Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉ ...

 

 

050.0158.251016

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        10            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05016344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 սեպտեմբերի 2016 թվականի թիվ 158-Ն

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ֆինանսական խմբերի համար սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների կարգավորման շրջանակ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.20-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ֆինանսական խմբերի տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը» կանոնակարգ 20/02-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ին:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի սեպտեմբերի 27-ի

թիվ 158-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 20/02 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանված է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն և կարգավորում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ճանաչված ֆինանսական խմբերի հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը և հաշվարկման պարբերականությունը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Կենտրոնական բանկի կողմից ոչ ցածր ռիսկային դասակարգված հայկական ֆինանսական խմբերի և միջազգային ֆինանսական խմբերի հայկական ֆինանսական խմբերի վրա:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) Ֆինանսական խումբ` համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասի,

2) Կանոնակարգ 20/01` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 157-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական խմբերի ճանաչման և ֆինանսական խումբ որակումը դադարեցնելու, ֆինանսական խմբերի կազմում փոփոխությունների կատարման, ֆինանսական խմբերի պատասխանատու անձանց նշանակման կարգը, ֆինանսական խմբերի տեսակները» Կանոնակարգ 20/01,

3) Կանոնակարգ 2` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2,

4) Կանոնակարգ 3/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02,

5) Կանոնակարգ 4/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02,

6) Կանոնակարգ 10/02` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ` ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02,

7) Կանոնակարգ 14` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14,

8) «Ֆինանսական խմբի (մեկ) փոխառու»`

ա. ֆինանսական խմբի առնվազն երկու անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի որևէ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը (առկայության դեպքում), կամ

բ. ֆինանսական խմբի առնվազն մեկ անդամի նկատմամբ պարտավորություն (ըստ տվյալ անդամի` մեկ փոխառուի գծով ռիսկի հաշվարկման մեթոդաբանության) ձևավորած անձը և ֆինանսական խմբի այլ անդամի նկատմամբ պարտավորություն ունեցող, տվյալ փոխառուի հետ փոխկապակցված անձը, ընդ որում, սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությամբ սահմանված պարտավորությունը` ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի կառավարչի առկայության դեպքում նաև տվյալ ֆոնդի կառավարչի ներդրումային ֆոնդի նկատմամբ ֆինանսական խմբի փոխառուի պարտավորությունն է,

9) «Ֆինանսական խմբի հետ կապված անձ»` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ֆինանսական խմբի անդամի հետ կապված անձ, որը պարտավորություն ունի ֆինանսական խմբի առնվազն երկու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,

10) «Խնդրահարույց ներխմբային գործարքներ»` «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն հաշվեկշռային և հետհաշվեկշռային ներխմբային գործարքները, որոնք.

ա. Էականորեն վատթարացրել կամ կարող են վատթարացնել գործարքի մի կողմի հիմնական տնտեսական նորմատիվները, և/կամ

բ. կնքվում(ել) են ոչ շուկայական պայմաններով և/կամ

գ. կարող են ոտնահարել ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների շահերը,

11) «Ոչ շուկայական պայմաններով կնքված գործարքներ»` գործարքներ, որոնք կնքվում են ֆինանսական խմբի անդամի հետ ավելի բարենպաստ պայմաններով, քան միևնույն ժամկետայնությամբ, միանման ռիսկայնությամբ, միանման իրավական կարգավիճակ ունեցող և միևնույն բնագավառում գործող այլ անձանց հետ,

12) «ՌԿԱ»` ռիսկով կշռված ակտիվ,

13) Սույն կանոնակարգում կիրառվող ֆինանսական խմբերի և ենթախմբերի տեսակները սահմանված են Կանոնակարգ 20/01-ով:

 

ԲԱԺԻՆ II. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

4. Բանկային խումբը և բազմապրոֆիլ խմբի բանկային ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 2-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվների) բանկային խմբի և բանկային ենթախմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, բանկային խմբի և բանկային ենթախմբի` Կանոնակարգ 2-ով սահմանված Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները հաշվարկվում են սույն կանոնակարգով սահմանված համապատասխանաբար ֆինանսական խմբի (ենթախմբի) փոխառու հանդիսացող անձի (անձանց) և ֆինանսական խմբի (ենթախմբի) հետ կապված անձի (անձանց) նկատմամբ: Բանկային խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:

