Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈ ...

 

 

020.0191.101299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Նիկողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 23.11.1999 թ.):

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Նիկողոսյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների կողմից: Ուկրաինայի կողմից կոնվենցիան ստորագրվել է վերապահումով: Սույն կոնվենցիան ստորագրվել է հարկադիր բուժման մեջ գտնվող անձանց հասարակության մեջ նորմալ կյանքի վերադարձնելու առումով պետությունների իրավական համագործակցությունն ապահովելու նպատակով:

Կոնվենցիայում նշված են հարկադիր բուժման նպատակով անձի հանձնման պայմանները:

Հարկադիր բուժման համար հանձնումն իրականացվում է երկու Պայմանավորվող կողմերի գրավոր դիմումների և դրանց կցված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Անձի հանձնումը կատարվում է այնպես, որ նրա տեղափոխումը վատ չանդրադառնա նրա առողջության վրա, չհանգեցնի նրա փախուստի կամ նրա կողմից որևէ վտանգավոր արարքի կատարման: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են նաև թույլատրել երրորդ Պայմանավորվող կողմից հանձնվող անձի տարանցիկ տեղափոխումն իրենց տարածքով:

Հանձնվող անձի նկատմամբ դատարանի որոշման վերանայումը մտնում է որոշումն ընդունած Պայմանավորվող կողմի իրավասությունների մեջ, իսկ հոգեկան վիճակի փոփոխությունից թելադրված բժշկական բնույթի հարկադիր միջոցների փոփոխման կամ վերացման մասին որոշումը կարող է ընդունել երկու Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանը:

Սույն կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև այն անձանց նկատմամբ, որոնք հարկադիր բուժման են հանձնվել մինչև սույն կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական արարողակարգերի կատարումից հետո ավանդապահին համապատասխան ծանուցում հանձնելու օրվանից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ կոնվենցիայի հայերեն պաշտոնական օրինակը նույնական չէ ստորագրված ռուսերեն բնօրինակի հետ, այն ներկայացվել է էական աղավաղումներով (մասնավորապես, 2, 10, 14 հոդվածներ):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով որոշեց.

 

i

1. Հարկադիր բուժում անցկացնելու համար հոգեկան խանգարումներով տառապող անձանց հանձնման մասին 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվայում ստորագրված կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 դեկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-191

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.12.1999
N ՍԴՈ-191
Որոշում