Սեղմել Esc փակելու համար:
{24.06.2022 - } ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{24.06.2022 - } ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ Ե ...

14.08.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.06.2022  -ից մինչեւ     -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

040.0218.170303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2003 թվականի N 218-Ն

 

i

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՋՐԱՂԲՅՈՒՐԻ, ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30-րդ և 37.1-ին հոդվածների, 121-րդ հոդվածի 5-րդ կետի 6-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.

գ) ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

ե) ջրաղբյուրի, հորատանցքի անձնագրերի և հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:

(1-ին կետը փոփ. 12.05.11 թիվ 677-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 12.05.11 թիվ 677-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 23.06.2022 թիվ 943-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-ԻՆ

 

Հավելվածի N 1

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

__________________________________________________________________________

                        (ջրօգտագործողի անվանումը)

__________________________________________________________________________

__________________________________      __________________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և          (ջրօգտագործման թույլտվություն

__________________________________      __________________________________

   պահպանության մարմնի ղեկավար)          ստացողի պաշտոնը, ստորագրությունը,

__________________________________      __________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը               անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Տրված է ____ __________ 200 թ.    Ուժի մեջ է մինչև  ____ __________ 200 թ.

 

Գործողության ժամկետը երկարաձգված է մինչև            ____ __________ 200 թ.

 

__________________________________      __________________________________

(ջրային ռեսուրսների կառավարման և          (ջրօգտագործման թույլտվություն

__________________________________      __________________________________

   պահպանության մարմնի ղեկավար)          ստացողի պաշտոնը, ստորագրությունը,

__________________________________      __________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը               անունը, ազգանունը)

 

1. Ջրօգտագործողի հասցեն __________________________________________________

(ջրօգտագործման թույլտվություն ստացողի անվանումը

__________________________________________________________________________

              (անունը, ազգանունը) հասցեն և հեռախոսահամարը)

2. Ջրօգտագործման վայրը ___________________________________________________

__________________________________________________________________________

3. Ջրառի վայրը ___________________________________________________________

__________________________________________________________________________

4. Ջրօգտագործման նպատակը _________________________________________________

__________________________________________________________________________

5. Ջրօգտագործման ծավալը, այդ թվում` ա) մակերևութային ջրային ռեսուրսներ ______________________________________

__________________________________________________________________________

բ) * ստորերկրյա ջրային ռեսուրսներ ________________________________________

__________________________________________________________________________

 

* Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերում ստորերկրյա ջրերի օգտագործման համար պահանջվում է նաև ընդերքօգտագործման պայմանագիր:

 

6. Ջրօգտագործման ժամանակահատվածը և ռեժիմը _______________________________

__________________________________________________________________________

7. Ջրօգտագործման թույլտվության պայմանների ապահովման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները _____________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

8. Ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները ____________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

9. Արտահոսքի նկարագրությունը _____________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

10. Կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները ________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

11. Ջրերի ստանդարտները և (կամ) դրանց վերաբերյալ հրապարակումների տեղեկությունները _________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

12. Հատուկ միջոցառումներ, որոնք կիրառվելու են արդյունավետ ջրօգտագործումը խթանելու և ջրի որակը բարելավելու, գերխոնավ ու առափնյա կարևոր բնական միջավայրերը և առնչվող կենսաբազմազանությունը պահպանելու համար ____________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

13. Համապատասխան պահանջներ` ջրօգտագործման հաշվառման, մոնիտորինգի, գրանցման և ճշգրտման համար ________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

14. Համապատասխան երաշխիքներ` ջրային ռեսուրսներին վնասներ հասցվելու դեպքում __________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

15. Ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարներն ու վճարման ժամանակացույցը ___________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

16. Ջրօգտագործման թույլտվությունը ենթակա է գրանցման պետական ջրային կադաստրում` _______________ օրվա ընթացքում 17. Խորքային հորի հորատմանը ներկայացվող պահանջներ:

