |     |      |        |            |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Ջերմուկի հիվանդանոցի      |        150 |   8 |   13 |     19 |       9040 |

|պոլիկլինիկական մաս        |            |     |      |        |            |

|__________________________|____________|_____|______|________|____________|

|Ընդամենը                  |            |  56 |  143 |     63 |      69028 |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային /մասնագիտացված/ ծառայություն

 

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության       |Մահճակալ-|Մահճակալի  |Բժիշկ|Բուժ-|Այլ    |Շենքային|

|անվանումը              |ների թիվը|միջին      |     |քույր|աշխատող|տարածք  |

|                       |/2000թ/  |զբաղվածու- |     |     |       |/քմ/    |

|                       |         |թյունը /օր/|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|Եղեգնաձորի հիվանդանոց  |      145|         48|   15|   45|     17|    5251|

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|վիրաբուժական բաժանմունք|       20|        114|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|քիթ-կոկորդ-ականջի      |        5|         10|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|թերապևտիկ  բաժանմունք  |       40|         20|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|մանկական բաժանմունք    |       20|         45|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|ծննդաբերական բաժանմունք|       25|         61|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|հղիության պաթոլոգիայի  |        7|         70|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|գինեկոլոգիական         |       10|         26|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|վիժումների բաժանմունք  |        3|         20|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|ինֆեկցիոն բաժանմունք   |       15|         70|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|Վայքի հիվանդանոց       |      150|         43|   11|   29|     19|    4015|

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|վիրաբուժական բաժանմունք|       30|         45|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|թերապևտիկ  բաժանմունք  |       35|         13|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|մանկական բաժանմունք    |       25|         19|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|ծննդաբերական բաժանմունք|       25|         52|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|գինեկոլոգիական         |        8|         43|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|ինֆեկցիոն բաժանմունք   |       20|         90|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|հղիության պաթոլոգիայի  |        5|          -|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|վիժումների բաժանմունք  |        2|          -|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|Ջերմուկի հիվանդանոց    |      110|         16|   10|   23|     14|    5951|

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|վիրաբուժական բաժանմունք|       40|         11|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|թերապևտիկ  բաժանմունք  |       30|         10|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|մանկական բաժանմունք    |       20|         13|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|ծննդաբերական բաժանմունք|       10|         34|     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|գինեկոլոգիական         |       10|         14|     |     |       |        |

|բաժանմունք             |         |           |     |     |       |        |

|_______________________|_________|___________|_____|_____|_______|________|

|Ընդամենը               |      405|           |   36|   97|     50|        |

.__________________________________________________________________________.

 

Սպասվելիք իրավիճակ

 

Ելնելով ՀՀ Վայոց ձորի մարզի առողջապահական հիմնարկների հավաքագրված տվյալների ուսումնասիրությունից` մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման համար առաջարկվում է կիրառել հետևյալ միջոցառումները` - գործող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աստիճանական փոխարինում ընտանեկան

բժշկության ինստիտուտով /2001-2010թթ./, - հիվանդանոցային օղակում կոնսուլտատիվ-ախտորոշիչ ծառայությունների

ուժեղացում /բազմապրոֆիլային հիվանդանոցների կազմում կենտրոնացված

ախտորոշիչ ծառայությունների ստեղծում/, - հիվանդանոցային համակարգի և նրա կադրային ներուժի օպտիմալացում, որի

նպատակն է`

ա/ ձերբազատվել հին շենքերից, որոնց վերանորոգումը կպահանջի լրացուցիչ

ֆինանսական միջոցների ներգրավում,

բ/ համակարգի հիվանդանոցները, որոնք տեխնիկապես թերզինված են և պահանջում

են բժշկական տեխնոլոգիաների նոր ներդրումներ, միացնել տեխնոլոգիապես

ավելի հզոր հիվանդանոցներին,

գ/ մահճակալային ֆոնդի նորմավորում` ելնելով մահճակալների

զբաղվածությունից:

 

Ամբուլատոր-պոլիկլինիկական /առաջնային/ օղակ

 

Քանի որ 1996 թ. ՀՀ առողջապահության համակարգում սկսված ապակենտրոնացման գործընթացը չի հանգեցրել Վայոց ձորի մարզի բուժհիմնարկների կառուցվածքային փոփոխության, ուստի պոլիկլինիկաները վերակազմակերպման կարիք չունեն, արդեն միավորված են: Գործող պոլիկլինիկաների ենթակայության տակ են գտնվում երեք գյուղական բժշկական ամբուլատորիաներ` Մալիշկայի, Աղավնաձորի և Զառիթափի: Ինչ վերաբերում է մարզում գործող երկու առողջության կենտրոնների (Արենիի և Շատինի, որոնց հիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող ստորաբաժանումները վերածվել են ցերեկային ստացիոնարների) միացմանը տարածքային պոլիկլինիկաներին, ապա այդ հարցի լուծումը թողնել մարզի առողջապահության վարչության հայեցողությանը:

