Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

050.0372.240112

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        01            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05012037

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

20 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 372-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով

Ապահովել ՀՀ տարածքում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փոփոխության դիմումի միասնական ձևի և դրա ներկայացման կարգի պարզությունը, ինչպես նաև դիմումի լրացման ուղեցույցի միջոցով խուսափել դիմումում երկիմաստ բովանդակություններից,

հիմք ընդունելով

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 40-րդ հոդվածի 3-րդ մասը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հունիսի 21-ի «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը հաստատելու մասին» թիվ 171-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/07-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ը` համաձայն Հավելվածի (այսուհետ` կցվում է):»:

3. Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը» կանոնակարգ 10/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Կանոնակարգ 10/07. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման դիմումների ձևերը և դրանց ներկայացման կարգը»:

2) Կանոնակարգի 1-ին կետում

i

ա. «ուղղելու)» բառից հետո լրացնել «, օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախկինում ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու» բառերով,

բ. «դիմումի» բառը փոխարինել «դիմումների» բառով,

գ. «ձևը» բառը փոխարինել «ձևերը» բառով,

դ. «դրա» բառը փոխարինել «դրանց» բառով:

3) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն կանոնակարգի իմաստով դիմումատու է համարվում մասնակիցը, պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կամ կամավոր միանալու մտադրություն ունեցող ֆիզիկական անձը կամ նրանց լիազորված անձը, որոնք ներկայացնում են սույն կանոնակարգով նախատեսված որևէ դիմում:»:

4) Կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դիմումի ձևերը բաղկացած են դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 3-ի, դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի և Հավելված 4-ի: Դիմերեսի տեղեկատվությունը լրացվում է դարձերեսի ուղեցույցի օգնությամբ: Ընդ որում, սույն կարգի Հավելված 1-ի 22-րդ և սույն կարգի Հավելված 3-ի 19-րդ և 20-րդ կետերում մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից ամենօրյա պարբերականությամբ ընդգրկվում են տվյալ պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված բոլոր գործող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի անվանումները և դրանց կառավարիչների լրիվ ֆիրմային անվանումները` այբբենական կարգով:»:

5) Կանոնակարգի 5-րդ կետում

i

«կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումը» բառերը փոխարինել «կանոնակարգով նախատեսված որևէ դիմում» բառերով:

6) Կանոնակարգի 11-րդ կետում

i

«կանոնակարգի Հավելված 1-ով նախատեսված դիմումի» բառերը փոխարինել «կանոնակարգով նախատեսված որևէ դիմումի» բառերով:

i

7) Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

8) Կանոնակարգի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

i

9) Կանոնակարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

10) Կանոնակարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 372-Ն որոշմամբ

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի

հունիսի 21-ի թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի»

._____________________________________________________________________.

|        ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ              |

|_____________________________________________________________________|

|                 Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                      |

|_____________________________________________________________________|

|1. սոցիալական քարտի համար կամ|2. անուն       |3. ազգանուն            |

|   սոցիալական քարտ չունենալու|               |                       |

|   մասին տեղեկանքի համար     |               |                       |

|_____________________________|_______________|_______________________|

|                             |               |                       |

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան ամսաթիվ|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի|

|                  |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար      |

|__________________|______|________________|__________________________|

|                  |      |                |                          |

|__________________|__________________________________________________|

|8. քաղաքացիություն|9. կենսական շահերի|10. անհատ        |11. ՀՎՀՀ     |

|                  |կենտրոն           |ձեռնարկատիրոջ    |             |

|                  |                  |պետական գրանցման |             |

|                  |                  |(հաշվառման) համար|             |

|__________________|__________________|_________________|_____________|

|                  |                  |                 |             |

|_____________________________________________________________________|

|          Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ               |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |      փոստով      | |հա-  | |ռու- | |ան-          |

|   |            | |                  | |յե-  | |սե-  | |գլե-         |

|   |            | |                  | |րեն  | |րեն  | |րեն          |

|_____________________________________________________________________|

|               Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ                     |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկ-      |

|                                         |հեռախոսի   |տրոնային       |

|                                         |համար      |փոստի հասցե    |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|Դ. ԸՆՏՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ     |

|_____________________________________________________________________|

|22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ                                      |

|_____________________________________________________________________|

|կառավարչի անվանում                                                   |

|_____________________________________________________________________|

| |ֆոնդի անվանում                                                     |

|_|___________________________________________________________________|

|        |23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր                              |

|_____________________________________________________________________|

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ |

|ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:                                             |

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ  |

|ԻՆՁ ՈՒՂԱՐԿՎԻ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՍՑԵՈՎ, ԵՎ |

|ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ,       |

|ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻՍ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:                  |

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ  |

|ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:          |

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ |

|ՀԵՏ:                                                                 |

|_____________________________________________________________________|

|24. ամսաթիվ|25. մասնակցի ստորագրություն|26. լիազորված|27. լիազորված  |

|           |                           |անձի անուն,  |անձի           |

|           |                           |ազգանուն     |ստորագրություն |

|___________|___________________________|_____________|_______________|

|           |                           |             |               |

|_____________________________________________________________________|

|     Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից   |

._____________________________________________________________________.