 

(1-ին հավելվածը փոփ. 03.04.14 թիվ 339-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

Հավելվածի N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մարտի 7-ի N 218-Ն որոշման

 

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրինակելի ձևերով սահմանվում են ջրօգտագործման թույլտվության ձևաթղթի (այսուհետ` ձևաթուղթ) լրացմանը ներկայացվող պահանջները:

2. Ձևաթուղթը լրացնելու համար հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի (այսուհետ` հայտ) (ձևը կցվում է), ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի (ցանկը կցվում է) և հասարակայնության ծանուցման գնահատման արդյունքները:

 

2. ՁԵՎԱԹՂԹԻ ԼՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ձևաթղթում նշվում են`

1. Ջրօգտագործում իրականացնող անձի գտնվելու (հաշվառման) վայրը (հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը

2. Իրականացվող ջրօգտագործման վարչական տարածքն ու գտնվելու վայրը (հասցեն)

3. Ջրային ռեսուրսի անվանումը, ջրառի իրականացման վայրի (կետի) նկարագրությունը` այն կապելով դրա հարևանությամբ գտնվող` հայտնի կոորդինատական կետեր ունեցող որևէ օբյեկտի հետ

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձի կողմից իրականացվող գործունեության տեսակը, հզորությունը, արտադրողականությունը և ժամանակահատվածը

5. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգի պահանջների համաձայն սահմանված նորմատիվային ջրածավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)` ըստ մակերևութային և (կամ) ստորերկրյա ջրային ռեսուրսների

6. Ջրառի ռեժիմն ըստ ամիսների` պայմանավորված ջրային ռեսուրսի էկոլոգիական թողքի և այդ հատվածում այլ ջրօգտագործողների ջրապահանջի ապահովմամբ

7. Ջրօգտագործման թույլտվության պահանջների կատարման նկատմամբ նախատեսվող հսկողության առարկա հանդիսացող օբյեկտը և գործընթացը` ըստ ժամանակահատվածների

8. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված կեղտաջրերի նորմատիվային ծավալը (մ3/վրկ, մ3/օր, հազ.մ3/տարի)

9. Արտահոսք իրականացնող հիդրոտեխնիկական կառույցի (այսուհետ` ՀՏԿ) նկարագրությունը

10. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույլտվության կարգի պահանջների համաձայն սահմանված` թույլատրելի սահմանային արտահոսքի կոնցենտրացիաները` ժամային կտրվածքով (մգ/լ, գ/մ3 և գ/ժամ)

11. Ջրօգտագործողի կողմից կատարվող ջրի ստանդարտների մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքների հրապարակման միջոցը, հաճախականությունը և բովանդակությունը

12. Միջոցառումների պլան, որը նպատակաուղղված է ջրօգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցության կանխմանը (նվազեցմանը) և (կամ) համապատասխան նախագծով նախատեսված վերացմանը

13. Ջրառի ծավալների և (կամ) կեղտաջրերի ու վնասակար նյութերի արտահոսքի քանակների սկզբնական հաշվառման մեթոդի, եղանակի ընտրության, հաշվառման արդյունքների գրանցման տվյալների ցանկը և հաշվետվությունը ներկայացնելու հաճախականությունը

14. Ֆինանսական և (կամ) այլ երաշխիքներ, դրանց կիրառման դեպքերը և պայմանները

15. Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագրի համարը և ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարների համար հիմք հանդիսացող ջրօգտագործման չափաքանակները

16. Ժամանակահատվածը, որի ընթացքում ջրօգտագործման թույլտվությունը սահմանված կարգով պետք է գրանցվի պետական ջրային կադաստրում

17. Խորքային հորի նախատեսվող հորատանցքի հիդրոերկրաբանական կտրվածքը (տրամագիծ, խորություն), հորատումն իրականացնող սարքավորման տիպը, հորատումն իրականացնելու ժամանակահատվածը և կապիտալ շինարարության իրականացումն ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի` հիդրոտեխնիկական լիցենզիան)