Հետագայում գործող պոլիկլինիկաների և գյուղական բժշկական ամբուլատորիաների բազայի վրա կծավալվեն ընտանեկան բժշկի գրասենյակներ: Անցումային շրջանում բուժօգնության կազմակերպումն իրականացվելու է թիմային սկզբունքով, որի մեջ ամրագրվելու են մեկ ընդհանուր պրակտիկայի թերապևտ, մեկ մանկաբույժ, երեք թիմին` մեկ մանկաբարձ-գինեկոլոգ: 2001 թվականի ընթացքում աշխատանքը կոմպակտ կազմակերպելու նպատակով թիմին ամրագրվելու է 2000 մեծահասակ և 1000 մանկական բնակչություն: Ընտանեկան բժշկի գրասենյակի լիարժեք ձևավորումից հետո նեղ մասնագիտական ծառայությունը կտեղափոխվի հիվանդանոցային օղակ: Նեղ մասնագետները կաշխատեն պայմանագրային սկզբունքով` համատեղելով հիվանդանոցային և ամբուլատոր ընդունելությունը:

 

Ելնելով վերը շարադրվածից` կունենանք հետևյալ պատկերը.

 

.__________________________________________________________________________.

|Բուժհաստատության      |Տարածքը|Ազգաբնակչու-|Կառուցվածքային |Սպասվելիք     |

|անվանումը             |/քմ/   |թյան թիվը   |փոփոխություններ|արդյունքը     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Եղեգնաձորի տարածաշրջան|       |            |               |              |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Եղեգնաձորի պոլիկլինիկա|   6439|       22255|թողնել նույն   |11 ընտանեկան  |

|                      |       |            |կարգավիճակով   |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Աղավնաձորի բժշկական   |   1000|        2107|պոլիկլինիկայի  |1 ընտանեկան   |

|ամբուլատորիա          |       |            |կազմում է      |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Մալիշկայի բժշկական    |    100|        5370|պոլիկլինիկայի  |2 ընտանեկան   |

|ամբուլատորիա          |       |            |կազմում է      |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Արենիի առողջության    |    512|        7066|--             |3 ընտանեկան   |

|կենտրոն               |       |            |               |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Շատինի առողջության    |    400|        7240|---            |3 ընտանեկան   |

|կենտրոն               |       |            |               |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Վայքի տարածաշրջան     |       |            |               |              |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Վայքի պոլիկլինիկա     |   1410|       14550|թողնել նույն   |7 ընտանեկան   |

|                      |       |            |կարգավիճակով   |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Զառիթափի բժշկական     |    700|        1400|պոլիկլինիկայի  |1 ընտանեկան   |

|ամբուլատորիա          |       |            |կազմում է      |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Ջերմուկի առողջության  |       |        9040|-              |5 ընտանեկան   |

|կենտրոնի ամբուլատոր   |       |            |               |բժշկի         |

|մաս                   |       |            |               |գրասենյակ     |

|______________________|_______|____________|_______________|______________|

|Ընդամենը              |       |       69028|               |33 ընտանեկան  |

|                      |       |            |               |բժշկի         |

|                      |       |            |               |գրասենյակ     |

.__________________________________________________________________________.

 

Հիվանդանոցային /մասնագիտացված/ ծառայություն

 

Ներկայումս Վայոց ձորի մարզում գործում է 3 հիվանդանոց: Մահճակալային ֆոնդը կազմում է 405 մահճակալ: Մահճակալների միջին ծանրաբեռնվածությունը 20% է: Մահճակալային ֆոնդն ընդհանուր առմամբ գործում է զգալի թերծանրաբեռնվածությամբ` մի կողմից, պետական բյուջեից անբավարար ֆինանսավորման, մյուս կողմից, բնակչության վճարունակության խիստ անկման պատճառով: Հաշվի առնելով հիվանդանոցային ծառայության թերծանրաբեռնվածությունը` նպատակահարմար է մարզում գործող հիվանդանոցներում կատարել կառուցվածքային փոփոխություններ և կրճատել մահճակալների թիվը: Այս առումով Վայոց ձորի մարզում ծրագրվում է` ա/ գործող հիվանդանոցների ներսում կատարել կառուցվածքային փոփոխություններ, բ/ հիվանդանոցների կազմում ծավալել հագեցված ախտորոշիչ-կոնսուլտատիվ կենտրոններ, որոնք կսպասարկեն ինչպես ստացիոնարներից, այնպես էլ պոլիկլինիկաներից ուղեգրված ամբուլատոր հիվանդներին (պայմանագրային սկզբունքով):

 

Ծրագրի իրականացման արդյունքում մարզի հիվանդանոցային համակարգը կունենա հետևյալ պատկերը`

 

1. Եղեգնաձորի վարչատարածք

 

Եղեգնաձոր քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային

հիվանդանոց` 90 մահճակալ հզորությամբ /ներկայիս 145-ի փոխարեն/, որն իր

մեջ կներառի հետևյալ բաժանմունքները`

- ընդհանուր թերապևտիկ,

- ընդհանուր վիրաբուժական,

- ինֆեկցիոն,

- մանկական,

- մանկաբարձագինեկոլոգիական,

- ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն,

- արյան փոխներարկման կետ,

- շտապ օգնության ծառայություն:

