040.1563.101111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1563-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետում`
i
ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) շահող կտրոններ` վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` առաջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կամ վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերին` վերջինից սկսած` հաջորդական հերթականությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրած կտրոնների հատուկ համարների թվերի վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ` սույն կարգով սահմանված քանակով համընկած թվեր պարունակող կտրոններ:»,
բ. 6-րդ ենթակետը «նախատեսված գումար» բառերից հետո լրացնել «կամ այլ գույք կամ իրավունք» բառերով,
գ. 7-րդ ենթակետը «ավտոմեքենա» բառից հետո լրացնել «կամ այլ գույք կամ իրավունք» բառերով,
դ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) այլ գույք կամ իրավունք` որոշակի քանակով վիճակահանությունների արդյունքներով հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի դիմաց պարգևավճարների հիմնադրամի համալրման նպատակով որպես պարգևավճար տրամադրվող գույք (այդ թվում` համակարգչային կամ կենցաղային տեխնիկա կամ համանման գույք) կամ իրավունք (այդ թվում` ինտերնետ հասանելիություն կամ համանման իրավունք):».
2) 11-րդ կետում`
i
ա. 3-րդ և 4-րդ ենթակետերը «ավտոմեքենա» բառից հետո լրացնել «կամ մեկ հատ այլ գույք կամ մեկ հատ իրավունք» բառերով,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սույն կարգի 12-րդ կետի
սկսած` հաջորդական հերթականությամբ պահանջները բավարարելու
բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում` դեպքում` մեկ հատ այլ գույք
կամ մեկ հատ իրավունք».
i
3) 12-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին համապատասխան` շահող կտրոններ տիրապետող այն ֆիզիկական անձին, որին սույն կետին համապատասխան որպես պարգևավճար չի տրամադրվել ավտոմեքենա, որպես պարգևավճար տրամադրվում է այլ գույք կամ իրավունք` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Այլ գույքի կամ իրավունքների մնացած մասը որպես պարգևավճար տրամադրվում է սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան գործարքի առավելագույն արժեք ունեցող շահող կտրոններ տիրապետողներին` ըստ հանձնաժողովի կողմից սահմանված այլ գույքի և իրավունքների հաջորդական հերթականության: Գործարքի` նույն արժեքն ունեցող և այլ գույքի կամ իրավունքի տվյալ տեսակի նախատեսված քանակը գերազանցող շահող կտրոններ տիրապետող անձանց որպես պարգևավճար այլ գույք կամ իրավունք տրամադրվում է հաջորդ վիճակահանության ընթացքում հանձնաժողովի սահմանած կարգով նշված կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով: Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրման համար լրացուցիչ վիճակահանության արդյունքները հանձնաժողովը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:».
i
4) 12.1-ին կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.2-րդ և 12.3-րդ կետերով.
«12.2. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված դեպքերում որպես պարգևավճար այլ գույքի կամ իրավունքի տրամադրումը յուրաքանչյուր վիճակահանությանը հաջորդող ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված ցանկերում ներառված` շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ապահովում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացված մրցույթի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երաշխավորած և պայմանագիր կնքած կազմակերպությունները (այսուհետ` երաշխավորված կազմակերպություն): Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով այլ գույք կամ իրավունք շահած` շահող կտրոն տիրապետող ֆիզիկական անձանց ցանկերը հաջորդ վիճակահանության օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է երաշխավորված կազմակերպությանը:
12.3. Սույն կարգին համապատասխան վիճակահանությունների արդյունքներով որպես պարգևավճար այլ գույքը կամ իրավունքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և երաշխավորված կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտարարված ժամանակահատվածում:».
5) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«13.1. Պարգևավճարների հիմնադրամը կարող է համալրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների` որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և սպասարկման նշաններ տեղադրելու իրավունքի ձեռքբերման համար անցկացվող մրցույթի արդյունքներով երաշխավորված կազմակերպության կողմից սույն կարգի 11-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերին համապատասխան` շահող կտրոն տիրապետողներին տրամադրվող այլ գույքի կամ իրավունքի հաշվին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