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 372-Ն որոշմամբ

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի

հունիսի 21-ի թիվ

171-Ն որոշմամբ հաստատված

կանոնակարգ 10/07-ի»

Դիմումի լրացման ուղեցույց

«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,

«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները` սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,

«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,

«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

«22. ընտրված կենսաթոշակային ֆոնդ» դաշտում որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին պարտադիր ընտրության հավաստման համար կատարվում է ձախից V-աձև նշում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),

«23. ֆոնդի գաղտնագրված ծածկագիր» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

«24. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

«25. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

«26. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

«27. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

Հավելված 3

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 372-Ն որոշմամբ

«Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի

հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի»

._____________________________________________________________________.

|    ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ          |

|_____________________________________________________________________|

|                 Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                      |

|_____________________________________________________________________|

|1. սոցիալական քարտի համար կամ    |2. անուն  |3. ազգանուն             |

|սոցիալական քարտ չունենալու մասին |          |                        |

|տեղեկանքի համար                  |          |                        |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4. ծննդյան|5. սեռ|6. անձը հաստատող|7. անձը հաստատող փաստաթղթի        |

|ամսաթիվ   |      |փաստաթղթի տեսակ |նույնականացման համար              |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|8.քաղաքա- |9. կենսական   |10. անհատ ձեռնարկատիրոջ     |11. ՀՎՀՀ      |

|ցիություն |շահերի կենտրոն|պետական գրանցման (հաշվառման)|              |

|          |              |համար                       |              |

|__________|______________|____________________________|______________|

|          |              |                            |              |

|_____________________________________________________________________|

|          Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ               |

|_____________________________________________________________________|

|12. ստացման եղանակ           |13. լեզու                              |

|_____________________________________________________________________|

|   |12.1. փոստով| |12.2. էլեկտրոնային| |13.1.| |13.2.| |13.3.        |

|   |            | |      փոստով      | |հա-  | |ռու- | |ան-          |

|   |            | |                  | |յե-  | |սե-  | |գլե-         |

|   |            | |                  | |րեն  | |րեն  | |րեն          |

|_____________________________________________________________________|

|               Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ                     |

|_____________________________________________________________________|

|14. փոստային|15. երկիր|16.վարչատարածքային|17. համայնք|18. բնակավայր, |

|ինդեքս      |         |միավոր            |(վարչական  |փողոց, տուն    |

|            |         |                  |շրջան)     |(շենք),        |

|            |         |                  |           |բնակարան       |

|____________|_________|__________________|___________|_______________|

|            |         |                  |           |               |

|_________________________________________|___________|_______________|

|19. հեռախոսի համար                       |20. բջջային|21. էլեկ-      |

|                                         |հեռախոսի   |տրոնային       |

|                                         |համար      |փոստի հասցե    |

|_________________________________________|___________|_______________|

|                                         |           |               |

|_____________________________________________________________________|

|                     Դ. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ                          |

|_____________________________________________________________________|

|22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը,|23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը,|

|որի փայերը մասնակիցը ցանկանում է  |որի փայերը մասնակիցը ցանկանում է  |

|մարել փոխանակման արդյունքում      |ձեռք բերել փոխանակման արդյունքում |

|_____________________________________________________________________|

| |                       կառավարչի անվանում Ա                        |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 1                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 2                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 3                            |

|_____________________________________________________________________|

|                         կառավարչի անվանում Բ                        |

|_____________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 4                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 5                            |

|_|___________________________________________________________________|

| |                       ֆոնդի անվանում 6                            |

|_____________________________________________________________________|

|  |24. պարտադիր         |        |25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի  |

|  |կենսաթոշակային ֆոնդի |        |գաղտնագրված ծածկագիր, որի փայերը   |

|  |գաղտնագրված ծածկագիր,|        |մասնակիցը ցանկանում է ձեռք բերել   |

|  |որի փայերը մասնակիցը |        |փոխանակման արդյունքում             |

|  |ցանկանում է մարել    |        |                                   |

|  |փոխանակման           |        |                                   |

|  |արդյունքում          |        |                                   |

|_____________________________________________________________________|

|26. փոխանակվող փայերի քանակը                                         |

|_____________________________________________________________________|

|  |26.1. բոլոր փայերը   |        |26.2. փայերի քանակը (թվերով), որը  |

|  |                     |        |մասնակիցը ցանկանում է մարել        |

|  |                     |        |փոխանակման արդյունքում             |

|_____________________________________________________________________|

|ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ |

|ՀԵՏ:                                                                 |

|ՀԱՎԱՍՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՒՄ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՄ ՍԹԱՓ  |

|ՄՏՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ:          |

|_____________________________________________________________________|

|27. ամսաթիվ  |28.  մասնակցի |29. լիազորված անձի|30.  լիազորված       |

|             |ստորագրություն|անուն, ազգանուն   |անձի ստորագրություն  |

|_____________|______________|__________________|_____________________|

|_____________________________________________________________________|

|Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից        |

._____________________________________________________________________.

Հավելված 4

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 372-Ն որոշմամբ

«Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

խորհրդի 2011 թվականի

հունիսի 21-ի

թիվ 171-Ն որոշմամբ

հաստատված կանոնակարգ 10/07-ի»

Դիմումի լրացման ուղեցույց

«1. սոցիալական քարտի համար կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սոցիալական ապահովության քարտի համարը, իսկ սոցիալական ապահովության քարտի բացակայության դեպքում լրացվում է սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելուց 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),

«2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

«3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,

«4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,

«5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` իգական` Ի, արական` Ա,

«6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,

«7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,

«8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,

«9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),

«10. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման (հաշվառման) համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի պետական գրանցման (հաշվառման) համարը,

«11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,

«12. ստացման եղանակ» դաշտում Օրենքի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը): Ընդ որում, կենսաթոշակային հաշվի վերաբերյալ Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ թղթային տարբերակով ուղարկվում է մասնակցին 14-ից 18-րդ կետերում նշված հասցեով կամ հասցե չնշելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով, իսկ երկրորդ և հետագա անգամները` սույն կետում ընտրված եղանակով, ընդ որում, մասնակցի ցանկության դեպքում տարեկան մեկ անգամից ավելի թղթային տարբերակով տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև այլ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար մասնակցից կարող է գանձվել վճար,

«13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» վանդակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,

«14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,

«15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,

«16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում լրացվում է տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը), որտեղ բնակվում է մասնակիցը,

«17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,

«18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,

«19. հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

«20. բջջային հեռախոսի համար» վանդակում դիմումատուի ցանկությամբ լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,

«21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,

«22. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),

«23. պարտադիր կենսաթոշակային ֆոնդը, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» դաշտում ձախից V-աձև նշումով ընտրություն է կատարվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի օգտին, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում, ընդ որում, տվյալ դաշտում այբբենական կարգով զետեղված բոլոր կենսաթոշակային ֆոնդերի ցանկից կարելի է ընտրություն կատարել միայն որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի առաջարկած որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի օգտին (երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդերի ընտրություն չի թույլատրվում),

«24. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում «վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 22-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից մարման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

«25. պարտադիր կենսաթոշակային ֆոնդի գաղտնագրված ծածկագիր, որի փայերը մասնակիցը ցանկանում է ձեռք բերել փոխանակման արդյունքում» վանդակում, եթե առկա է ընտրված կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակման ընտրության գաղտնիության ապահովման մասնակցի պահանջը, 23-րդ կետում ընտրության փոխարեն դիմումատուին (մասնակցին) տրամադրված` ֆոնդերի անվանումներին համապատասխանող ծածկագրերի ցանկից ձեռք բերման նպատակով նախընտրելի որևէ մեկ կենսաթոշակային ֆոնդի պարտադիր ընտրության համար պարտադիր լրացվում է նախընտրած կենսաթոշակային ֆոնդին համապատասխանող գաղտնագրված ծածկագիրը,

«26. փոխանակվող փայերի քանակը» դաշտում պարտադիր նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում, ընդ որում, «26.1. բոլոր փայերը» վանդակում ձախից կատարվում է V-աձև նշում, եթե մասնակիցը ցանկանում է փոխանակել իրեն պատկանող բոլոր ֆոնդի փայերը փոխանակման արդյունքում կամ «26.1. փայերի քանակը, որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում» վանդակում նշվում է կենսաթոշակային ֆոնդի այն փայերի քանակը (թվերով), որը մասնակիցը ցանկանում է մարել փոխանակման արդյունքում,

«27. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,

«28. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,

«29. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,

«30. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2011
N 372-Ն
Որոշում