(2-րդ հավելվածը փոփ. 03.04.14 թիվ 339-Ն որոշում)

 

Ձև

 

i

ՀԱՅՏ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

1. Հայտատու ______________________________________________________________

(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը), հասցեն և հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն` սիթիզեն (e-citizen.am) տիրույթում)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2. Հայտը ներկայացնելու նպատակը ___________________________________________

(նոր ջրօգտագործման թույլտվության ստացում,

__________________________________________________________________________

գործող ջրօգտագործման թույլտվության վերաձևակերպում, գործող ջրօգտագործման

__________________________________________________________________________

                       թույլտվություն ձևափոխում)

3. Ջրօգտագործման նպատակները ______________________________________________

(խմելու, տնտեսական, ոռոգման, արդյունաբերական և այլն)

__________________________________________________________________________

4. Պահանջվող ջրառի ծավալը և ջրօգտագործման ժամանակահատվածը, այդ թվում` ա) _______________________________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսի անվանումը, ջրօգտագործման ծավալը (հազ.

__________________________________________________________________________

                         մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

բ) _______________________________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

__________________________________________________________________________

5. Սերվիտուտ կամ այլ պահանջներ ___________________________________________

(սերվիտուտ կամ անձանց այլ սեփականությունից

__________________________________________________________________________

(ջրընդունիչ, կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն)

__________________________________________________________________________

6. Հիդրոտեխնիկական կառույցի նկարագրություն _______________________________

(ՀՏԿ-ի առկայությունը կամ նորի

__________________________________________________________________________

               կառուցման անհրաժեշտությունը, հզորությունը)

__________________________________________________________________________

7. Նախկին ջրօգտագործման ծավալը (ցուցանիշը), այդ թվում` ա) _______________________________________________________________________

(մակերևութային ջրային ռեսուրսից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)`

__________________________________________________________________________

                 ջրօգտագործման թույլտվության հիման վրա)

բ) _______________________________________________________________________

(ստորերկրյա ջրային ռեսուրսներից (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)`

__________________________________________________________________________

                 ջրօգտագործման թույլտվության հիման վրա)

8. Առաջացող կեղտաջրերի թափման տեղը և ծավալը _____________________________

(բաց ջրավազան կամ

__________________________________________________________________________

կենտրոնացված կոյուղու կոլեկտոր (հազ. մ3/տարի, մ3/օր, լ/վրկ)

__________________________________________________________________________

9. Կեղտաջրերի մաքրման մասին տեղեկություն _________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

10. Պարտավորություն` ջրօգտագործման թույլտվությանն առնչվող վճարների կատարումն ապահովելու համար _______________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Սույնով հաստատում եմ հայտում ներառված տեղեկատվության բավարար, ճշգրիտ և ավարտուն լինելը:

 

Ոչ մի առարկություն չունեմ հայտի քննարկմանը հասարակական մոտեցումների կամ մասնակցության դեմ (բացի գաղտնի տեղեկատվությունից):

 

Պարտավորվում եմ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվության մեջ նշված` ջրօգտագործողին վերաբերող բոլոր պարտականությունները:

 

11. Ջրօգտագործման թույլտվության հայտ ներկայացնողի ________________________

(պաշտոնը,

__________________________________________________________________________

                   ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(ձևը փոփ. 08.12.16 թիվ 1255-Ն, 08.02.18 թիվ 94-Ն որոշումներ)

 

ՑԱՆԿ

i

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Ջրօգտագործող ֆիզիկական անձի անձնագրի պատճենը

2. Ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին եզրակացությունը` օրենքով նախատեսված դեպքերում

3. Ջրօգտագործման համար հողի կամ այլ անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության իրավունքի հաստատող փաստաթղթի պատճենը

