Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 200 ...

 

 

121.0009.121213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12113484

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

31 հոկտեմբերի 2013 թվականի N 9-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը և 35.2-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 02-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) հրամանով հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 6-րդ կետում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) կարգի 7-րդ կետում.

i

ա. «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

բ. «(համաձայն ձևի)» բառերը փոխարինել «(համաձայն N 1 ձևի)» բառերով.

գ. «որը տրամադրվում է» բառերը փոխարինել «որը փոստով կամ առձեռն տրամադրվում է» բառերով.

3) կարգի 8-րդ կետում.

i

ա. «տվյալներն ընդգրկվում են» բառերը փոխարինել «տվյալները սույն կարգի 6-րդ կետում նշված վարչական ակտն ընդունվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդգրկվում են» բառերով.

բ. «մատյանում» բառից հետո լրացնել «(համաձայն N 2 ձևի)» բառերը.

i

4) կարգի 9-րդ կետի «զ» ենթակետում «համայնքային և (կամ) քաղաքացիական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

i

5) կարգի 10-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

6) կարգին կից գրանցման թերթիկում.

i

ա. «Հավելված Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի» բառերը փոխարինել «Ձև N 1» բառերով.

բ. «Համայնքային ծառայության դասային աստիճանը» բառերը փոխարինել «Հանրային ծառայության դասային աստիճանը (կոչումը)» բառերով.

7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր Ձև N 2-ով.

 

i

«Ձև N 2

 

ՄԱՏՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Անունը,|Ծննդ- |Անձնագրի |Հան-  |Կադ-  |Կադ-  |Կա-   |Կա-   |Ծանո-|

|   |ազգա-  |յան   |տվյալները|րային |րերի  |րերի  |դրերի |դրերի |թու- |

|   |նունը, |տարին,|(սերիան, |ծառա- |ռեզեր-|ռեզեր-|ռեզեր-|ռեզեր-|թյուն|

|   |հայրա- |ամիսը,|համարը,  |յու-  |վում  |վում  |վից   |վից   |     |

|   |նունը  |ամսա- |և  ում   |թյան  |գրան- |գրան- |հանե- |հա-   |     |

|   |       |թիվը  |կողմից է |դասա- |ցելու |ցելու |լու   |նելու |     |

|   |       |      |տրվել)   |յին   |հիմքը |մասին |մասին |հիմքը |     |

|   |       |      |         |աստի- |      |վար-  |վար-  |      |     |

|   |       |      |         |ճանը  |      |չական |չական |      |     |

|   |       |      |         |(կո-  |      |ակտի  |ակտի  |      |     |

|   |       |      |         |չումը)|      |համարը|համարը|      |     |

|   |       |      |         |      |      |և     |և     |      |     |

|   |       |      |         |      |      |ամսա- |ամսա- |      |     |

|   |       |      |         |      |      |թիվը  |թիվը  |      |     |

|___|_______|______|_________|______|______|______|______|______|_____|

|1  |2      |3     |4        |5     |6     |7     |8     |9     |10   |

|___|_______|______|_________|______|______|______|______|______|_____|

|   |       |      |         |      |      |      |      |      |     |

._____________________________________________________________________.

«:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
31.10.2013
N 9-Ն
Հրաման