5. Ապահովագրական խումբը և բազմապրոֆիլ խմբի ապահովագրական ենթախումբը հաշվարկում են Կանոնակարգ 3/02-ով սահմանված տնտեսական նորմատիվները (բացառությամբ արտարժույթի տնօրինման նորմատիվի) ապահովագրական խմբի համախմբված ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ: Ընդ որում, ապահովագրական խմբի և ապահովագրական ենթախմբի` Կանոնակարգ 3/02-ով սահմանված Ն5 նորմատիվը հաշվարկվում է սույն կանոնակարգով սահմանված ֆինանսական խմբի մեկ փոխառու հանդիսացող անձանց նկատմամբ: Ապահովագրական խումբը հաշվարկում է նաև ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի:

6. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ խմբերը հաշվարկում են հետևյալ տնտեսական նորմատիվները`

1) Կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն սահմանաչափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,

2) Ֆինանսական խմբի մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը` համաձայն սույն կանոնակարգով սահմանված հաշվարկման կարգի,

3) Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը` սույն կանոնակարգով սահմանված դեպքում և ըստ սույն կանոնակարգի հաշվարկման կարգի:

 

ԳԼՈՒԽ 4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

7. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը հաշվարկված ագրեգացման եղանակով սահմանվում է 100 տոկոս:

8. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի մեկ փոխառուի գծով ռիսկի (Ն2 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:

9. Ֆինանսական խմբի խնդրահարույց ներխմբային գործարք(ներ)ի առավելագույն սահմանաչափը սահմանվում է տվյալ խնդրահարույց գործարք(ներ)ն ակտիվ կամ պայմանական պարտավորություն ճանաչող խմբի անդամի, իսկ ապահովագրության (վերաապահովագրության) դեպքում խմբի անդամ ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության ընդհանուր կապիտալի 0%-5% փակ միջակայքում:

Ընդ որում, ներխմբային գործարքները խնդրահարույց են ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվում են տվյալ ֆինանսական խմբի խնդրահարույց գործարքների շրջանակը, սահմանաչափերը և դրանց կիրառման ժամկետները: Կենտրոնական բանկը կարող է պահանջել, որպեսզի մարվեն այն խնդրահարույց գործարքները, որոնք իրականացվել և/կամ գործում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացման պահին:

 

ԳԼՈՒԽ 5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի ընդհանուր նորմատիվային կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

n

--

        ԸԿխ  =  \  ԸԿi - Մ

               /__

                i

 

Որտեղ`

 

ԸԿխ Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ

ԸԿi Ֆինանսական խմբի մեջ մտնող i-րդ ֆինանսական կազմակերպության

ընդհանուր նորմատիվային կապիտալն է եռամսյակի միջին ամսական

կտրվածքով` հաշվարկված Բանկի կամ բանկային ենթախմբի համար

Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով ապահովագրական

(վերաապահովագրական) ընկերության կամ ապահովագրական ենթախմբի համար

Կանոնակարգ 3/02-ով սահմանված կարգով վարկային կազմակերպության

համար Կանոնակարգ 14-ով սահմանված կարգով ներդրումային ընկերության

համար Կանոնակարգ 4/02-ով սահմանված կարգով ներդրումային ֆոնդի

կառավարչի համար Կանոնակարգ 10/02-ով սահմանված կարգով

    Մ    Ֆինանսական խմբի մեջ մտնող կազմակերպությունների` խմբի անդամ այլ

         կազմակերպությունների կապիտալներում մասնակցությունների գումարն է,

         որը տվյալ կազմակերպության համար Հայաստանի Հանրապետության

         կենտրոնական բանկի կողմից սահմանած նորմատիվային դաշտի համաձայն չի

         նվազեցվել:

 

11. Կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

ԸԿխ

Ն1 = ------

ԿՊխ

 

Որտեղ`

 

ԸԿխ Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ

ԿՊխ Ֆինանսական խմբի կապիտալի պահանջ

Խմբի կապիտալի պահանջը հաշվարկվում է`

 

n

--

             ԿՊխ =  \  ԿՊi

                   /__

                 i

 

Որտեղ`

ԿՊi Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության նորմատիվային կապիտալի

պահանջն է` հաշվարկված եռամսյակի միջին ամսական կտրվածքով:

 

Ֆինանսական կազմակերպությունների կապիտալների պահանջները`

1) Բանկի կամ բանկային ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է` Ն12/100% x ՌԿԱ-ից և բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն12-ը, բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը և ՌԿԱ-ն սահմանված են Կանոնակարգ 2-ով,

2) Ապահովագրական (վերաապահովագրական) ընկերության կամ ապահովագրական ենթախմբի կապիտալի պահանջը հավասար է ՌԿԱ+ՎՊՄ-ից և Ն1.1-ի նվազագույն չափից առավելագույնին: ՌԿԱ-ն, ՎՊՄ-ն և Ն1.1-ը սահմանված են Կանոնակարգ 3/02-ով,