4. Ցամաքուրդային ջրաղբյուրի թողունակության և որակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ` տրված այդ ջրհեռներն օգտագործող կազմակերպության կողմից (անհրաժեշտության դեպքում)

5. (5-րդ կետն ուժ կորցրել է 20.05.04 թիվ 786-Ն որոշում)

6. Հնարավոր սերվիտուտի և համապատասխան գույքից օգտվելու ձևի նկարագրությունը, սեփականատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու վայրը

6.1. (6.1-ին կետն ուժ կորցրել է 25.07.13 թիվ 803-Ն որոշում)

i

(6.1-ին կետը լրաց. 23.05.13 թիվ 529-Ն որոշում)

7. Նախկին ջրօգտագործման թույլտվությունը (նախկինում ջրօգտագործող լինելու դեպքում)

8. (8-րդ կետն ուժ կորցրել է 20.05.04 թիվ 786-Ն որոշում)

9. Պետական տուրքի վճարման անդորրագիրը (բնօրինակ)

10. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգի պահանջների համաձայն` տպագիր միջոցներում հրապարակված ջրօգտագործման մասին հայտարարությունը (հայտի նախնական գնահատումից հետո)

11. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների ու ռեժիմի որոշման կարգով հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները

12. Կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաները` հաշվարկված լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված «Ջրային ռեսուրսներ թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիկա» գերատեսչական ակտի համաձայն

13. Տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)` դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը` հաստատված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում

i

14. Կոմունալ-կենցաղային, բուժիչ և առողջապահական նպատակներով ջրօգտագործման դեպքում` համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն)` տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի մարզային փորձագիտական կենտրոնների կողմից

(14-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

i

15. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման դեպքում գործարար ծրագիր` տվյալ գործունեության վերաբերյալ:

(15-րդ կետը լրաց. 10.09.09 թիվ 1024-Ն որոշում)

16. Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի բարելավման և աղտոտման նվազեցման ու կանխման միջոցառումների պլան-ժամանակացույց:

(16-րդ կետը լրաց. 10.09.09 թիվ 1024-Ն որոշում)

17. Ստորերկրյա խորքային հորերից ջրօգտագործման թույլտվությունների գործողության ժամկետների երկարաձգման մասին հայտերի գնահատման ժամանակ` ջրօգտագործման վայրի տեղական ինքնակառավարման և ջրային համակարգերի պետական կառավարման թույլտվությամբ օգտագործված ջրերի երկրորդական օգտագործման վերաբերյալ:

(17-րդ կետը լրաց. 10.09.09 թիվ 1024-Ն որոշում)

i

18. Հիդրոերկրաբանական տեղեկատվություն` տրված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից (ստորերկրյա ջրաղբյուրներից նոր ջրօգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, գոյություն ունեցող տիրազուրկ հորատանցքերը, սպառված հանքավայրերը, լքված հանքահորերը և բաց հորերը կեղտաջրերի թաղման համար օգտագործելու դեպքում)

(18-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

19. Հիդրոերկրաբանական հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը (հիդրոերկրաբանական դրական տեղեկատվության դեպքում)

20. Խորքային հորի հորատմամբ ջրօգտագործման իրականացման հայտի դեպքում` հորատում իրականացնող սարքավորման հաշվառման տվյալները, սարքավորման տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը և պարտավորություն հորատման հորի տվյալները «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և ջրային պետական կադաստր ներկայացնելու վերաբերյալ

(ցանկը փոփ. 20.05.04 թիվ 786-Ն, 12.05.11 թիվ 677-Ն, 18.08.11 թիվ 1182-Ն, 13.06.13 թիվ 610-Ն, 25.07.13 թիվ 803-Ն, 03.04.14 թիվ 339-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 218-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը:

i

2. Ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի նախնական և վերջնական գնահատման հիման վրա:

i

4. Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացումը, ընդունումը և նախնական գնահատումը, հայտատուի ընտրությամբ, բացի թղթային տարբերակից կարող է կատարվել նաև էլեկտրոնային տարբերակով: Ջրօգտագործման թույլտվության հայտի ներկայացման, ընդունման և նախնական գնահատման էլեկտրոնային տարբերակի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարը:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Ջրօգտագործման թույլտվության հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու մասին հայտն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:

6. Ջրօգտագործման թույլտվության հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից` սույն որոշման պահանջների համաձայն համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:

6.1. (6.1-ին կետն ուժը կորցրել է 21.05.2020 թիվ 798-Ն որոշում)

i

(6.1-ին կետը լրաց. 25.07.13 թիվ 803-Ն որոշում)

7. Հայտի ընդունումից և նախնական գնահատումից հետո գործակալությունը, 30-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնելով հայտատուին, ապահովում է հասարակայնության ծանուցումը ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

8. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ արձագանքների, կարծիքների բացակայությունը համարվում է տվյալ ջրօգտագործման վերաբերյալ հասարակայնության դրական կարծիքի դրսևորում:

9. Հասարակայնության ծանուցման ժամանակ սպասվող ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ այլ անձանց իրավունքների և օրինական շահերի կամ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության խախտումը հիմնավորող բացասական կարծիքները քննարկվում են լիազոր մարմնի կողմից և, հաստատվելու դեպքում, հիմք են հանդիսանում ջրօգտագործման թույլտվության տրամադրումը մերժելու համար:

10. Գործակալության կողմից ջրօգտագործման թույլտվությունը ձևակերպվում է հասարակայնության ծանուցմանը հաջորդող 30-օրյա ժամկետում:

11. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

i

12. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի նախաձեռնությամբ` վարչական վարույթին ջրօգտագործողի ներգրավմամբ կամ ջրօգտագործողի դիմումի հիման վրա ջրօգտագործման թույլտվություններում կարող են կատարվել ջրօգտագործման թույլտվության պայմանների բովանդակային (այդ թվում` ջրառի ծավալների մասով) փոփոխություն չառաջացնող տեխնիկական վրիպակների շտկումներ:

(12-րդ կետը լրաց. 23.06.2022 թիվ 943-Ն որոշում)

 

(3-րդ հավելվածը լրաց. 12.05.11 թիվ 677-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 218-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացը:

i

2. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների համաձայն:

(2-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

3. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգումը կատարվում է ջրօգտագործողի կողմից գործակալություն ներկայացված հայտի հիման վրա:

4. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտը ներկայացնելուց հետո գործակալությունը 30-օրյա ժամկետում ջրօգտագործողին գրավոր տեղեկացնում է ջրօգտագործման թույլտվության երկարաձգման գործընթացն սկսելու կամ մերժելու մասին:

5. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի վերջնական գնահատման գործընթացն սկսվում է հայտին կից` սույն որոշման պահանջների համաձայն` համապատասխան փաստաթղթերի (ամբողջական փաթեթի) առկայության դեպքում:

6. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման հայտի գնահատման ժամանակ գործակալությունը հաշվի է առնում իր համապատասխան տարածքային բաժնի կարծիքը` տվյալ ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման պայմանների կատարման վերաբերյալ:

7. Ջրօգտագործման թույլտվության երկարաձգման համար, եթե չեն խախտվել ջրօգտագործման պայմանները և ժամկետը, անհրաժեշտ է ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկի 7-րդ, 9-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 03.04.14 թիվ 339-Ն որոշում)

i

9. Ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:

 

(4-րդ հավելվածը լրաց. 12.05.11 թիվ 677-Ն, 03.04.14 թիվ 339-Ն որոշումներ)

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 218-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

Անձնագիր N _____

աղբյուրի

 

Կազմման ժամանակը ____________________________________

 

I. Տեղադիրքը

 

1. Մարզ ______________________________________ տարածաշրջան

 

