606.0132.281116
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 11 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2016 թվականի N 132-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Ընտրողների ցուցակում ընտրողի վերաբերյալ տվյալներում տեղ գտած տառասխալը կամ տեխնիկական վրիպակն ուղղելու մասին» N 16-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը քվեաթերթիկից, թեկնածուի անունը կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից հանելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 30-ի «Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին տեղեկանքի ձևը սահմանելու մասին» N 20-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող` քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների և ձերբակալված ընտրողների քվեարկության կարգը սահմանելու մասին» N 26-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 11-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 30-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը, դասընթացներին մասնակցելու դիմումի, ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականների ձևերը սահմանելու մասին» N 36-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Դիտորդների հավատարմագրման կարգը, դիտորդների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանելու մասին» N 37-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 29-ի «Կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունը նախապատրաստելու և կազմակերպելու կարգը սահմանելու մասին» N 44-Ն որոշումը.
9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Ընտրական հանձնաժողովների կնիքների, դրոշմակնիքի և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքների նմուշները հաստատելու մասին» N 58-Ն որոշումը.
10) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը սահմանելու մասին» N 3-Ն որոշումը.
11) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի փետրվարի 16-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, հայտարարագրի ձևը սահմանելու մասին» N 34-Ն որոշումը: