(ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-491-Ն օրենք)
i
010.0274.301298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«28» դեկտեմբերի 1998 թ.
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածից հանել 1-ին կետի «գ» ենթակետը:
i
Հոդված 2. Օրենքի 8 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ջրային փոխադրամիջոցների համար գույքահարկի տարեկան դրույքաչափը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 150 դրամ կամ յուրաքանչյուր կիլովատի դիմաց` 204 դրամ:»:
Հոդված 3. Օրենքի 9 հոդվածից հանել «բ» կետը:
i
Հոդված 4. Օրենքի 14 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից, ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման պահի դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները:»:
i
Հոդված 5. Օրենքի 26 հոդվածում «1998 թվականին» բառերը փոխարինել «1998 և 1999 թվականներին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 27 հոդվածի`
i
ա/ վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 27. Ֆիզիկական անձանց ծանուցագրեր ներկայացնելը և գույքահարկը հաշվարկելը 1998 թվականին և հասարակական նշանակության շինությունների գույքահարկը հաշվարկելը 1998 և 1999 թվականներին».
բ/ 3-րդ կետում «1998 թվականի» բառերը փոխարինել «1998 և 1999 թվականներին» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 28 հոդվածի վերնագիրը և տեքստը «շինությունների» բառից առաջ լրացնել «բնակելի» բառով:
Հոդված 8. Օրենքի 29 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված ժամկետային արտոնությունները շարունակում են գործել մինչև դրանց ժամկետի ավարտը:»:
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-274