____________________________ բնակավայր __________________________

 

տնտեսություն ___________________________________

 

2. Ստորերկրյա ջրերի հանքավայր______________________________________

3. Գետավազան ______________________________________________________

4. Ջրավազանային կառավարման տարածք _________________________________

5. Կոորդինատներ X ____________ Y _______________ H ________________

6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից) կմ ____________________

7. Տոպոթերթի համարը 1:100000 մասշտաբով ____________________________

8. Աղբյուրի անվանումը _____________________________________________

9. Հաշվետվության անվանումը ________________________________________

10. Հաշվետվության հեղինակը ________________________________________

11. Պետական գրանցման համարը _______________________________________

 

II. Աղբյուրի ընդհանուր բնութագիրը

 

1. Ջրաղբյուրի տիպն ըստ ճնշման _____________________________________

2. Ջրերի օգտագործման տիպը _________________________________________

3. Տեխնիկական վիճակը ______________________________________________

4. Սանիտարական վիճակը _____________________________________________

5. Կապտաժի ձևը ___________________________________________________

6. Աղբյուրի ռեժիմը ________________________________________________

7. Շահագործման ռեժիմը _____________________________________________

8. Ծախսը և նրա չափման եղանակը ____________________________________

 

III. Երկրաբանական բնութագիրը

 

1. Երկրաբանական պայմանները __________________________________________

 

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

 

2. Հիդրոերկրաբանական պայմանները _______________________________________

 

---------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------

 

IV. Ջրերի որակը

 

1. Նմուշարկման ժամանակը ______________________________________________

2. Ջերմաստիճանը 0C ___________________________________________________

3. Ջրածնային ցուցիչը (PH) ____________________________________________

4. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ__________________________________

5. Չոր մնացորդը (փորձնական, մգ/լ) ___________________________________

6. Հոտը _______________________________________

7. Համը _______________________________________

8. Գույնը _____________________________________

9. Քիմիական տարրերի պարունակությունը, մգ/լ

Cl __________ SO4» ____________ HCO3՛ _____________(Na+K)+ ___________ Ca2+ ______________Mg2+ __________NH4+____________ Fe2+_______ Fe3+ _____________

 

V. Աղային կազմի բանաձև (ըստ Կուրլովի)

 

M __________________________________

 

VI. Լրացուցիչ տեղեկություններ

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

    Կազմեց` առաջատար մասնագետ             ----------------

Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ  ----------------

    Տնօրեն                                ----------------:

 

(5-րդ հավելվածը լրաց. 12.05.11 թիվ 677-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 218-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

Անձնագիր N ______

 

հորատանցքի

 

Կազմման ժամանակը ________________

 

I. Տեղադիրքը

 

1. Մարզ_____________________ տարածաշրջան _________ բնակավայր _________ _________________ տնտեսություն_____________________

2. Ստորերկրյա ջրերի հանքավայր ________________________________________

3. Գետավազան _________________________________________________________

4. Ջրավազանային կառավարման տարածք ____________________________________

5. Կոորդինատներ X_______________Y________________H___________________

6. Հեռավորությունը մշտական ջրհոսքից (գետից), կմ ______________________

7. Տոպոթերթի համարը 1:100000 մշ-ի ____________________________________

8. Հաշվետվության անվանումը ___________________________________________

9. Հաշվետվության հեղինակը ____________________________________________

10. Պետական գրանցման համարը __________________________________________

 

II. Երկրաբանական լիթոլոգիական կտրվածքը

 

.____________________________________________________________________.

|Շերտի |Երկրա- |Ծագումը  |Տեղադրման    |Երկրաբանա-|Ջրատար  |Ապարների |

|համարը|բանական|(գենեզիս)|խորությունը  |կան շերտի |հորիզոնի|նկարագրու|

|      |ինդեքսը|         | (մ)         |հզորու-   |համարը  |թյունը   |

|      |       |         |_____________|թյունը    |        |         |

|      |       |         |առաստաղ|հատակ|(հաստու-  |        |         |

|      |       |         |       |     |թյունը)   |        |         |

|      |       |         |       |     |  (մ)     |        |         |

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

|______|_______|_________|_______|_____|__________|________|_________|

.____________________________________________________________________.