3) Վարկային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 14-ով,

4) Ներդրումային կազմակերպության կապիտալի պահանջը հավասար է Ն1/100% x ՌԿԱ-ից և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափից առավելագույնին: Ն1-ը, ՌԿԱ-ն և ներդրումային ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված են Կանոնակարգ 4/02-ով,

5) Ներդրումային ֆոնդի կառավարիչների կապիտալի պահանջը հավասար է ընդհանուր կապիտալի նվազագույն չափին: Ներդրումային ֆոնդի կառավարիչների ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանված է Կանոնակարգ 10/02-ով:

12. Սույն կանոնակարգի 11-րդ կետի 1-5-րդ ենթակետերի ՌԿԱ-ների հաշվարկներում չեն ընդգրկվում ֆինանսական խմբի անդամ ֆինանսական կազմակերպությունների միջև ներխմբային գործարքները` ներառյալ խմբի անդամ այլ ֆինանսական կազմակերպության կապիտալում մասնակցության այն մասը, որը նվազեցվել է ընդհանուր նորմատիվային կապիտալից սույն կանոնակարգի գլուխ 5-ի 10-րդ կետի համաձայն:

13. Վարկային, ներդրումային և բազմապրոֆիլ ֆինանսական խմբերի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը հաշվարկվում է`

 

sumi Ռi + ՌՖi

Ն2 = ----------------

ԸԿխ

 

Որտեղ`

 

ԸԿխ Ֆինանսական խմբի ընդհանուր նորմատիվային կապիտալ (հաշվարկված սույն

Կանոնակարգի 10-րդ կետի համաձայն)

 

Ռi Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի գծով ռիսկի

չափն է, որը որոշվում է` Բանկի կամ բանկային ենթախմբի համար

Կանոնակարգ 2-ով ապահովագրական և վերաապահովագրական ընկերության,

ապահովագրական ենթախմբի համար Կանոնակարգ 3/02-ով վարկային

կազմակերպության համար Կանոնակարգ 14-ով ներդրումային ընկերության

համար ռիսկը ներդրումային ընկերության կողմից իր անունից և իր

հաշվին արժեթղթերով գործառնությունների, արժեթղթերի երաշխավորված

տեղաբաշխման իրականացմամբ, ինչպես նաև փոխառությունների տրամադրմամբ

պայմանավորված ներդրումային ընկերության նկատմամբ ծագած դեբիտորական

պարտավորությունների գումարն է:

 

ՌՖi Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության մեկ փոխառուի

արժեթղթերում (բանկ փոխառուի դեպքում` նաև ավանդներում)

ներդրումների չափն է անուղղակիորեն` ներդրումային ֆոնդի միջոցով: Այս

ցուցանիշը հաշվարկվում է ֆինանսական խմբում ներդրումային ֆոնդի

կառավարչի առկայության դեպքում: Այն հավասար է`

 

ՌՖi= ՄՖ x ՆՓ

 

ՄՖ Ֆինանսական խմբի անդամ i-րդ կազմակերպության ներդրումային ֆոնդում

մասնակցության չափ (բացարձակ արժեքով)

 

ՆՓ Տվյալ ներդրումային ֆոնդի տվյալ փոխառուի արժեթղթերում (բանկի

դեպքում` նաև ավանդներում) ներդրումներ` ֆոնդի ակտիվների նկատմամբ

տոկոսային մեծությամբ:

 

ԳԼՈՒԽ 6. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Ֆինանսական խմբի հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են եռամսյակային կտրվածքով, իսկ

1) ֆինանսական խմբի համար մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և խնդրահարույց ներխմբային գործարքների առավելագույն չափի նորմատիվները նաև համապատասխանաբար ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի և գործարքների ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,

2) բանկային խմբի (ենթախմբի) Ն31, Ն32, Ն41, Ն42 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ,

3) ապահովագրական խմբի (ենթախմբի) Ն3 և Ն5 նորմատիվները նաև ռիսկերի մեջ ընդգրկվող տարրերի ծագման պահի դրությամբ` տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

15. Բազմապրոֆիլ խմբի բանկային և/կամ ապահովագրական ենթախմբերը սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն տնտեսական նորմատիվները հաշվարկելուց հետո դրանք ագրեգացնում են բազմապրոֆիլ խմբի այլ անդամների տնտեսական նորմատիվների հետ սույն գլխով սահմանված կարգով:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.09.2016
N 158-Ն
Որոշում