040.0234.220311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2011 թվականի N 234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննումը շինարարական գործունեության այն տեսակն է, որն ապահովում է օբյեկտների շինարարության, շինանյութերի, ջրամատակարարման աղբյուրների տարածքների (շրջանի, տեղամասի, շինհրապարակի, ուղեգծի) բնական և տեխնածին պայմանների համալիր ուսումնասիրությունները, շրջակա միջավայրի հետ տվյալ օբյեկտների փոխազդեցության կանխատեսման կազմումը, դրանց ինժեներական պաշտպանվածության և բնակչության կյանքի անվտանգ պայմանների հիմնավորումը: Շինարարության համար կատարված ինժեներական հետազննումների նյութերի հիման վրա իրականացվում է շենքերի և շինությունների շինարարության, այդ թվում` ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, օբյեկտների շահագործման և լուծարման մինչնախագծային, նախագծային և աշխատանքային փաստագրերի, ինչպես նաև տնտեսական, տեխնիկական, սոցիալական և էկոլոգիական տեսակետից նպատակահարմար հիմնավորված նախագծային լուծումների հանձնարարականների մշակում:».
2) կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) հայտատուի կողմից ներկայացված համապատասխան բարձրագույն կրթություն և ինժեներական հետազննման մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարվա ընթացքում ինժեներական հետազննման գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող` ըստ հետևյալ մասնագիտությունների, առնվազն մեկ մասնագետի առկայություն`
ա. երկրաբանություն կամ երկրաբանություն, օգտակար հանածոների հետախուզում և մշակում, կամ հողաբարելավում և հողային կադաստր, կամ հողաշինարարություն և հողային կադաստր,
բ. հիդրոինժեների կամ ջրօգտագործում և կոյուղի, կամ ջրային համակարգերի շինարարություն և շահագործում, կամ հիդրոտեխնիկ կամ ջրօդերևութաբանություն,
գ. գեոդեզիա կամ գեոդեզիա և հողաբարելավում կամ տեխնիկ գեոդեզիստ:».
3) կարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետում «լաբորատորիայով» բառը փոխարինել «հողային շերտերի, ապարների կարծրության տեսակը որոշող լաբորատոր» բառերով.
4) կարգի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) որակավորված մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:».
i
5) կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և 2-րդ ենթակետի «զ» պարբերություններում «և այլն» բառերը համապատասխանաբար փոխարինել «և աշխատանքային պայմանագիր» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերությունները.
7) կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և» բառերը.
8) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
i
«6.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով.».
i
9) ուժը կորցրած ճանաչել կարգի N 1 ձևի 1-ին, 3-րդ և N 2 ձևի 3-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-ԻՆ