 

III. Ընդհանուր նկարագրությունը

 

1. Հորատանցքի խորությունը, մ ________________________________________

2. Հորատանցքի վերջնական տրամագիծը, մմ _______________________________

3. Շահագործվող սյան տրամաչափը, մմ ___________________________________

4. Հորատման ժամանակը ________________________________________________

5. Շահագործման ռեժիմը _______________________________________________

6. Հորատման նպատակը և շահագործման սկիզբը ___________________________

7. Ջրերի տիպն ըստ օգտագործման _______________________________________

8. Սանիտարական վիճակը _______________________________________________

9. Տեխնիկական վիճակը ________________________________________________

10. Հորատման լուծույթի տիպը _________________________________________

11. Կավազրկման եղանակը ______________________________________________

12. Հորատման եղանակը ________________________________________________

13. Հորատանցքերի թիվը _______________________________________________

 

IV. Զտիչի բնութագիրը

 

1. Ջրատար հորիզոնի համարը ___________________________________________

2. Զտիչի տրամաչափը և տիպը, մմ ______________________________________

3. Զտիչի տեղադրման խորությունը, սկիզբը _____________, վերջը _________

 

V. Ջրատար հորիզոնի բնութագիրը

 

1. Ջրերի բացահայտման խորությունը, մ _________________________________

2. Ջրերի մակարդակի վերականգնման խորությունը, մ ______________________

3. Ջրատար հորիզոնի մեկուսացման եղանակը և միջակայքը _________________

4. Խորքային պոմպի տիպը և տեղադրման խորությունը _____________________

 

VI. Ջրատար հորիզոնի փորձարկման արդյունքները

 

1. Արտամղման տիպը և եղանակը ________________________________________

2. Մակարդակի իջեցումը (S1, S2, S3) __________________________________

3. Ծախսը (Q1, Q2, Q3) _______________________________________________

4. Արտամղման տևողությունը, օր ______________________________________

 

VII. Ջրերի որակը

 

1. Նմուշարկման ժամանակը _____________________________________________

2. Նմուշարկման խորությունը, մ _______________________________________

3. Ջրի ջերմաստիճանը, oC _____________________________________________

4. Ջրածնային ցուցիչը (PH) ___________________________________________

5. Ընդհանուր կոշտությունը, մգ. համ/լ ________________________________

6. Չոր մնացորդը (փորձնական), մգ/լ ___________________________________

7. Հոտը _____________________________________________________________

8. Համը _____________________________________________________________

9. Գույնը ___________________________________________________________

10. Քիմիական տարրերի պարունակությունը

Cl՛ ___________SO4»_____________ HCO3»__________NO3՛_____________ (Na+K)+_________Ca2+___________Mg2+___________ Fe2+________Fe3+________

 

11. Շահագործվող ջրատար հորիզոնի աղային կազմի բանաձևը (ըստ Կուրլովի)

 

M _____________________

 

12. Լրացուցիչ տեղեկություններ _______________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

    Կազմեց` առաջատար մասնագետ            _____________________

Ստուգեց` հիդրոերկրաբանական բաժնի պետ _____________________

    Տնօրեն                               _____________________ :

 

(6-րդ հավելվածը լրաց. 12.05.11 թիվ 677-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2003 թվականի մարտի 7-ի

N 218-Ն որոշման

 

Ձև

 

ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔԸ

 