Օպտիմալացումն այստեղ հիմնականում նպատակաուղղված կլինի

ներհիվանդանոցային պայմանների լավացմանը:

 

2. Վայքի վարչատարածք

 

Վայք քաղաքում նախատեսվում է ունենալ մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 65 մահճակալ հզորությամբ /ներկայիս 150-ի փոխարեն/: Հիվանդանոցն իր մեջ կներառի հետևյալ բաժանմունքները` - ընդհանուր թերապևտիկ, - ընդհանուր վիրաբուժական, - մանկական, - մանկաբարձագինեկոլոգիական, - ինֆեկցիոն, - ախտորոշիչ-կոնսուլտացիոն կենտրոն, - արյան փոխներարկման կետ, - շտապ օգնության ծառայություն:

 

Հիվանդանոցում կկատարվեն ներհիվանդանոցային փոփոխություններ` - գինեկոլոգիական և մանկաբարձական բաժանմունքների միացում, - մանկական բաժանմունքի տեղափոխում գինեկոլոգիական բաժանմունքի ազատված

տարածք, - պոլիկլինիկայի մանկական կոնսուլտացիայի (որը գտնվում է առանձին շենքում)

տեղափոխում հիվանդանոցի ազատված մանկական տարածք` պոլիկլինիկայի

ենթակայությամբ:

 

Արդյունքում կազատվի մանկական կոնսուլտացիայի շենքը` 400 քմ:

 

i

3. Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրով նախատեսվում է փակել Ջերմուկ քաղաքի հիվանդանոցը և վերջինիս կազմում գործող պոլիկլինիկան: Այս համալիրն զբաղեցնում է մոտ 6000 քմ տարածք: Շենքը ոչ բարվոք վիճակում է, կարիք ունի վերանորոգման, որը կպահանջի հսկայական ֆինանսական ներդրումներ: Ամբուլատոր բաժանմունքի մասնաշենքն արդեն կոնսերվացվել է, ծառայությունը տեղափոխվել է հիվանդանոցի առաջին հարկ: Առաջարկվում է` «Ջերմուկ քաղաքում ունենալ 1 բազմապրոֆիլային հիվանդանոց` ամբուլատոր և ստացիոնար ծառայություններով:

(3-րդ կետը փոփ. 12.09.02 թիվ 1421-Ա որոշում)

 

i

Այսպիսով, Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.

 

._______________________________________________________________________.

|Բուժհաստատության     |Առ01.01.2001թ. բաժանմունքների |Առաջարկվող օպտիմալ|

|անվանումը            |մահճակալների թիվը             |կառուցվածք        |

|                     |                              |/բաժանմունք/      |

|                     |                              |մահճակալ          |

|                     |                              |                  |

|_____________________|______________________________|__________________|

|Եղեգնաձորի հիվանդանոց|թերապևտիկ  բաժանմունք  |    40|                20|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |վիրաբուժական բաժանմունք|    20|                20|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |ինֆեկցիոն բաժանմունք   |    15|                10|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |մանկական բաժանմունք    |    20|                15|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |քիթ-կոկորդ-ականջի      |     5|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |ծննդաբերական բաժանմունք|    25|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |հղիության պաթոլոգիաների|     7|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |գինեկոլոգիական         |    10|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |վիժումների բաժանմունք  |     3|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |մանկաբարձագինեկոլոգ.   |     -|                25|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |Ընդամենը               |   145|                90|

|_____________________|_______________________|______|__________________|

|Վայքի հիվանդանոց     |թերապևտիկ  բաժանմունք  |    35|                15|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |վիրաբուժական բաժանմունք|    30|                15|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |ինֆեկցիոն բաժանմունք   |    20|                10|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |մանկական բաժանմունք    |    25|                10|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |ծննդաբերական բաժանմունք|    25|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |հղիության պաթոլոգիաների|     5|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |գինեկոլոգիական         |     8|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |վիժումների բաժանմունք  |     2|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |մանկաբարձագինեկոլոգ.   |     -|                15|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |Ընդամենը               |   150|                65|

|_____________________|_______________________|______|__________________|

|Ջերմուկի հիվանդանոց  |թերապևտիկ  բաժանմունք  |    30|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |վիրաբուժական բաժանմունք|    40|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |մանկական բաժանմունք    |    20|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |ծննդաբերական բաժանմունք|    10|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |գինեկոլոգիական         |    10|                 -|

|                     |բաժանմունք             |      |                  |

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |Ընդամենը               |   110|                 -|

|_____________________|_______________________|______|__________________|

|                     |Ընդամենը               |   405|               170|

._______________________________________________________________________.

(աղյուսակը փոփ. 12.09.02 թիվ 1421-Ա որոշում)

 

Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում մահճակալների թիվը կկրճատվի մինչև 170 և կազատվի 6350 քմ տարածք:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2001
N 556
Որոշում