.__________________________________________________________________________

|Մասըշ-|Շերտի  |Ապարների  |Երկրա-  |Հիդրոերկրաբանական         |Հորատման   |

|տաբը  |երկրա- |նկարագրու-|բնական  |պարամետրերը               |մեթոդը և   |

|      |բանական|թյունը և  |կտրվածքը|                          |հաստոցի    |

|      |ինդեքսը|հորատման  |        |                          |տիպը       |

|      |       |կատեգորիան|        |__________________________|___________|

|      |       |          |        |ջրի  |տեսա-|ջրի |ջրի |ջրի |հար- |պտտա-|

|      |       |          |        |հաշ- |կարար|ստա-|ընդ-|ջեր-|վածա-|կան  |

|      |       |          |        |վարկա|դեբի-|տիկ |հա- |մաս-|ճոպա-|     |

|      |       |          |        |յին  |տը,  |մա- |նուր|տիճա|նային|     |

|      |       |          |        |դեբի-|լ/վրկ|կար-|հան-|նը  |     |     |

|      |       |          |        |տը,  |     |դա- |քայ-|0C  |     |     |

|      |       |          |        |լ/վրկ|     |կը, |նա- |    |     |     |

|      |       |          |        |     |     |մ   |ցու-|    |     |     |

|      |       |          |        |     |     |    |մը, |    |     |     |

|      |       |          |        |     |     |    |գ/լ |    |     |     |

|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|

|   1  |   2   |    3     |    4   |  5  |  6  | 7  | 8  |  9 |  10 | 11  |

|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|

|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |

|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|

|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |

|______|_______|__________|________|_____|_____|____|____|____|_____|_____|

|      |       |          |        |     |     |    |    |    |     |     |

.__________________________________________________________________________

_______________________________________________________________

|Հորատանցքի |Հորատման    |Հորատման    |Ամրակապման խողովակաշարի|

|կառուցվածքը|տրամագիծը և |լուծույթի   |բնութագիրը             |

|(սխեմատիկ) |տեղամասերի  |տեսակը,     |_______________________|

|           |խորությունը |պարամետրերը |տիպը,  |միջա- |մեկու-  |

|           |            |և  լուծույթի|տրամա- |կայքը,|սացման  |

|           |            |թույլատրելի |գիծը   |  մ   |միջա-   |

|           |            |մշակման     |և  պատի|      |կայքը և |

|           |            |մեթոդները   |հաստու-|      |մեթոդը, |

|           |            |            |թյունը |      |   մ    |

|___________|____________|____________|_______|______|________|

|     12    |     13     |     14     |   15  |  16  |  17    |

|___________|____________|____________|_______|______|________|

|           |            |            |       |      |        |

|___________|____________|____________|_______|______|________|

|           |            |            |       |      |        |

|___________|____________|____________|_______|______|________|

|           |            |            |       |      |        |

_______________________________________________________________

 

_____________________________________________________________________.

|Հորատման զտիչի բնութագիրը   |Շահագործման պոմպերի բնութագիրը         |

|____________________________|_______________________________________|

|տիպը և    |երկարու- |ծակոտ- |տիպը և    |արտադրողա-|ճնշման |տեղադրման|

|տրամագիծը,|թյունը և |կենու- |տրամագիծը,|կանությու-|մեծու- |խորու-   |

|  մմ      |տեղադրման|թյունը,|  մմ      |նը,       |թյունը,|թյունը, մ|

|          |տեղամասը,| %     |          |մ3/ժամ    |կգ/սմ2 |         |

|          |   մ     |       |          |          |       |         |

|__________|_________|_______|__________|__________|_______|_________|

|   18     |    19   |  20   |    21    |   22     |  23   |   24    |

|__________|_________|_______|__________|__________|_______|_________|

|          |         |       |          |          |       |         |

|__________|_________|_______|__________|__________|_______|_________|

|          |         |       |          |          |       |         |

|__________|_________|_______|__________|__________|_______|_________|

|          |         |       |          |          |       |         |

_____________________________________________________________________.

 

(7-րդ հավելվածը լրաց. 12.05.11 թիվ 677-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2003
N 218-Ն
Որոշում